«Բայրաքթարների» հարցը մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում. կոնգրեսականները հետաքննություն են պահանջում․ Armenpress – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

«Բայրաքթարների» հարցը մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում. կոնգրեսականները հետաքննություն են պահանջում․ Armenpress

13:42 24.08.2021

Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ և Վաշինգտոնում գործող մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ՝ ի դեմս հայկական, հունական, քրդական, հրեական, հնդկական համայնքների, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և իրավապաշտպան այլ կազմակերպությունների, ԱՄՆ կառավարությունից պահանջում են դադարեցնել ամերիկյան այն տեխնոլոգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են թուրքական ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) արտադրության մեջ, և առհասարակ հետաքննել Թուրքիայի անօդաչուների ծրագրի ապակայունացնող դերակատարումը տարածաշրջանում:

Հայ և հույն ակտիվիստների կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ մահաբեր «Բայրաքթարների» արտադրության մեջ օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային ի վերջո կդադարեցվի:

Խոսքը, հիշեցնենք, թուրքական այն հարվածային անօդաչուների մասին է, որոնք լայնորեն կիրառվել են 2020 թ. Արցախի դեմ պատերազմում՝ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ պատճառելով հայկական զինված ուժերին և խաղաղ բնակչությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեղեկացրեց, որ թուրքական դրոնների ծրագրի դեմ Նահանգներում պայքարում են ինչպես հայկական, այնպես էլ հունական, քրդական, հնդկական, հրեական խմբերը, Մերձավոր Արևելքի Ֆորումը (Middle East Forum), «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) կազմակերպությունը, քրիստոնեական և իրավապաշտպան այլ կազմակերպություններ, այլ խոսքով՝ բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են Թուրքիան շրջապատող ռեգիոններում՝ Արևելյան Միջերկրականում, Կովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքում անվտանգության և կայունության հաստատմամբ:

«Սենատոր Մենենդեսը բարձրացրել է այս հարցը Կոնգրեսի լսումների ժամանակ: Առայժմ պատասխան չի ստացել, բայց ամեն դեպքում հարցը բարձրացվել է, որից հետո Պետքարտուղարություն ուղարկվեց Կոնգրեսի 28 անդամների կողմից ստորագրված նամակը, որով կոնգրեսականները կոչ էին անում վարչակազմին հետաքննել թուրքական անօդաչուների ծրագիրը: Եվ սա գնալով մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում»,- ասաց Արամ Համբարյանը:

Շարունակելով թեման՝ Վաշինգտոնում հունական լոբբիի ղեկավար, Առաջնորդության հույն-ամերիկյան խորհրդի (HALC) գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդեսը «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ թուրքական անօդաչուների արտադրությունը պետք է դադարեցվի, քանի որ դրանք օգտագործվում են ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով՝ ապակայունացնող դեր խաղալով մի շարք կոնֆլիկտային գոտիներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Էնդի Զեմենիդեսը անթույլատրելի է համարում թուրքական մարդասպան անօդաչուների արտադրությունն ու տարածումը ոչ միայն զուտ այն պատճառով, որ դրանք ապակայունացնող և քայքայիչ ազդեցություն են ունենում տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա, այլև այն պատճառով, որ դրանց միջոցով Թուրքիան ավելի է հեշտացրել այս կամ այն ռեգիոնում պատերազմ հրահրելը՝ վտանգելով ոչ թե իր զինվորների, այլ այլոց կյանքը:

«Սովորաբար, երբ որևէ երկիր որոշում է պատերազմի գնալ, նախ և առաջ հաշվարկում է, թե ինչքան արյուն և փող է կորցնելու այդ պատերազմում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, անօդաչուներ և սիրիացի վարձկաններ ուղարկելով Արցախյան հակամարտության գոտի, վտանգում էր այլոց, ոչ թե իր զինվորների կյանքը: Եվ երբ ամբողջ աշխարհը դիվանագիտական լուծում էր փնտրում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը կամ Արցախի հարցին՝ Թուրքիան պատերազմ էր հրահրում այնտեղ՝ թքած ունենալով, որ դրա հետևանքով մարդիկ են զոհվում: Երբ քո զինվորների կյանքի համար անհանգստանալու կարիք չկա,  այլոց մահը քեզ չի հետաքրքրում: Եվ սա, իմ կարծիքով, թուրքական անօդաչուների հետ կապված ամենամեծ խնդիրներից մեկն է», – «Արմենպրես»-ին ասաց Էնդի Զեմենիդեսը:

Հույն գործիչն ընդգծեց, որ թուրքական անօդաչուները օգտագործվում են ոչ թե կայունացման և հիմնախնդրի դիվանագիտական լուծման հասնելու նպատակով, այլ ընդհակառակը՝ ապակայունացնող դեր են խաղում՝ ավելի սրելով իրավիճակը և բորբոքելով պատերազմի կրակը: Եվ շատ լավ իմանալով Էրդողանի ներքին քաղաքականության հիմնական էությունն ու բնույթը, որն է՝ կոնֆլիկտներ հրահրել այլ երկրների հետ՝ շեղելով մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից, ակնհայտ է, որ Թուրքիան պարբերաբար կիրառելու է այս մեթոդը:

