TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ձորաղբյուրում մոտ 15 հա խոտածածկույթ է այրվել

10:48 17.08.2021

Օգոստոսի 16-ին, ժամը 20։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Արամուս ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:56-ին, մարվել՝ ժամը 23:29-ին: Այրվել է մոտ 15 հա […]

̰
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանապահ ուղեկալներ

10:42 17.08.2021

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Արարատի մարզի Երասխ բնակավայրի սահմանային մի շարք ուղեկալներ: Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջը, դեսպանը հանդիպել է Հայաստանում ՌԴ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ:

̰
Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մոլդովային

10:39 17.08.2021

Օգոստոսի 16-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի Հայաստան-Մոլդովա հանդիպումը, հայտնում են ՀՖՖ-ից։ Զոհրաբ Նիազյանի գլխավորած թիմը խոշոր` 8:0 հաշվով հաղթեց դաշտի տերերին: Դուբլի հեղինակ դարձան Օլգա Օսիպյանը և Անի Ղուկասյանը, մեկական անգամ աչքի ընկան Քրիստինե Մանգասարյանը և Հեղինե Չոփիկյանը: Երկու անգամ էլ մրցակցի ֆուտբոլիստները գրավեցին սեփական դարպասը:

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

10:26 17.08.2021

Սույն թվականի օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 […]

̰
Խաչանովը հաջող մեկնարկեց Ցինցինատիի մրցաշարում

10:21 17.08.2021

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ցինցինատիի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Ցինցինատի քաղաքում անցկացվող Մաստերս մրցաշարի մեկնարկում Խաչանովն ուժերը չափեց Հարավաֆրիկյան Հանրապետությունից Կևին Անդերսոնի հետ: 1 ժամ 26 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթից հետո` 6:2, 6:4 հաշվով: Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է […]

̰
Վթար Սևան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

10:12 17.08.2021

Օգոստոսի 17-ին, ժամը 03:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Օրսետտո» լողափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 թ.) բախվել է […]

̰
SHANTNEWS

10:00 17.08.2021

̰
Գործարկվելու է Գոմք բնակավայրի շչակը

09:49 17.08.2021

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Մեծամոր բնակավայրից մինչև Արմավիր քաղաք հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

09:25 17.08.2021

Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի կմ37+417 – կմ42+988 հատվածում (Մեծամոր բնակավայրից մինչև Արմավիր քաղաք) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ 5.57 կմ երկարությամբ ճանապարհահատվածում միջին նորոգման շրջանակներում նախատեսված է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, փոսային նորոգում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում տերմոպլաստով։ Ճանապարհի նշված հատվածում արդեն իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման […]

̰
«Թալիբանին» պետք է դրդել խաղաղ և բարեկամական քաղաքականության․ Չինաստանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

09:20 17.08.2021

Չինաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ է համոզել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբանին» իրականացնել խաղաղ և բարեկամական քաղաքականություն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում։ «Անհրաժեշտ է դրդել «Թալիբանին» անցկացնելու չափավոր և խոհեմ կրոնական քաղաքականություն, աշխատել բոլոր կուսակցությունների հետ՝ բաց և համապարփակ քաղաքական կառուցվածք ձևավորելու համար, ինչպես նաև իրականացնել խաղաղ […]

̰
Ֆրանսիան ԵՄ երկրների հետ մշակում է աֆղան փախստականների օգնության և միգրացիոն հոսքի կարգավորման ծրագիր

09:04 17.08.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպայի համար կանխատեսում է Աֆղանստանից անվերահսկելի միգրացիա՝ այդ երկրում իրադրության ապակայունացման պատճառով։ Ֆրանսիան Գերմանիայի և ԵՄ այլ երկրների հետ մշակում է աֆղան փախստականների օգնության և նրանց հոսքի կարգավորման ծրագիր։ Ելիսեյան պալատի ղեկավարը նշել է նաև, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Աֆղանստանը կրկին դառնա ահաբեկչական խմբավորումերի որջ։ Տարհանման աշխատանքներին աջակցելու համար Մակրոնը […]

̰
Բայդենը հանձնարարել է 500 մլն դոլար հատկացնել աֆղան փախստականների օգնությանը

08:49 17.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել աֆղան փախստականներին 500 մլն դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Օգնությունը կհատկացվի փախստականների, կոնֆլիկտից տուժածների և ռիսկի ենթարկված այլ անձանց անհետաձգելի կարիքների բավարարման համար, կարող է տրամադրվել երկկողմ կամ բազմակողմ հիմքով, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կամ ՀԿ-ների միջոցով։ Ինչպես արդեն հայտնել էինք, Բայդենը […]

̰
Ամերիկյան բեռնատար ինքնաթիռը Քաբուլից տարհանել է 640 փախստականի

08:37 17.08.2021

Ամերիկյան ռազմաօդային ուժերի C-17 Globemaster III բեռնատար ինքնաթիռը Քաբուլից տարհանել է 640 աֆղանի։ Այս մասին հայտնում է Defense One-ը։ Քաբուլից Կատար տարհանման չվերթը ռեկորդի է մոտեցել Boeing ինքնաթիռներով երբևէ թռած մարդկանց թվաքանակով։ Նշվում է, որ ինքնաթիռը պատկանում է 436-րդ ավիաթևին, որը տեղակայված է Դելավերի Դուվր ավիաբազայում։ Մարդիկ ներխուժել էին ինքնաթիռի սրահ, որոշում էր կայացվել թռիչքն […]

̰
Շիրակի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

08:16 17.08.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 18-ին` ժամը 02:00-22:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

