09:38 08.02.2019
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտնել է National Enquirer տաբլոիդի հրատարակիչների կողմից շանտաժի փորձի մասին։ Նրանք սպառնում են հրապարակել Բեզոսի մերկ լուսանկարները։ Բեզոսը նշել է, որ American Media Inc (AMI) ընկերությունը՝ Դևիդ Փեքերի գլխավորությամբ, սպառնում է հրապարակել լուսանկարները, որոնք ինքն անձամբ է ուղարկել նախկին հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսին։ Հրապարակումից հրաժարվելու դիմաց ընկերության ներկայացուցիչները […]
09:26 08.02.2019
Փետրվարի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Բովաձոր գյուղի կամրջի մոտ այրվել է մոտ 3 հա, Ստեփանավան քաղաքի կամրջի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Սուրբ Նշանի 93 հասցեում գործող պահեստի մոտակայքում՝ մոտ 600 հակ անասնակեր, Բաղրամյան փողոցի թիվ 155 հասցեում գործող պահեստի […]
09:12 08.02.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:30-16:30 Դեղատան փ. 4 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կիլիկիա թաղամասը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00–17։00 «Սահակյան Շին», «Բեներիկ» ՍՊ ընկերությունները, Մանադյան փ․ 27, 24, 25, 27ա, 29, 25ա, 30, 28, 23ա, […]
08:58 08.02.2019
Շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: Կառավարության միջնորդությամբ և քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ: Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ […]
08:44 08.02.2019
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Թբիլիսի և Ռուսթավի քաղաքներում առգրավել է ավելի քան 4 հազար տուփ առանց ակցիզի ծխախոտ և ծխախոտային արտադրանք: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»-ն։ Մի քանի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզի մի քանի անուն ծխախոտ և էլեկտրոնային ծխախոտների համար նախատեսված Heets ապրանքանիշի ծխախոտանյութի տուփ: Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքն ավելի քան 14 հազար […]
08:23 08.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում և Անի համայնքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և […]
08:10 08.02.2019
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։ Նիստի ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել կոնտակտային խմբին։ Վենեսուելայում տիրող իրաիճակի հարցերով Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը պահանջել է, որպեսզի երկրները գործ ունենան միայն ընդդիմադիր Խուան Գուաիդոյի հետ՝ որպես ժամանակավոր նախագահի։ «Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը վաղուց […]
07:55 08.02.2019
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։ Ամփոփիչ հայտարարությունն ընթերցել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Նրա խոսքով՝ կոնտակտային խումբը մտադիր է աշխատել բոլիվարական հանրապետությունում ընտրական գործընթացի երաշխիքների վրա։ Մասնավորապես՝ ծրագրվում է երկիր ուղարկել տեխնիկական առաքելություն։ Մոգերինին ընդգծել է, որ Վենեսուելայում ճգաժամն անհրաժեշտ է կարգավորել […]
07:43 08.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ ստորագրահավաք-արշավ՝ երկրի գործերին չմիջամտելու պահանջով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը; Փետրվարի 7-ին նա միացել է ակցիային և զետեղել իր ստորագրությունը։ Նշվում է, որ արշավի նպատակը հանդիսանում է առնվազն 10 մլն ստորագրության հավաքումն ընդդեմ ԱՄՆ միջամտության։ Վենեսուելայի առաջնորդը տիկնոջ հետ եկել է մայրաքաղաք […]
07:27 08.02.2019
Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ «Խորհրդարանական վերահսկողությունը գործնականում: Այսօր «Իմ քայլը» խմբակցության հրավերով ԱԺ էր եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Մոտ 5 ժամ քննարկեցինք պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Ուզում եմ տեղեկացնել, թե ինչ փոփոխությունների որոշումներ են կայացվել […]
07:14 08.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ղեկավարելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը։ «Բարեկամներ, ԱԺ խորհրդի որոշմամբ, ղեկավարելու եմ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը։ Մեր պատվիրակության կազմում են Անուշ Բեղլոյանը և Արտակ Մանուկյանը («Իմ քայլը» խմբակցություն), և ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը: […]
15:57 07.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
14:33 07.02.2019
Փետրվարի 6-ին` ժամը 05.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 2002 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը հայտնել է, որ 2001 թ. ծնված Հայկ Գ.-ի հետ Մաշտոցի պողոտայի 48 հասցեում գործող խանութից գողություն են կատարել: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները ժամը 05.30-ին Պուշկին և […]
13:47 07.02.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և տասը ՀԿ-ների միջև այսօր ստորագրվեց համաձայնագիր զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: […]
13:30 07.02.2019
Փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց է կատարել Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում: Վալերիյ Օսիպյանը զրուցել է մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին: Ոստիկանության պետը հետևել է հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջել ծառայության վերաբերյալ: ՀՀ ոստիկանության պետը զրուցել է նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն […]
