TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

15:33 11.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ պատմամշակութային ամուր կապերն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները […]

̰
Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ

14:21 11.02.2019

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն` այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի […]

̰
«Պետական ծառայությունը չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն». Նիկոլ Փաշինյան

14:14 11.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին: Համաժողովին մասնակցում են ՀՀ մարզպետները, մարզպետարանների պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման ոլորտում […]

̰
Վրաերթի հետևանքով 20-ամյա քաղաքացի է մահացել

12:10 11.02.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին`ժամը 09.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի էր ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 9-ին`ժամը 12.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 11.55-ին, 1999 թ. ծնված Լուսինե Խուդոյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:

̰
ՊԵԿ-ի և Իտալիայի հարկային մարմնի միջև նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարության» ստորագրում

12:06 11.02.2019

Փետրվարի 6-8-ը Երևանում կայացել են «Հարկային տեսուչներ առանց սահմանների» (Tax Inspector Without Borders) ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում աշխատանքային հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի Հատուկ հարկային ստուգումների ստորաբաժանման (Special Tax  Audit Unit) ղեկավար Վիտո Ֆուրնարիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ծրագիրը Միավորված ազգերի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության ու զարգացման […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա առթիվ

11:39 11.02.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտությունները նորարարության և ԿԶՆ-ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են: Կանայք և աղջիկները կենսական նշանակություն ունեն այս բոլոր ոլորտներում: Այդուհանդերձ, նրանց թիվը դրանցում ցավալիորեն անբավարար է: Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ  ճնշող քաղաքականությունները և միջավայրերը կարող են հետ պահել նրանց այս ոլորտներում կարիերա ստեղծելուց: Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները: Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ: Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապես գյուղական վայրերում: Եվ մենք պետք է ավելին անենք ու փոխենք աշխատավայրերի մշակույթը, որպեսզի այն  աղջիկներն, […]

̰
Փետրվարի 8-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 101 դեպք

11:28 11.02.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 8-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 101 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 17, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 10, թմրամիջոցի հայտնաբերման 9, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 3-ական, յուրացման կամ վատնման ու […]

̰
Քեյթ Միդլթոնը BAFTA մրցանակաբաշխությանը երևացել է արքայադուստր Դիանայի ականջօղերով

10:45 11.02.2019

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը BAFTA բրիտանական կինոմրցանակաբաշխությանը մասնակցել է սկեսրոջ` արքայադուստր Դիանայի ականջօղերով: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը: Նշվում է, որ արքայազն Ուիլյամի մայրը խոշոր մարգարիտներով զարդարված ականջօղերը կրել է 1991 թվականին՝ Ալբերտ-Հոլում տեղի ունեցած աշխարհիկ միջոցառման ժամանակ: Ոճաբանները բարձր են գնահատել դքսուհու ընտրությունը` զարդերը, մարմնագույն զգեստն ու համապատասխան դիմահարդարումը:  

̰
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների  համար

10:19 11.02.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Երևանում խոշոր չափի կեղծ դոլարներ իրացնելու պահին վնասազերծվել է 3 անձ

10:13 11.02.2019

Փետրվարի 9-ին ոստիկանության ԿՀՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման են ենթարկել 3 քաղաքացու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Նրանք են` Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ` 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը: Աղբյուրի փոխանցմամբ` վերջիններս փորձել են […]

̰
Երևանում ավտոմեքենա է այրվել

09:27 11.02.2019

Փետրվարի 11-ին` ժամը 00:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 5/8 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:05-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են Volvo մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:16 11.02.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:30 Խաղաղ Դոնի փ. 1 շենքի 1 մուտքը և 23 շենքի 7, 8 մուտքերը, 10։30–16։30 Սարի թաղ 1-5 շարքերը մասնակի, Սարի Թաղ 1-3 փողոցները մասնակի, Որմնադիրների փ. 5-43 սեփական տները, Խորենացի փ. 63-211 սեփական […]

̰
Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են

09:00 11.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Տավուշի մարզում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Սաակաշվիլին դեռ վաղ է համարում իր վերադարձը Վրաստան