̰
ՄԻՊ-ը Կութ գյուղի վրա ադրբեջանական կողմի կրակոցների փաստը հաստատող կադրեր է հրապարակել

08:07 17.08.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որը փաստում է Կութ գյուղի վրա ադրբեջանական կողմի արձակած կրակոցների մասին։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա ադրբեջանական հանցավոր կրակոցները` նկատի ունենալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը (http://interfax.az/view/842493): Այդ կրակոցների փաստը հաստատող տեսանյութ Կութ գյուղից»,-գրել է Թաթոյանը:  

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 43,1 հա տարածքում բռնկված հրդեհները

23:59 16.08.2021

Օգոստոսի 15-ից 16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 7000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1300 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Արարատի մարզի Նորաշեն գյուղում՝ 1500 […]

̰
Մերկելն Աֆղանստանում իրադրության զարգացումն անվանել է «դառն ու դրամատիկ»

23:45 16.08.2021

Աֆղանստանում իրադրության զարգացումը դառն է, դրամատիկ և սոսկալի, առաջին հերթին տեղի բնակիչների, իսկ հետո նաև Արևմուտքի համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման պահից մենք տեսնում ենք, թե ի ինչպես է «Թալիբանը» աներևակայելի արագությամբ նահանգը նահանգի, քաղաքը քաղաքի հետևից զբաղեցնում և կրկին վերահսկողության տակ […]

̰
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 72-ի

23:37 16.08.2021

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ։ Այս մասին հայտնում են կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչությունից։ Զոհերից 60-ը բաժին են ընկնում Կաստամոնու նահանգին, 11-ը՝ Սինոպին, 1-ը՝ Բարթինին։ Հիվանդանոցներում է մնում 8 տուժած։ Այսօր ավելի վաղ վարչությունից հայտնել էին, որ 47 մարդ անհետ կորած է համարվում։ Ջրհեղեղից տուժած շրջաններում ձևավորվել են փրկարարական կենտրոններ։ Հեղեղված […]

̰
Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ․ ՄԻՊ

23:24 16.08.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Հատուկ նշում` կրակոցներն են այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի […]

̰
Իսպանիայում հանգստացողները ձերբակալել են լողափում հայտնված մաքսանենգներին

23:07 16.08.2021

Իսպանիայում թմրավաճառների մոտորանավակը դուրս է թռել ափ, որտեղ չարագործներին ձերբակալել են հանգսատողները։ Զավեշտալի միջադեպի մասին հայտնում է The Guardian-ը։ Դեպքը տեղի է ունեցել Գրանադա նահանգի Մելիցենա լողափում։ Ծովային ոստիկանությունը կասկածելի նավակ է նկատել և սկսել հետապնդել, որից հետո հետապնդումից խուսափել փորձող մոտորանավակը մեծ թափով նետվել է ափ։ Երկու մաքսանենգներին փախչել չի հաջողվել։ Նշենք, որ նավակը […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

22:54 16.08.2021

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ժամերին, 20-21-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում […]

̰
Չայնիի ոլորաններում խոտածածկ տարածք է այրվել

22:42 16.08.2021

Օգոստոսի 16-ին, ժամը 18։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:31-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

̰
ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել Աֆղանստանում ներկայացուցչական կառավարություն ձևավորել

22:30 16.08.2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Աֆղանստանում անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու ստեղծել նոր կառավարություն։ Այս մասին ասվում է նիստի արդյունքներով ընդունված ԱԽ հայտարարության մեջ։ «Անվտանգության խորհրդի անդամները բոլոր մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և ներառական բանակցությունների ուղիով նոր կառավարության ստեղծման կոչ են արել, որը կլինի միասնական, ներկայացուցչական»,-ասված է հայտարարության մեջ։ Բացի այդ, խորհուրդը կոչ է […]

̰
Աֆղանստանի օդուժի ինքնաթիռը վթարվել է ՄիԳ-29-ի հետ բախման հետևանքով

22:24 16.08.2021

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ աֆղանական վթարված ինքնաթիռը բախվել էր ՄիԳ-29-ի։ Նշվում է, որ օգոստոսի 15-ին Աֆղանստանի երեք Embraer 314 ռազմական ինքնաթիռներ, որոնք Կարշի Հանաբադ օդանավակայանում վայրէջքի հայտ էին ներկայացրել, նախազգուշացում են ստացել Թերմեզի օդանավակայանում վայրէջքի մասին, սակայն դիտարկումների ժամանակ ՄիԳ-29-ի հետ բախում է տեղի ունեցել Շերաբադի շրջանում։ Օդաչուները պարաշյուտներով վայրէջք են կատարել։ Ուզբեկստանի […]

̰
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող Արման Հակոբյանը մահացու վիրավորում է ստացել․ հարուցվել է քրգործ

22:15 16.08.2021

2021թ. Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ […]

̰
Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա

22:10 16.08.2021

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել: Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց […]

̰
SHANTNEWS

21:59 16.08.2021

̰
Արմավիրի մարզում բախվել են Nissan Tiida-ն, КамАЗ-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

21:55 16.08.2021

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Nissan Tiida, КамАЗ և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

̰
Լավրովն ու Բլինկենը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը

21:45 16.08.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է իրավիճակն Աֆղանստանում՝ երկրից նախագահի փախուստից և այնտեղ ռեժիմի փոփոխումից հետո։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձենությամբ։ Բլինկենն իր կողմից պատմել է ամերիկյան վարչակազմի կողմից ձեռնարկվող գործողությունների մասին՝ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան […]

̰ ̰
BACK_TO_TOP