TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Բլումբերգը 500 մլն դոլար կհատկացնի Թրամփի դեմ պայքարին․ Politico

07:16 14.02.2019

Նյու Յորքի  նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը մտադիր է առնվազն 500 մլն դոլար ծախսել, որպեսզի թույլ չտա Թրամփի ընտրվելը երկրորդ ժամկետում։ Նա մտադիր է գումարը ներդնել Դեմոկրատական կուսակության թեկնածուի նախընտրական արշավում։ Հայտնի չէ՝ նա անձա՞մբ կառաջադրվի, թե՞ կաջակցի որևէ կուսակցի։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով անանուն դեմոկրատներին։ Առաջադրվելով Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում՝ Բլումբերգն […]

̰
ՊԵԿ նախագահն ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

16:55 13.02.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկային վարչարարության հարցերով տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Վինսենթ Կոուկպայզենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՀ առաքելության նպատակների, ՊԵԿ ընթացիկ խնդիրների, բիզնես գործընթացների և ակնկալվող արդյունքների հետ կապված հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են կոմիտեի կողմից մշակվող հարկային վարչարարության ռազմավարության ծրագիրը և հարկային օրենսդրության բարեփոխումները: Անդրադարձ է […]

̰
Կփորձեմ ջանքերս ներդնել գիտության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար. Փաշինյանը պարգևատրել է գիտնականներին

16:51 13.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԳԱԱ մեծարգո նախագահ Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի մեծարգո հաղթողներ հարգելի գիտնականներ, հյուրեր Ահա արդեն չորորդ անգամն է, որ Հայաստանը գիտական աշխարհում իր մասին բարձրաձայնում […]

̰
Գյումրու թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքերով հարուցվել է քրգործ

16:48 13.02.2019

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 2018 թվականի նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ: Նյութերի […]

̰
Նոր մանրամասներ Սպիտակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքից

13:35 13.02.2019

Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 15-ին, Սպիտակում։ Ժամը 13-ն անց […]

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

13:09 13.02.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, […]

̰
Բացահայտվել է Ախուրյան գյուղի բնակչի դանակահարության դեպքը. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք

12:43 13.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ախուրյան գյուղի 47-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի բնակչին: 2019թ. փետրվարի 9-ին՝ ժամը 23:50-ին, Ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի […]

̰
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը

12:37 13.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 18:04-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեղատնից հափշտակել է ճնշման չափման երկու ապարատ՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել […]

̰
Շորթում, թմրամիջոցի հայտնաբերում, դիրքի չարաշահում. 1 օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք

12:20 13.02.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ապօրինի ծառահատման, ընտրական իրավունքի խախտման ու ծեծի 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար

11:32 13.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Քաղաքապետն արձագանքել է Փաստաբանների պալատի նախագահի գրությանը

10:49 13.02.2019

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.02.2019թ. դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը  խոչընդոտելու դեպքերը: Հիշեցնենք, որ քաղաքապետին դիմելու առիթ էր հանդիսացել փաստաբան Նելլի Մովսիսյանի կողմից 04.02.2019թ. ՀՀ փաստաբանների պալատին ներկայացված դիմումը, որով վերջինս տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական […]

̰
ՀՔԱՎ գրասենյակը ողջունում է դատապարտյալների իրավունքների և ազատությունների երաշխավորմանն ուղղված ՄԻՊ գրասենյակի աշխատանքը

10:46 13.02.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. փետրվարի 5-ին ընդունած ՍԴՈ-1442 որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց պատժախցում գտվելու ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները ինքնաբերաբար սահմանափակող օրենսդրական դրույթները։ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ «պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող արգելքները պետք է անմիջական կապ ունենան կալանավորված անձի կամ դատապարտյալի […]

̰
Կկրճատվեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության 1200-1500 աշխատակիցներ. «Ժամանակ»

10:30 13.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև բազմաթիվ այլ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց համար հարկ վճարել, նրանք գերադասում են ազատվել նրանցից»:

̰
ԱԺ-ն շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը

10:10 13.02.2019

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովն իր հերթական նիստում շարունակում է կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը: Կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել է փետրվարի 12-ի նիստում: Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել է 53 պատգամավոր:  

̰
Վթար Փոքր Վեդի գյուղում. կան տուժածներ

09:50 13.02.2019

Փետրվարի 12-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից դեպի Խոր վիրապի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր Վեդի գյուղի Մարգար Հովհաննիսյան փողոցում՝   գյուղապետարանի մոտակայքում, բախվել են «Volkswagen Golf» […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 2 մարզում

09:38 13.02.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Քուչակ թաղ․ 14, 15, 16, 17, 18, 19 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թումանյան թաղ․ 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 20, 21, […]

̰
Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը․ «Ժողովուրդ»

