TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Քաբուլի օդանավակայանում ամերիկացի զինվորականներն օդ են կրակում․ կա առնվազն 5 զոհ

09:47 16.08.2021

Ամերիկացի զինվորականները սկսել են օդ արձակել նախազգուշական կրակոցներ այն բանից հետո, երբ մարդկանց մեծ բազմությունը ներխուժել է Քաբուլի օդանավակայանի թռիչքուղի։ Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները՝ հղում անելով ականատեսներին։ Reuters-ը հայտնում է կրակոցների հետևանքով առնվազն 5 զոհի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, առաջիկա 48 ժամում ամերիկացի զինծառայողների թիվն Աֆղանստանի տարածքում կհասցվի 6000-ի՝ ամերիկացիներին և նրանց […]

̰
Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել Քաբուլում նախագահական պալատի վրա

09:30 16.08.2021

«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները լիովին զավթել են Քաբուլն ու իրենց դրոշը բարձրացրել նախագահական պալատի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Թալիբները տոնում են իրենց հաղթանակն ու լուսանկարվում պալատի տարբեր սրահներում, այդ թվում՝ պետության ղեկավարի կաբինետում։ Նրանց վերահսկողության տակ են պետական բոլոր հաստատությունները, նրանք կազմակերպել են քաղաքում գիշերային պարեկություն։ Քաբուլի զավթումից հետո առաջին գիշերը […]

̰
Ծովագյուղի մոտ մեքենան բախվել է վագոն տնակին․ վարորդը տեղում մահացել է

09:20 16.08.2021

Օգոստոսի 15-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան – Սևան – Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին «Lada 110» (վարորդ՝ Ռ․ Թ․, 1954 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս […]

̰
Աֆղանստանի նախագահը ժամանել է Ուզբեկստան

09:06 16.08.2021

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, ով լքել էր երկիրը երեկ այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները մտել են Քաբուլ, կնոջ, ազգային անվտանգության հարցերով իր գրասենյակի տնօրենի հետ ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով պետության ղեկավարի անվտանգության ծառայության աշխատակցին։ Իր հերթին Գանին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ […]

̰
Քաոս Քաբուլի օդանավակայանում․ հարյուրավոր մարդիկ փորձում են լքել երկիրը

08:50 16.08.2021

Աֆղանստանում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո հարյուրավոր աֆղաններ և այլ պետությունների քաղաքացիներ ուղևորվել են Քաբուլի միջազգային օդանավակայան՝ երկրից հեռանալու համար։ ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի առնվազն 78 ինքնաթիռ է գործի դրվել՝ ամերիկացի դիվանագետներին, ՆԱՏՕ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցներին, թալիբների դեմ պայքարում Արևմուտքին օգնած աֆղաններին տարհանելու համար։ Օպերացիայում ներգրավված է 10 բրիտանական և 4 կանադական ինքնաթիռ։ Առաջիկա ժամերին սպասվում […]

̰
Երկու երկրաշարժ՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից հյուսիս-արևելք

08:38 16.08.2021

Սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 […]

̰
Ավելի քան 60 երկիր կոչ է արել ապահովել Աֆղանստանից քաղաքացիների անվտանգ տարհանումը

08:29 16.08.2021

Ավելի քան 60 երկրների իշխանություններ համատեղ հայտարարությամբ կոչ են արել բոլոր կողմերին ապահովել օտարերկրացիների և Աֆղանստանը լքել ցանկացող աֆղանների անվտանգ դուրսբերումը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Պետդեպի կայքում։ «Հաշվի առնելով իրավիճակի վատթարացումն անվտանգության ոլորտում, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել և նպաստել օտարերկրացիների և երկիրը լքել ցանկացող աֆղանների անվտանգ և կանոնակարգված տարհանմանը»,-ասված է հայտարարության մեջ։ […]

̰
SHANTNEWS

13:00 14.08.2021

̰
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության

12:55 14.08.2021

Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության: Այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը. «Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշեց Ջհանգիրյանը: Սա, սակայն, սպասվող միակ […]

̰
Ադրբեջանցիները հեռացրել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները. ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանությունը

12:46 14.08.2021

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի օկուպացիայից հետո Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի ցուցանմուշները ապամոնտաժվել և հեռացվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպությունը: Կազմակերպությունը հրապարակել է ապրիլի 10-ին և հունիսի 5-ին արված արբանյակային լուսանկարները, որտեղ երևում է, որ ի տարբերություն առաջին պատկերի, երկրորդում 51 քանդակները Շուշիի կերպարվեստի թանգարանի […]

̰
Քարվաճառում վթարի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

12:37 14.08.2021

Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՃՏՊ հետևանքով մահացել են լեյտենանտ Հասանլը Էլդար Մուշվիգօղլուն և սերժանտ Ջաֆարով Անար Մուստաստիմօղլուն:

