08:40 02.07.2021
Հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում 59-ամյա Տիգրան Պետրոսյանն իր վարած Scania մակնիշի բեռնատարով Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում դեռևս չպարզված հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող վագոն-տնակին, ապա հայտնվել մայթին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով տնակում գտնվող 59-ամյա Օֆելյա Ասատրյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել և […]
08:31 02.07.2021
Պորտուգալիայի իշխանությունները ժամը 23։00-ից մինչև 05։00-ն պարետային ժամ են սահմանում կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակ ունեցող քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Լիսաբոնում։ Այս մասին հայտնում է Publico-ն։ Գիշերային տեղաշարժի արգելքը կգործի ռիսկի բարձր մակարդակով 45 քաղաքներում։ Առողջապահական ոլորտի պատասխանտուները դժվարանում են հայտնել, թե պանդեմիան գտնվում է հսկողության տակ։ Նշվում է, որ Պորտուգալիայում գրանցվել է փետրվարից ի վեր […]
08:19 02.07.2021
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զենքի գործարանին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայության թվիթերյան էջը։ Հարձակումը պատասխան է դարձել հրեական պետության ուղղությամբ պայթուցիկներով ու դյուրավառ նյութերով օդապարիկների արձակման։ Մայիսի սկզբին կողմերի միջև տեղի էր ունեցել հակամարտության սրացում։ Այդ ժամանակ Իսրայելի իշխանությունները սկսել էին Արևելյան Երուսաղեմում տեղահանել […]
08:08 02.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 36 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Արցախի փ. 8, 8Ա, 8Բ շենքեր, 11:00-17:00 Գոգոլի փողոց և Գոգոլի փակուղու սեփական տներ, Պարույր Սևակի փողոց սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Աբգարյան» […]
11:10 01.07.2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 8–ին կժամանի Հայաստան։ Երկօրյա այցի նպատակն է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը։
11:01 01.07.2021
Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 221 դեպք, որոնցից 216 882 -ն` առողջացած, 4517-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 188 922 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3920 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Ունենք 104 […]
10:55 01.07.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Հայկաշեն գյուղի 55-ամյա մի բնակիչ թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները հունիսի 25-ին նրա հողամասից հայտնաբերեցին կանեփի 11 բույս և նույն բույսի չորացված ցողուններ ու տերևներ։ Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն էր ցանել, մշակել և իր օգտագործման համար թմրամիջոց պատրաստել։ Նշանակվել է դատաքիմիական […]
10:53 01.07.2021
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ […]
10:52 01.07.2021
Հուլիսի 1-ին մեկնարկել է զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը: ՀՀ զինված ուժերում զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել զինված ուժերի գլխավոր շտաբի «Վստահության գիծ» ծառայություն և ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։ «Վստահության գիծ» ծառայությունը գործում է […]
10:48 01.07.2021
Հունիսի 30-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8979 քաղաքացու հետազոտություն, որից 917-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
10:44 01.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման ու ծեծի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի […]
10:39 01.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Այդ կապերին ուրույն ջերմություն են […]
10:35 01.07.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ երեկ՝ հունիսի 30-ին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դավթաշեն վարչական շրջանում։
10:31 01.07.2021
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 18։52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
10:15 01.07.2021
Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Հիշեցնենք, որ նախկինում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Այսպիսով` Հայաստանում առկա […]
