11:41 12.08.2021
Օգոստոսի 11-ին, ժամը 19։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է կամրջի վրա, փակելով երթևեկությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները N զորամասի տանիքը (մոտ 500 քմ) տեղափոխել են անվտանգ […]
11:39 12.08.2021
Օգոստոսի 11-ին, ժամը 18։10-ից 21։30-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
11:37 12.08.2021
Օգոստոսի 11-ին, ժամը 18։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղում սելավաջրերը լցվել են 3-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ջրալցման հետևանքով անկել է 20 հավ և վնասվել է մոտ 1 տ գարի։ Փրկարարները նկուղից […]
11:34 12.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Էջմիածին քաղաքի բնակչի կողմից խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 44-ամյա տղամարդը, չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի […]
11:11 12.08.2021
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններիվերաբերյալ քննված քրեական գործերը։ 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 84 նյութ: Նշված ժամանակահատվածում Կոմիտեի իրավասու մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1294 քրեական գործ, հարուցվել է 79 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 55 […]
11:02 12.08.2021
Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 190 առողջացած, […]
10:55 12.08.2021
Օգոստոսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Սլավիկ Դավոյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտաճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտվել ձորակում՝ բախվելով գազատար խողովակին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ս․ Դավոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 81-ամյա […]
10:50 12.08.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 18.210.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական […]
10:30 12.08.2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և փոխնախարար Սիմոնյանն ընդունել են «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «#ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ […]
10:04 12.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը: Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը: Սիրելի՛ երիտասարդներ, […]
09:44 12.08.2021
Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ […]
09:39 12.08.2021
Հունաստանում իրավապահները բերման են ենթարկել 118 մարդու՝ անտառների միտումնավոր կամ պատահական հրկիզումների համար։ Նրանցից 18-ը ձերբակալվել են։ Կասկածյալները 15-78 տարեկան են։ Այս մասին հայտնում է Alpha News-ը։ Լեսբոս կղզում տղամարդն անտառային հրդեհի պատճառ է դարձել՝ այրելով ոչխարի բուրդը։ Սերե քաղաքի այգում մալուխ են վառել՝ պղինձ դուրս բերելու համար։ Կրիոների քաղաքում հրշեջ-կամավորականը խոտ է վառել՝ անձամբ […]
09:29 12.08.2021
Օգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի անցուղու մոտակայքում այրվում են փայտակոճեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայում գտնվող «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի մոտակա տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։59-ին, մարվել՝ […]
09:20 12.08.2021
Օգոստոսի 11-ին, ժամը 21։18-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Քարի տակ» կոչվող հատվածում քամուց ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին […]
09:14 12.08.2021
Օգոստոսի 11-ին, ժամը 23։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին, ժամը՝ 00:10-ին, մարվել՝ 03:05-ին: Այրվել է երկհարկանի տունը (մոտ 150 քմ):
09:02 12.08.2021
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի ողջ պատմության ընթացքում խոշորագույն հրդեհը, որը ստացել է «Դիքսի» անվանումը, շարունակում է զգալիորեն ընդլայնվել։ Այն արդեն ոչնչացրել է առնվազն 550 տուն։ Ներկայում «Դիքսիի» զբաղեցրած տարածքը կազմում է ավելի քան 2000 քկմ, կրակը տեղայնացված է ընդամենը 30 տոկոսով։ Տեղանքի բարդ ռելիեֆն ու ուժեղ քամին բարդացնում են հրշեջների աշխատանքը։ Associated Press-ը հայտնում է, որ […]
08:46 12.08.2021
Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում գործող «Նիկոլ Դուման» ձուլարանի թիթեղյա ու երկաթյա տանիքը՝ իր ամրաններով ու շպրտել Արցախի 23/8 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի վրա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տանիքի պոկվելու հետևանքով երկաթյա ձողերը վնասել են բնակչի […]
08:37 12.08.2021
Եվրոպայի տարածքում չորեքշաբթի ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել, հայտնում է Korrespondent-ը։ Օգոստոսի 11-ի ցերեկը՝ աֆրիկյան անոմալ տաք ալիքի ազդեցության ներքո Սիցիլիա կղզում օդի ջերմաստիճանը հասել է 48,8 աստիճանի։ Այս ցուցանիշը նոր ռեկորդ է ոչ միայն Իտալիայում, այլևս ողջ Եվրոպայում դիտարկումների պատմության ընթացքում։ Օդի առավելագույն ջերմաստիճանի նախորդ ռեկորդը գրանցվել էր Աթենքում 1977 թվականի հուլիսի 10-ին և […]
08:24 12.08.2021
Գիշերը Կամչատկայում ուղղաթիռը, որում եղել է 16 մարդ, ընկել է Կուրիլյան լիճը։ Ուղղղաթիռը ջրասույզ է եղել: Նախնական տեղեկություններով՝ սրահում գտնվող 8 ուղևորները մահացել են, մնացած 8-ին հաջողվել է փրկել, որից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ Գերատեսչությունից հայտնում են, որ օգոստոսի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:50-ին տեղեկություն […]
08:13 12.08.2021
Աշխարհի 142 երկրներ և տարածքներ հայտնել են Դելտա շտամով քաղաքացիների վարակման դեպքերի մասին։ Օգոստոսի 4-10-ն այդ թիվն ավելացել է 7-ով, ասվում է ԱՀԿ տեղեկագրում։ Իր աշխարհագրությունն է ընդլայնում նաև COVID-19-ի Ալֆա կամ բրիտանական տարբերակը։ Դրանով վարակման դեպքեր են հաստատվել 185 երկրում։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ երկրների թիվն ավելացել է 3-ով։ Բետա՝ հարավաֆրիկյան շտամն անցած շաբաթ հայտնաբերվել […]
13:00 11.08.2021
Հափշտակության վերաբերյալ տեղեկությունը ոստիկանության Գավառի բաժնում ստացվեց օպերատիվ ճանապարհով: Օգոստոսի 7-ին քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Գավառի Ազատության փողոցի մի բնակարանից գողություն են արել: Մեկնած օպերատիվ խումբը տեղազննությամբ պարզեց, որ, օգտվելով բնակարանի տիրոջ բացակայությունից, անհայտ անձը մուտքի դուռը կոտրել, մտել էր տուն, բայց ոչինչ չէր գողացել: Այդ տնից նա բաց պատշգամբով մտել էր […]
12:59 11.08.2021
2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձ, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող կալանավորված անձ, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, կյանքից զրկել է վերջինիս։ Ա․ Հ․-ը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին […]
12:34 11.08.2021
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են կանխամտածված սնանկության քրեական գործերով կայացվող դատական ակտերը՝ նշված հանցագործության դեպքերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի դիսպոզիցիայում որպես կանխամտածված սնանկության հանցակազմի հատկանիշ օգտագործվող «անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը» ձևակերպումը բավական անորոշ է, ինչը խոչընդոտում է այդ դեպքերի բացահայտմանը և քրեական պատասխանատվության […]
12:30 11.08.2021
Օգոստոսի 9-ի գիշերը ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները, ձկան ապօրինի որս կատարելու կասկածանքով, Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի բակից բերման ենթարկեցին Գառնի գյուղի 43 և 28 տարեկան երկու բնակչի՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվեցին հոսանքահարող ինքնաշեն սարք, մարտկոց, ռետինե կոշիկներ, իսկ պլաստմասսե դույլի մեջ ՝ 127 ձուկ, որոնցից 120-ը` բեղլու, 7-ը՝ […]
12:11 11.08.2021
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ: Համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին և առկա խնդիրներին: Գեղամ Ստեփանյանն արձանագրել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի վերոնշյալ համայնքները՝ մասնավորապես Նոր շեն, […]
11:59 11.08.2021
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 2000 թվականից նշում է որպես Երիտասարդության միջազգային օր: Նպատակն է աշխարհի զարգացման և կառուցման գործում մեկ անգամ ևս կարևորել երիտասարդների դերը, բարձրաձայնել նրանց խնդիրների մասին: Ամեն տարի ընտրվում է որոշակի թեմատիկ ուղղություն, որի շրջանակում փորձ է արվում համատեղել, կենտրոնացնել շահագրգիռ կողմերի ջանքերը: Երիտասարդության միջազգային օրվա 2021 թ. խորագիրն է «Պարենային համակարգերի փոխակերպում […]