11:57 02.08.2021
Սյունիքի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետության և օրինականության վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մտահոգիչ ծավալներով ավելացել են ապօրինի անտառահատումների դեպքերը, դրանով պայմանավորված՝ նաև հարուցված քրեական գործերը:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 43 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերն ավելացել են 28-ով կամ շուրջ 186%-ով: Դրանցից 20-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (5 քրեական գործ) ավելի են 4 անգամ:
Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հետաքննության և նախաքննության փուլերում գտնվող գործերով առաջնային նշանակություն է տրվում բնությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնմանը: Մասնավորապես, հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 35մլն ՀՀ դրամ: Շուրջ 5մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերը կասեցվել են որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու հիմքով, իսկ մնացած շուրջ 30մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Թեև ապօրինի անտառահատման դեպքերի և դրանցով քրեական վարույթների քանակական աճը մեծապես պայմանավորված է բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի գրանցման, բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, սակայն ակնհայտ է, որ անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների կանխարգելման, փայտանյութի տեղափոխման ճանապարհների, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության առումով առկա են խնդիրներ:
Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2021թ. 1-ին կիսամյակում արձանագրված ապօրինի ծառահատումների դեպքերով պետությանը պատճառված վնասների մի մասը հնարավոր չի դառնում վերականգնել հիմնականում հանցանք կատարած անձանց բացահայտելու անհնարինության պատճառով: Բացի այդ, արձանագրված ապօրինի ծառահատումների կեսից ավելիի դեպքերում հնարավոր չի լինում քրեական գործեր հարուցել և ապօրինի ծառահատումներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել հատումները փոքր ծավալներով կատարելու և պետությանն ու բնությանը պատճառված վնասի՝ քրեական գործերի հարուցման համար անհրաժեշտ նվազագույն չափը չգերազանցելու պատճառով: Ապօրինի ծառահատումների քանակական աճի վրա ազդում են նաև հետպատերազմյան շրջանում պահպանվող անտառային տարածքների նկատմամբ վերահսկողության հարցերում առաջացող օբյեկտիվ բարդությունները:
Հաշվի առնելով մարզի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերի աճի նման մտահոգիչ դինամիկան՝ Սյունիքի մարզի դատախազը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին, ՀՀ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին և ՀՀ Սյունիքի մարզպետին:
Մարզի դատախազը բարձրացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման, ապօրինի ծառահատումները նախականխելու և կանխելու ուղղությամբ գործադրվող միջոցների արդյունավետությունը բարելավելու հրատապ անհրաժեշտությունը:
Հետագայում, դրական ցուցանիշներ արձանագրելու և ապօրինի ծառահատումների դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից խնդիր է դրվել նաև մեծացնել մարզպետարանի, դատախազության, իրավասու մյուս մարմինների մարզային կառույցների միջև համագործակցության մակարդակը:
09:37 21.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է09:30 21.08.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման ծրագրերըՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին քննադատել է Արևմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու ծրագրերը։ «Մեծ Բրիտանիան դատապարտում է Պլանավորման մարմնի Իսրայելի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքացիական վարչակազմի որոշումը՝ E-1 բնակավայրի նախագիծը հաստատելու վերաբերյալ։ Եթե այն իրականացվի, այն կբաժանի Պաղեստինի պետությունը երկու մասի, ինչը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում և […] ...
09:20 21.08.2025
Վենս. Ուկրաինայի հարցով համաձայնագրի հիմնական դրույթները կարող են համաձայնեցվել մինչև Պուտին-Զելենսկի հանդիպումըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը ենթադրել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական մանրամասները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները և տարածքային հարցերը, ընդհանուր առմամբ, կհամաձայնեցվեն մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Չորեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ գործարքի հիմնական մանրամասները կավարտվեն Պուտինի և Զելենսկու հանդիպումից առաջ, Վենսը […] ...
09:08 21.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...
09:00 21.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։ Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։ Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։ Պատասխան հանդիպումը կկայանա […] ...
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...