13:14 07.02.2019
Փետրվարի 5-ին`ժամը 23.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի տներից մեկը կանչով մեկնած խումբը հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալբերտ Գասպարյանի դիակը և «շմոլ գազի թունավորում հարցականով» նույն տնից «Վանաձոր» բ/կ է տեղափոխել 1958 թ. ծնված Մարիետա Նալբանդյանին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը`ժամը 22.10-ի սահմաններում, լոգարանում լողանալու […]
12:38 07.02.2019
Հայաստանում ներդրվում է բոլորովին նոր ծառայություն, որի նպատակը հայ, ինչպես նաև օտարերկրյա ուղևորների, մասնավորապես` ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն է: Ավիաթռիչքների հետաձգման, ուշացման և/կամ չեղարկման դեպքում ուղևորներին օգնության կհասնի Passenger.am (ես ուղևոր եմ-անգլերեն) օնլայն առցանց համակարգը, որին դիմելով ուղևորները կկարողանան օրինախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել: Կայքը օրեր անց հասանելի կլինի ուղևորին և հանրությանը: […]
11:20 07.02.2019
Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 6-ին այցելեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան` ուղեկցությամբ իր շքախմբի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և թեմի եկեղեցականների: Վարժարանի առջև Նորին Սրբությանը դիմավորեցին կրթօջախի հիսուն սաները, ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ տիար Միհրան Լեփեճյանը, հոգաբարձուների խորհրդի կազմը: […]
11:03 07.02.2019
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը կամ 36․47%-ը 2018 թվականին ենթարկվել է համացանցից գրոհների, այն դեպքում, երբ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 32․81%։ Ընդ որում, եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ. 35․14%-ից աճել է մինչև 35․88%, ապա Վրաստանում՝ 22․93%-ից մինչև 26․62%։ Աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 29․4%-ը 2017թ. ընթացքում առնվազն […]
11:00 07.02.2019
Փետրվարի 6-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ժամանակ ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալությունը պատրաստ է շարունակել իր […]
10:58 07.02.2019
Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։ Ինչպես հայտնում են ԿԳՆ-ից, նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների հիմնանորոգումը` […]
10:49 07.02.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու փետրվարի 7-9-ը կայանալիք «Մրգի լոգիստիկա. Բեռլին 2019» թարմ մրգերի և բանջարեղենի համաշխարհային ամենամյա ցուցահանդեսին, որին Հայաստանն առաջին անգամ կմասնակցի սեփական տաղավարով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այս հեղինակավոր ցուցահանդեսը կազմակերպվում է 1993 թվականից, որտեղ ամեն տարի իրենց գյուղատնտեսական արտադրանքն են […]
10:43 07.02.2019
Այս տարի աղջիկները ևս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքում: «Մեր շատ սիրելի իգական սեռի ներկայացուցիչներ, ուզում ենք ևս մեկ անգամ ձեզ քաջալերել այս հնարավորությունը բաց չթողնել և դիմել անվճար օդաչուական կրթության համար: Օգտվելով այս առիթից՝ ուզում ենք շնորհավորել Վրաստանի քաղաքացիական ավիացիայի հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանին […]
10:39 07.02.2019
Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»,- ասված […]
10:35 07.02.2019
ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի ընկերներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից: 2014 թվականի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ […]
10:32 07.02.2019
Հունվարին` նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին: ՃՏՊ-ների և դրանց հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ […]
10:28 07.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 5 անգամ աճել է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունը՝ նախորդ տարիների գործունեության հետ համեմատած։ Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 5 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2013 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 347, 2014 թվականին՝ 385, 2015 թվականին՝ 498, […]
10:21 07.02.2019
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, «Ֆեյսբուք»-ի օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառմամբ, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության` կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարական գործիչներ: Հատկանշական է նաև, որ հաղթահարված են տեխնիկական […]
09:26 07.02.2019
Փետրվարի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Մեղրի-Արաքսաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 1500 քմ, Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 5 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ նախկին նավթի պահեստի մոտակայքում՝ 1.5 հա, Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում՝ 5000 քմ, Տաշիր քաղաքի […]
09:12 07.02.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կիլիկիա թաղամասը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թումանյան փ. 25, 27, 27Ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42Ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 1-5 […]