TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Մենք ԼՂ կարգավիճակի հարցը չենք համարում լուծված, համապարփակ կարգավորման կարիք կա․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

12:55 15.09.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։ «Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- նշեց ՀՀ-ում […]

̰
Սեպտեմբերի 14-15-ը բացահայտվել է հանցագործության 69 դեպք

12:48 15.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 5-ական, զենք-զինամթեքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր […]

̰
«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. Բազումի ոստիկանների բացահայտումը

12:46 15.09.2021

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում տվեց Տարոն թաղամասի 67-ամյա մի բնակիչ. ժամը 2.00-2.15-ն ընկած ժամանակահատվածում առևանգել էին Աղայան փողոցի մի շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որը շահագործում էր որպես տաքսի: Բազումի քրեական հետախույզներն անցան գործի: Հաջողվեց գտնել ականատեսի, որը հայտնեց, թե մեքենան շենքի բակից քշել-տարել է ձեռնոցներով տարեց […]

̰
̰
Թուրքիայում նորից անտառային հրդեհ է սկսվել

12:37 15.09.2021

Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի Յայլագյունու (քրդ․՝ Սևքու) և Օթուլբահչե (քրդ․՝ Խեզքու) գյուղերի միջև ընկած անտառածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, հայտնում է Ermenihaber-ը։ Դերսիմի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հրդեհի պատճառն այդ շրջանում իրականացված ռազմական գործողությունն է։ Տեղական աղբուրները հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին Օվաջըքում իրականացված ռազմական օպերացիայի ընթացքում […]

̰
Մահվան ելքով վրաերթ Արցախի փողոցում

12:30 15.09.2021

Սեպտեմբերի 14-ին, ժամը 01.15-ին, Երևանի Արցախի փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին, որը մահացել է։ Կատարվում է նախաքննություն։

̰
Նոր Նորքում կատարված բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտվեց. երկու անձ ձերբակալվել է

12:24 15.09.2021

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Ոստիկանություն ահազանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 13.00-ից 18.20-ն ընկած ժամանակահատվածում տան դուռը բացել և փող ու գուլպա են գողացել։ Դեպքի վայր՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկը մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանի դուռը բացել են հարմարեցված բանալիով։ […]

̰
Մինչ օրս հարկային արտոնություն է ստացել 1009 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն

12:23 15.09.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է հարկային արտոնության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սեպտեմբերի 14 -ին տեղի է ունեցել նիստ, որը վարում էր նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։ Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից՝ վերջին նիստին պետական աջակցությունից օգտվելու հայտ էր ներկայացրել 13 սկսնակ տեխնոլոգիական ընկերություն։ Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում, […]

̰
Վրաստանում այսօր սկսվում է նոր ուսումնական տարին

12:15 15.09.2021

Վրաստանում այսօր սկսվեց նոր ուսումնական տարին: Երկրի բոլոր դպրոցներում, բուհերում և մասնագիտական ուսումնարաններում ուսումնական գործընթացը մինչև հոկտեմբերի 4-ը կընթանա հեռավար մեթոդով, փոխանցում է Ալիք Մեդիան։ Ըստ կառավարության որոշման, հոկտեմբերի 4-ից հետո ուսումը առկա կշարունակվի այն գյուղերի և քաղաքների դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում, որտեղ վարակի տարածման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի: Վրաստանում առաջին դասարանցիների համար […]

̰
Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

12:06 15.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, համայնքի բյուջեից դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-2015թթ. նշված համայնքի ավագանու քննարկմանն է […]

̰
Ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք

11:44 15.09.2021

Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հետևյալ իրավունքներն ու արտոնությունները. ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

11:38 15.09.2021

Սեպտեմբերի 14-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12453 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք, 22 մահ

11:02 15.09.2021

Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 559 դեպք, որոնցից 233 910 -ն` առողջացած, 5056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5622 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք: Ունենք […]

̰
ՀՀ-ում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է. ԱԺ նախագահ

10:59 15.09.2021

Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ չնայած ժողովրդավարության ընդհանրությանը՝ չկա ժողովրդավարության մեկ մոդել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ ժողովրդավարություն հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամք»-ի բացակայությունից: 2018 թվականի […]

̰
ՄԻՊ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք

10:48 15.09.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։ Կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների […]

̰
̰
SHANTNEWS

09:59 15.09.2021

̰
Փոխհրաձգության պատճառով Հայիթիի նախագահի ԺՊ-ի երդմնակալությունը խափանվել է

09:46 15.09.2021

Հայիթիի սենատի նախկին խոսնակ Ժոզեֆ Լամբերը չի կարողացել երդմնակալել երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնում։ Պատճառը փոխհրաձգությունն էր, որը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Նշվում է, որ կրակոցների պատճառով քաղաքական գործիչն այդպես էլ չի կարողացել մուտք գործել շենք, երդմնակալության արարողությունը խափանվել է։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Ավելի վաղ արևմտյան դիվանագետները նախազգուշացում էին […]

