TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Աֆղանստանից փախած նախագահին Աբու Դաբիում հոսպիտալացրել են

21:40 18.08.2021

Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Գանին հոսպիտալացվել է Աբու Դաբիի հիվանդանոցներից մեկը։ Այս մասին հայտնում է PANA գործակալությունը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ժամեր առաջ։ Նրա վիճակը վատանում է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այսօր ավելի վաղ ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել էր երկրում Գանիի գտնվելու մասին լուրերը։ Մինչ այդ նախագահի գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չկար։ Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին […]

̰
Թալիբները սկսել են փողոցներում բռնել ենթադրյալ գողերին և պատժել` նրանց կապելով բեռնատարներին ու պտտելով Քաբուլով մեկ

21:33 18.08.2021

The Daily Mail-ը հրապարակում է արել՝ նշելով, որ Աֆղանստանում իշխանության եկած թալիբները սկսել են փողոցներում բռնել ենթադրյալ գողերին և պատժել` նրանց կապելով բեռնատարներին ու պտտելով Քաբուլով մեկ: Ըստ պարբերականի` թալիբները կրակում են մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձում են փախչել՝ գնալով ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող օդանավակայան: Ծայրահեղական շարժման գրոհայինները նաև տնից տուն են գնում՝ գողերին հայտնաբերելու համար: […]

̰
Ավիաուղեբեռներն այլևս չեն ենթարկվի փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման

21:17 18.08.2021

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետը, ըստ որի՝ «Օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները ենթարկվում են փակ տիպի ուլտրամանուշակագույն (ռեցիրկուլյատոր) ճառագայթիչով ախտահանման»: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի […]

̰
ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

21:08 18.08.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հեռախոսազրույց են ունեցել։ Միխայիլ Մուրաշկոն շնորհավորել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն՝ ուղղված Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը: Ռուս գործընկերն ընդգծել է, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների […]

̰
SHANTNEWS

15:00 18.08.2021

̰ ̰
Վրաստանում ռազմական բժիշկները ներգրավվել են բնակչության պատվաստման գործընթացին

14:56 18.08.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրության համաձայն՝ պատվաստման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար պաշտպանության նախարարության կողմից ստեղծված շարժական ռազմաբժշկական խմբերն արդեն ներգրավված են պատվաստման գործընթացին, փոխանցում է 1tv.ge-ն։ Այսօր ռազմական բժիշկների խմբեր պատվաստումներ են իրականացրել տեղի բնակչությանը՝ Շիդա Քարթլիի մի քանի գյուղերում։ Մինչ պատվաստումը նրանք քաղաքացիներին տրամադրել են պատվաստման գործընթացի մասին ամբողջական տեղեկատվություն և անձամբ զրուցել նրանց […]

̰
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա

14:53 18.08.2021

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատճառը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Թուրքիայում վերջերս շատացել են վարակման դեպքերը: Թուրքիան ԱՄՆ-ի կողմից ներառվել է կորոնավիրուսի վարակման վտանգի ամենաբարձր աստիճանով երկրների մեջ: ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Թուրքիա՝ նաև այդ երկրի հարավային նահանգներում […]

̰
Մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը

14:38 18.08.2021

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը։ Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը: Կփոխվեն, կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով: Բացի դրանից՝ բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա՝ պլաստիկ խողովակաշարերով: Աշխատանքներն ընդգրկում են 28 փողոց: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ՎԶԵԲ […]

̰
Բավրայի մոտակայքում հերթական երկրաշարժն է գրանցվել

14:24 18.08.2021

Օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:41-ին ), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: […]

̰ ̰
Աֆղան փախստականների վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածություն չկա․ ԱՄՆ դեսպանատուն

14:05 18.08.2021

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հերքել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի առաջ քաշած այն պնդումները, թե աֆղան փախստականների վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կա գաղտնի պայմանավորվածություն։ «ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարում է, որ անհիմն են այն պնդումները, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կա գաղտնի համաձայնություն աֆղան […]

̰
Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցները կօգնեն գտնելու թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքներ

14:02 18.08.2021

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցները կօգնեն գործարարներին գտնելու թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքներ և նոր շուկաներ։ Ուղեցույցներում նկարագրված են՝ ✔️ներմուծման ընթացակարգերը, ✔️արտաքին շուկաների հնարավոր այլընտրանքները, ✔️լոգիստիկան, ✔️տրանսպորտային ծախսերը, ✔️անհրաժեշտ միջազգային պայմանագրերը, ✔️մատակարարների կոնտակտային տվյալները: Ուղեցույցները մշակվել են էկոնոմիկայի նախարարության և Business Support Office-Armenia -ի համագործակցությամբ։

̰
Նանե Սահակյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

14:00 18.08.2021

Նախագահի հրամանագրով՝ Նանե Սահակյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 16-ի ԲԴԽ-60-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Նանե ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է նախագահի հրամանագրի մեջ։

