TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Պատերազմի մասնակից ուսանողները և այլ սոցիալական խմբերը կշարունակեն ստանալ ուսման վարձի զեղչ նոր կարգով

11:13 14.09.2021

Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման, հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Այս ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում են ստացել 4200 մասնակից ուսանողներ, 2000 մասնակիցների զավակներ և 613 ամուսիններ (կանայք): Ընդհանուր առմամբ ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

11:08 14.09.2021

Սեպտեմբերի 13-ին կատարվել է 117 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12366 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք, 16 մահ

11:03 14.09.2021

Սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ն` առողջացած, 5034-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք: Ունենք 416 առողջացած, […]

̰
Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

11:01 14.09.2021

Մեկնարկեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան: ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Բելառուսում դիտորդի կարգավիճակով կմասնակցեն «Զապադ-2021»-ի ակտիվ փուլին

10:49 14.09.2021

Սեպտեմբերի 14-ին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Բելառուսի «Օբուզ Լեսնովսկ» զորավարժադաշտում դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլին:

̰
Ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

10:25 14.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ Օտյան, Սեբաստիայի, Բատիկյան, Ռ. Մելիքյան, Հովնաթանի, Շրջանայինի, Մալաթիայի, Վանթյան, Վեգների, Դ. Վարուժանի փողոցների, Տիչինայի փողոցի և 1-ին, 3-րդ նրբանցքների, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 համարների և հարակից […]

̰
Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ում կանցկացվի քովիդի դեմ պայքարի հարցերով գլոբալ գագաթնաժողով

10:15 14.09.2021

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահությամբ կանցկացվի COVID-19-ին նվիրված գլոբալ գագաթնաժողով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համաշխարհային առաջնորդներին հրավեր է ուղարկել։ Միջոցառումը կկայանա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի մեկշաբաթյա նստաշրջանի շրջանակում։ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին միավորման կոչ անել՝ պանդեմիային […]

̰
Գործարկվելու է Մարալիկ քաղաքի շչակը

10:08 14.09.2021

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Անի համայնքի Մարալիկ քաղաքում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰ ̰
SHANTNEWS

10:00 14.09.2021

̰
Հարավային Կորեան մոտ 180 մլն դոլարով տուգանել է Google-ին

09:50 14.09.2021

Հարավային Կորեայի հակամենաշնորհային հարցերով կարգավորիչ մարմինը 207,4 մլրդ վոնով ($176,8 մլն) տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ բջջային օպերացիոն համակարգերի և հավելվածների շուկայում գերիշխող դիրքի ենթադրյալ չարաշահման համար։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով կարգավորիչ մարմնին։ Ընկերությանը պարտավորեցրել են ուղղումներ մտցնել սմարթֆոններ արտադրողների հետ համաձայնագրերում։ Ներկայում Google-ի նկատմամբ հետաքննություն է ընթանում թվային գովազդի անբարեխիղճ […]

̰
Ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով պահեստազորի սերժանտը մահացու հրազենային վիրավորում է ստացել․ ՊՆ

09:49 14.09.2021

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի […]

̰
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում շչակ է գործարկվելու

09:41 14.09.2021

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է էլեկտրաշչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Հրդեհ Գյումրիի ավտոլվացման կետերից մեկի տանիքում

09:32 14.09.2021

Սեպտեմբերի 14-ին, ժամը 01։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թետչերի փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թետչերի փողոցում գտնվող ավտոլվացման կետի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:24-ին: Այրվել […]

̰
Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում

09:02 14.09.2021

Կրեմլում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը։ Ասադը Մոսկվա էր ժամանել չհայտարարված այցով, հայտնում է RIA Novosti-ն։ Պուտինը գնահատել է հակառակորդների հետ երկխոսելու Ասադի ջանքերը՝ նշելով, որ երկրի համախմբմանը խանգարում են Սիրիայում ապօրինի ներկայություն ունեցող օտարերկրյա զինված ուժերը։ Պուտինը կարծում է, որ Սիրիայի գլխավոր խնդիրը հենց այդ ուժերի ներկայությունն […]

̰
Ուկրաինացի պատգամավորների մի մասը բացակայությունների պատճառով զրկվել է աշխատավարձից