̰
Ելփին և Չիվա բնակավայրերում շչակ է գործարկվելու

09:40 15.09.2021

Սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրերի շչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Հրդեհ Լանջաղբյուր գյուղում

09:33 15.09.2021

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:55-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի փողոցում այրվում է անասնակեր և անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իլիկավանքի փողոցի տներից մեկին կից այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ սեպտեմբերի […]

̰
Երկրները պետք է դադարեցնեն զինված հակամարտությունները և կենտրոնանան ընդհանուր թշնամու դեմ պայքարի վրա․ Գուտերեշ

09:28 15.09.2021

Աշխարհի բոլոր երկրները պետք է դադարեցնել զինված հակամարտությունները և կենտրոնանան ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի բացմանը ելույթ ունենալիս։ «Մենք հանդիպում ենք մեծ մարտահրավերի և բաժանման, կոնֆլիկտի և կլիմայի փոփոխության, աղքատության և անհավասարության խորացման ժամանակ։ Պանդեմիան շարունակում է սպառնալ կյանքերին, կյանքի […]

̰
Շիրակի պետական համալսարանում շչակ է գործարկվելու

09:08 15.09.2021

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է էլեկտրաշչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
ՄԱԿ-ում նշել են համընդհանուր պատվաստման ժամկետները

08:59 15.09.2021

Միջազգային հանրությունը պետք է անի հնարավոր ամեն բան՝ մինչև 2022 թվականի ավարտը մոլորակի յուրաքանչյուր բնակչի կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նոր նախագահ Աբդուլլա Շահիդը (Մալդիվների ԱԳ նախարար) վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։ Նա հայտնել է պատվաստումային գործընթացում անհավասարության հարցով հաջորդ տարվա սկզբին բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու պլանների […]

̰
Բայդենը հերքել է իր հետ հանդիպումից Սի Ցզինպինի հրաժարվելու մասին լուրերը

08:45 15.09.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հրաժարվել է իր հետ դեմ առ դեմ հանդիպում ունենալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ավելի վաղ The Financial Times-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ցզինպինը մերժել է, երբ Բայդենն անցած շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել էր երկկողմ հանդիպում անցկացնել։ Սպիտակ […]

̰
Իրանը շուտով կկարողանա միջուկային ռումբ ստեղծել․ Իսրայելի ՊՆ

08:35 15.09.2021

Իրանը կարող է 2 կամ 3 ամսից ունենալ անհրաժեշտ նյութեր և հնարավորություններ՝ միջուկային ռումբի արտադրության համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Foreign Policy-ի հետ զրույցում։ Գանցը նախազգուշացրել է տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքի հնարավոր առաջացման մասին, եթե Իրանին հաջողվի հատել միջուկային շեմը։ Ինչպես նշում է պարբերականը, նախարարը նաև հայտարարել է, որ Աֆղանստանից […]

̰
Նորույթների շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է

08:18 15.09.2021

Nasdaq բորսայում Apple-ի բաժնետոմսերի գինը նվազել է 1․34 տոկոսով՝ հասնելով 147․54 դոլարի։ Սեպտեմբերի 14-ին ամերիկյան կորպորացիան ներկայացրել է նոր արտադրանքների շարք, որոնց թվում են iPhone 13-ը (iPhone 13 mini, iPhone 13 Pro և iPhone 13 Pro Max), iWatch Series 7-ը, iPad պլանշետների նոր սերունդն ու AirPods 3 ականջակալները։ iPhone 13-ում զգալի փոփոխություններ չեն եղել։ Դիսփլեյի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Տավուշի և Սյունիքի մարզերում

08:07 15.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ, թիվ 61 դպրոց, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 2-րդ թաղամաս և […]

̰
Սեպտեմբերի 13-14-ը բացահայտվել է հանցագործության 61 դեպք

11:30 14.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի՝ 4-ական, ավտոմեքենա փախցնելու, ծեծի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ծանր վիրավորանք […]

̰
ՀՀ-ն ու Սլովակիան համատեղ ծրագրեր կիրականացնեն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

11:25 14.09.2021

Հայաստանն ու Սլովակիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում: Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության առկա ներուժն իրագործելու ուղիները: «Մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով, և մենք այսօր վերահաստատեցինք այն, […]

̰
Շուրջ 2 մլրդ ՀՀ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն

11:16 14.09.2021

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի […]

̰
BACK_TO_TOP