Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+25.09 oC

Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել

12:45 02.08.2021

Ի թիվս այլ ոլորտների՝ յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում և աշխարհի հետ հաղորդակցվում է նաև գիտությամբ։ Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։

ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի գնահատմամբ՝ ոլորտում առկա խնդիրները քիչ չեն, սակայն դրանք լուծելու ճանապարհները տեսանելի են․ միջազգային չափանիշներին համապատասխան ամսագրերում հոդվածների տպագրությունից՝ մինչև գիտական կոչումների շնորհման կարգում անհրաժեշտ փոփոխություններ։ Կարեն Քեռյանի խոսքով՝ զարգացման, գիտական աշխարհին համընթաց քայլելու համար բարեփոխումներն անխուսափելի են։

«Գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխությունների գործընթացն արդեն սկսվել է: Ներկայիս կարգում քիչ չեն երկիմաստ դրությունները, որոնք հնարավորինս վերացվում, հստակեցվում են, մի շարք պահանջներ դառնում են չափելի: Օրինակ՝ գործող կարգով սահմանվում է, որ դոցենտի կամ պրոֆեսորի կոչում ստանալու համար տվյալ անձը պետք է վերջին 3 տարիներին բուհում դասավանդման փորձ ունենա, բայց ոչ մի ձև հստակեցված չէ դասավանդման նվազագույն ժամաքանակը: Այսինքն՝ հնարավոր էր դեպք, երբ ամբողջ տարվա ընթացքում տվյալ հայցորդը լինի մեկ դիպլոմային աշխատանքի ղեկավար և համարվի բուհի աշխատող: Անհրաժեշտ է դասավանդման հստակ ժամաքանակ սահմանել՝ մեկ ուսումնական տարվա համար նվազագույնը 150 ժամ: Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ մշակույթի և սպորտի բնագավառներում, գիտական կոչումներ շնորհելու համար սահմանված պահանջները քիչ են կամ մեղմ»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը:

Լինել հասանելի միջազգային գիտական հանրությանը

Որպես զարգացման մեկ այլ կարևոր քայլ՝ Կարեն Քեռյանը նշում է ԲՈԿ-ի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այժմ ԲՈԿ-ի համար ընդունելի ամսագրերի թիվն անցնում է 100-ը, սակայն դրանցից քչերն են ընդգրկված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։

«Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` ևս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,- նշում է Կարեն Քեռյանը։

Գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու և միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է նաև հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերենիսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։

«Շատ կարևոր է, որ մեր ատենախոսությունները հնարավորինս հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը։ Դրանք միայն հայերենով ունենալը նպատակահարմար չէ: Նմանօրինակ պատկեր է նաև հրապարակված հոդվածների դեպքում. 2020 թվականին տպագրվել է 4000-ից ավելի հոդվածորից՝ 63%-ը հայերեն, 15%-ը՝ ռուսերեն, 22%-ը՝ անգլերեն: Բնականաբար, որակական չափանիշներն առաջնային են, բայց բացառապես հայերեն գրելն ինչ-որ իմաստով փակուղի է տանում: Գիտական հանրությանը հաղորդակից լինելու համար լեզուն նվազագույն պահանջն է: Հասկանալի է՝ կան բնագավառներ, որոնց դեպքում դժվար է ռուսերեն կամ անգլերեն գրելը, բայց ոլորտներից մեծ մասի պարագայում ոչ միայն հնարավոր է, այլև խրախուսելի: Նախորդ տարի Հայաստանը «Scopus»-ում տնտեսագիտության թեմայով ուներ 14 հոդված, Վրաստանը՝ 21, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին շեշտակի ավելացրել է թիվը՝ դարձնելով 74: Պետք չէ պարփակված մնալ և առաջնորդվել «մենք մեզ համար» սկզբունքով։ Դրա համար պետք է փոխվեն նաև տեղական ամսագրերի նկատմամբ պահանջները։ Որպես լուծման տարբերակ՝ նույն տեղական ամսագրերում կարելի է դրսից մասնագետներ ներգրավել»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը։