08:42 11.02.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին  բելգիական Լյեժ քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դեռևս չի ցանկանում վերադառնալ Վրաստան։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Քաղաքական գործչի խոսքով՝ իր վերադարձի համար հիմա երկրում անբարենպաստ վիճակ է։ Նա հայտարարել է, որ հող է նախապատրաստում դրա համար՝ նշելով, որ չի կարող նայել իր երկրի «ոչնչացմանը»։ Իր […]

̰
Դեմոկրատ սենատորը Թրամփին սպառնացել է ազատազրկմամբ

08:24 11.02.2019

Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը վերջերս հայտարարել էր ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության մասին, հայտարարել է, որ այդ ժամանակ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին կարող է բանտարկություն սպառնալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Այդ ժամանակ, երբ մենք մոտենանք 2020 թվականին, Դոնալդ Թրամփը կարող է նույնիսկ նախագահ չլինել, նա կարող է անազատության մեջ լինել»,- ասել է […]

̰
Թրամփը վիրավորվել է իր ծուլության մասին հրապարակումներից

08:06 11.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում պատասխանել է իր ծուլության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին։ Նա նշել է, որ աշխատում է շատ ավելի, քան նախորդ նախագահները։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրում կարգուկանոն է հաստատել՝ ուժեղացրել է զինված ուժերը, կանխել հնարավոր պատերազմը Հյուսիսային Կորեայի հետ, վերացրել բարձր հարկերի խնդիրները և կարգավորել վետերաններին առնչվող հարցերը։ […]

̰
Հայտնի են բրիտանական BAFTA կինոմրցանակի հաղթողները

07:48 11.02.2019

Լոնդոնում անցկացվել է Միացյալ Թագավորության գլխավոր կինոմրցանակի հանձնման 72-րդ արարողությունը։Կինոյի և հեռուստաարվեստի բրիտանական ակադեմիայի վարկածով (BAFTA)՝ լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի սև-ապիտակ «Հռոմ» դրաման։ «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Յորգոս Լանտմոսի «Ֆավորիտը»։ Կուարոնը, աշխատելով ֆիլմի վրա, հանդես է եկել նաև որպես դրա օպերատոր, սցենարիստ և պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել […]

̰
Աֆղանստանի նախագահը պատրաստ է գրասենյակ տրամադրել թալիբներին

07:33 11.02.2019

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ պատրաստ է «Թալիբան» շարժման անդամներին երկրում գրասենյակ բացելու հնարավորություն ընձեռել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Եթե «Թալիբան»-ը գրասենյակ է ուզում, ես վաղը կտրամադրեմ այն նրանց Քաբուլում, Նանգարհարում կամ Կանդահարում»,- ասել է Գանին Նանգարհար նահանգ կատարած այցի ժամանակ։ Նախագահը հավելել է, որ երկրում կապահովվի կայուն խաղաղություն։ Նշվում է, […]

̰
Վենեսուելայում մեկնարկել են երկրի պատմության խոշորագույն զորավարժությունները

07:18 11.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնարկ է տվել երկրի պատմության խոշորագույն քաղաքացիա-ռազմական զորավարժություններին։ «Երկուհարյուրամյա Անգոստուրա-2019» անվանումը կրող զորավարժությունները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը։ Ինչպես նշել է Մադուրոն, դրանք կդառնան երկրի 200-ամյա պատմության մեջ անցկացված բոլոր զորավարժություններից ամենամասշտաբայինը։ Զորավարժությունների մեկնարկից առաջ պետության ղեկավարը եղել է ափամերձ Միրանդա նահանգում, որտեղ հանդիպել է զինվորականների հետ և ծանոթացել ռազմական տեխնիկայի նմուշներին։ […]

̰
Որոնք են եղել 2018-ին նորածիններին տրված թոփ անունները

21:21 10.02.2019

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականին նորածիններին առավել հաճախ տրված անունների ցանկը: Առաջին տեղում Նարեն է (657), այնուհետև՝ Մարիան (598)։ Հնգյակում են հայտնվել նաև Մանե, Մարի, Արփի անունները։ Տղաների անունների թոփ հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ Դավիթ (1403), Նարեկ (1077), Հայկ, Մարկ, Տիգրան։  

̰
Երկրաշարժ Իրանում․ կան տուժածներ

20:56 10.02.2019

Իրանի հարավային Խորմոզգան նահանգում 5․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով  Փրկարար ծառայության ներկայացուցչին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Լաֆթ գյուղից ոչ հեռու։ Երկրաշարժի հետևանքով 15 տուն է վնասվել։

