12:01 18.08.2021
Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին: Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի […]
11:51 18.08.2021
Օգոստոսի 17-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10946 քաղաքացու հետազոտություն, որից 1008-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:42 18.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Ռեստարտ» համայնքային զարգացման ծրագրի մասնակից երիտասարդները քննարկել են կրթական բարեփոխումների, հանրակրթության համակարգում մասնագիտական կողմնորոշման բաղադրիչին առնչվող հարցեր: Մասիսցի երիտասարդներին ընդունել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Կրթական համակարգի բարեփոխումների փուլում ամենակարևորը դուք եք, և մեր նպատակն է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել՝ զարգացնելու ձեր կարողությունները, բացահայտելու նախասիրությունները, որպեսզի մեր երկրի […]
11:15 18.08.2021
Օգոստոսի 19-ին` ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
11:01 18.08.2021
Օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ն` առողջացած, 4716-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 453 950 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7219 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք: Ունենք 157 առողջացած, […]
10:39 18.08.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Երևան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը […]
10:30 18.08.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հիշեցնենք, որ շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։ Նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է […]
09:39 18.08.2021
Ռազմական տեխնիկայի սպասարկման աշխատանքներ Օգոստոսի 17-ին 4-րդ զորամիավորումում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգման և տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ:
09:29 18.08.2021
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։
09:16 18.08.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության նկատմամբ բնակչության հավանության վարկանիշն ընկել է՝ հասնելով 46 տոկոսի։ Անկումը գրանցվել է ԱՖղանստանում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո, ինչը տեղի է ունեցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Համապատասխան հարցումն անցկացվել է Reuters գործակալության և Ipsos սոցիոլոգիական ծառայության համատեղ ջանքերով։ Բայդենի գործունեության նման գնահատականն ամենացածրն է պետության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելու […]
09:09 18.08.2021
Օգոստոսի 18-ին, ժամը 02:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում այրվում են փայտե չբնակեցված տնակ և բարձրավոլտ հոսանքի փայտե սյուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վեդի քաղաքի Գնունու փողոցում գտնվող փայտե ինքնաշեն տնակում: Հրդեհը […]
08:59 18.08.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման օպերացիան դարձել է ամենամեծ նվաստացումն ԱՄՆ-ի համար։ Fox News-ի եթերում նա հայտարարել է, որ Ամերիկայի համար «սարսափելի ժամանակներ» են եկել։ «Չգիտեմ՝ դա ռազմական թե հոգեբանական պարտություն է, բայց նման բան նախկինում չի եղել։ Պարզապես անհնար է հավատալ»,-ասել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։ Թրամփն […]
08:48 18.08.2021
Ռուսաստանն ու Չինաստանը, Աֆղանստանից ԱՄՆ-ի անկազմակերպ ձևով դուրս գալու պատճառով, հասանելիություն կստանան այնտեղ մնացած ամերիկյան ռազմական տեխնիկային։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում։ Դեռևս մայիսի 13-ին Stars and Stripes պարբերականը գրել էր, որ ամերիկացի զինվորականները հապճեպ լքել են Կանդահարի իրենց բազան, որը եղել է Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի […]
08:28 18.08.2021
Աֆղանական բանակի համար ԱՄՆ-ի մատակարարած զենքի զգալի մասը հայտնվել է «Թալիբան» արմատական շարժման ձեռքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մենք լիարժեք տեղեկություն չունենք յուրաքանչյուր զենքի մասին, սակայն սպառազինության զգալի մասը հայտնվել է «Թալիբանի» ձեռքում։ Ակնհայտորեն մենք չենք ակնկալում, որ նրանք կվերադարձնենք դրանք մեզ»,-ասել է Սալիվանը Սպիտակ տանը ճեպազրույցի […]
08:19 18.08.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 19-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ, Ա-1 թաղամասերի, Օհանովի փողոցի թիվ 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 24, Անդրանիկի փողոցի թիվ 24, 26, 28, 30, 32, 34 բազմաբնակարան շենքերի, Տիչինա փողոցի […]
08:10 18.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Ռոստովյան փ. 19, 21, 25, 27 շենքեր, Սասունցի Դավթի փ. 62-76 սեփական տներ, 11:00-17:00 Ա.Ավետիսյան փ. 67 շենք, Անտառային փ. 11-17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ ողոցի […]
00:03 18.08.2021
Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ոչ միայն առարկայական ծրագրերի, այլ նաև գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի և ըստ այդմ՝ տարիֆիկացիայի կազմման փոփոխություններ է ենթադրում։ Փոփոխություններ են իրականացվում նաև դպրոցների ֆինանսավորման մոտեցման մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս փոփոխությունները նույնպես փորձարկվելու են այս սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում։ […]
23:19 17.08.2021
Օգոստոսի 17-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ՈՒԵՖԱ Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի Հայաստան-Նիդերլանդներ հանդիպումը։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:6 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը։
23:14 17.08.2021
«Թալիբան» արմատական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել է, որ նոր իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի Աֆղանստանը չվերածվի թմրանյութերի արտադրության կենտրոնի։ Այս մասին նա ասել է Քաբուլի զավթումից հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Al Jazeera հեռուստաալիքով։ «Ցանկանում եմ վստահեցնել ողջ աշխարհին, որ Աֆղանստանը չի դառնա որևէ տեսակի թմրամիջոցի արտադրության կենտրոն։ Մենք կջանանք […]
23:00 17.08.2021
Շրի Լանկայում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի Դելտա շտամի երեք նոր մուտացիա։ Այս մասին հայտնում է News First հեռուստաալիքը՝ հղում անելով կղզի պետության Առողջապահության նախարարությանը։ Հետազոտողները նկատել են մի քանի նոր մուտացիա, որոնցից առանձացրել են 3 առանցքայինները՝ SA 222V, SA 701S և SA 1078S։ Նախարարության գնահատականներով՝ երկրում հիվանդացության ընթացիկ թռիչքային աճը պայմանավորված է Դելտա շտամի և […]
22:52 17.08.2021
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ճանաչում է այն, որ «Թալիբան» շարժումը հաղթել է Աֆղանստանի պատերազմում։ «Թալիբանը» հաղթել է պատերազմը, այդ իսկ պատճառով մենք պետք է խոսենք Քաբուլի նոր իշխանությունների հետ, ովքեր են նրանք լինեն՝ միգրացիոն և մարդասիրական ճգնաժամերը կանխելու համար»,-ասել է նա Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով ԵՄ երկրների ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի […]
22:40 17.08.2021
Օգոստոսի 17-ին, ժամը 15։12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դվին գյուղի դպրոցի հարակից տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի փողոցում գտնվող չգործող սառնարանային տնտեսության տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ […]
22:29 17.08.2021
Քրեակատարողական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները, ինչ դեղեր են […]
22:20 17.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավրոս Սափեյանը նշանակվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման կայքից: «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասով՝ 1. Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
22:14 17.08.2021
Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ քաղաքացիների շրջանում առկա են լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը […]
22:11 17.08.2021
Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափը նախատեսված է 100 հազար հոգու համար։ Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։