10:58 13.09.2021
Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի:
10:51 13.09.2021
ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ դիմերեսը՝ ՀՀ զինանշանը հավերժության նշանի ֆոնին է: Դարձերեսը՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրություն է: Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը, Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշներն են՝ անվանական արժեքը 5000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, […]
10:38 13.09.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբ` կատարվել է 335721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215278, երկրորդ դեղաչափ` 120443։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
10:27 13.09.2021
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում վայրէջք է կատարել ամերիկյան զորքերի հեռանալուց հետո առաջին միջազգային կոմերցիոն չվերթի ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ն՝ իր թվիթերյան էջում։ Ավելի վաղ Քաբուլի օդանավակայանի գործունեության վերականգնման ուղղությամբ աֆղան մասնագետների հետ սկսել էին աշխատել փորձագետներ Կատարից և Թուրքիայից։ Մասնավորապես, Կատարն Աֆղանստանին տրամադրել էր ուղևորների և ուղեբեռների ստուգման համար նախատեսված համակարգիչներ և սկաներներ։
10:08 13.09.2021
Ադրբեջանակական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց բացի, անարգել ու ոչնչացրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե և այլ հայկական եկեղեցիներ, Թալիշի, Հադրութի, Շուշիի և այլ հայկական խաչքարեր: Պատճառը պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի ադրբեջանական քաղաքականությունն է, որ էթնիկ պատկանելիությունից բացի, ունի նաև կրոնական հիմք: Շատ են դեպքերը, […]
09:30 13.09.2021
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը MTV Video Music Awards մրցանակաբաշխության շրջանակում հաղթել է «Տարվա կատարող» անվանակարգում։ Երեկոյի ընթացքում Բիբերն ամենաշատ մրցանակներն է ստացել․ նա հաղթել է 7 անվանակարգերում, այդ թվում «Լավագույն փոփ-տեսահոլովակ» անվանակարգում՝ երգչուհի Giveon-ի հետ Peaches երգի համատեղ կատարման համար։ Նշենք, որ 18-ամյա ամերիկացի երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն իր Drivers License թրեքով հաղթել է «Տարվա երգ» […]
09:19 13.09.2021
Ամերիկացի ռեփեր Lil Nas X-ը դարձել է MTV Video Music Awards 2021-ի գլխավոր մրցանակի հաղթող։ Գլխավոր՝ «Տարվա տեսանյութ» անվանակարգում ընտրվել է նրա Montero (Call Me By Your Name) երգի տեսահոլովակը, հայտնում են կազմակերպիչները։ Տեսահոլովակը մրցանակի է արժանացել նաև լավագույն ռեժիսուրայի համար։ MTV երաժշտական հեռուստաալիքի կողմից ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է 1984 թվականին՝ որպես վիդեոայլընտրանք Grammy-ին։
09:08 13.09.2021
ԱՄՆ Ջորջիա նահանգի Դե-Քալբ շրջանում պայթյունի հետևանքով բնակելի համալիրը մասնակի փլուզվել է։ Կա մի քանի վիրավոր, նրան տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են։ Եվս 2 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է WSB-TV 2 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Իրականացվել է բնակչության տարհանում։ Նշվում է, որ պայթյունի պատճառը գազատար համակարգում ի հայտ եկած խոտանն է […]
08:56 13.09.2021
Առաջիկա ամիսներին Եգիպտոսում կհայտնվեն երկու նոր զբոսաշրջային քաղաքներ։ Այս մասին հայտնել է երկրի զբոսաշրջության և հնությունների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանին Известия-ի հետ հարցազրույցում։ Ալ-Գալյալյան կգտնվի հյուսիսում՝ Կահիրեից 100 կմ հեռավորության վրա, Կարմիր ծովի ափին, իսկ Ալ-Ալամինը՝ Միջերկրականի ափին, Ալեքսանդրիայից ոչ հեռու։ Նա նշել է, որ Եգիպտոսի իշխանություններն աշխատանքներ են տանում զբոսաշրջային տարբեր գոտիներն ու քաղաքները […]
08:45 13.09.2021
Կոլումբացի զինծառայողները Կարիբյան ծովում կալանել են 80 մլն դոլար արժողությամբ 2․4 տոննա թմրանյութով բեռնված մոտորանավակ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն իր թվիթերյան էջում։ Սա երկրի զինվորականների կողմից այս տարի առգրավված ամենախոշոր խմբաքանակն է։ Մոտորանավակը կանգնեցրել են Սան-Անդրես կղզուց 300 կմ հեռավորության վրա։ Ծովային փոխադրամիջոցում գտնված 5 անձինք, որոնցից 4-ը կոլումբացիներ են, […]
08:34 13.09.2021
Հանգստյան օրերին Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության նոր թևավոր հրթիռի հաջող փորձարկումներ է իրականացրել։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։ Նշվում է, որ հաջողությամբ փորձարկվել են հրթիռի մասերը, շարժիչները, կառավարման և ուղղորդման համակարգը, մարտագլխիկները, կատարվել են թռիչքային տարբեր փորձարկումներ։ Փհենյանի կողմից մեծ հեռահարության թևավոր հրթիռի մշակումը շարունակվել է վերջին երկու […]
08:20 13.09.2021
