TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

̰
Ամերիկյան բանկերում պահվող Աֆղանստանի ակտիվները սառեցվել են

21:30 17.08.2021

ԱՄՆ-ը սառեցրել է ամերիկյան բանկերում պահվող ռեզերվները, որոնք պատկանում են Աֆղանստանի կառավարությանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նշվում է, որ ակտիվները սառեցվել են կիրակի, և անհասանելի կլինեն «Թալիբանի» համար։Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։ Որոշումն ընդունվել է անձամբ ԱՄՆ ֆինանսաների նախարար Ջանեթ Յելլենի և Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության աշխատակիցների […]

̰
Աֆղանստանում փոխնախագահի ուժերը մարտեր են սկսել թալիբների դեմ

21:12 17.08.2021

Աֆղանստանում փոխնախագահ Ամրուլլա Սալեհի ուժերը մարտեր են սկսել «Թալիբան» շարժման գրոհայինների հետ Փանջշեր նահանգում։ Նրանց հաջողվել է հետ գրավել Քաբուլից հյուսիս գտնվող Փարվան նահանգի Չարիկար շրջանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ Նշվում է, որ Չարիկարով (թունելի միջով) է անցնում ռազմավարական կարևորություն ունեցող ավտոճանապարհը, որը կապում է Քաբուլը հյուսիսի խոշորագույն քաղաք […]

̰
Ճապոնիայի կառավարությունը երկրում COVID-19-ի հետ կապված իրավիճակն անվանել է ճգնաժամային

21:05 17.08.2021

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեպքերը զգալիորեն աճում են բոլոր տարածաշրջաններում։ Վարչապետն ընդգծել է, որ պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած բնակչության մասնաբաժինն օգոստոսի վերջին կկազմի 50 տոկոս։ Օգոստոսի 17-ին երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 19 866 նոր […]

̰
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

20:56 17.08.2021

Օգոստոսի 17-ին, ժամը 19:03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են երկու «Nissan Tiida» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1987 թ. […]

̰
Ադրբեջանի սադրիչ գործողությունները նպատակաուղղված են խոչընդոտելու ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումը․ ՀՀ ԱԳՆ

20:47 17.08.2021

Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ հատվածներում՝ Երասխ բնակավայրի, Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում և Գեղարքունիքի մարզի ուղղությամբ` թիրախավորելով սահմանամեձ համայնքների խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվող կրակոցները Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում շարունակվել են նաև օգոստոսի 17-ին: Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած հրաձգության հետևանքով օգոստոսի 16-ին […]

̰
Մոսկվայում աշխատանքն է վերսկսել ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբը

20:42 17.08.2021

Մոսկվայում կայացել է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։ Օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունները և քննարկել 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների […]

̰
Աֆղանստանի փոխնախագահն իրեն պետության ժամանակավոր ղեկավար է հռչակել

20:29 17.08.2021

Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հայտարարել է, որ հանդիսանում է պետության ժամանակավոր ղեկավար, և հայտարարել համաշխարհային առաջնորդների աջակցությունը ստանալու մտադրության մասին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ «Համաձայն Աֆղանստանի սահմանադրության՝նախագահի բացակայության, փախուստի, հրաժարականի կամ մահվան դեպքում առաջին փոխնախագահը դառնում է նախագահի պաշտոնակատար։ Ներկայում ես գտնվում եմ իմ երկրում և հանդիսանում օրինական նախագահ»,-հայտարարել է նա։ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

20:20 17.08.2021

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները: Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 17-ին երեկոյան ժամերին, 20-21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]

̰
Ոստիկանները բացահայտել են Հրազդանում կատարված դանակահարությունը

14:00 17.08.2021

Օգոստոսի 15-ին Հրազդան քաղաքում դանակահարություն էր եղել: Ժամը 19։30-ի սահմաններում երկու տղամարդ Միկրոշրջան թաղամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ: Դեպքից րոպեներ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 33-ամյա տղամարդ է բժշկական կենտրոն տեղափոխվել: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Հետաքննություն իրականացնող […]

̰
Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

13:22 17.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ է Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան […]

̰
Ախուրյանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

13:20 17.08.2021

Օգոստոսի 12-ին գյումրեցի մի տղամարդ ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր տվել, որ Գետք գյուղում բնակվող եղբոր որդու տնից գողություն են արել։ Տանտերերը ՌԴ-ում էին։ Բնակարանագողն էլ, օգտվելով նրանց բացակայությունից, գողացել էր տան մուտքի և միջսենյակային դռները, սղոց, տակառ, կացին, տանիքի փայտե հենասյունը։ Դեպքի վայր մեկնած իրավապահներն ուսումնասիրեցին տան տարածքը, բնակիչների շրջանում օպերատիվ հարցումներ արեցին, որոնց […]

