21:24 16.08.2021
ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել Աֆղանստանից մինչև 30 հազար փախստականի, ովքեր հավակնում են ստանալ հատուկ վիզա։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին, փոխանցում է CNN-ը։ Նրա խոսքով՝ փախստականներին ժամանակավոր կտեղավորեն Տեխասի Ֆորտ Բլիս և Վիսկոնսկինի Ֆորտ Մակոյ բազաներում։ Ավելի վաղ Կանադան հայտնել էր մինչև 20 հազար աֆղան փախստականի ընդունման մտադրության մասին։
21:21 16.08.2021
Օգոստոսի 14-ին տեղացած կարկուտն էական վնասներ է հասցրել նաև Գեղարքունիքի մարզի Ծովակ և Լուսակունք համայնքների տնտեսություններին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ծովակի և Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից, նախնական ուսումնասիրությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների համաձայն, վնասվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր, պտղատու այգիներ։ Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի […]
21:13 16.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի հյուրեր, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ Կառավարության նստավայրում: Մեր հարաբերությունները, մեր երկրների միջև հարաբերությունների ջերմությունը ենթադրում է, որ մենք ավելի հաճախ պիտի տեսնվենք, ավելի հաճախ պիտի […]
21:10 16.08.2021
Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է […]
20:59 16.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները և պատվաստումային գործընթացը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում համաճարակային վիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի […]
20:49 16.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։
20:40 16.08.2021
Միացյալ Նահանգներում խաղացող աշխարհահռչկակ թուրք բասկետբոլիստ Էրես Քանթերը կոչ է արել Էրդողանի վարչակազմին ապաշխարել հայերի առջև՝ ճանաչելով ու դատապարտելով 1915 թվականի ցեղասպանությունը: Քանթերի կոչը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացրել: Անվանի մարզիկն իր անձնական արշավն է նախաձեռնել, որի նպատակն է հայցել հայերի ներողամտությունը: Սա առաջին անգամը չէ, որ Քանթերն իր համերաշխությունն է հայտնում հայերին: Կոնկրետ ի՞նչ […]
20:29 16.08.2021
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբանը» «հանցագործություններին մասնակից» անձանց զանգվածային ձերբակալություններ է սկսել։ Այս մասին թվիթերյան էջում հայտնել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։ Նա նշել է, որ ոչ ոքի չի թույլատրվում ներխուժել նախկին պաշտոնյաների տներ, պահանջել նրանց մեքենաներն ու սպառնալ նրանց։ Զգուշացվել է, որ հանցագործություններին մասնակից պաշտոնյաների հանդեպ լուրջ հետապնդումներ կլինեն։ Աֆղանական Ariana News հեռուստաալիքը, հղում անելով […]
20:19 16.08.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին ընդունել աֆղան փախստականների և զերծ մնալ նրանց արտաքսումից։ Նա նման ուղերձով է հանդես եկել այսօր՝ կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։ Գուտերեշն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Աֆղանստանում իրադրությունը ստիպել է հարյուր հազարավոր մարդկանց լքել իրենց տները։ Նրա խոսքով՝ «Թալիբան» շարժման գրոհայինները պետք է զսպվածություն […]
20:09 16.08.2021
Այսօր առաջադրվել եմ որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Սիմոն Բաբայանը: «2006 թվականից պատիվ ունեմ լինելու փաստաբանական համայնքի անդամ, 2009 թվականից հանդիսացել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, իսկ 2014 թվականից ղեկավարում եմ ՀՀ փաստաբանական դպրոցը: Շուրջ տասներկու տարիների ընթացքում անմիջական մասնակցություն եմ ունեցել մեր ինստիտուտի պահպանման […]
13:51 16.08.2021
Օգոստոսի 9-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 758 դեպք, որից 396-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի՝ 283, փլուզման՝ 8, պայթյունի՝ 1, քարաթափման՝ 1, ուժեղ քամու՝ 7, ուժեղ կարկուտի՝ 7, ինքնասպանության փորձի 11 դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 175 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 […]
13:46 16.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 276 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 86, անձնական ունեցվածքի գողության՝ 72, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, յուրացման կամ վատնման՝ 12, պաշտոնեական […]
13:31 16.08.2021
