11:51 11.08.2021
Ոստիկանության Մեծամորի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները օգոստոսի 5-ին նշված տան հողամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս և 1,5 կգ ճյուղեր։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը ցանել էր իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում […]
11:46 11.08.2021
Օգոստոսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի, որոնցից երկուսը Երևանի բնակիչներ էին, երրորդը՝ Մխչյան գյուղի։ Մխչյան գյուղի բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երեք կաթուցիչ, շագանակագույն և կանաչավուն յուրահատուկ հոտով զանգվածներ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն […]
11:43 11.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 15, մշակումն արգելված թմրանյութերի, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու՝ 13, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ […]
11:26 11.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք պարբերական ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում: Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ […]
11:15 11.08.2021
Օգոստոսի 10-ին կատարվել է 53 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 715 քաղաքացու հետազոտություն, որից 990-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]
11:03 11.08.2021
Օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 001 դեպք, որոնցից 221 729-ն` առողջացած, 4664-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 409 091 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6425 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք: Ունենք 139 առողջացած, […]
10:44 11.08.2021
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
10:23 11.08.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված իրենց գործառույթներն իրականացնելիս ս.թ. օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք, մասնավորապես՝ մեծ ծավալի փայտանյութ տեղափոխող Զիլ և Կամազ մակնիշի ավտոմեքենաներ ընդհանուր մոտ 50խմ շինափայտով բեռնված, ընդ որում՝ Կամազ մակնիշի ավտոմեքենայում բեռնված շինափայտը քողարկված է եղել վառելափայտով։ Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են […]
10:09 11.08.2021
Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն Վարչապետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն ստանձնելու գործում: Այն բարդ իրավիճակում, երբ տարածաշրջանում անվտանգությունն է վտանգված, հույժ կարևոր է խաղաղության պահպանումը, […]
10:01 11.08.2021
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Կարեն Իսախանյանը նշանակվել է խորհրդական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Իսախանյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական»,-ասված է փոխվարչապետի որոշման մեջ։ Ավելի վաղ Կարեն Իսախանյանը զբաղեցրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը, որից ազատվել է ապրիլի 20-ին։
09:53 11.08.2021
Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի […]
09:34 11.08.2021
Եգիպտոսում մտադիր են պայքարել հյուրանոցների միջև անօրինական մրցակցության դեմ, որոնք իջեցնում են գները և զբոսաշրջիկների համար իրականացնում ոչ բավական լավ սպասարկում։ Իշխանությունները մտադիր են սահմանել նվազագույն գներ։ Նոյեմբերի 1-ից 5 աստղանի հյուրանոցում գիշերակացը մեկ անձի համար կարժենա 40 դոլար, իսկ 4 աստղանիում՝ 28 դոլար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել զբոսաշրջության հարցերով նախարար Խալեդ ալ-Անանին։ Կառավարությունը […]
09:21 11.08.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի զղջում զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման համար։ Նրա խոսքով՝ տեղի անվտանգության ուժերն այժմ ինքնուրույն պետք է պայքարեն իրենց երկրի համար, իսկ ԱՄՆ-ը կշարունակի կատարել ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով անմիջական ավիաաջակցություն։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Բայդենը նշել է, որ աֆղանական բանակի զինվորները թվաքանալով գերազանցում են թալիբներին և պետք […]
09:09 11.08.2021
Օգոստոսի 10-ին, ժամը 20։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 23:53-ին: Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ-ի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 80 հա […]
08:57 11.08.2021
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակները: Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Ենոքավան համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ խնդրելով չանհանգստանալ։