̰
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումները

13:11 17.08.2021

Օգոստոսի 18-21-ը եվրոպական մի շարք քաղաքներում կմեկնարկեն ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի հանդիպումները։ Ռուսաստանում կայանալիք հանդիպումները սպասարկող մրցավարների թվում են ՀՖՖ մրցավարներ Սոֆիկ Թորոսյանը և Լիանա Գրիգորյանը, իսկ Հայաստանը ներկայացնող Արաքսյա Սարիբեկյանը և Քրիստինե Գրիգորյանը կսպասարկեն Սլովենիայում տեղի ունեցող հանդիպումները։

̰
«Ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ ԲԿ ընդունված 59-ամյա կնոջ մահվան իրական պատճառը պարզվել է. սպանության հատկանիշներով հարուցվել է քրգործ

12:59 17.08.2021

2021թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.2021թ. երեկոյան, «ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ: Դատաբժշկի արձանագրության համաձայն՝ կնոջ մահվան պատճառը հանդիսանում է […]

̰
SHANTNEWS

12:55 17.08.2021

̰
Օգոստոսի 16-17-ը բացահայտվել է հանցագործության 114 դեպք

12:50 17.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 22, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 11, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 10, մարմնական […]

̰
Գորիսի երկու փոխքաղաքապետները ձերբակալվել են․ Sputnik Արմենիա

12:29 17.08.2021

Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Նա նշեց, որ Յոլյանին առաջադրվել է մեկ, իսկ Հովսեփյանին` երկու մեղադրանք։ Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։ Հովսեփյանին մեղադրանք է […]

̰
Կասեցվել են զովացուցիչ ըմպելիքների և հացի արտադրամասերի արտադրական գործընթացները

12:25 17.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ կասեցվել են անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների և անհատ ձեռնարկատեր Վարդուշ Մարտիրոսյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասերի (ք. Մեղրի) արտադրական գործընթացները: Կասեցման հիմք են ծառայել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի՝ արտադրական գործունեության հետ անհամատեղելի խախտումները: Մասնավորապես՝ սահմանազատված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, […]

̰
«Հրազդան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի ներնետված փաթեթ

12:18 17.08.2021

2021 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ պահակակետերից մեկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված պոլիէթիլենային փաթեթ։ Ներնետված փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնապես խոշոր չափի՝ 121․77 գրամ քաշով կանաչավուն զանգված՝ առանձնացված երեք տարբեր փաթեթներում, և թմրանյութը օգտագործելու համար նախատեսված […]

̰
Պատերազմի սպառնալիքներն ուղղված են դելիմիտացիայի և դեմարկացիայի վրա արգելված ազդեցություն գործադրելուն․ ՄԻՊ

12:16 17.08.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար: Պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1. ներխուժել են […]

̰
Մեղրի համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

12:13 17.08.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք […]

̰
«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է

12:05 17.08.2021

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը կալանավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ ««Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռեւս գտնվում են ստուգման փուլում»,- գրել է նա։ 2021 թվականի օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից […]

̰ ̰
11 մահ, որոնցից կարող էինք զերծ մնալ պատվաստման շնորհիվ․ Անահիտ Ավանեսյան

11:45 17.08.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերջին մեկ օրում Հայաստանում գրանցված վարակման նոր դեպքերի և մահվան ցուցանիշին, գրել է․ «11 մահ, որոնցից կարող էինք զերծ մնալ պատվաստման շնորհիվ. պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը: Հիշենք սա, պատվասվենք, լինենք առողջ»:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 208 նոր դեպք

11:41 17.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 208 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Ապաքինվել է ևս 3 539 պացիենտ, մահացել՝ 47 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 483:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել

11:21 17.08.2021

Օգոստոսի 16-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 882 քաղաքացու հետազոտություն, որից 1002-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Արթուր Ազարյանը՝ «Օմոնիա» – «Անտվերպեն» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

11:15 17.08.2021

Օգոստոսի 19-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, կկայանա Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Օմոնիա» (Կիպրոս) – «Անտվերպեն» (Բելգիա) առաջին հանդիպումը: ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահին

11:06 17.08.2021

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին: Անդրադարձ կատարելով դարերի խորքից եկող հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Արմեն Գրիգորյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ։ Կողմերը վերահաստատել են իրենց […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք, 11 մահ

11:04 17.08.2021

Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 269 առողջացած, […]

̰ ̰
BACK_TO_TOP