10:14 01.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերի ուտեստի ավանդույթը. կանանց հմտությունների թվայնացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հայկական ավանդական 12 ճաշատեսակի պատրաստման առցանց դասընթացներ, որոնց մասնակցելու են շուրջ 40 կանայք։ Դասընթացները տեսանկարահանվելու են և ծրագրի ավարտին հասանելի են լինելու առցանց տարբեր հարթակներում՝ կից ներկայացված ճաշատեսակների […]
10:06 01.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2019թ. օգոստոսից 2020թ. հունիս ամիսների ընթացքում մի խումբ անձինք, միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու […]
09:46 01.07.2021
Հունիսի 30-ին, ժամը 21։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ։ Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 00։25-ին․ սահմանվել է հերթապահություն։
09:35 01.07.2021
Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգում անոմալ շոգի զոհն են դարձել հարյուրավոր մարդիկ։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Վերջին 5 օրում ոստիկանությունն արձանագրել է 486 քաղաքացու հանկարծամահության դեպք, մասնավորապես Վանկուվեր, Բարնաբի և Սուրեյ քաղաքներում։ Ենթադրաբար այդ մարդկանց մահը կապված է անոմալ բարձր ջերմաստիճանի հետ։ Մահացածներից շատերը թոշակառուներ են։ Տեղի օդերևութաբանական […]
09:23 01.07.2021
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում օրեր առաջ բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի․ հայտնաբերվել է ևս 2 դի։ Այս մասին հայտել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելա Լավին Կավան, փոխանցում է AP News-ը։ Վերջին 2 զոհերը երեխաներ են։ Եվս 145 մարդ համարվում է անհետ կորած։ 12 հարկանի բնակելի շենքի փլուզումը տեղի էր ունեցել […]
09:15 01.07.2021
Ֆրանսիական Պլոմպիեր-լե-Բեն քաղաքի բնակիչները ձնահավաք տեխնիկայով և բահերով սկսել են մաքրել փողոցներն այն բանից հետո, երբ դրանք ծածկվել են կարկուտի հաստ շերտով։ Տարածաշրջանում սաստիկ ամպրոպ է գրանցվել, որից հետո տեղացել է կարկուտ։ Դրա շերտի հաստությունը փողոցներում հասնում է 60 սմ-ի։ Տուժածներ չկան։ Իրականացվում են աշխատանքներ փողոցները նաև կոտրված ծառերից մաքրելու և վնասված հոսանքագծերը վերականգնելու ուղղությամբ։
09:06 01.07.2021
Սաստիկ շոգ եղանակն ամերիկյան Օրեգոն նահանգում դարձել է առնվազն 63 մարդու մահվան պատճառ։ Այս մասին հայտնում է տեղի The Oregonian պարբեականը՝ հղում անելով նահանգի գլխավոր դատափորձագետին։ Միայն Մալթնոմ շրջանում, որի կազմի մեջ է մտնում նահանգի խոշորագույն քաղաք Փորթլենդը, 44-97 տարեկան 45 մարդ է մահացել։ Նրանց մահվան պատճառ է դարձել հիպերթերմիան (գերջերմություն)։ 2017-19 թթ ողջ նահանգում շոգը […]
08:56 01.07.2021
Չինաստանի կառավարությունը պետք է կատարելագործի Ժողովրդական-ազատագրական բանակն այնպես, որպեսզի այն դառնա համաշխարհային տիրույթում ուժեղագույններից մեկը և կարողանա պաշտպանել երկրի ազգային շահերը, ինպես նաև ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ հուլիսի 1-ին ելույթ ունենալով Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առիթով։ Այս մասին փոխանցում է Хinhuanet-ը։ Ցզինպինը հայտնել է, որ Չինաստանին հաջողվել է իրագործել […]
08:44 01.07.2021
Հունիսի 30-ին, ժամը 18։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են […]
08:34 01.07.2021
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավի մեկնարկից ի վեր՝ դեկտեմբերից, ավելի քան 3,05 մլրդ դեղաչափ պատվաստանյութ է ներարկվել։ Նման տվյալներ է հրապարակել Bloomberg-ը։ «Պատմության մեջ պատվաստումային խոշորագույն արշավը շարունակվում է։ Ավելի քան 3,05 մլրդ դեղաչափ պատվաստանյութ է օգտագործվել 180 երկրում։ Վերջին ցուցանիշը կազմել է օրական մոտ 42,9 մլն դեղաչափ»,-ասված է հրապարակման մեջ։ Նշվում է, որ այդքան […]
08:09 01.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Մյասնիկյան պողոտայի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 “Ջրային կառույցներ” ՓԲԸ, “Աբսեո-Արտ” ՍՊԸ, քաղ․ “Կ․Մկրտչյան”, “Գոռ Նան” ՍՊԸ, քաղ․ “Դ․Սարգսյան”, քաղ․ “Բ․Կարնազյան”, քաղ․ “Ա․Զարգարյան”, քաղ․ “Ա,Սահակյան”, “Կանաչապատում և շրջակա միջավայր” ՍՊԸ, […]