08:43 11.08.2021
Վիլնյուսում իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, ովքեր դեմ են հանդես եկել չպատվաստված քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքին։ Այս մասին հայտնում է LRT ազգային ռադիոկայանը։ Լիտվայի ոստիկանության փոխանցմամբ՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 4500 մարդ։ Նրանք մեղադրել են կառավարությանը չպատվաստված քաղաքացիների նկատմամբ խտրականություն հրահրող գործողությունների համար։ Սեյմի մոտ հավաքված ցուցարարները թույլ չեն […]
08:34 11.08.2021
Ալժիրում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 42-ի։ Այս մասին հայտնում է RT Arabic-ը՝ հղում անելով վարչապետ Այման Բենաբդերահմանի հայտարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր կրակի դեմ պայքարում առնվազն 25 զինվորականի մահվան մասին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման շրջանակում երկիրը օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը և ներկայում բանակցում է հատուկ ինքնաթիռների տրամադրման հարցի շուրջ։ […]
08:22 11.08.2021
«Թալիբան» արմատական շարժումն իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի տարածքի 65 տոկոսը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային։ Նրա խոսքով՝ աֆղանական անվտանգության ուժերը նահանջում են Կելագի անապատի ուղղությամբ, որտեղ գտնվում է աֆղանական բանակի խոշոր բազան։ Երեկ երեկոյան թալիբներին հաջողվել է զբաղեցնել Բագլան հյուսիսային նահանգի կենտրոնը։ Քաղաքը դարձել է 7-րդ նահանգային […]
08:10 11.08.2021
Նյու Յորքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը ստացել է «Յոտա» անվանումը։ Այս մասին տվյալներ կան MedRxiv պորտալում: Նշվում է, որ համեմատած այլ մուտացիաների հետ, այն փոխանցվում է 25 տոկոսով ավելի արագ։ Նոր շտամն ավելի ախտածին է, կարող է խուսափել իմունային պատասխանից և հանդիսանում է կորոնավիրուսի տարանցիկ տարբերակ։ Բժիշկների կարծիքով՝ այն ունի մինչև 82 տոկոս […]
12:44 10.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման` 3, համակարգչային հանցագործության, ծեծի և ընտրական խախտումների հետ կապված դեպքերի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության […]
12:42 10.08.2021
Օգոստոսի 8-ի լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 72-ամյա կին և 64-ամյա տղամարդ, որոնք Էջմիածնի Թամանյան փողոցի բնակիչ են։ Նախ բուժհաստատություն մեկնեցին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբերը, որոնց միացան քննիչներ, փորձագետ ու դատաբժիշկ։ Վաղարշապատի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ կինն […]
12:35 10.08.2021
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ գյումրեցի, 54-ամյա մի տղամարդ Աբովյան փողոցի իր տնակի բակում կանեփ է աճեցնում, ապա բույսից պատրաստում է թմրանյութ և օգտագործում: Ստացված տեղեկություններն իրացնելով` օգոստոսի 4-ին քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերեցին կանեփի 12 ցողուն: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է ցանել, աճեցրել` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է […]
12:32 10.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակիչը 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, նույն քաղաքի Շիրակացի և Զորյան փողոցների խաչմերուկում հանդիպել է 46-ամյա համաքաղաքացու հետ և վերջինիս դստեր հետ նշանադրությունը չեղարկելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դանակով դիտավորությամբ […]
12:31 10.08.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայում դեռևս շարունակվող անտառային հրդեհների մարմանն աջակցելու նպատակով որոշել է 2 հրշեջ ուղղաթիռ ուղարկել։ Այս մասին սոցցանցում արած հրապարակմամբ տեղեկացնում է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիա են ուղարկվելու CH-47 «Chinook» տիպի ծանրաքաշ հրշեջ ուղղաթիռներ: Նշվում է, որ ամերիկյան կողմն ուրախ է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին օգնություն ցուցաբերելու համար:
12:12 10.08.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել է Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ է մշակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը […]
11:40 10.08.2021
Կերակրողին (ընտանիքի հայր կամ մայր) կորցնելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին․ 18 տարին չլրացած երեխային, 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ […]
11:32 10.08.2021
Օգոստոսի 9-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 662 քաղաքացու հետազոտություն, որից 988-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]