08:44 14.09.2021

Գերագույն ռադայի 73 խորհրդարանականներ զրկվել են աշխատավարձերից՝ հուլիսին պատգամավորական լիազորությունները պատշաճ չկատարելու համար։ Українські новини պարբերականի հաղորդմամբ՝ նրանք զրկվել են աշխատավարձից բացակայությունների պատճառով։ Բացակա են եղել քվեարկությունների ավելի քան 30 տոկոսից կամ նիստերի 50 տոկոսից։ Նրանց թվում են «Ժողովրդի ծառան» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, «Համաժողովրդական միավորում» խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, «Եվրոպական համերաշխություն» խմբակցության առաջնորդ Պյոտր […]

̰
Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթումից հետո ավելի քան 150 ԶԼՄ-ներ դադարել են աշխատել

08:30 14.09.2021

Առնվազն 153 աֆղանական լրատվամիջոցներ դադարել են աշխատել այն պահից, երբ «Թալիբանը» զավթեց իշխանությունը։ Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով ԶԼՄ-ների ազատության պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպություններին։ ԶԼՄ-ների փակման գլխավոր խնդիրները եղել են ֆինանսական, բացի այդ, ԶԼՄ-ների գործունեությունը դադարեցվել է նոր իշխանությունների ներդրած սահմանափակումների պատճառով։ Աֆղան լրագրողների միության ներկայացուցիչ Մասրուր Լութֆիի խոսքով՝ եթե միջազգային կազմակերպությունները […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղում «Mercedes»-ը բախվել է բետոնե պատնեշին ու կողաշրջվել. կան վիրավորներ

08:22 14.09.2021

Սեպտեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes GԼE մակնիշի 64 II 001 համարանիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին, մոտ 4 մետր կոտրել, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն այսօր Երևանում և 8 մարզում

08:10 14.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ փողոց 132-169 սեփական տներ, Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 5-րդ,6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիչինայի փողոց և հարակից […]

̰ ̰
SHANTNEWS

13:00 13.09.2021

̰
Այսօր ՀՀ կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը

12:36 13.09.2021

Սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: Արարատ Միրզոյանի և Իվան Կորչակի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին ժ. 9:30-ին, որին կհետևի ՀՀ ԱԳ […]

̰
Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը շարունակվում է

12:23 13.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը։ Տավուշի (Իջևան,Նոյեմբերյան), Արագածոտնի (Թալին, Ապարան), Սյունիքի (Սիսիան), Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի) և Շիրակի (Ամասիա) մարզերում խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 72 մլն դրամ։ Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան […]

̰
Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

12:12 13.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասում (նոր Նորք վարչական շրջան) հայտնաբերվել են ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների և միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, […]

̰
Վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից համայնքի շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

12:06 13.09.2021

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից 2020թ. սեպտեմբերից մինչև հունվար ամիսն ընկած ժամանակահատավածում համայնքի բյուջե մուտքագրված միջոցներից 815.000 ՀՀ դրամ գումարը ֆինանսատնտեսական կանոնների խախտմամբ գյուղապետարանի աշխատակազմի վճարմանն ուղղելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված […]

̰
Սեպտեմբերի 10-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 132 դեպք

11:40 13.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման` 14, ծեծի` 10, խարդախության և սպանության սպառնալիքի՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և […]

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին

11:37 13.09.2021

2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը: Այնուհետև, սեպտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, […]

̰
Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

11:21 13.09.2021

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին: Առաջին օգնության համաշխարհային օրվա այս տարվա թեման դպրոցներում առաջին օգնության հասանելիությունն է բոլոր երեխաների համար՝ թե հեռավոր համայնքներում, թե՝ […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 584 դեպք, որից 264-ն՝ արտակարգ

11:12 13.09.2021

Սեպտեմբերի 6-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 584 դեպք, որից 264-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 187 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 1 ուժեղ կարկուտի, 6 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 212 կենցաղային կանչ. տուժել է 76 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք, 16 մահ

11:02 13.09.2021

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: Ունենք 577 առողջացած, […]

̰
BACK_TO_TOP