TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Բերդ-Տավուշ ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ

23:34 29.06.2021

Հունիսի 29-ին, ժամը 21։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի «Արագիլներ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Բալի կղզու ափերի մոտ նավ է խորտակվել․ կա 6 զոհ

22:57 29.06.2021

Ինդոնեզիայում՝ Բալի կղզու ափերի մոտ ուղևորատար նավ է խորտակվել։ Կա 6 զոհ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տեղի բաժանմունքի պետին։ Խորտակված KMP Yunice նավում եղել է 41 ուղևոր և անձնակազմի 15 անդամ։ AP-ն հայտնում է 7 անհետ կորածի մասին։ Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

̰
Ինչու՞ Բաքուն չի շտապում հետաքննել Նախիջևանի սահմանին ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման քրեական գործը

22:39 29.06.2021

Ռուսաստանյան լրատվամիջոցները կրկին անրադարձել են հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ համաձայնագրի կնքման օրը Նախիջևանի սահմանի մոտ խոցված ՄԻ-24 ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման թեմային: Արդեն 7 ամիս հետաքննություն է անցկացվում, սակայն արդյունքները շոշափելի չեն։ «ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական լրատվական գործակալությունն այդ գործի հետաքննության վերաբերյալ պարզաբանումների համար պաշտոնապես դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին: Ի՞նչ նոր բան է հայտնի դարձել։ Մանրամասները՝ […]

̰
Էջմիածինն ու Ալմելոն դարձան քույր քաղաքներ

22:13 29.06.2021

Էջմիածինն ու Ալմելոն դարձան քույր քաղաքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Էջմիածինը Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքն է, որը համագործակցության հուշագիր է ստորագրում Նիդերլանդների թագավորության որևէ քաղաքի հետ: Նիդերլանդների թագավորության ամենահայաշատ՝ Ալմելո քաղաքի հետ համագործակցության հետաքրքիր ուղղություններ արդեն իսկ նախանշվել են, և ձևավորված աշխատանքային խումբն անելու է ամեն ինչ, որպեսզի […]

̰
SHANTNEWS

13:00 29.06.2021

̰
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում

12:51 29.06.2021

Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի: Օլիմպիադան հունիսի 19-25-ն առցանց ձևաչափով անցկացվել է Երևանի պետական համալսարանում: Մրցույթը, որին մասնակցել են 88 երկրների 355 դպրոցականներ, կազմակերպել է Սինգապուրը: «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» […]

̰
Վթար Սեմյոնովկա տանող ավտոճանապարհին․ առաջացել է բիտումի արտահոսք

12:41 29.06.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին դեպի Սեմյոնովկա տանող ավտոճանապարհի 13.7-րդ կմ հատվածում տեղի է ունեցել վթար։ Վթարվել է բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել է բիտումի արտահոսք։ Նշված ճանապարհահատվածն այժմ երկկողմանի փակ է։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 194 նոր դեպք

12:35 29.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 194 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 678 մարդ, ևս 22-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 29 709 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը 4,02%, վերջին 14 օրվանը –2,5%, վերջին 7 օրվանը –2,45%: Վրաստանում ընդհանուր առմամբ […]

̰
Ախուրյան, Գետք, Բենիամին, Ազատան ու ևս վեց գյուղերի հողագործներն առավոտից փակել են Երևան-Գյումրի մայրուղին

12:25 29.06.2021

Այսօր առավոտից Ախուրյան, Գետք, Բենիամին, Ազատան ու ևս վեց գյուղերի հողագործները փակել են Գյումրիից Երևան տանող մայրուղին։ Գյուղացիները իրենց ցանքատարածքները ոռոգելու համար ջուր են պահանջում։ Այս տարի Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնից առաջ անհրաժեշտ ծավալի ջուր չի կուտակվել, ինչի պատճառով էլ հացահատիկի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի հազարավոր հեկտար ցանքատարածություններ մնացել են անջրդի։ Մայրուղու փակված հատվածում լարված […]

̰
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով քննություն է կատարվում․ ՔԿ

12:23 29.06.2021

2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24,1 կմ հատվածում միմյանց են բախվել «RENAULT» և «OPEL» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից վերջինիս վարորդը և ուղևորուհին տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևորուհին և «RENAULT» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ […]

̰
Հունիսի 28-29-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք

12:10 29.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 6, շորթման՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, […]

̰
Արայիկ Հարությունյանը զոհված ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

11:54 29.06.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ ԱՀ անվտանգության խորհրդի անդամների, պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ […]

̰
Կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին. ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի գործի մասին

11:39 29.06.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և […]

̰
Երևանում տեղի ունեցած կրկնակի վրաերթի փաստով քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

11:37 29.06.2021

2021թ. հունիսի 29-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում Երևանի 34-ամյա բնակիչն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որից հետո վերջինս վրաանցման է ենթարկվել Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նույն օրը՝ ժամը […]

̰
Հայ-ավստրալական բարեկամական խումբն Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել հրապարակավ դատապարտել Ադրբեջանի գործողությունները

