12:58 30.06.2021
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի հունիսի 30-ին Երևան քաղաքի Կորյունի-Տերյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
12:54 30.06.2021
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Ալիք Մեդիան։ Նրա խոսքով՝ ինքը պաշտոնը կարող էր զբաղեցնել ևս երկու տարի, սակայն Շառլ Միշելի համաձայնագրով ընդունված կարգավորումները նոր իրականություն են ստեղծել և ԿԸՀ-ի նախագահի նոր կարգով ընտրությունները լրացուցիչ խթանիչ գործոն կհանդիսանան ընդարձակ քաղաքական համաձայնության […]
12:44 30.06.2021
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Ռուստամ Բադասյանը ողջունել ու շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը բարձր է գնահատում Ռուստամ Բադասյանի մասնակցությունը այս տարվա մարտին […]
12:31 30.06.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին. ❌ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում […]
12:27 30.06.2021
Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի առավել խոցելի համայնքներին և խմբերին՝ ներառյալ տեղահանվածներին, աջակցություն տրամադրելու ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Ծրագիրը, մասնավորապես, կթիրախավորի Հայաստանի սահմանամերձ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը: 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության […]
12:20 30.06.2021
Տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը: Իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՀՕՀ վարչության […]
12:01 30.06.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ազնիվ Թումբարյանին պատկանող հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը (Արարատի մարզ, քաղաք Արարատ): Նման որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքը, համաձայն որի վերոնշյալ արտադրությունում կոպտորեն խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի […]
11:57 30.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 010 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 603 մարդ, ևս 19-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում կատարվել է 28 617 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը 3,53%, վերջին 14 օրվանը –2,59%, վերջին 7 օրվանը –2,69%: Վրաստանում ընդհանուր առմամբ […]
11:52 30.06.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6-ական, խարդախության ու ընտանեկան բռնության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, անձնական կամ […]
11:31 30.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին ընդունել է ԻԻՀ Նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ Ամիր Նազեմի Աշանին, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք և իրանական մի շարք […]
11:22 30.06.2021
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանն իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել թիվ 3 էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին […]
11:18 30.06.2021
Հունիսի 29-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն է մուտքագրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Ա.-ի (ծնված 1958թ.) դիմումը, որ ս.թ. հունիսի 28-ին անհայտ անձից իր բջջային հեռախոսահամարին զանգ է ստացել, ով ներկայանալով որպես իրեն ծանոթ «Արմեն Հայրապետյան», խնդրել է պարտքով 120.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև, նույն օրը, տարբեր ժամերի զանգել և խնդրել է ընդհանուր 290.000 ՀՀ […]
11:14 30.06.2021
Հունիսի 29-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8925 քաղաքացու հետազոտություն, որից 914-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:13 30.06.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Խիստ մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որ խրոնիկ են դարձել: Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում՝ մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով: Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք […]
11:09 30.06.2021
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225095 դեպք, որոնցից 216778-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2704 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 185 002 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3711 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Ունենք 60 առողջացած, մահվան դեպք […]
11:07 30.06.2021
Հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու նպատակով 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 […]
10:52 30.06.2021