«Որևէ մեկի հետ խնդիր ունենալու պարագայում կասեն` շատ լավ, եկեք դրոններ ուղարկենք և մարդ սպանենք: Սա պատերազմներ վարելու անարյուն ձև է: Դժբախտաբար, ժամանակակից պատերազմները գնալով նմանվում են համակարգչային խաղերին: Նույնիսկ այստեղ՝ Միացյալ Նահանգներում, բանավեճ կա այդ հարցի շուրջ, որ քանի որ մարտական գործողություններում մարդկանց աստիճանաբար փոխարինում են ռոբոտները, և գնալով նվազում է պատերազմներում մարդկային կորուստների ռիսկը, այդ պատճառով շատերին այլևս չի հետաքրքրում այս կամ այն երկիր զինվորականներ կամ ռազմական ներուժ ուղարկելու հանգամանքը: Ինչևէ, մտածեք Թուրքիայի մասին այդ համատեքստում. նրանք կարող են զինվորների փոխարեն ուղարկել անօդաչուներ և առանց գեթ մեկ մարդկային կյանք զոհելու՝ ռազմական գործողություններ իրականացնել: Ուստի կարծում եմ՝ դա ավելի հավանական է դարձնում պատերազմը: Սա է վտանգը: Եվ դրանք ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական բնույթի զինատեսակներ են: Թուրքիան կիրառել է դրանք Արցախում, Լիբիայում, Սիրիայում և այլուր», – ասաց Վաշինգտոնի հունա-ամերիկյան կազմակերպության ղեկավարը՝ ընդգծելով, որ Թուրքիայի այդ ապակայունացնող վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դառնում Վաշինգտոնում:

Եվ եթե մինչ այդ ամերիկյան քաղաքական վերնախավը հաճախ ստորադասում էր արժեքները քաղաքական այն շահերին, որոնց Թուրքիան ծառայում էր, ապա Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը, Էնդի Զեմենիդեսի խոսքով, ցույց տվեց, որ Թուրքիան այլևս չի ծառայում այդ շահերին:

«Այժմ մենք ոչ միայն չենք կիսում ֆունդամենտալ արժեքները Թուրքիայի հետ, այլև բախման մեջ ենք ֆունդամենտալ շահերի ոլորտում: Եվ նույնը կարելի է ասել անօդաչուների պարագայում: Մինչ Միացյալ Նահանգները դիվանագիտական լուծումներ է փնտրում Արցախի հարցում՝ Թուրքիան անօդաչուներ է մատակարարում՝ ապակայունացնելով այնտեղ իրավիճակը: Մինչ Միացյալ Նահանգները հանում է իր զորքերը Լիբիայից՝ համաձայն այդ երկրի նոր սահմանադրության պահանջներին, Թուրքիան օտարերկրյա զորքեր է պահում այնտեղ: Մինչ Միացյալ Նահանգները կռվում է «Իսլամական պետության» դեմ՝ Թուրքիան ռմբակոծում է «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին»,- ասում է Զեմենիդեսը՝ գալով պարզ եզրահանգման՝ ապակայունացնող Թուրքիան ուղղակիորեն հակասում է կայունացման ձգտող Նահանգների շահերին:

Դրոնների խնդիրը, Էնդի Զեմենիդեսի խոսքով, տագնապի երկրորդ ազդանշանն է Վաշինգտոնի համար՝ Ս-400 համալիրների և F-35 կործանիչների հայտնի պատմությունից հետո: Հետևաբար, այդ արտոնությունը, որը Թուրքիան ուներ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերության ոլորտում, պետք է մանրամասն ուսումնասիրվի և հետաքննվի:

Օգոստոսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 25 անդամ միացել էր կոնգրեսականներ Դեյվիդ Չիչիլինեի և Գաս Բիլիրակիսի՝ Պետքարտուղարությանն ուղղված երկկուսակցական ուղերձին, որով ամերիկացի օրենսդիրները կոչ էին անում կառավարությանը կասեցնել Թուրքիային ամերիկյան անօդաչուների տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը և պաշտոնական հետաքննություն անցկացնել Թուրքիայի ԱԹՍ-ների ծրագրի ապակայունացնող դերակատարման վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

17:22 19.08.2025

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ, եթե նրանց առաջին հանդիպումը «հաջողվի»։ «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կմասնակցեմ եռակողմ […] ...

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

17:17 19.08.2025

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

Այսօր նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ կայացավ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։ Նախարար Մաթևոսյանը, որպես խորհրդի նախագահ, հիշեցրեց, որ նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել […] ...

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

17:14 19.08.2025

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից […] ...

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

17:07 19.08.2025

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

17:05 19.08.2025

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

17:00 19.08.2025

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...

BACK_TO_TOP