TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հրաձգություն Իլինոյսում․ կա 12 զոհ

08:30 10.09.2021

ԱՄՆ Իլինոյս նահանգի Արևելյան Սենթ-Լուիս քաղաքում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Boston 25-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Սպանվել է մոտ 12 մարդ, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են։ Դեպքը տեղի է ունեցել մսի շուկայի մոտ։ FOX 2 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրաձիգներից մեկը փորձել է փախուստի դիմել երկաթուղային գծանցով, սակայն գնացքը հարվածել է նրա մեքենային։ […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհին երկխոսություն պահպանել թալիբների հետ

08:22 10.09.2021

Միջազգային հանրությանը հարկավոր է երկխոսություն պահպանել Աֆղանստանում իշխանության եկած թալիբների հետ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, փոխանցում է France-Presse-ը։ «Անհրաժեշտ է երկխոսություն պահպանել՝ անմիջականորեն հաստատելով մեր սկզբունքները։ Նման երկխոսություն պետք է վարել՝ հանուն աֆղան ժողովրդի հետ համերաշխության»,-ասել է նա ֆրանսիական գործակալությանը տված հարցազրույցում։ Նշենք, որ Աֆղանստանի նախարարների նոր կաբինետի երդմնակալության […]

̰
Գազամատակարարումը կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում

08:17 10.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցի թիվ 1, 3, Սեբաստիա փողոցի թիվ 78, 80, 82, 86, Մանուկյան փողոցի թիվ 4, 6, 8, 10, Ծերենցի փողոցի թիվ 3, 5, 7, 7ա, Ջիվանի փողոցի թիվ 11/1, […]

̰
Երևանում և 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:09 10.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան Առինջ՝ Տաշքենդ փ. 2, 14, 16, 18, 19, 20, 22, 24, 28, 30, 32, նրբանցք 1, 1/5, 2, 2/3, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, […]

̰
«Քաղաքացիական պայմանագիրը» քննարկել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը

00:21 10.09.2021

Այսօր կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում: Քննարկվել են կուսակցության՝ գալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցության, կառուցվածքային և այլ հարցեր։

̰
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են 3․5 ժամ

23:59 09.09.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված բանակցությունները եղել են չափազանց ազնիվ և կրել են կառուցողական բնույթ։ Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսն ու Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող են ակնթարթորեն էլ ավելի մերձենալ քաղաքական և ռազմական պլանում։ Պուտինն իր հերթին բանակցություններն անվանել է հագեցած և կառուցողական։ […]

̰
Աֆղանստանը մարդասիրական օգնություն է ստացել 5 երկրից

23:43 09.09.2021

Արդեն 5 պետություններ մարդասիրական օգնություն են ուղարկել Աֆղանստան։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Խոսքը Կատարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Պակիստանի և Թուրքմենստանի մասին է։ Այսօր կեսօրին Քաբուլ է ժամանել մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռ Պակիստանից։ Բեռներում եղել է սնունդ և դեղորայք։ Եվս երկու ինքնաթիռ Պակիստանից վայրէջք են կատարել Կանդահարում և Խոստում։ Քաբուլում մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռներ են […]

̰
Moderna-ն COVID-19-ի և գրիպի դեմ մեկ բաղադրիչով պատվաստանյութ է մշակում

23:29 09.09.2021

Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտնել է, որ մշակում է պատվաստանյութ, որը կպաշտպանի միաժամանակ COVID-19-ից և սեզոնային գրիպից։ Ընկերությունն այսօր հայտնել է շնչառական պատվաստանյութային նոր ծրագրի առաջին փուլի մասին․ ըստ այդմ, մշակվում է պատվաստանյութ, որն իրենից ներկայացնում է բուստերային մեկ դեղաչափ։ Ավելի վաղ քովիդի տարածման դեմ պայքարի հարցերով Սպիտակ տան համակարգող Ջեֆ Զինթսը հայտարարել էր, որ […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:14 09.09.2021

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

̰
ԵՄ-ն ուղևորությունների համար թույլատրելի երկրների ցանկից հեռացրել է 6 երկիր, այդ թվում Հայաստանը

23:02 09.09.2021

Եվրամիությունն անվտանգ երկրների ցանկից հեռացրել է 6 երկիր, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը: Եվրամիության խորհրդի որոշմամբ՝ ևս 4 երկրներ՝ Ալբանիան, Ճապոնիան, Բրունեյը և Սերբիան, հանվել են երկրների ու տարածքների ցանկից, որտեղ պանդեմիայի պայմաններում թույլատրված են ոչ պարտադիր (զբոսաշրջային բոլոր տեսակների) ուղևորություները։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է TASS-ը։ Նշենք, որ Ուրուգվայը […]