̰
Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. օգնության են հասել փրկարարները

12:35 14.08.2021

Օգոստոսի 14-ին, ժամը 10:57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Ռ․ Ջ․-ին (ծնված 1956 թ.) պատգարակով դուրս են բերել ձորակից (մոտ 150 մ) և […]

̰
Պարեկային ծառայողները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

12:16 14.08.2021

Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 13-ին Գայի պողոտայից Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Գագիկ Ս.-ին, որը 2020 թ. ապրիլի 23-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:  

̰
Այսօրվանից մինչև սեպտմբերի 4-ը Վրաստանում կգործեն լրացուցիչ սահմանափակումներ

12:04 14.08.2021

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, երեք շաբաթվա ընթացքում ուժի մեջ կմտնեն լրացուցիչ սահմանափակումներ, փոխանցում է 1tv.ge-ն։ Մասնավորապես, համակարգող խորհրդի որոշմամբ, օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը. Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի: Սահմանափակումը չի վերաբերում միջքաղաքային տրանսպորտին։ Փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգներն ու սպորտային մրցումները լիովին սահմանափակվում են, բացառությամբ միջազգային հովանավորությամբ սպորտային մրցույթների։ Երեխաների ժամանցի կենտրոնների աշխատանքը սահմանափակվում է։ Սննդի […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ

11:50 14.08.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 371: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5 359 դեպք, ապաքինվել է 2 726 պացիենտ:

̰
ՌԴ Վլադիմիրի մարզում ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա առնվազն 22 տուժած

11:38 14.08.2021

Առնվազն 22 մարդ է տուժել ՌԴ Վլադիմիրի մարզում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՆԳՆ տարածաշրջանային վարչությանը։ Տուժածներից 16-ը տեղափոխվել են բուժհաստատություններ։ Վթարը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3։15-ի սահմաններում, М-8 դաշնային ավտոճանապարհի 97-րդ կմ-ում։ Յարոսլավլից Մոսկվա ուղևորվող Neoplan ավտոբուսը մխրճվել է կիսակցորդիչով MAN բեռնատարի մեջ։ Նախնական տվյալներով՝ […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

11:18 14.08.2021

Օգոստոսի 13-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 816 քաղաքացու հետազոտություն, որից 996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք

11:02 14.08.2021

Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած, […]

̰
Հաշմանդամություն ունեցող փոքրիկների ծնողներին պետությունը խրախուսում է կրթվել

10:50 14.08.2021

Նոր մասնագիտություն ձեռք բերել՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ. հաշմանդամություն ունեցող փոքրիկների ծնողներին պետությունը խրախուսում է կրթվել, աշխատաշուկայում մրցունակ լինել։ Զբաղվածության ապահովման ծրագիրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ, մայրիկները նոր մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունեն՝ վարսահարդարումից մինչև կարուձև և խոհարարություն։

̰
Թունիսի ափերի մոտ փրկել են շուրջ 100 միգրանտի

10:38 14.08.2021

Թունիսի առափնյա պահպանության ծառայությունը խափանված նավից փրկել է 95 միգրանտի։ Փրկարարական օպերացիան կատարվել է Ջարջիս շրջանում, հայտնում է Anadolu-ն։ Փրկվածներից 59-ը Սուդանի, 17-ը՝ Սիրիայի, 7-ը՝ Եգիպտոսի, 6-ը՝ Բանգլադեշի, 3-ը՝ Գվինեայի, 2-ը՝ Գանայի և մեկը՝ Թունիսի քաղաքացիներ են։ Միգրանտներով նավը երեկ դուրս էր եկել Լիբիայի Սաբրատա քաղաքից։ Միգրանտները տեղափոխվել են Ջարջիս նավահանգիստ։ Միգրացիոն կենտրոնում նրանք կենթարկվեն […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

10:10 14.08.2021

Օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը և հայտնվել ոչ […]

̰
Անապայում հեղեղումների պատճառով տարհանում է իրականացվում

10:06 14.08.2021

Տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով Անապայում (Կրասնոդարի երկրամաս) ավելի քան 450 մարդ է տարհանվել, այդ թվում՝ զբոսաշրջիկներ։ Այս մասին ասվում է առողջարանային քաղաքի պաշտոնական կայքում։ Իրականացվում են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքներ։ Որոշ տներում և հյուրանոցներում ջուրը լցվում է առաջին հարկեր։ Անապայի օդանավակայան տանող ճանապարհը հեղեղված է։ Ջրհեղեղից մասամբ ավերվել է Սիմֆերոպոլյան մայրուղու մի հատվածը, […]