2021 թվականի օգոստոսի 16-ին ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել չորս նոր փոստային բացիկ: Նամականիշով երկկողմանի փոստային բացիկները նվիրված են ֆրանսահայ նկարիչ «Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի (1921-2019 թթ.) ծննդյան 100-ամյակը» և հայ անվանի բնանկարիչ Արտաշես Աբրահամյանի (1921-2003թթ.) ծննդյան 100-ամյակը» թեմաներին: Նամականիշով երկկողմանի hաջորդ երկու բացիկները նվիրված են Բյուրականի աստղադիտարանին և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման […]
13:22 16.08.2021
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը որդու առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ ու բուժում տրամադրելուն աջակցելու հարցում: Մասնավորապես, զինվորի մայրը դիմումով նշել է, որ իր որդին 2020 թվականի ամառային զորակոչին բժշկական հետազոտությունների ու փորձաքննության հիման վրա սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և զորակոչվել ՀՀ Զինված ուժեր: Դիմումատուն նշել է, որ որդին […]
13:04 16.08.2021
Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հեռացել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանին այդ պաշտոնում փոխարինելու է Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթի բազմակի հաղթող Վահագն Դավթյանը: Ջուլֆալակյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին:
12:31 16.08.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 14-ին աշխատանքային այցով գտնվել է Մարտունու շրջանի Գիշի, Սպիտակաշեն, Մուշկապատ և Հաղորտի համայնքներում: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի հետ պետական նախարարը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալով տեղերում առկա ներուժի ու խնդիրների մասին: Պետական նախարարը հանգամանալից անդրադարձել է բնակիչների բարձրացրած հիմնահարցերին, […]
12:23 16.08.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 61 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով՝ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 է: Անվանացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
12:12 16.08.2021
Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ժամանել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Ուուրգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոնի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ […]
12:05 16.08.2021
Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի: Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևան, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն Արմավիրի մարզի […]
12:03 16.08.2021
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի […]
11:55 16.08.2021
Օգոստոսի 15-ին ժամը 11:36-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ներքին Հոռաթաղ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտատարածք: Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4մ2 աղբ: Նույն օրը տեղեկություն է ստացվել […]
11:31 16.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13.00-24.00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռի 1-17 փողոցներ, Ֆանարջյան և Զաքյան փողոցներ, Ծարավ Աղբյուրի փողոցի 1-53 համարներ, Բեստ Լայֆ բժշկական կենտրոն, Ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սարկավագի փողոց՝ բացառությամբ 126, 128, 145-151 շենքերի՝ իրենց կոտորակներով: […]
11:13 16.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ առաջիկա 5 օրերին, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Կենտրոնից ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտնագության կանոնները:
11:04 16.08.2021
Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5415 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք: Ունենք 188 առողջացած, […]
11:02 16.08.2021
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:
10:24 16.08.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։ Հիշեցում. ✅ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային […]
10:17 16.08.2021
Հաշվետվություն է ներկայացվել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ․ ✅ 17 ստուգում, որից՝ 10-ը՝ շինարարություն 2-ը՝ ընդերքօգտագործում 2-ը՝ արտադրություն 2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ 1-ը՝ ձկնաբուծարան։ Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.900.000 ՀՀ դրամի […]
10:04 16.08.2021
Պետդեպարտամենտը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրանկ Փալոնը: «Անցած տարի Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանին մեղադրելն Ալիևի անարժանահավատ փաստարկների ակնհայտ վկայություն է: ԱՄՆ-ը չպետք է մեղադրի երկու կողմերին տարածաշրջանում արյունահեղության ու անկայունության համար: Պետդեպարտամենտը պետք է օգտագործի բոլոր հասանելի […]