TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք

11:02 20.08.2021

Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 742 դեպք, որոնցից 223 736-ն` առողջացած, 4732-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 469 328 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7864 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Ունենք 293 առողջացած, […]

̰
Դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքն է կանխվել

10:58 20.08.2021

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Քրեական գործի նախաքննության ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. […]

̰
Նախարար Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան

10:34 20.08.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։ ՏԿԵ նախարարը շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում, […]

̰
Ոստիկանների օրինական պահանջին չենթարկված և նրանց ուղղությամբ մեքենան վարած երիտասարդը հայտնաբերվել է

10:23 20.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության […]

̰
ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները համաձայնության են եկել կլիմայի պահպանման նպատակով համագործակցության շուրջ

10:20 20.08.2021

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել կլիմայի հարցերի վերաբերյալ համագործակցության խորացման շուրջ, հայտնել է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք երեկ համաձայնության եկանք շատ կարեւոր աշխատանքային խմբի շուրջը՝ կլիմայի հարցերի վերաբերյալ: Շատ կարեւոր է, որ բոլոր մարտահրավերները, որոնք այսօր մեր հանդեպ ծառացած են, ոչ միայն պարզապես քննարկվեն, այլեւ մշակվի […]

̰
Ցուկերբերգը վիտուալ ժողովների ծառայություն է գործարկել

10:09 20.08.2021

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Horizon Workrooms ծառայության գործարկման մասին, որը թույլ կտա վիրտուալ իրականության մեջ ստեղծել աշխատանքային տարածք և ժողովներ անցկացնել։ Այս մասին հայտնում է Insider պարբերականը։ Նշվում է, որ ծառայությունը կօգնի վերացնել հեռավար աշխատանքի պայմաններում մեկուսացված լինելու զգացումը։ Շփումն ավելի հետաքրքիր դարձնելու համար օգտատերերը կարող են Oculus Quest 2 VR սաղավարտի օգնությամբ […]

̰
SHANTNEWS

10:00 20.08.2021

̰
Լենինգրադյան փողոցում մեքենան բախվել է բենզալցակայանի պատին և բռնկվել

09:56 20.08.2021

Օգոստոսի 20-ին, ժամը 05:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում հրդեհ է բռկվել բենզալցակայանում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել […]

̰
Սաղմոսավան գյուղում այրվել է մոտ 30 հա բուսածածկ տարածք

09:46 20.08.2021

Օգոստոսի 19-ին, ժամը 19:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երնջատափ գյուղի ամառանոցների մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաղմոսավան գյուղում: Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 20-ին, ժամը 00:23-ին, մարվել` […]

̰
Բայդենն ու Մակրոնը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը

09:23 20.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ԱՖղանստանում տիրող իրավիճակի հարցով, որտեղ իշխանությունը զավթել են «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել ամերիկա-ֆրանսիական համագործակցությունը՝ Քաբուլից իրենց քաղաքացիների, արևմտյան կոալիցիային աջակցած աֆղանների և պաշտպանության կարիք ունեցող բնակիչների տարհանման հարցում։ Բացի […]

̰
Մարտիրոսյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

09:01 20.08.2021

Օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]

̰
Չինացիներին թույլատրել են երրորդ երեխան ունենալ

08:49 20.08.2021

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն օգոստոսի 20-ին ուղղում է մտցրել ազգաբնակչության մասին օրենքում՝ թույլատրելով ընտանիքներին երրորդ երեխան ունենալ։ Այս մասին հայտնում է Xinhua-ն։ Նշվում է նաև, որ պետությունն ընդունում է աջակցության տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում ֆինանսական, բնակարանային և աշխատանքային՝ նվազեցնելու ընտանիքների բեռը, որը կապված է երեխաների ծննդի, դաստիարակության ու կրթության հետ։ Ուղղումների վերաբերյալ որոշումն […]

̰
Թուրքիան սահմանափակումներ է մտցնում քովիդի դեմ չպատվաստված քաղաքացիների համար

08:38 20.08.2021

Կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի իշխանությունները սեպտեմբերի 6-ից խստացնում են սահմանափակումները կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ Պետության ղեկավարի խոսքով՝ չպատվաստված քաղաքացիներին կարգելվի առանց ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկա գտնվել զանգվածային միջոցառումների, այդ թվում այցելել համերգ, թատրոն և կինոթատրոն։ Թեստի բացասական պատասխան […]

̰
SHANTNEWS

13:00 19.08.2021

̰
Պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս. ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետքերով

12:51 19.08.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել: Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ մի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն 2015-2018 թթ., առանց հատուկ թույլտվության, այն է՝ փոստային կապի բնագավառում սուրհանդակային կապի […]