Ազգային ժողովն այսօր ժամը 11-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում 18 հարց է, այդ թվում՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի», ինչպես նաև «Կենտրոնական բանկի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Երեկ գումարված ազգային ժողովի խորհրդի նիստում հավանություն էր տրվել արտահերթ նստաշրջան հրավիրելու, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի […]
10:29 30.06.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը հանրորեն վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելու գործելաոճին, հետևողական պայքար մղելով սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, միավորվելով և գալով […]
10:22 30.06.2021
ԱՄՆ Սենատի ավելի քան 30 անդամներ, սենատորներ Քրիս վան Հոլլենի և Թոդ Յանգի առաջնոդությամբ նամակ են հղել ԱՄՆ Սենատի հատկացումների գծով հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Կունսին և բարձրաստիճան անդամ Լինդսի Գրահամին՝ խնդրելով միջոցներ տրամադրել մի շարք ականազերծման ծրագրեր իրականացնելու համար: Աֆղանիստանի, Լաոսի, Շրի Լանկայի, Անգոլայի ու Զիմբաբվեի հետ մեկտեղ սենատորները խնդրում են 2 միլիոն դոլար տրամադրել […]
10:05 30.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Կաթնաղբյուր և Արամուս համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:49 30.06.2021
Հունիսի 30-ին, ժամը 18։07-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել […]
09:12 30.06.2021
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Սև ծովում տեղի ունեցած միջադեպը բացատրել է ՌԴ տարածքային ջրերի սահմանների խախտումը կանխելու մտադրությամբ։ Հունիսի 24-ին Ռուսաստանն օդ է բարձրացրել կործանիչներ և ռմբակոծիչներ՝ Նիդերլանդների հածանավի անձնակազմին սահմանային խախտման մասին նախազգուշացնելու համար։ Նշվում է, որ հածանավը շարժվել է Կերչի նեղուցի ուղղությամբ։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Մինչ այդ Նիդերլանդների ՊՆ-ն հայտնել էր, […]
08:58 30.06.2021
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտնել է մեծ ճգնաժամի մասին՝ կապված երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման հետ, որը սպառնում է երկրի անվտանգությանն ու քաղաքացիներին։ Առաջնորդը նման հայտարարությամբ է հանդես եկել Աշխատանքային կուսակցության նիստի ժամանակ, հայտնում է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Կիմ Չեն Ինը մեղադրել է պաշտոնյաներին «լուրջ միջադեպի» մեջ, սակայն չի հստակեցրել, թե խոսքն ինչի […]
08:43 30.06.2021
Չինաստանը ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վկայականը, որը հաստատում է երկրի՝ «մալարիայից զերծ» կարգավիճակը։ ԱՀԿ-ի հաղորդմամբ՝ երկիրը վկայականը ստացել է 70 տարվա ջանքերից հետո, նպատակաուղղված և շարունակական գործողությունների արդյունքում։ 1940-ականներին Չինաստանն ամեն տարի հայտնել է մալարիայով հիվանդացության 30 մլն դեպքի մասին։ Կազմակերպության տվյալներով՝ վերջին 30 տարում Չինաստանը Խաղաղ օվկիանոսի արևմյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որը […]
08:32 30.06.2021
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի տարբեր քաղաքներում վերջին 48 ժամում անոմալ շոգը կարող է լինել 100-ից ավելի մարդկանց մահվան պատճառ։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Վերջին 2 օրում հանկարծամահության վերաբերյալ ավելի քան 100 զանգ է ստացվել Վանկուվեր, Բարնաբի և Սուրեյ քաղաքների ոստիկանական բաժանմունքներում։ Մահացածներից շատերը թոշակառուներ են։ Լիտոն քաղաքում գրանցվել է […]
08:20 30.06.2021
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը երեքշաբթի առաջարկ է ներկայացրել՝ արգելելու կոմերցիոն ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ։ Համաձայն փաստաթղթի՝ առաջարկը հիմնված է Պետդեպի որոշման վրա։ Վերջինս վերաբերում է մայիսի 23-ին Ryanair-ի չվերթի ուղղության փոփոխման լույսի ներքո, ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերից ելնելով, տրանսպորտային հաղորդակցությունը Բելառուսի հետ սահմանափակելուն։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Արգելքը միևնույն ժամանակ նախատեսում է ԱՄՆ կառավարության համար բացառությունների […]
08:09 30.06.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Շարուրի փ․17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Ար և Ար Դիզայն քնսթրաքշն”, “Ադամիուն”, “Դիօկսիդ” և “Էմ Ջի գրուպ” ՍՊԸ-ներ, քաղ․ […]
23:46 29.06.2021
Հունիսի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 51 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 65000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 7500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1 հա, Ավան վարչական շրջանում՝ 5 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 4 հա, Նոր […]