̰
ՃՈ-ն հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում է ճիշտ ժամանակին ներկայանալ

13:53 18.08.2021

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում ենք հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում։ Միաժամանակ հայտնում ենք, որ չներկայանալու պատճառով անհարկի ծանրաբեռնվում է հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը և անհարմարություններ են ստեղծվում հերթագրված այլ անձանց հաշվառման կամ քննական գործողություններ կատարելու համար»։

̰
Թալիբները Նանգարհար նահանգում կրակ են բացել ցուցարարների վրա․ կան զոհեր

13:34 18.08.2021

«Թալիբան» արմատական շարժման անդամները կրակ են բացել Նանգարհար նահանգում` հաջակցություն Աֆղանստանի ազգային դրոշի հանրահավաքի մասնակիցների վրա։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է տեղի բնակիչների շրջանի աղբյուրը։ Կան զոհեր և վիրավորներ։ Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին թալիբները հարձակումներ են իրականացրել՝ գրավելով բոլոր խոշոր քաղաքները։ Առաջիկայում կհայտարարվի, թե ինչպիսին է լինելու կառավարումը։ Զինյալները համաձայն չեն անցումային կառավարության։ […]

̰
Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

13:28 18.08.2021

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2021-2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։ Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը

13:19 18.08.2021

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական արտադրանքների (IDEF 21) ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները։ Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, ինչի ժամանակ […]

̰
SHANTNEWS

13:00 18.08.2021

̰
Հրդեհ Գյումրիում․ բնակարանի ննջասենյակն այրվել է

12:55 18.08.2021

Օգոստոսի 18-ին, ժամը 10:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել՝ 11:01-ին։ Այրվել է բնակարանի ննջասենյակը՝ գույքով (մոտ 15 քմ), իսկ հյուրասենյակը, խոհանոցը […]

̰
Օգոստոսի 17-ից 18-ը բացահայտվել է հանցագործության 101 դեպք

12:53 18.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 27, խարդախության՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացման կամ վատնման ու ընտանեկան […]

̰
Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել կործանված ուղղաթիռի զոհերի մարմինները

12:50 18.08.2021

Կամչատկայում Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով բոլոր զոհվածների մարմինները: Այդ մասին Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաղորդել Է իր թվիթերյան միկրոբլոգում։ Այժմ աշխատանքներ են տարվում ջրից ուղղաթիռի դուրսբերման ուղղությամբ՝ քննչական գործողությունների, ինչպես նաև բնապահպանական հնարավոր աղետից խուսափելու համար: «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 զբոսաշրջային ուղղաթիռը վթարվել էր օգոստոսի 12-ի առավոտյան։ Ուղղաթիռում գտնվել է […]

̰
Հայաստանի Մ-15 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

12:48 18.08.2021

Հայաստանի Մ-15 հավաքականը օգոստոսի 20-22-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․   Դարպասապահներ Արսեն Գասպարյան – «Ակադեմիա» Հովհաննես Ուրուշանյան – «Ուրարտու» Ռուբեն Ազնաուրյան – «Փյունիկ»   Պաշտպաններ Մայիս Խաչատրյան – «Փյունիկ» Արման Սաֆարյան – «Փյունիկ» Հայկ Աբգարյան – «Ուրարտու» Էդգար Սարգսյան – «Փյունիկ» Դավիթ Դարբինյան – «Շիրակ» Սերգեյ Հարությունյան – «Փյունիկ» […]

̰
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին կաշառք տալու գործն ավարտվել է

12:39 18.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. միասնական քննությունների մասնակցի մայրը՝ Երևանի 49-ամյա բնակչուհին, նախկին ամուսնու օժանդակությամբ, 2021թ, հուլիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանում

12:33 18.08.2021

Օգոստոսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային […]

̰
Ապօրինի ձեռնարկատիրության հետևանքով պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս

12:27 18.08.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ փաստական տվյալներ: Երևանի քաղաքապետարանը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության թույլտվություն է տվել Դավիթաշենի 3-րդ թաղամասի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում բազմաբնակարան բնակելի շենք կառուցել: Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, […]

̰
Դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 23-ին

12:19 18.08.2021

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հոգեբանական թեստավորման անցկացման ժամանակի և վայրի մասին ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել։ Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դեռևս […]

̰
Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսների նոր փոխնախարար

12:10 18.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

̰
Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար

12:07 18.08.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության er-gov.am կայքում: Վարչապետի այլ որոշումներով՝ Աննա Հակոբյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

̰
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ եղբայրների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

12:02 18.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. փետրվարի 26-ի՝ ժամը 09:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորիչ հասցեում գտնվող շենքերից մեկի մոտ, նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածներ […]

̰
BACK_TO_TOP