12:41 13.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 15, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, ընտանեկան բռնության՝ 5, պաշտոնեական լիազորությունների […]
12:23 13.08.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։ 215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։ Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։
12:08 13.08.2021
Օգոստոսի 13-ին, ժամը 10։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
12:06 13.08.2021
Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արձանագրվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառպետությունում» անհայտ անձը տարբեր տեսակի և տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարածքային քննչական բաժնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են […]
11:54 13.08.2021
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյանի տնօրեն Ծովինար Հարությունյանն ու Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մասնակցել են օրվան նվիրված միջոցառումներին: Նրանք Կապանում շրջել են ցուցահանդես-վաճառքի տաղավարներով, ծանոթացել համայնքի բնակիչների աշխատանքներին՝ ձեռագործ խաղալիքներից մինչև խնամքի պարագաներ: Մասնակիցները ներկայացրել են իրենց հաջողված պատմությունները, բիզնեսի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև […]
11:51 13.08.2021
Պետական եկամուտների կոմիտեն հուլիսի 14-ին տեղեկացրել էր, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ և հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում առաջարկվել էր առաջնորդվել ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթներով՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, […]
11:50 13.08.2021
Օգոստոսի 12-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 776 քաղաքացու հետազոտություն, որից 994-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]
11:26 13.08.2021
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հայտնած վերջին տվյալների համաձայն՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 27-ի։ Նրանցից 25-ը զոհվել են Կաստամոնու նահանգում, 2-ը՝ Սինոփում։ Բարթինում կորած 1 քաղաքացում որոնողական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber-ը։ Սոցիալական ցանցերում կատարած հրապարակման մեջ Էրդողանը նշել է, որ սևծովյան ափամերձ նահանգներում հեղեղների դեմ […]
11:17 13.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 359 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 50 937 թեստ։ Դրականության ցուցանիշը. օրական 10,52%, վերջին 14 օրը՝ 9,9%, վերջին 7 օրը՝ 10,74%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 471 685 դեպք: Ապաքինվել է ևս 2 726 պացիենտ, և […]
11:03 13.08.2021
Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 797 դեպք, որոնցից 222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6055 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք: Ունենք 264 առողջացած, […]
10:34 13.08.2021
Կայացել է եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան՝ Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, այլ պաշտոնատար անձինք։ Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ կիրականացնի դեպի Երևան: Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ […]
10:29 13.08.2021
Առնվազն 21 մարդ է մահացել չինական Հուբեյ նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղից։ 4 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Տարերային աղետը Լյուլին քաղաքին հարվածել է երեկ։ Տեղումների քանակը գերազանցել է 10 մմ/ժամը։ Ջրի մակարդակը կազմել է 3․5 մետր, իսկ քաղաքի որոշ շրջաններում՝ հասել 5 մետրի։ Տարածաշրջանում էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը խափանվել […]
10:17 13.08.2021
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը և ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր […]
09:56 13.08.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։ Մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։ Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել […]
09:53 13.08.2021
2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչներ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին […]
09:45 13.08.2021
ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը հավանություն է տվել Pfizer-ի և Moderna-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ դեղաչափի կիրառմանը՝ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Վարչության տնօրենի պաշտոնակատար Ջանեթ Վուդկոկի խոսքով՝ երկրում պանդեմիայի ևս մեկ ալիք է սկսվել, և վարչությունն ունի մտահոգություն, որ թույլ իմունիտետով մարդկանց մոտ հիվանդությունը […]
09:34 13.08.2021
Օգոստոսի 13-ին, ժամը 04:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
09:01 13.08.2021
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 40 լիտր արյուն են հանձնել ԼՂ բնակիչների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ արյան հանձնումն իրականացվել է կամավորական հիմունքով՝ ի պատասխան խաղաղապահ զորակազմի Մարդասիրական արձագանքման կենտրոնում օգնության ցուցաբերման վերաբերյալ խնդրանքի, որին արձագանքել է մոտ 100 ռուս զինծառայող։ Արյուն հանձնած զինծառայողներին կտրամադրվի հանգստի հավելյալ օր։
08:47 13.08.2021
Օգոստոսի 13-ին, ժամը 02:56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 05։55-ին։ Այրվել է տան երկրորդ հարկը (մասամբ)՝ կենցաղային իրերով։
08:38 13.08.2021
«Թալիբան» արմատական շարժումը զավթել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաք Քանդահարը՝ համանուն նահանգի կենտրոնը։ Այս մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Պաշտոնյաների խոսքով՝ Քանդահարն ընկել է հինգշաբթի երեկոյան։ Տեղի իշխանությունների ներկայացուցիչները ենթադրաբար շտապել են օդանավակայան՝ քաղաքը լքելու համար։ Քաղաքի գրավման մասին հայտնել են նաև թալիբները։ Նրանք թվիթերյան հայտարարությամբ նշել են, որ զավթել են նահանգապետի […]
08:10 13.08.2021
Անգլիական Պլիմուտ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, ներառյալ կասկածյալը, ով ենթադրաբար ինքնասպան է եղել։ Զոհերից մեկը 5-ամյա աղջիկ է։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը դեռևս չի հաղորդում տեղի ունեցածի պատճառների մասին, սակայն չի դիտարկում ահաբեկչության վարկածը կամ այլ կասկածյալների հնարավոր առկայությունը։ Հետաքննությունը շարունակվում է։ Guardian-ի հաղորդմամբ՝ […]
12:48 12.08.2021
2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։ Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումն այն երեխաների համար, […]
12:06 12.08.2021
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Պառավաքար համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
12:00 12.08.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արարատ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից, Հովիկ Ջիվանյանը՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից, Սևակ Հակոբյանը՝ Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից, Լյուդմիլա Ֆարսյանը՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից:
11:57 12.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որից 4 -ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցների, […]
11:48 12.08.2021
Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության – Ալանիայի Պետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հետ։ Քննարկվել են երկու պետությունների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական […]
11:41 12.08.2021
Օգոստոսի 7-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ: Նա վիրահատարանում էր և, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր հաղորդում տալու: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդուն դանակահարել էր […]