18 մենթոր դպրոցները, որոնք սեպտեմբերից կիրականացնեն էլեկտրոնային դասեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

18 մենթոր դպրոցները, որոնք սեպտեմբերից կիրականացնեն էլեկտրոնային դասեր

12:29 24.08.2021

«E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս:

Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 18 դպրոցներն իրենց մասնագիտական ներուժով ապահովելու են մոտ 101 դպրոցների առարկայական ուսուցիչների բացը: Աշակերտներն էլեկտրոնային դասերին կմասնակցեն իրենց դպրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի միջոցով: Էլեկտրոնային եղանակով դասավանդող ուսուցչին տեղում աջակցություն կարող է ցուցաբերել ուսուցչի օգնականը` աշակերտների հետ միանալով էլեկտրոնային դասին: Երկու դպրոցները կցվել են` հաշվի առնելով տարածքով համեմատաբար մոտ լինելու սկզբունքը, քանի որ ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար նախատեսվում է նաև դասավանդող ուսուցչի անմիջական ներկայությունը դասապրոցեսին:

Ստորև ներկայացնում ենք մենթոր դպրոցների ցանկը, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր։

Երևան

Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
Գ․ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց
Երևանի թիվ 181 հիմնական դպրոց

ՀՀ Կոտայքի մարզ

Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց
Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց

ՀՀ Արարատի մարզ

Արտաշատի Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Վանաշենի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզ

Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց
Սևանի Խ․ Աբովյանի անվան դպրոց

ՀՀ Լոռու մարզ

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոց
Վանաձորի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա անվան թիվ 1 հիմնական դպրոց
Սպիտակի Ան․ Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց
Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց

ՀՀ Շիրակի մարզ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
Գյումրու տնտեսագիտական վարժարան

ՀՀ Սյունիքի մարզ

Ա. Մարգարյանի անվան Կապանի թիվ 7 հիմնական դպրոց
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց

Ծրագրի իրականացման նպատակով մենթորական ցանցում ընդգրկված դպրոցներում դասավանդողների համար նախապես իրականացվել են էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման դասընթացներ:

«E-school Armenia» նախագիծը մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում ՀՀ կրթական համակարգում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` որոշվել է համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության հարցը ժամանակավոր լրացնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

17:22 19.08.2025

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ, եթե նրանց առաջին հանդիպումը «հաջողվի»։ «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կմասնակցեմ եռակողմ […] ...

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

17:17 19.08.2025

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

Այսօր նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ կայացավ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։ Նախարար Մաթևոսյանը, որպես խորհրդի նախագահ, հիշեցրեց, որ նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել […] ...

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

17:14 19.08.2025

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից […] ...

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

17:07 19.08.2025

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

17:05 19.08.2025

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

17:00 19.08.2025

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...

BACK_TO_TOP