09:45 18.06.2021
Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկելու իրավունք ունի 59 310 307 իրանցի։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ավելի քան 1․3 միլիոնն առաջին անգամ է քվեարկելու։
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07։00-ին։ Քվեարկությունը կավարտվի կեսգիշերին։ Երկրում գործում է 72 հազար ընտրատեղամաս։ Իրանի քաղաքացիները կարող են քվեարկել ևս 133 երկրում։
Իրանում նախագահական 13-րդ ընտրություններն ընթանում են ՏԻՄ 6-րդ ընտրություններին զուգահեռ։
Նախագահի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու։ Ավելի վաղ 3 թեկնածուներ հայտարարել էին մասնակցությունից հրաժարվելու մասին։ Մասնակցության հայտ էր ներկայացրել 592 մարդ, որից 40-ը՝ կին։ Հավանություն էր տրվել միայն 7-ի մասնակցությանը։
Նախագահի պաշտոնին հավակնում է Խորհրդատվական խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիրհոսեյն Կազիզադե-Հաշեմին և Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդուլ Նասեր Հեմաթին։
Առաջին երեք թեկնածուները ներկայացնում են պահպանողականների ճամբարը, իսկ Աբդուլ Նասեր Հեմաթին՝ ռեֆորմիստներին։
Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հակառակ դեպքում կլինի երկրորդ փուլ, որը կարող է անցկացվել հունիսի 25-ին։
10:29 19.06.2025
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...
10:24 19.06.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՀունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...
10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...
10:09 19.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...