̰
Կտրուկ ավելացել է Հայաստանից մեղրի արտահանման ծավալը

09:51 14.08.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են Հայաստանից մեղրի արտահանման ծավալների կտրուկ աճի մասին։ 2021թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 65 տոննա մեղր, այն դեպքում, երբ նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 տոննա։ Ավելացել է նաև մեղր արտադրողների թիվը. Հայաստանից արդեն 11 կազմակերպություն մեղր է արտահանում։

̰
ԱՄՆ հանրապետականների առաջնորդը կոչ է արել ավիահարվածներով դադարեցնել թալիբների հարձակումները

09:20 14.08.2021

ԱՄՆ Հանրապետական կուսակցության առաջնորդ Միտչ Մաքքոնելը հանդես է եկել ավիահարվածների օգնությամբ թալիբների հարձակումը Քաբուլի վրա դադարեցնելու կոչով։ Նա ասել է, որ Աֆղանստանում իրադրության վատթարացման հարցը քննարկել է ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպան Ադել Ռազի հետ։ Մաքքոնելը նշել է, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմոկրատական վարչակազմը պատշաճ միջոցառումներ չձեռնարկի, ապա կաճի անվտանգության սպառնալիքն Աֆղանստանի խաղաղ բնակիչների համար։ […]

̰
ԱՄՆ-ը մտադիր է գործարք կնքել Կատարի հետ՝ աֆղան փախստականներին երկրում տեղակայելու վերաբերյալ

09:11 14.08.2021

Ամերիկյան վարչակազմն աշխատում է Կատարի հետ համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կլուծի երկրում Աֆղանստանի քաղաքացիների ժամանակավոր տեղակայման հարցը։ Խոսքը մոտ 8000 մարդկանց մասին է, ովքեր օգնություն են ցուցաբերել ամերիկացի զինվորականներին։ Այդ թվում ներառված են նաև նրանց ընտանիքների անդամները։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Եթե գործարքը կնքվի, ապա շուտով Կատարի մայրաքաղաք Դոհա կուղևորվի 1-2 հազար աֆղաններից կազմված […]

̰
Կանադան պատրաստ է ընդունել 20 հազար աֆղան փախստականի

08:53 14.08.2021

Կանադայի իշխանությունները մտադիր են Աֆղանստանի բնակչության խոցելի խմբերից 20 հազար քաղաքացու ընդունել՝ արմատական «Թալիբան» շարժման հարձակումների ֆոնին։ Այս մասին հայտնել է հյուսիսամերիկյան երկրի միգրացիայի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարության մամուլի ծառայությունը։ Ժամանող փախստականների համար կգործարկվեն օժանդակության հատուկ ծրագրեր։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանում 20-ամյա օպերացիան ավարտելու որոշման մասին, որն ամենատևական […]

̰
Բայդենն Աֆղանստանի հարցով հանդիպում է անցկացրել

08:42 14.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով հանդիպում է անցկացրել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ինչպես նաև ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նշվում է, որ քննարկվել են Աֆղանստանում քաղաքացիական բնակչության ներկայության անվտանգ կրճատման ջանքերը։ Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […]

̰
Հրաձգություն Թեննեսիում․ կան տուժածներ

08:34 14.08.2021

Երեք մարդ է տուժել Ջերմանթաունում (Թեննեսի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է WKRN հեռուստաալիքը։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ռոզա Փարքս բուլվարից ոչ հեռու` ավտոկայանատեղիում։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի […]

̰
Հրաձգություն Նյու Մեքսիկոյի դպրոցում․ կա զոհ

08:25 14.08.2021

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկ քաղաքի միջնակարգ դպրոցում 13-ամյա տղան կրակել է հասակակցի վրա։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող, Վաշինգտոնի անվան դպրոցում՝ դասամիջոցին։ Կրակ արձակած աշակերտը կալանքի տակ է վերցվել։ Դպրոցը փակվել է, ծնողներին խնդրել են տուն տանել երեխաներին։ Ոստիկանները փորձում են պարզել, թե ինչպես է զենքը […]

̰
Ճապոնիայում գրանցվել է COVID-19-ի դեպքերի աճի հակառեկորդ

08:11 14.08.2021

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի աճը եղել է առավելագույնը պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Վերջին 24 ժամում երկրում հայտնաբերվել է ավելի քան 20 հազար դեպք։ 5773-ը բաժին է ընկել Տոկիոյին։ Քաղաքում մինչ սեպտեմբերի 1-ն արտակարգ դրության ռեժիմ կգործի։ Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Տոկիոյում ամառային Պարալիմպիկ խաղերը կընթանան առանց հանդիսատեսի՝ համաճարակաբանական իրադրության վատթարացման պատճառով։ Սակայն վերջնական որոշումը կընդունվի […]

̰
BACK_TO_TOP