Չորեքշաբթի Իրկուտսկում սգո օր կլինի՝ ի հիշատակ L-410 ուղևորատար ինքնաթիռի զոհերի։ Այս մասին հայտնել է նահանգապետ Իգոր Կոբզովը։ «Հրաշք տեղի չունեցավ։ 4 անձինք, ներառյալ օդաչուն, մահացան։ Մեկն Իրկուտսկի բնակիչ է, մեկը՝ Անգարսկի, մյուս երկուսը՝ Մագիստրալնի բնակավայրի։ Ցավակցություններս նրանց հարազատներին ու մտերիմներին»,-ասվում է նրա ինստագրամյան էջում հայտնված հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 12-ին ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք էր […]
12:51 11.09.2021
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Բազումի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Վարդանանց փողոցի 22-ամյա մի բնակչի: Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու դանակ, որոնցից մեկը՝ ծալովի, մյուսը՝ գաղտնի փականով, էլեկտրահարող սարք և կռփազենք: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
12:46 11.09.2021
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի նախկին անտառտնտեսության տարածքից խողովակ են տեղափոխում: Ոստիկանության Գավառի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 82 և 64 տարեկան երկու տղամարդիկ «KAVZ» բեռնատարով գաղտնի հափշտակել են ՀՀ պետական գույքի կառավարման հաշվեկշռում գտնվող կաթսայատան ջեռուցման համար նախատեսված երկաթյա ծխատար խողովակները: Տղամարդիկ բերման […]
12:34 11.09.2021
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ։ Դեսպան Մակունցը ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծեց 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
12:31 11.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 9/11-ի 20-րդ տարելիցի կապացկությամբ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «20 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվեց շուրջ 3000 մարդ: Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել […]
12:28 11.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին ազատել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից», – նշված է որոշման մեջ:
12:26 11.09.2021
Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈւԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդկանց։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր: Նշանակվել է […]
12:15 11.09.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից սեպտեմբերի 4-ից, որպես անհետ կորած, որոնվում էր 50-ամյա Հովհաննես Հարությունյանը: Սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Թումանյանի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ 50-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ալավերդի քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա՝ Լալվար սարի Ռոստոմի աղբյուր կոչվող մակատեղիում։ Հարությունյանի մարմնին առերևույթ մարմնական վնասվածքներ չեն եղել: Նա ներկայացվել […]
11:57 11.09.2021
ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը The New York Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլին ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցություններ էր անցկացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, և «բոլոր դաշնակիցները համաձայնել […]
11:41 11.09.2021
ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է փախստականներով չվերթներ ընդունել Աֆղանստանից՝ կարմրուկի դեպքերի հայտնաբերման պատճառով։Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։ Օրերս ԱՄՆ ժամանածների մոտ հայտնաբերվել է կարմրուկի 4 դեպք։ Կարմրուկով հիվանդները ենթարկվել են կարանտինի։ Պսակին նշել է, որ ԱՄՆ ժամանող աֆղաններից ներկայում պահանջում են պատվաստվել ընդդեմ կարմրուկի։
11:27 11.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 146: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 533 դեպք, ապաքինվել է 1 762 պացիենտ: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում անցկացվել է 34 383 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 7,37%, վերջին […]
11:09 11.09.2021
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին։ Այս մասին հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Լին Թրեյսին և դեսպանության ամերիկացի ու տեղացի աշխատակիցները հավաքվել են դեսպանատան՝ սեպտեմբերի 11-ի հուշաքարի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու 20 տարի առաջ տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը։
11:02 11.09.2021
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Ունենք 635 […]
10:49 11.09.2021
Սեպտեմբերի 10-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12200 քաղաքացու հետազոտություն, […]
10:34 11.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Պարույր Սարգսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Ա. Ղանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա գովազդային վահանակի սյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փաստի առթիվ […]
10:17 11.09.2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: «Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են իրականացվել հոբելյանական տարաբնույթ միջոցառումներ, այնպես էլ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցները նշում են Բաբաջանյանի հոբելյանը: […]