11:30 29.06.2021

Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմենմանն ու Ջոել Ֆիջգիբոնը կոչ են արել ԱԳ նախարար Մարիզ Փեյնին հանդես գալ Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ Հայտարարության մեջ կոչ է արվում ԱԳ նախարարին հրապարակավ դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները, հորդորել դուրս բերել Ադրբեջանի զինծառայողներին և դադարեցնել ցանկացած ագրեսիա […]

̰
Կոստա Ռիկայում հրաբուխ է ժայթքել

11:16 29.06.2021

Կոստա Ռիկայի հյուսիս-արևմուտքում արթնացել է երկրի խոշորագույն հրաբուխներից մեկը՝ Ռիկոն-դե-լա-Վիեխան։ Հրաբխի խառնարանից 3․3 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետվել, գրում է Volcano Discovery-ն։ Ժայթքումը տևել է մոտ 3 րոպե։ Հրաբագետներն այն անվանել են հզոր ժայթքում։ Ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում։ Նշենք, որ Կոստա-Ռիկայում 5 գործող հրաբուխ կա։

̰
Ունենք կորոնավիրուսի 116 նոր դեպք, 4 մահ

11:06 29.06.2021

Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224967 դեպք, որոնցից 216718-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 181 291 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3477 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 4 […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

11:03 29.06.2021

Հունիսի 28-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8871 քաղաքացու հետազոտություն, որից 908-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Մաշտոցի պողոտայում հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել

10:36 29.06.2021

Այսօր՝ հունիսի 29-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Էդգար Հայրապետյանն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այնուհետև հետիոտնին կրկնակի վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լյուդվիգ Խաչատրյանը՝ իր վարած Opel մակնիշի […]

̰
Մեկնարկեց ապաստան հայցողների նոր կացարանի շինարարությունը

10:12 29.06.2021

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը: Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.358.000 եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից: Այս առիթով […]

̰
SHANTNEWS

10:01 29.06.2021

̰
Նոյեմբերյանում անասնակերով բարձված «ZIL 131» է այրվել

09:37 29.06.2021

Հունիսի 28-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ֆրունզիկ»-ի աղբյուրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա՝ բարձած անասնակերով: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել՝ հունիսի 29-ին, ժամը 06:40-ին: Այրվել են «ZIL 131» մակնիշի ավտոմեքենան՝ բարձված մոտ […]

̰
Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն իրադրությունն Անդրկովկասում

09:20 29.06.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կանցկացնի թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև իրադրությունն Անդրկովկասում։

̰
Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում այրվել է մոտ 400 հա խոտածածկույթ․ սահմանվել է հերթապահություն

09:08 29.06.2021

Հունիսի 28-ին, ժամը 17։55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական […]

̰
Հունաստանում գտել են 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի նկարները

08:56 29.06.2021

Հունաստանում իրավապահները գտել են «դարի գողության» հեղինակին։ 2012 թվականին Աթենքի ազգային պատկերասրայից գողացված իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի և հոլանդացի Փիթ Մոնդրիանի նկարները հայտնաբերվել են։ 49-ամյա հույնին չի հաջողվել Պիկասոյի «Կանացի գլուխն» (1939) ու Մոնդրիանի «Հողմաղացը» (1905) դուրս բերել երկրից՝ սև շուկայում վաճառելու համար։ Չարագործը ձերբակալվել է։ Նշվում է, որ Պիկասոյի ստեղծագործության արժեքը հասնում է 20 […]

̰
Լոնդոնի երկաթուղային կայարանում բռնկված հրդեհից 6 մարդ է տուժել

08:43 29.06.2021

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում՝ Elephant & Castle երկաթուղային կայարանի շրջանում, դեռևս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել։ Տուժել է 6 մարդ, որոնցից մեկը հոսպիտալացվել է, մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Նշվում է, որ հրդեհի ժամանակ մի քանի պայթյուն է որոտացել։ Հարակից բնակելի և գրասենյակային շենքերից […]

̰
Լավրովը ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հետ քննարկել է փախստականների վերադարձը ԼՂ

08:26 29.06.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին ընդունել է աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են փախստականների և տեղահանվածների վերադարձի հարցը ԼՂ և հարակից տարածքներ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:18 29.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 29, 31, 33, 35 շենքեր, Իսահակյան փ. 22, 24 շենքեր, Կորյունի փ. 9, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նուբարաշեն 13փ. 2-20; 15փ. 1-40; 17փ. 1-17 սեփական տներ, Նուբարաշեն 11 […]

̰
SHANTNEWS

13:00 28.06.2021

̰
Գառնի-Լանջազատ ավտոճանապարհը հիմնանորոգվում է

12:52 28.06.2021

Արարատի և Կոտայքի մարզերով անցնող Գառնի-Լանջազատ ավտոճանապարհը հիմնանորոգվում է։ Գառնու տաճար, Խոր վիրապ, Դվինի հնավայր և Ազատի ջրամբար տանող 18 կմ ճանապարհահատվածի բարեկարգումը մոտ 2 միլիարդ դրամ կարժենա։

̰
BACK_TO_TOP