̰
ԱՄՆ-ն մտահոգված է Իրաքում Թուրքիայի ռազմական գործողություններից

12:49 19.08.2021

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Իրաքում իրականացվող օդային օպերացիաների առնչությամբ, որոնք, ըստ թուրքական կողմի, ուղղված են քուրդ զինյալների դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրապարակվել է գրավոր հայտարարություն, որտեղ նշվում է, որ Թուրքիան պարտավոր է հարգանք ցուցաբերել Իրաքի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ավելի վաղ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Ռմբակոծության […]

̰
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

12:46 19.08.2021

Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լյովա Գևորգյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդուն՝ 4:4: Մինչև եզրափակիչ Լյովա Գևորգյանը 3 վստահ հաղթանակ էր տոնել. պայքարը սկսելով որակավորման փուլից՝ նա նախ 10:0 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Շաբա Ուբորնյակին, ապա 4:0 հաշվով հաղթել էր հնդիկ […]

̰
Օգոստոսի 18-ից 19-ը բացահայտվել է հանցագործության 125 դեպք

12:38 19.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ սառը զենք կրելու՝ 37, խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 14, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, […]

̰
Տեղ գյուղի բնակչի՝ վարկով գնված 120 եղջերավորներին ադրբեջանցիները հափշտակել են, վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել․ ՄԻՊ

12:35 19.08.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Տեղ գյուղի բնակչի վարկով գնած 120 եղջերավոր կենդանիներին ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ կինը խնդիրը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես […]

̰
Չնայած տուժածի լռությանը` Կոտայքի ոստիկանները նույն օրը բացահայտեցին Աբովյանում կատարված դանակահարությունը

12:27 19.08.2021

Օգոստոսի 16-ին, գիշերվա ժամը մեկին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր ու քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Իր հետ կատարվածի վերաբերյալ նա բժիշկներին ոչինչ չէր հայտնել: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խմբին առաջին հայացքից էլ պարզ էր, որ վնասվածքները դանակահարության հետքեր են. ոստիկանների […]

̰
Ապօրինի ձկնորսություն Արփա գետում․ հարուցվել է վարչական վարույթ

12:15 19.08.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները ս.թ. օգոստոսի 18-ին համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի, Արենի համայնքի Արփա գետի տարածքում հայտնաբերել են, որ Երևան ք. բնակիչ Ս.Ս.-ն առանց համապատասխան թույլտվության, ձկնորսական ցանցով որսացել է թվով 21 հատ, ընդհանուր՝ 7.1կգ «Կողակ» տեսակի ձուկ: Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

̰
ՊՆ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկություններ մարտական հենակետում զինծառայողների մահվան պատճառների վերաբերյալ

12:04 19.08.2021

Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ «Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։ Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը […]

̰
Արցախում կանցկացվի սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ

11:47 19.08.2021

Սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ՝ Արցախում․ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Արցախի Հանրապետության կառավարությունը, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ օգոստոսի 28-ից մեկշաբաթյա դասընթացներ կանցկացնեն Արցախում: Ծրագրի շրջանակում «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Արցախի համայնքային զարգացման նոր բիզնես մոդել» խորագրով դասընթացները կիրականացվեն ինչպես մասնակիցների անմիջական ներկայությամբ, այնպես էլ առցանց ձևաչափով։ Դասընթացների արդյունքում մասնակիցները […]

̰
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 58 մարդ

11:39 19.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 921 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 730 նմուշառում։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 501 297 դեպք: Ապաքինվել է ևս 4 471 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 436 977: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից […]

̰
Կապանից Քաջարան տանող երկու հատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

11:30 19.08.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Կապանից Քաջարան տանող երկու հատվածներում (կմ311+250-կմ313+000 և կմ316+350-կմ329+820) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Մոտ 15 կմ երկարությամբ վերոնշյալ ճանապարհահատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում։ Միջին նորոգման շրջանակներում նախատեսված է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, փոսային նորոգում, […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

11:22 19.08.2021

Օգոստոսի 18-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10992 քաղաքացու հետազոտություն, որից 1012-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Վիճաբանություն և կրակոց Երևանի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում․ հարուցվել է քրեական գործ

11:13 19.08.2021

2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է և կրակոց: Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական ՀՀ […]

̰
Քրեական հեղինակության և նրա խմբավորման անդամի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

11:09 19.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների […]

̰
ՊՆ-ն պատասխանել է մարտական հենակետում դիվերսիայի մասին լուրերին

11:07 19.08.2021

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին: Մամուլում շրջանառվող` դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում: «Այդուհանդերձ, գոնե այս պահին եղած […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք, 11 մահ

11:05 19.08.2021

Օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն` առողջացած, 4727-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7514 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, […]

̰
BACK_TO_TOP