10:45 19.08.2021
Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում նման գրոհներ են գրանցվել օգտատերերի 2,84%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում՝ 3,7%-ի: 2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 6,50%-ը, մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,88%, իսկ Ադրբեջանում՝ 6,35%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն ՝ աշխարհում ամենից շատ ֆիշերները 2021-ի […]
10:42 19.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, սահմանվել են տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։ Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաև դպրոցների ֆինանսավորման գործընթացներում: Նոր կարգերը սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցներում` 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում դասավանդողների և սովորողների համար։ Ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածություն և տարիֆիկացիոն պլան ՀՀ ԿԳՄՍ […]
10:31 19.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ։ Օգոստոսի 18-ին նա ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
10:27 19.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Պետրոսյանը նշանակվել էՄիասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,-ասված է որոշման տեքստում: Ավելի վաղ վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Գասպարյանն ազատվել էր Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
10:22 19.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշվում է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
10:17 19.08.2021
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]
09:55 19.08.2021
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար:»,- նշվում է հրամանագրում։
09:49 19.08.2021
Օգոստոսի 19-ին, ժամը 05:58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։46-ին, մարվել՝ 07։45-ին։ Այրվել է «Geely Emgrand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․)։
09:35 19.08.2021
Միացյալ Նահանգներն Ուկրաինան լցնում է անպետք ամերիկյան սպառազինությամբ և նպաստում ծայրահեղականության, թմրաշրջանառության և ազգամիջյան ու միջկրոնական ատելության աճին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլ Պատրուշևը «Известия»-ի հետ հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ Ուկրաինան գնում է քայքայման, իսկ ԱՄՆ-ն ինչ-որ պահի չի էլ հիշի իր կողմնակիցների մասին այնտեղ, ինչպես Քաբուլում։ «Քաբուլում տապալված ամերիկամետ ռեժիմին փրկե՞ց […]
09:21 19.08.2021
«Թալիբան» արմատական շարժման գերագույն առաջնորդ Մուլավի Հայբաթուլլա Ահունդզադան հրամայել է Աֆղանստանի բոլոր բանտերից ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Այս մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Կարի Յուսուֆ Ահմանդին իր թվիթերյան էջում։ Օգոստոսի 17-ին շարժման ներկայացուցիչները պահանջել էին խաղաղ բնակչությունից հանձնել զենքը և զինամթերքը։ Նրանք նաև հայտարարել էին, որ չեն ցանկանում ոչ մեկից վրեժխնդիր լինել և արձակել են […]
09:14 19.08.2021
Աֆղանները, ովքեր հաստատվել են թալիբների կողմից չվերահսկվող Փանջշեր նահանգում, խնդրում են Արևմուտքին իրենց զենք ուղարկել։ Այս մասին ասվում է դիմակայության մարտիկների առաջնորդ Ահմադ Մասուդի հայտարարությունում, որը հրապարակել է Washington Post-ը։ Մասուդը, ում պարբերականն անվանում է Աֆղանստանի դիմակայության ճակատի առաջնորդ, թալիբների դեմ կռված «Հյուսիսային դաշինքի» հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին է։ Մասուդ կրտսերը նշել է, […]
09:00 19.08.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ քովիդ-պատվաստանյութի երրորդ դեղաչափի կիրառմանը հավանություն տալու համար։ ԱՄՆ-ը մտադիր է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերով լիարժեք (այսինքն՝ 2 դեղաչափով) պատվաստվելուց 8 ամիս անց քաղաքացիներին տրամադրել երրորդ՝ «բուստերային» դեղաչափն ընդունելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է քովիդ-պատվաստանյութերի երրորդ դեղաչափը լայնորեն հասանելի դարձնել սեպտեմբերի […]
08:49 19.08.2021
ԱՄՆ իշխանություններն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարհանել են մոտ 6000 մարդու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Երեկ տասը C-17 ինքնաթիռներով տարհանվել է մոտ 1800 մարդ։ ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը թույլ կտա ամերիկյան ավիափոխադրողներին տարհանման չվերթներ իրականացնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից՝ Վաշինգտոնի թույլտվությունը ստանալուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Օգոստոսի 18-ին ABC […]
08:27 19.08.2021
ԱՄՆ-ը կարող է իր զորակազմը պահպանել Աֆղանստանում նույնիսկ օգոստոսի 31-ից հետո, եթե մինչ այդ պահը չհաջողվի իսլամական հանրապետությունից տարհանել ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը ABC News-ի հետ հարցազրույցում։ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ իշխանություններն անում են հնարավոր ամեն բան՝ Աֆղանստանից բոլոր ամերիկացիներին, ինչպես նաև դաշնակիցներին տարհանելու համար։ Նախագահի […]