Շարունակելով միջազգային գիտական հանրության հետ շփման կարևորության թեման՝ Կարեն Քեռյանը որպես հեռակա նպատակ՝ նշում է նաև արտասահմանում բնակվող հայ գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներառելը․ «Ցանկալի տարբերակ է, բայց դրա իրագործման միայն պետական քաղաքականությունը բավարար չէ: Տարբեր գիտնականներ, դասախոսներ տարիներ շարունակ իրենց ուսանողներին ուղարկել են արտասահմանում կրթվելու։ Այդ երբեմնի ուսանողների հետ կապը պետք է վերականգնել: Այո՛, Հայաստանում ապրող գիտնականները պետք է կապի մեջ լինեն արտասահմանում բնակվողների հետ, բայց դրա համար պետք է պայմաններ էլ ապահովել: Օրինակ՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում շատ կարևոր փոփոխություն կլինի համաղեկավարների ինստիտուտի ներդրումըինչն արտասահմանից համաղեկավար ունենալու հնարավորություն կտաՆմանօրինակ բարեփոխում նախատեսում ենք։ Աստիճանաշնորհման կանոնակարգում վերջին 5 տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դրանց անհրաժեշտությունն իսկապես զգացվում է։ Այսպես՝ ատենախոսության ղեկավարի համար առաջադրվող պահանջ է 30 հոդվածի տպագրությունը կա միայն քանակական բաղադրիչբայց պատկերն այլ կլինիեթե հրապարակումներ պահանջվեն «Scopus»-ում կամ «Web of Science»-ումԳերադասությունը պետք է տրվի որակինեթե որակ չկաայդ քանակը հարց չի լուծում։ Միևնույն ժամանակ ցանկացած փոփոխության գնալիս առաջնահերթ պետք է հասկանալ մեր հնարավորությունները և խոչընդոտները»:

Բարեփոխումներն այլընտրանք չունեն

Դիտարկմանը՝ արդյո՞ք հայաստանյան գիտական հանրությունը պատրաստ է թվարկված փոփոխություններին, Կարեն Քեռյանը պատասխանում է, որ միջազգային չափանիշներին հասնելն այլընտրանք չունի․ «Կարևոր է այսօրվա աշխարհում գործող չափանիշներին համապատասխանելը: Գիտական տարբեր խմբեր ու գիտնականներ մրցունակ են միջազգային ասպարեզումբայց մեր իրականության մեջ կան նաև ղեկավարներորոնք ունեցել են տասնյակներով ասպիրանտներսակայն չունեն որևէ հոդված «Scopus»-ում կամ «Web of Science»-ումԱյնինչ չի անում ղեկավարըասպիրանտին ավելի դժվար կլինի անել։ 2018 թվականից դոկտորի գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ պայմաններից է «Scopus»-ում կամ «Web of Science»-ում հրապարակված 5 հոդվածը՝ բացառությամբ հայագիտության բնագավառի: Գուցե հենց դրանով պայմանավորված՝ դոկտորականների պաշտպանությունների թիվը կտրուկ նվազել է: 2010-2018 թվականներին եղել է տարեկան մոտ 40 պաշտպանություն, վերջին տարիներին՝ 6-10: Ի վերջո, պե՞տք է ընդլայնենք մեր աշխարհագրությունը և բավարարենք միջազգային պահանջներինթե՞ մնանք նույն կետում»:

Ի տարբերություն վերոնշյալ փոփոխությունների՝ մասնագիտական խորհուրդներում դրանց անհրաժեշտությունը խիստ չէ, չնայած որոշ փոփոխությունների կարիք, այնուամենայնիվ, կա։ Կարեն Քեռյանի բնորոշմամբ՝ համակարգը բավականին ազատական է և գլոբալ փոփոխության կարիք չունի․ «Այս պահին հնարավորություն կա պաշտպանությունը կազմակերպելու թե՛ եղած մասնագիտական խորհրդում, թե՛ մեկանգամյա խորհրդում: Այդ առումով համակարգը բավականին ազատական է: Այլ հարց է մասնագիտական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջների վերանայումը։ Տարեվերջին որոշ խորհուրդների գործունեության ժամկետը կավարտվի, կվերանայվի կազմը: Դրանից հետո պարզ կլինի, թե ինչ խնդիրներ ունենք, և ինչ փոփոխությունների կարիք կա»:

Նպատակը՝ ոչ թե գնահատականդիպլոմ ստանալայլ զարգանալ

Ոլորտում առկա խնդիրների թվում իր դեռևս կայուն տեղն ունի գրագողությունը: Որպես արատավոր երևույթի դեմ պայքարի միջոց՝ Կարեն Քեռյանը դիտարկում է գրագողություն կատարած անձանց աստիճանազրկման կարգի սահմանումը. «Գրագողության դեպքեր բացահայտող ծրագիրը թարմացման կարիք ունի: Այն բավականին լավ աշխատանք է կատարել, և մինչ օրս էլ բացահայտվում են դեպքեր, բայց տարիների ընթացքում ի հայտ են գալիս այդպիսի ծրագրերը շրջանցելու մեթոդներ: Որքան էլ համակարգը կատարյալ լինի, հնարավոր է՝ որոշ դեպքեր պաշտպանությունից հետո բացահայտվեն: Դրա համար անհրաժեշտ է սահմանել կարգորով գրագողության հայտնաբերման դեպքում տվյալ անձը կզրկվի շնորհված աստիճանիցՏարբեր երկրներում գործում են նմանատիպ կարգեր։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենք են հասկանում, որ գրագողությունը խայտառակություն է, և հրաժարվում են կոչումներից։ Մեզ մոտ այդպիսի կարգի մշակման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում: Մի կողմից պետք է արագ գործել, բայց մյուս կողմից պետք է մանրակրկիտ վերլուծել ունեցածը: Առանց վերլուծությունների կատարած քայլերը կարող են որևէ օգուտ չտալ»:

ԲՈԿ-ի նախագահի խոսքով՝ երևույթն իսպառ բացառելու համար անհրաժեշտ է արդեն մտածողության փոփոխություն. «Շատ կարևոր է, որ դեռևս դպրոցական տարիքից երեխայի մոտ ձևավորվի գրագողություն չանելու մշակույթը։ Մեզ մոտ հիմա շատերը սովորում են՝ վերջում գնահատական ստանալու համար, ընդունվում են բուհ՝ դիպլոմ ստանալու համար, այնինչ մեր ծավալած գործունեության վերջնարդյունքը պետք է այլ լինի։ Անհրաժեշտ է մտածողության փոփոխություն, պետք է մտածենք՝ լավ սովորելու շնորհիվ ստացել ենք նաև լավ գնահատական, լավ հոդված գրելու շնորհիվ այն տպագրվել է միջազգային ամսագրում։ Նպատակը չպետք է լինի դիպլոմ, գնահատական ստանալը․․․ Դրանք պետք է ածանցյալ լինեն գլխավոր՝ սովորելու, զարգանալու նպատակին»:

Զարգացումն իր հերթին ենթադրում է գիտական ակտիվություն, մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռող դրամաշնորհների տրամադրում: Կարեն Քեռյանը նշում է, որ Գիտության կոմիտեի հետ տվյալների փոխանակումը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ ևս անելիքներ կան․ «Ունենք վիճակագրություն, թե մեր ղեկավարների քանի տոկոսն է դիմում Գիտության կոմիտեի դրամաշնորհներին: Այսպես՝ 450 գիտնական եղել է թեկնածուականների ղեկավարսակայն նրանց 30%-ը Գիտության կոմիտեի կայքում գրանցված չէմրցույթների չի մասնակցում։ Մի ստվար զանգված պասիվ է։ Իհարկե, կան գիտնականներ, որոնք կարող են բավարարել սահմանված չափանիշներին և պարզապես չեն ցանկացել դիմել, բայց մի մասը պարզապես չի կարող դիմել… Խնդիրը շղթայական ազդեցություն է թողնում, քանի որ ասպիրանտն էլ շատ դեպքերում ղեկավարից ժառանգում է որոշակի սովորություններ։ Այստեղ կա հարցի մյուս կողմը ևս․ ինչպես ղեկավարն է «ուսումնասիրում» ասպիրանտին, նույն ասպիրանտն էլ ղեկավար ընտրելիս պետք է հասկանա՝ ո՞ւմ է ընտրում և ի՞նչ ապագա կունենա նրա ղեկավարությամբ թեկնածուական գրելիս»։

Վերջերս ՀՀ կառավարությունը հաստատեց (https://escs.am/am/news/8686) գիտաշխատողների աշխատավարձերի հաշվարկի սանդղակը 2022-25 թվականների համար։ Կարեն Քեռյանի խոսքով՝ դա պետության կողմից կարևոր քայլ է, բայց ոլորտի զարգացման համար նաև անհրաժեշտ է դուրս գալ «հարմարավետության գոտուց»․ «Բնականաբար, միայն ֆինանսական կողմը բավարարելով՝ բոլոր հարցերը չեն լուծվի, բայց ֆինանսական բաղադրիչը պետք չէ անտեսել։ Աշխատավարձերի բարձրացումը հստակ ազդակ է․ ուսանողի համար գիտությամբ զբաղվելն ավելի գրավիչ է դառնում։ Իհարկե, դրա հետ մեկտեղ կարևոր է միջավայրը՝ գործուղումների, կոնֆերանսների մասնակցելու հնարավորությունները, կապերն այլ գիտնականների հետ, տարբեր մրցույթների մասնակցությունը, օրինակ՝ կարելի է դիմել Գիտության կոմիտեի ընթացիկ՝ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթին (https://escs.am/am/news/9234): Պետք է դուրս գալ «հարմարավետության գոտուց», գիտելիքը դնել շրջանառության մեջ։ Օդից փոփոխություններ չեն լինում, անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենս. Ուկրաինայի հարցով համաձայնագրի հիմնական դրույթները կարող են համաձայնեցվել մինչև Պուտին-Զելենսկի հանդիպումը

09:20 21.08.2025

Վենս. Ուկրաինայի հարցով համաձայնագրի հիմնական դրույթները կարող են համաձայնեցվել մինչև Պուտին-Զելենսկի հանդիպումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը ենթադրել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական մանրամասները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները և տարածքային հարցերը, ընդհանուր առմամբ, կհամաձայնեցվեն մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Չորեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ գործարքի հիմնական մանրամասները կավարտվեն Պուտինի և Զելենսկու հանդիպումից առաջ, Վենսը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:08 21.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

09:00 21.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։ Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։ Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։ Պատասխան հանդիպումը կկայանա […] ...

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

BACK_TO_TOP