11:21 02.08.2021
Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանն սկսվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,
Հարգելի նախագահող,
Հարգելի պատգամավորներ և ներկաներ,
Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով և շնորհավորում նորընտիր պատգամավորներիդ: Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների։ Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական, քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը։
Բոլորիս փափագն ու ձգտումն է մեր հայրենիքի անվտանգությունն ու առաջընթացը, խաղաղ և բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի և ձևավորվելիք կառավարության գործունեությամբ։
Այսօր դուք ստանձնում եք ձեր պարտականությունները՝ օրենսդրական նախաձեռնություններով կարևոր ներդրում բերելու տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի գործում, պաշտպանելու անխաթարությունը մեր ինքնության ու արժեքների և հաստատուն պահելու արդարությունն ու իրավունքը։ «Երանի նրանց, ովքեր իրավունքն են պահում և ամեն ժամ արդարություն գործում»,- ասում է Սուրբ Գիրքը (Սաղմ. 105.3)՝ վկայելով, որ արդարությունն ու օրինապահությունն են գրավականը երկրի և ժողովրդի բարօրության ու հարընթաց բարգավաճման։
Օրենսդրական ձեր գործունեությունը՝ արդարության և իրավունքի գերակայությամբ, միտված պետք է լինի ձևավորելու անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր պետության հզորության և ապահովության, մեր երկրի արժանապատիվ կյանքի համար: Այս նվիրական դարավոր իղձը իրականություն դարձնելու ուղին մեր հայրերի պատգամի իրագործումն է, ովքեր ըստ Ավետարանի
ուսուցանել են, որ օրենքն է մարդու համար, և ոչ թե մարդը՝ օրենքի (հմմտ. Մարկ. 2.27)։
Մեր երկրում տիրող ներկայիս ծանր իրավիճակում և տարածաշրջանում առկա բարդ ու դժվարին հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն։ Մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա:
Առաջնահերթորեն և այս խորհրդարանից, կառավարական համակարգից պիտի սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարի կամեցողությունը հասարակությունում։ Խորհրդարանական գործունեության ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու և սխալները շտկելու նպատակով, ծավալվող բանավեճերը՝ ճշմարտությունը գտնելու, ճշմարտության հոգով առաջնորդվելու և այդ ճշմարտության վրա խարսխելու օրինահարգ հանրային կյանքը և պետության կենսագործունեությունը։
Հայրապետական Մեր հորդորն ենք բերում ձեզ, որ քաղաքական հայացքների և տեսակետների բազմակարծությամբ հանդերձ, մեր հայրենիքի և ժողովրդի լուսավոր ապագայի կերտման նույն ձգտումով աշխատեք համախումբ՝ մեր պետության անսասանության, ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման, արտագաղթի կանխման, սփյուռքի հետ կապերի ու գործակցության առավել արդյունավորման ջանքերով: Ամուր պահեք հավատարմությունը մեր հոգևոր և ազգային արժեքներին, հայրենիքի գերագույն շահերին, մեր սուրբ նախնյաց և հայրենյայց պաշտպան նահատակ զավակների հավատին ու նվիրական տեսիլքին, որպեսզի ազգովի ունենանք շնորհն ու զորությունը կերտելու մեր պետության և հայրենական կյանքի զարթոնքը։
Մեր Սուրբ Եկեղեցին բոլոր ժամանակներում առաջնորդել է մեր ժողովրդին հոգու փրկության, մտքի լուսավորության, ազգային կյանքի վերելքի, նաև օրհնել ազատագրական պայքարները, սատարել պետականության վերահաստատման մաքառումներին։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տեսլականով միշտ իր ձայնն է բարձրացնում հայրենիքի համար վտանգավոր ընթացքների, ազգային
ինքնության սպառնալիքների, մեր ժողովրդի իրավունքների ու արժեքների ոտնահարման դեմ։
Հավատարիմ իր կոչմանը՝ մեր Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի տերունապատվեր իր առաքելությունը՝ զորակից ու օգտակար լինելով հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերին՝ ի սեր մեր ժողովրդի և պետության։
Աղոթում ենք, որ Աստված իմաստություն պարգևի և աջակից լինի ձեզ ձեր գործունեության մեջ, որպեսզի Ազգային ժողովի առաքելությունը արգասավորվի ցանկալի արդյունքներով` հանուն հայրենիքի առաջընթացի, մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու արժանապատիվ կյանքի: Բարի և օրհնյալ ընթացք Ազգային ժողովի 8-րդ գումարման աշխատանքներին»։
09:37 21.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է09:30 21.08.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման ծրագրերըՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին քննադատել է Արևմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու ծրագրերը։ «Մեծ Բրիտանիան դատապարտում է Պլանավորման մարմնի Իսրայելի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքացիական վարչակազմի որոշումը՝ E-1 բնակավայրի նախագիծը հաստատելու վերաբերյալ։ Եթե այն իրականացվի, այն կբաժանի Պաղեստինի պետությունը երկու մասի, ինչը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում և […] ...
09:20 21.08.2025
Վենս. Ուկրաինայի հարցով համաձայնագրի հիմնական դրույթները կարող են համաձայնեցվել մինչև Պուտին-Զելենսկի հանդիպումըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը ենթադրել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական մանրամասները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները և տարածքային հարցերը, ընդհանուր առմամբ, կհամաձայնեցվեն մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Չորեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ գործարքի հիմնական մանրամասները կավարտվեն Պուտինի և Զելենսկու հանդիպումից առաջ, Վենսը […] ...
09:08 21.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...
09:00 21.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։ Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։ Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։ Պատասխան հանդիպումը կկայանա […] ...
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...