̰ ̰
Մակրոնի վերընտրվելը լավագույն տարբերակն է հայության համար

22:39 09.09.2021

SHANTNEWS-ի գործընկեր Սագօ Արեանն այսօր զրուցել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբանյանի հետ՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարություններին, Հայաստան-Ֆրանսիա, Ֆրանսիա-Թուրքիա հարաբերություններին և Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը ՄԻԵԴ-ում լուծելու հեռանկարին։

̰
̰
Սեպտեմբերի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 62 դեպք

13:00 09.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, ծեծի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման և պատիժն ի կատար ածող հիմնարկի կալանավորվածներին […]

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

12:51 09.09.2021

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Հանդիպման սկզբին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնն ստանձնելու […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք

12:18 09.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 36 400 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 8.48%, վերջին 14 օրը –9,72%, վերջին 7 օրը –7.69%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 572 948 դեպք: Ապաքինվել է ևս 4 427 […]

̰
Գլխավոր դատախազը հանձնարարել է վերսկսել քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով կասեցված բոլոր գործերի քննությունը

12:15 09.09.2021

2021թ. օգոստոսի 28-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-307-Ն օրենքը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ի թիվս այլնի, ներդրվել է մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կառուցակարգը: Համաձայն դրա՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը կամ հեռակա վարույթը իրականացվում է այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Այս ինստիտուտը […]

̰
Մաքսային գործընթացներն ամբողջությամբ կթվայնացվեն

12:06 09.09.2021

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով համագործակցություն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Ձևավորված աշխատանքային խումբն արդեն սկսել է ուսումնասիրել ներկայում գործող մաքսային գործընթացները, առկա խնդիրները, դիտարկել դրանք լուծելու վերաբերյալ ՊԵԿ տեսլականը և կատարել կարիքների գնահատում։ Խմբում ներգրավված միջազգային փորձագետի հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնել է, […]

̰
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է հունվարի 1-ից միջինը 20%-ով բարձրացնել աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների չափը

12:04 09.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 8-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները։ Երկրի ղեկավարը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը […]

̰
Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում

12:01 09.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն, Միկրոշրջան, Վանատուր և Ջրառատ թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալ Կարեն Սարուխանյանին

11:54 09.09.2021

ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ և մոտեցումներով կնպաստի համակարգի զարգացմանը: ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

11:48 09.09.2021

Սեպտեմբերի 8-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11971 քաղաքացու հետազոտություն, […]

̰
«Հրազդան» ՔԿՀ-ում խոշոր չափի թմրամիջոցի փոխանցման փորձ է կանխվել

11:37 09.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 09-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։ Անմիջապես կատարվել է տարածքի զննում և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել են 1 փաթեթ և 2 թելակոճ, որոնց միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց։ Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս […]

̰
Կարեն Անդրեասյանը սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

11:34 09.09.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ ԱԻ նախարարի մահվան կապակցությամբ

11:33 09.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգական մահվան մասին: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ անկեղծ կարեկցանքի […]

̰
Հաշմանդամության կարգավիճակի սահմանման ու բողոքարկման գործընթացը մարդկանց լրացուցիչ խնդիրների առաջ է կանգնեցնում․ ՄԻՊ

11:31 09.09.2021

Սեպտեմբերի 7-ին հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստ։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված քննարկման հիմնական թեման վերաբերել է հաշմանդամության կարգավիճակի սահմանման չափորոշիչների և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների բողոքարկման հետ կապված հիմնախնդիրներին։ Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու բողոքների ուսումնասիրությունը […]

̰ ̰
Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

11:26 09.09.2021

ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդներն այսուհետ կձևավորվեն միասնական մոտեցմամբ․ դրանց թվակազմը նվազեցվել է մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված շեմը՝ 20 անդամ։ Ներկայացուցչական համամասնությունը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ, բաշխվել է հավասարապես․ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք` 5-ական անդամի ներկայացվածություն։ Հոկտեմբերի 8-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը նմանօրինակ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք, 14 մահ

11:02 09.09.2021

Սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն` առողջացած, 4968-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 594 150 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Ունենք 529 առողջացած, […]

̰
Վանաձորում հայտնաբերվել են դամբարաններ

10:51 09.09.2021

Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ: Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի խոսքով՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք է անցնեն: Հնակենդանաբանական ուսումնասիրության արդյունքում պարզվել […]

̰
BACK_TO_TOP