09:26 13.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա, ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել էր պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովում։ Սակայն երեկ տեղեկացանք, որ Ղուկասյանը որոշել է ընդգրկվել ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովում, որում ընդգրկված էր […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:13 13.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

̰
Նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի․ Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը ՀՅԴ-ին․ «Ժողովուրդ»

09:07 13.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին: Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն: Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի […]

̰
Փաշինյանը պաշտոնյաների ֆեյսբուքներից դժգոհ է․ «Հրապարակ»

09:00 13.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը «Ֆեյսբուք»-ն է, և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ «Ֆեյսբուք»-ի էջում սուր ստատուսներ գրեն և գնան ստուգելու որևէ […]

̰
Նիգերիայում առնվազն 14 մարդ է մահացել նախագահի ելույթից հետո սկսված հրմշտոցի ժամանակ

08:47 13.02.2019

Նիգերիայի հարավային Ռիվերս նահանգում հրմշտոցի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել։ Հրմշտոցը սկսվել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մուհամմադ Բուհարին, որը հանդես էր գալիս նախընտրական ելույթով, ավարտել է խոսքն ու հեռացել Փորթ-Հարքորթ քաղաքի մարզադաշտից։ Այս մասին հայտնում է Vanguard պարբերականը։ Զոհերի մեծ մասն ընկել է գետնին և ոտնակոխ եղել նախագահի կողմնակիցների ոտքերի տակ, […]

̰
Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թիվն անցել է 300-ը

08:20 13.02.2019

2019 թվականին ավելի քան 300 թեկնածու է հավակնում Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի նոբելյանական կոմիտեն։ Կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ներկայացված 304 թեկնածուներից 219-ը ֆիզիկական անձինք են, մնացած 85-ը՝ կազմակերպություններ։ Այս տարի գրանցվել են բավականին մեծ թվով թեկնածուներ, սակայն թեկնածուների թվով ռեկորդային է համարվում 2016 թվականը․ այդ ժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի […]

̰
Ողբերգական ավտովթար Երևանում․ կա 1 զոհ, 4 վիրավոր

08:02 13.02.2019

Փետրվարի 12-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:30-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 55 տան դիմաց, բախվել են Opel մակնիշի երկու ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է:

̰
Հայաստանը գործարարության համար լավագույն երկրների ցանկում 39-րդն է

07:47 13.02.2019

«Եվրոպական պալատ»-ը (European Chamber) հրապարակել է «գործարարության համար լավագույն երկրների ցանկը», որում Հայաստանը 46 երկրների շարքում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը։ EuCham-ն ուսումնասիրությունն իրականացնում է՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ինդեքսների վրա։ Վրաստանը բարելավել է դիրքերը՝ առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից։ Այն հայտնվել է 16-րդ հորիզոնականում։ Թուրքիան 34-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 42-րդ, Ադրբեջանը՝ 44-րդ։

̰
ԱԷՄԳ-ի տեսուչները ստուգումներ կանցկացնեն Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտներում

07:33 13.02.2019

Հյուսիսային Կորեան համաձայնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները ստուգումներ անցկացնեն իր միջուկային օբյեկտներում։ Այս մասին հայտում է The Korea Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ մասնագետներին կթույլատրվի մուտք գործել հյուսիսկորեական միջուկային ու հրթիռային զորակայաններ՝ միջուկազերծման գործընթացի վերահսկման համար։ Ստուգայցերի անցկացման ժամկետներն ու վայրերը կհամաձայնեցվեն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցությունների ժամանակ։ Հյուսիսային Կորեայում խոստացել են երաշխավորել ԱԷՄԳ-ի […]

̰
ԱՄՆ պետպարտքն առաջին անգամ գերազանցել է 22 տրիլիոն դոլարը

07:18 13.02.2019

Վերջին 11 ամիսների ընթացքում ԱՄՆ պետական պարտքն ավելացել է 1 տրիլիոն դոլարով։ Այն հասել է պատմական ռեկորդի՝ 22 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետպարտքը Թրամփի նախագահության սկզբից աճել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով և գրեթե հասել 22 տրիլիոն դոլարի նշագծին։ 2018 թվականի […]

̰
Այլ քաղաքացու բանկային քարտով գումար է կանխիկացվել

18:16 12.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը: 2018թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը կորցրել է իր դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս պատկանող […]

̰
«Ավրորայի» աջակցությամբ կստեղծվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզ

17:25 12.02.2019

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին. այս տարի էլ 20 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը: Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի […]

̰
ԵԱՀԿ պատվիրակության հետ քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

17:19 12.02.2019

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նշված հարցերի շուրջ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

̰
Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

16:33 12.02.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 12-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, քաղաքական խորհրդականներ Աթանաս Բալտովի և Կարին Մարմզոլերի հետ: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, անդրադարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք տարբերվում են նախորդներից ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ և […]

̰
BACK_TO_TOP