12:39 04.06.2021
Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձի միջամտել սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, հարցը կքննարկվի ուկրաինական կողմի հետ։ Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, հայտնում է Aliq.ge-ն։
Այս հայտարարությունը Զալկալիանին արել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի` Վրաստան պաշտոնական այցի ֆոնին: Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ի նոյեմբերին և դրանից հետո չի վերադարձել: Նախկին նախագահը ներքին հետախուզման մեջ է: 2015-ին նա կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի է՝ Ուկրաինայի քաղաքացի է: Սահակաշվիլիի կողմից հիմնադրված նախկին իշխող` «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ներկայումս համարվում է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը: Այս ընթացքում տարբեր առիթներով Սաակաշվիլին բազմիցս է խոստացել վերադառնալ, ասել է, որ վայելել ու վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը:
«Այլ երկրի գործերին միջամտությունը` ներառյալ ընտրական օրենսդրության խախտումը, բնականաբար, անընդունելի է: Այս մասին մենք ասացինք մեր ռազմավարական գործընկերոջը: Այս քայլն ընդունված է դիվանագիտական պրակտիկայում», — ասել է նախարարը: Ըստ նրա` չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի Վրաստանը խորհրդակցությունների համար Ուկրաինայից հետ էր կանչել իր դեսպանին, շփումներն ու հարաբերությունները ուկրաինացի գործընկերների հետ չեն խզվել:
Վրաստանը հայտարարեց իր դեսպանին հետ կանչելու մասին` 2020-ի մայիսին, այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին նշանակեց Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար: Դեսպան Շարաշենիձեն գրեթե մեկ տարի չէր վերադառնում Կիև: Ինչպես նշել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, գլխավորն այն է, որ երկրի օրենսդրությունը չխախտվի:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները 2021-ի աշնանն են: Այս ընտրությունները առանձնահատուկ նշանակություն կունենան, քանի որ արտահերթ ընտրությունների ճակատագիրը, որը վեց ամիս ընդդիմության հիմնական պահանջն էր, կախված կլինի դրանց արդյունքներից:
13:48 23.08.2025
Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ13:30 23.08.2025
Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքըՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 […] ...
13:17 23.08.2025
Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համարԿարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին (Նախիջևանի հետ սահման) կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման «հզոր» խթան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 22-ին Իգդիր նահանգում կազմակերպված նոր երկաթուղու շինարարության մեկնարկի արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։ Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տրանսպորտային նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Էրդողանի ուղերձում […] ...
13:00 23.08.2025
ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունըՄիավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ կանգնած է լիակատար սովի առջև։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը՝ ղհում անելով Ինտեգրված սննդամթերքի անվտանգության փուլերի դասակարգման (IPC) զեկույցին։ Գազայի ավելի քան կես միլիոն մարդ, որը կազմում է այնտեղ ապրող պաղեստինցիների գրեթե մեկ քառորդը, գնահատվում […] ...
12:45 23.08.2025
ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենքՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը, հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։ «ՆԱՏՕ-ի երկրները տրամադրել են ընդհանուր ռազմական օգնության 99%-ը։ 2024 թվականին դրանց ծավալը հասել է 50 միլիարդ դոլարի։ Կանխատեսումները շատ լավատեսական են։ Մենք մտադիր ենք շարունակել ռազմական օգնությունը և նույնիսկ […] ...
12:33 23.08.2025
Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի ՈւկրաինաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը օգոստոսի 24-25-ը կայցելի Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «ԱՄՆ նախագահ (Դոնալդ – խմբ.) Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելլոգը կայցելի Ուկրաինա օգոստոսի 24-25-ը։ Ծրագիրը ներառում է հանդիպումներ առաջնորդների հետ և մասնակցություն աղոթքի նախաճաշին», – ասվում է հեռաուստաալիքի Telegram ալիքում հրապարակված […] ...
12:17 23.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...