08:20 17.09.2021
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի 6 երկրներ պայմանավորվել են շարունակել մարդասիրական օգնության ցուցաբերումն Աֆղանստանին։ Որոշման մասին, որն ընդունվել է Էր Ռիադում արաբական միապետությունների ԱԳ նախարարների նիստի արդյունքներով, հայտնում է «Ալ Արաբիան»։ Նրանք աֆղան ժողովրդի կողքին գտնվելու պատրաստակամություն են հայտնել՝ կոչ անելով տարբեր ուժերի ամեն ինչից վեր դասել համապետական շահերը։ ԱՄԷ-ն ու Կատարը Պարսից ծոցի […]
08:09 17.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի 13 փողոցին հարակից սեփական տներ, Դավիթ Բեկի փողոցի և Նորքի 17 փողոցի սեփական տներ, “Զավարտ” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից […]
12:52 16.09.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու մասին համապատասխան որոշման մեջ։ Իրավական ակտում փոփոխությունները կատարվել են՝ «Հանրակրթական […]
12:19 16.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, զենք-զինամթեքի առգրավման, […]
12:15 16.09.2021
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ հայ-հունական դարավոր բարեկամական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և մշակութային արժեքների վրա, և իր պատրաստակամությունը հայտնել առավել ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով` կարևորելով տարածաշրջանային մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու գործընթացը: Տաջիկստանի […]
12:10 16.09.2021
Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է […]
12:09 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ։ Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 7 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի […]
11:58 16.09.2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի հիմնական նպատակների բարեփոխման մասին․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ֆոնդից այսուհետեւ միջոցներ կհատկացվեն նաեւ մարդասիրական անհապաղ օգնության համար։ 2022 թվականից սկսած մրցանակային ֆոնդի կեսն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կուղղի անհապաղ միջամտություն պահանջող ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերից որեւէ մեկի հաղթահարմանը: Բացի այդ, այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ […]
11:20 16.09.2021
Սեպտեմբերի 16-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 589 024 պատվաստում,- այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է stopcov.ge կառավարության կայքում: Պաշտոնական տվյալների համաձայն, սեպտեմբերի 15-ին պատվաստվել է 25 150 մարդ: Վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 2 176 նոր դեպք, ապաքինվել է 2 838 պացիենտ, մահացել է 43 մարդ:
11:18 16.09.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկզբունք է որդեգրել՝ ուշադրություն դարձնել զբաղվածության ծրագրերին և փորձել դրանցով սահմանել զարգացման ուղենիշեր։ Գերատեսչության նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մինչ նախարար նշանակվելը մի քանի ամիս փոխնախարարի պարտականություններն է կատարել, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ ոլորտում առկա մարտահրավերներին։ «Բավական ժամանակ եմ ունեցել ծանոթանալու ոլորտի […]
11:07 16.09.2021
Սեպտեմբերի 15-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12501 քաղաքացու հետազոտություն, […]
11:02 16.09.2021
Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Ունենք 506 առողջացած, […]
10:57 16.09.2021
Քրեակատարողական ծառայության հանրային կապերից բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալ Գ. Խ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,8 գրամ քաշով զանգված: Փաստի առթիվ […]
10:47 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Սամվել Հայրապետյանը իր վարած BMW X5 մակնիշի 55 NV 555 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան-Գործարանային փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի քարերին, ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ս. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ […]
10:15 16.09.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ծրագրի իրականացման կոմիտեի նախագահի` նույն համայնքի ղեկավարի և կապալառու ընկերության տնօրենի միջև կնքված պայմանագրի հիման վրա 163.799.534 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված […]
09:57 16.09.2021
Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը, հայտնում է RIA Novosti-ն։ ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների և սպառնալիքների շրջանի հետ, որոնց բախվել է հավաքական անվտանգության տարածաշրջանը։ Այս մասին հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ նիստի բացմանը ելույթ ունենալիս։ Այդուհանդերձ, Ռահմոնի խոսքով՝ հաջողվել է ապահովել քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակ, արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգում։ […]
09:47 16.09.2021
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության ձևավորման մասին, որը կենտրոնացած կլինի Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ինչպես ճեպազրույցում հայտել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, այդ քայլը ենթադրում է զինվորականների և արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով տեղեկատվության փոխանակման մեծացում, համագործակցություն կիբերտարածքում, արհեստական ինտլեկտի զարգացման ոլորտում և այլն։ Այս նախաձեռնությունը ստացել է AUUKUS անվանումը։ Ճեպազրույցում պաշտոնյան […]
09:38 16.09.2021
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը […]
09:36 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծ Մասրիկ գյուղի 7-րդ փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է […]
09:27 16.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը երկրում՝ պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Բայդենի խոսքով՝ ԱՄՆ քաղաքացիների վրա հետագա հարձակումների սպառնալիքը, որը հանգեցրել էր 2001 թվականի սեպտեմբերի 23-ին երկրում արտակարգ դրության հայտարարման, չի վերացել։ Այսպիսով՝ Բայդենը ևս մեկ տարով երկարացրել է ահաբեկչության ֆինանսավորման դեմ […]
09:10 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 24-րդ կմ-ին՝ Նոր Առաջաձոր գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1974 թ․) դուրս […]
08:59 16.09.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է ֆրանսիական զինված ուժերի կողմից «Իսլամական պետությունը Մեծ Սահարայում» խմբավորման պարագլխի՝Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուիի ոչնչացման մասին։ Այս մասին Մակրոնը գրառում է արել իր թվիթերյան էջում։ Նա նշել է, որ դա ևս մեկ խոշոր հաջողություն է Սահելում (100 մլն բնակչության տարածաշրջան, որտեղ ընդգրկված են Բուրկինա-Ֆասոն, Մավրիտանիան, Մալին, Նիգերը և Չադը) ահաբեկչական […]
08:45 16.09.2021
Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում երկրաշարժն առնվազն 3 մարդու կյանք է խլել։ Հաղորդվում է 60 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ 6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 24։33-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեյցզյան քաղաքի շրջանում՝ 40 կմ խորության վրա։ Երկրաշարժն ավերել է 35 […]
08:34 16.09.2021
Ռուսաստանը տեսանելի հեռանկարում մնում է ՆԱՏՕ-ի համար գլխավոր ռազմական սպառնալիքը։ Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է Ջուլիեն Սմիթը, ում առաջադրել են Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ռուսաստանը մնում է Եվրաատլանտյան տարածաշրջանի ամենամեծ աշխարհաքաղաքական սպառնալիքը և միանգամայն հստակ մնում է ՆԱՏՕ-ի խոշորագույն ռազմական սպառնալիքը տեսանելի ապագայում և, իհարկե, հաջորդ տասնամյակի […]
08:20 16.09.2021
Գիշերը շուրջերկրյա ուղեծիր է ուղարկվել առաջին քաղաքացիական անձնակազմը։ Արձակումը կատարվել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից։ Crew Dragon տիեզերանավով Falcon 9 հրթիռը թռել է Ֆլորիդայի39A հարթակից։ Inspiration4 առաքելության 4 անդամները խորհրդանշում են առաջնորդություն, հույս, շռայլություն և բարգավաճում։ Նրանք են գործարար Ջարեդ Այզեկմանը, մանկական հիվանդանոցի աշխատակցուհի Հեյլի Արսենոն, փորձառու օդաչու Քրիս Սեմբրոսկին և մանկավարժ Սիան Պրոկտորը։ […]