̰
Մուհամեդ Սալահը սափրել է մորուքը

20:40 10.02.2019

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը փոխել է իմիջը։ 26-ամյա եգիպտացին Instagram-ում հրապարակել է  սելֆի, որտեղ նա երևում է առանց մորուքի, մեքենայի սրահում նստած։ Արտաքինի հարցում մշտապես պահպանողական Սալահն իր այդ քայլով ապշեցրել է երկրպագուներին։

̰
«Գանձասար-Կապանը» 4:2 հաշվով հաղթել է «Լոռիին»

20:15 10.02.2019

«Գանձասար-Կապանն» այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում է ունեցել Վանաձորի «Լոռիի» հետ և 4:2 հաշվով հաղթանակ գրանցել: «Գանձասար-Կապանից» դուբլի հեղինակ է դարձել Գեղամ Հարությունյանը, մեկական գոլեր են հեղինակել Մարտին Գրիգորյանը և Աշոտ Կարապետյանը։

̰
Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ հավաք կանցկացնի Բելգիայում

19:56 10.02.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ Բելգիայի Լյեժ քաղաքում անց է կացնելու «Միասին տանը» կարգախոսով հավաք: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Կազմակերպիչների խոսքերով՝ Լյեժում այսօր հավաքվելու են վրացիներ՝ աշխարհի տարբեր քաղաքներից։ Ինչպես ասված է Միխեիլ Սաակաշվիլիի և նախագծի էջում, Լյեժում հավաքվածները քննարկելու են այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցը: Միջոցառումը մեկնարկելու է Թբիլիսիի […]

̰
Ամերիկացի կատարողը ռեփի ընթերցման արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել

19:20 10.02.2019

Ամերիկացի ռեփ կատարող Mac Lethal-ը ռեփ կարդալու արագության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել։ 2 րոպեում նա արտասանել է1000 բառ։Նրա խոսքով՝ նախապատրաստման համար 1 ամիս է պահանջվել։ Ռեփերի նվաճումը հաստատող տեսանյութում երևում է, թե ինչպես է կատարողն ընթերցում տեքստը՝ վայրկյանաչափով հեռախոսը ձեռքում պահած։

̰
Պորոշենկոն պարգևատրել է Կերչի նեղուցում կալանավորված նավաստիներին

19:02 10.02.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով երկրի ռազմածովային ուժերի երկու նավաստիներին, ովքեր նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորվել էին ՌԴ-ի կողմից, շնորհվել են լեյտենանտի կոչումներ։ Այս մասին պետության ղեկավարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Կոչում են ստացել Օդեսայի ծովայի ակադեմիայի 26 շրջանավարտներ, այդ թվում կալանավորված Բոգդան Գոլովաշն ու Վլադիսլավ Կոստիշինը։ Նրանց սպայական ուսադիրները […]

̰
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Սիրիա մասնագետներ ուղարկելու իրավական հիմքերին

18:51 10.02.2019

ՀՀ կողմից Սիրիա հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ «Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի […]

̰
Ապարանի, Արթիկի և Թալինի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

18:46 10.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Ինտենսիվ թերապիայից հետո Օզզի Օսբորնին տեղափոխել են պալատ

17:43 10.02.2019

Բրիտանացի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը, ով ԱՄՆ-ում հոսպիտալացվել էր թոքերի բորբոքման կասկածանքով, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում ստանալուց հետո տեղափոխվել է պալատ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փետրվարի 7-ին Օսբորնի առողջական խնդիրների մասին բարձրաձայնել էր նրա կինը՝ Շերոն Արդենը։ Նրա խոսքով՝ Օսբորնի մոտ գրիպից հետո բարդություններ էին առաջացել։ Պարբերականի տվյալներով՝ ռոքերի կինն ու երեխաները 3 […]

̰
Արագած գյուղի ռեստորաններից մեկի լողավազանում հայտնաբերվել է դի

17:14 10.02.2019

Փետրվարի 10-ին`ժամը 12:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի ռեստորաններից մեկի լողավազանում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Թ.-ի (ծնված 1965 թ.) դին:

̰
BACK_TO_TOP