08:17 19.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Հանրապետության փ. 69, 71, 79 շենքեր, Սախարովի փ. 4-21 սեփական տներ, Տպագրիչների փ. 3, 5, 5Ա շենքեր, Լեոյի փ. 20-101 սեփական տներ, Կոնդ թաղամասի 53-99 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
08:09 19.08.2021
Օգոստոսի 17-ից 18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 4000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, […]
23:59 18.08.2021
Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների, և այս հարցը նույնիսկ չի քննարկում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին, փոխանցում է jnews.ge-ն։ Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր եղել է Թբիլիսիի օդանավակայանում, որտեղ լուսադեմին հունգարական ինքնաթիռը Աֆղանստանից բերել է Վրաստանի վեց քաղաքացիներին, ովքեր Քաբուլում պայմանագրով աշխատում էին ամերիկյան ընկերությունում: Հատուկ չվերթով հայրենիք վերադարձած քաղաքացիներին դիմավորել […]
23:49 18.08.2021
Աֆղանստանից փախուստի դիմած նախագահ Աշրաֆ Գանին այլևս չի հանդիսանում այդ երկրում քաղաքական ֆիգուր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ Շերմանին խնդրել են գնահատական տալ տեսաուղերձին, որը Գանին, գտնվելով ԱՄԷ-ում, տեսագրել է աֆղան ժողովրդի համար։ «Գանին Աֆղանստանում այլևս չի հանդիսանում քաղաքական ֆիգուր»,-հայտարարել է բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը։ Ավելի վաղ հայտնել […]
23:40 18.08.2021
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարներն օգոստոսի 20-ին մտադիր են Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով առցանց հանդիպում անցկացնել։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Ուրբաթ՝ օգոստոսի 20-ին, ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների արտահերթ առցանց նիստ եմ գումարել՝ շարունակելու մեր սերտ համագործակցությունը և քննարկելու մեր համատեղ մոտեցումն Աֆղանստանի իրավիճակի հարցում»,-գրել է նա։ Երեկ Բրյուսելում մամուլի ասուլիսի […]
23:30 18.08.2021
Թուրքիան բաց է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք պատրաստ ենք ամեն տեսակի համագործակցության՝ պահպանելու խաղաղությունն աֆղան ժողովրդի համար, ապահովելու այդ երկրում ապրող թուրք քաղաքացիների բարեկեցությունը, ինչպես նաև պաշտպանելու մեր պետության շահերը»,-նրա խոսքերն է մեջբերում Hurriyet-ը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ողջունում է թալիբների չափավոր […]
23:20 18.08.2021
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց: Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում տեղեկացնում են Իրինա Յոլյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։ Իրինա Յոլյանը մեղադրվում է առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների […]
22:59 18.08.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են իրավիճակն Աֆղանստանում, կողմերը համագործակցության մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։ «Կանցլերն ու նախագահը պայմանավորվել են հետագա սերտ համագործակցության շուրջ, այդ թվում Քաբուլի օդանավակաանում Բունդեսվերի և ամերիկյան անվտանգության ուժերի միջև»,-Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերել Reuters-ը։ Բացի այդ, առաջնորդները համակարծիք են եղել այն հարցում, որ […]
22:37 18.08.2021
Աֆղանստանում կանայք ստիպված են ժամեր շարունակ հերթ կանգնել՝ փարաջա գնելու համար։ Թալիբների իշխանության գալուց հետո փարաջայի գինը միջինը տասնապատիկ աճել է։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղի բնակչուհիներին։ Հերթեր են գոյացել նաև բանկոմատների մոտ։ Հաղորդվում է, որ ազգային արժույթն անկում է գրանցել՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի։ Դա տեղի է ունեցել պահուստների սառեցման […]
22:25 18.08.2021
Օգոստոսի 18-ին, ժամը 20:47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի «Արջաքար» կոչվող հանդամասում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Լղոց» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 21։46-ին, մարվել՝ 21։55-ին։ Այրվել է մոտ […]
22:12 18.08.2021
Աֆղանստանը չի լինի ժողովրդավարական պետություն։ Այս մասին հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Վահիդուլլա Հաշիմին։ «Մեր երկրում ժողովրդավարական համակարգ սկզբունքորեն չի լինի, քանի որ այդ համակարգը որևէ առնչություն չունի մեր երկրի հետ։ Մենք չենք քննարկի, թե քաղաքական համակարգի ինչ տեսակ կկիրառվի Աֆղաստանում, քանի որ պատասխանն առանց այդ էլ հստակ է։ Դա շարիաթի օրենքներն են և վերջ»,-նրա խոսքերն […]
21:51 18.08.2021
Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Գանին (Ղանին) սոցցանցերում ազգին հասցեագրված ուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ Աֆղանստանից հեռացել է առանց արյան։ Նշել է, որ իրեն պարտադրել են հեռանալ, և ինքը չի ցանկանցել արյունահեղության պատճառ դառնալ։ Գանիի խոսքով՝ թալիբները խոստացել էին չմտնել Քաբուլ, սակայն շրջափակել են նախագահական պալատը, եղել է դավադրություն և հեղաշրջում։ Գանին անհիմն է անվանել պնդումները, […]