10:12 11.09.2021
Բարերար Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Արցախի իշխանություններին, հայտնում է «Արցախպրես»-ը։ Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգարժա՛ն պարոն Նախագահ Բաց նամակով ցանկանում եմ դիմել Ձեզ՝ աջակցելու հորս՝ մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքներս ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով: Ինչպես գիտեք, հայրս ժամանակին գնել էր շուրջ […]
09:48 11.09.2021
Աֆղանստանի Փանջշիր նահանգում Ազգային դիմակայության ուժերը թալիբներից հետ են գրավել 3 շրջան։ Այս մասին հայտնում է Afghanistan Times թերթը։ Աշխարհազորայինների հսկողության տակ են վերադարձել Դարա, Աբշար և Պարյան շրջանները, որոնք գտնվում են նահանգի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում։ Պարբերականը հայտնում է մի քանի տասնյակ թալիբների ոչնչացման մասին։ Փանջշիրի մնացած շրջաններում դիմակայության ուժերը հեռացել են լեռները։ Aamaj […]
09:35 11.09.2021
Սեպտեմբերի 10-ին, ժամը 18։43-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալիշկա գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի և կից անասնագոմի տանիքներում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին, մարվել՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 01:55-ին: Այրվել […]
09:22 11.09.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախորդ գրառմանս տակ բավական շատ հարցեր են բարձրացվել, որոնց բոլորին հերթով կանդրադառնամ։ Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին։ ❓Արդյոք նոր կանոնը տարածվում է բոլորի վրա […]
09:11 11.09.2021
Մեքսիկայի Մեխիկո նահանգում 10 բնակելի տուն հայտնվել է փլուզված ժայռի քարազանգվածի տակ։ Հաղորդվում է 1 զոհի մասին։ Դեպքը տեղի է ունեցել Լասարո-Կարդենաս շրջանում։ Քարերի ու ավերված տների փլատակների տակ մնացած մարդկանց թիվը ճշտվում է։ Նրանց վիճակի մասին տեղեկություն չկա։ Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել 4 մարդու։ Որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում․ նոր սողանքի վտանգ […]
09:01 11.09.2021
Չինական դեղագործական Sinovac ընկերությունը հարավաֆրիկյան գործընկերոջ՝ Numolux Group-ի հետ համատեղ փորձարկում է հակակորոնավիրուսային CoronaVac պատվաստանյութը 6 ամսականից մինչև 17 տարեկան երեխաների վրա։ Այս մասին հայտնում է Global Times թերթը։ Փորձարկումները կանցկացվեն ՀԱՀ-ում։ Դրանց նպատակն է գնահատել երեխաների շրջանում քովիդով հիվանդացության դեպքում Sinovac-ի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Պարբերականի տվյալներով՝ աշխարհում առաջին անգամ է, որ կլինիկական փորձարկումների երրորդ […]
08:34 11.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունների 20-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել ազգին։ Նա տեղի ունեցած ահաբեկչություններն անվանել է Ամերիկան միավորող մեծագույն ուժ։ «Ինձ համար սեպտեմբերի 11-ը գլխավոր դասն է։ Դրա էությունը կայանում է նրանում, որ ամենախոցելի պահերին, Ամերիկայի ոգու համար մարտում միասնությունը մեր մեծագույն ուժն է։ Միասնություն չի նշանակում, […]
08:09 11.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 26, 28, 30, 32 բնակելի շենքեր, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11։00-16։00 Նոր Արեշ 7փ. 47-62, 11փ. 139-154, 38փ. 1-16, 42փ. 3-53, 66-102, […]
12:42 10.09.2021
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին՝ «Հայրենիքի հերոսների պահակախմբ»-ի համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: «Միայն դրական եմ գնահատում (ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը – խմբ. ) Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունն. […]
12:19 10.09.2021
Պետական եկամուտների կոմիտեի ավելի քան 50 կին հարկային տեսուչ կարծրատիպ է կոտրում։ Իրենց օրինակով նրանք աստիճանաբար փոխում են պատկերացումը, թե հարկային տեսուչի աշխատանքը տղամարդկանց մենաշնորհն է։ Նրանցից մեկը Գոհարն է, ով երեք տարվա ընթացքում 1000-ից ավելի ընթացիկ ստուգման է մասնակցել։ Հարկ վճարողների արձագանքը տարբեր է եղել։ «Երբեմն շատ դրական է լինում և մոտիվացնում է, որ […]
12:11 10.09.2021
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,5 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի ՀՀ Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերի 6 բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններին օժանդակություն ցուցաբերելու և վերջիններիս գործունեությունն ապահովելու նպատակով։ Նախագծում ընդգրկվել է վերոնշյալ 6 համայնքը՝ հաշվի […]
11:57 10.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ծեծի` 4, բնակարանային գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 3-ական, յուրացման կամ վատնման և կաշառակերության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, […]
11:31 10.09.2021
Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ կառավարությունում: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Հանձնակատարի գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցել է գերատեսչություններ: Լիբանանից Գասիա Սամուելյանը և Ռուսաստանից Ռուզաննա Գրիգորյանը կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում: […]
11:25 10.09.2021
ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում: Փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարը, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկինաև կոմունալ վճարների ընդունում: Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր […]
11:16 10.09.2021
Սեպտեմբերի 9-ին կատարվել է 143 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12114 քաղաքացու հետազոտություն, […]
11:06 10.09.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բողոքներ, որ կալանք է դրվում մեղադրյալի արժեքով մի քանի անգամ ավելի դրամական միջոցների և այլ գույքի (խոսքն այդ թվում ողջ գույքի մասին է) վրա, քան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի, գույքի հնարավոր […]
11:01 10.09.2021
Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, […]
10:37 10.09.2021
Հ-45 (Մ-2)-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում (կմ0+000-կմ3+700) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառուն է «Արհովշին» ընկերությունը։ Այս պահին ճանապարհահատվածում կատարվում են ճանապարհային ծածկի ֆրեզավորման, փոշեզրկման աշխատանքներ։ Միջին նորոգման շրջանակներում կկատարվի նաև հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում և այլն։ Նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
10:29 10.09.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 18.210.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 42 դեպքով հաշվարկվել է 130.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված […]
10:09 10.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Կարեն Հովսեփյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ 1 հասցեի դիմաց՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, բախվել է Երևանի բնակիչ, 56-ամյա Արմեն Մարտիրոսյանի կողմից կայանված Honda մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝ բախվել […]
09:48 10.09.2021
Կոմիքսի թողարկումը, որտեղ առաջին անգամ հիշատակվում է «Սարդ մարդ» սուպերհերոսի մասին, ԱՄՆ-ում Heritage Auction-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3․6 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ 1962 թվականին լույս տեսած Amazing Fantasy կոմիքսի № 15 թողարկումը պահպանվել է իդեալական վիճակում, դրանով է պայմանավորված բարձր գինը։ Սա նոր ռեկորդ է․ նախկինը պատկանել է 1938 […]
09:37 10.09.2021
Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆորնա նահանգի իշխանությունները «Օլաֆ» փոթորկի մոտենալու պատճառով տագնապի կարմիր մակարդակ են հայտարարել։ Փոթորիկը դասվում է առաջին կատեգորիային։ Այս մասին գրում է Milenio թերթը։ Ինչպես իր թվիթերյան էջում գրել է նահանգապետ Կառլոս Մենդոսան, սեպտեմբերի 10-ից նահանգում չեղարկվում են դպրոցական պարապունքները, պետական հաստատությունների աշխատանքը դադարեցվում է։ Փոթորիկը կարող է նահանգի տարածք հասնել գիշերը։ Ներկայում […]
09:20 10.09.2021
Քաբուլում Նորվեգիայի դեսպանատանը թալիբները գտել են դիվանագետների կողմից այնտեղ թողնված դահուկներ, գինիների հավաքածու, ինչպես նաև գրքեր, ֆիլմերի և երաժշտական սկավառակներ։ Այս մասին հայտնում է նորվեգական Aftenposten պարբերականը։ Լրագրողները նշում են, որ թալիբները երկար են ուսումնասիրել դահուկները՝ փորձելով պատկերացնել, թե ինչի համար են դրանք նախատեսված։ Որոնումների արդյունքում հայտնաբերված բոլոր սկավառակները ոչնչացվել են։ Ենթադրվում է, որ ալկոհոլային […]
09:09 10.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դաշնային գերատեսչությունների բոլոր աշխատակիցները, այդ թվում կապալառուները, պարտավոր են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամենշաբաթյա թեստավորումն այլևս չի կարող փոխարինել պետծառայողների համար նախատեսված պատվաստմանը։ Դրանից բացի, Աշխատանքի հարցերով նախարարությանը հանձնարարվել է պարտավորեցնել բոլոր ընկերություններին, որեղ աշխատում է 100 և ավելի մարդ, […]
08:54 10.09.2021
Սեպտեմբերի 10-ին, ժամը 02:12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում (մոտ 84 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։19-ին, մարվել՝ 05:56-ին։ Այրվել […]
08:46 10.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին բանակցությունների արդյունքներով հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Երկու առաջնորդներն անցկացրել են լայն ռազմավարական քննարկում, որի ընթացքում խոսել են ոլորտներից, որտեղ մեր շահերը համընկնում են, ինչպես նաև ոլորտներից, որտեղ մեր շահերը, արժեքներն ու հայացքները տարվերվում են։ Նրանք պայմանավորվել են բաց և […]