TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Գորիս-Կապան ավտոճանապարհով երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է

15:39 10.02.2019

Փետրվարի 10-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է: Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ […]

̰
Շղթայական վթար Երևանում․ կա տուժած

14:04 10.02.2019

Փետրվարի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Չեխովի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում բախվել են Մայիսի 9-ի փողոցի բնակիչներ, 23-ամյա Անդրանիկ Ասատրյանի վարած Mercedes մակնիշի 17 OX 017 համարանիշի և 32-ամյա Վահե Միքայելյանի վարած Toyota մակնիշի 35 XF 898 համարանիշի ավտոմեքենաները: Մեքենաներից մեկն էլ այնուհետև բախվել է կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչներ, […]

̰
Հարյուր հազարավոր իտալացիներ դուրս են եկել Հռոմի փողոցներ

13:31 10.02.2019

Իտալիայում արհմությունները զանգվածային ցույց են իրականացրել՝ պահանջելով կառավարությունից աղքատության ու գործազրկության դեմ անզիջում պայքար։ Ցուցարարերը պահանջում են նաև տնտեսության աճին միտված բարեփոխումներ։ Ակցիան անցկացվել է Հանրապետության հրապարակից մինչև Սան-Ջովաննի հրապարակ։ La Repubblica-ի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցել է մոտ 200 հազար մարդ։  

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

13:15 10.02.2019

Փետրվարի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2/2 շենքին հա­րակից տարածքում այրվել է 3000 քմ, Տարոն-3 թաղամասի թիվ 1/1 քոթեջի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

̰
Քարաթափման հետևանքով Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակվել է

12:59 10.02.2019

Փետրվարի 10-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է: Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցիների […]

̰
Եղիսաբեթ II-ի ամուսինը հրաժարվել է վարորդական իրավունքից

12:45 10.02.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպը, հունվարին տեղի ունեցած վթարից հետո որոշել է հրաժարվել վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Բուքինգեմյան պալատին։ Արքայազնը փաստաթուղթն ինքնակամ հանձնելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թագուհու ամուսինը Land Rover-ով բախվել էր այլ մեքենայի և շրջվել, սակայն չէր տուժել։ Դրանից երկու օր […]

̰
Նարգիլե ծխելը կրում է առողջական նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը․ Արսեն Թորոսյան

12:32 10.02.2019

Նարգիլեները (նաև հայտնի որպես հուքա կամ կալյան) խողովակներից կազմված սարքեր են, որոնք օգտագործվում են տարբեր խառնուրդների և համերի տեսքով հանդիպող հատուկ պատրաստված ծխախոտ ծխելու համար: Թեև շատ օգտվողներ կարծում են, որ այն դասական ծխախոտ ծխելուց պակաս վնասակար է, նարգիլե ծխելը սակայն կրում է նույն առողջական ռիսկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար […]

̰
Հրդեհ Թումանյան փողոցի տներից մեկում

12:13 10.02.2019

Փետրվարի 10-ին` ժամը 06:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ 08։03-ին: Այրվել են տանիքի փայտյա […]

̰
Աֆրիկայում 23 մարդ տեղափոխող ռազմական ուղղաթիռ է կործանվել

11:53 10.02.2019

Աֆրիկայում կործանվել է Եթովպիայի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Անվտանգության ապահովման ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ֆեյսբուքյան էջը։ Վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Նշվում է, որ ուղղաթիռն ուղևորվում էր Սուդանի Կադուգլի քաղաքից սահմանամերձ Աբյեի շրջան, որը հանդիսանում է վիճելի տարածք Հարավային […]

̰
Սիդնեյում փոթորիկը հոսանքազրկել է հազարավոր տներ

11:34 10.02.2019

Սիդնեյին հզոր փոթորիկ է պատուհասել։ Ամպրոպը, սաստիկ քամին ու հեղեղումներն ավստրալական քաղաքում առանց էլեկտրականության են թողել ավելի քան 40 հազար տուն։ Ջրածածկ են եղել մի քանի տասնյակ շրջաններ։ Այս մասին հայտնում է SBS News-ը։ Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոյից հայտնում են, որ քաղաքում 30 րոպեում գրանցվել է մոտ 50 մմ տեղում։ Փրկարարներն իրականացնում են հեղեղված փողոցներից մարդկանց […]

̰
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների  համար

11:13 10.02.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է

11:00 10.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

̰
ԱՄՆ-ում ձնաբուքն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 50 հազար մարդու

10:46 10.02.2019

Վաշինգտոն նահանգում ավելի քան 50 հազար մարդ մնացել է առանց  էլեկտրաէներգիայի։ Հոսաքագծերը վնասվել են ձյան առատ տեղումների ու բքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Էլեկտրամատակարարման խափանման պատճառը ձյան ծանրությունից կոտրված ու հոսանքալարերի վրա ընկած ծառերն են։ Սիեթլի շրջանում ձյան ծածկութի բարձրությունը հասնում է 20 սմ-ի։

̰
Փարիզում ակցիայի ժամանակ նռնակի պայթյունի հետևանքով լուսանկարիչը կորցրել է թևը

10:33 10.02.2019

Փարիզում անցկացվել է «դեղին բաճկոնների» ՝ թվով 13-րդ բողոքի ակցիան։ Նրանք դեմ են հանդես գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կառավարության քաղաքականության դեմ։ Փարիզում իրավապահները ձերբակալել են ակցիայի 36 մասնակցի։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Ցուցարարները կրակի են մատնել Էյֆելյան աշտարակի մոտ կայանված զինվորական հակաահաբեկչական պարեկային մեքենան։ Ականատեսների խոսքով՝ ծանր վնասվածքի պատճառը եղել […]

̰
«Քեռի Ջիվանը հայ մեծանուն երաժիշտ է»․ Դմիտրի Դիբրով

10:17 10.02.2019

Հայտնի ռուս շոումեն Դմիտրի Դիբրովը riafan.ru-ին տված հարցազրույցում պատմել է վերջերս Կալիֆոռնիա կատարած այցի մասին։ Այնտեղ նա ընտանիքով մասնակցել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Կալիֆոռնիայում շնորհավորել ենք հայ մեծանուն երաժիշտ՝ քեռի Ջիվանի 90-րդ տարեդարձը։ Հենց նա է իր դուդուկով նվագում հայտնի «Գլադիատոր» ֆիլմում», – ասել է Դմիտրի Դիբրովը։ Հիշեցնենք, որ վարպետ Ջիվանը 90 տարեկան է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին

10:04 10.02.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում մասնակցեց ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված  Արևելյան գործընկերության 10-ամյակին: Բացման խոսքով ելույթ ունեցավ  Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, ապա ԵՄ-ում Ռումինիայի նախագահության ներկայացուցիչ Դանուտ Սեբաստիան Նեկուլեսկուն ներկայացրեց նախագահության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը։ Համաժողովի շրջանակներում «Էվոլյուցիայի տասնամյակ. գնահատելով ԱլԳ անցած տաս տարիները» քննարկմանը որպես բանախոս մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը […]

̰
Խոշոր վթար Արարատի մարզում. կա 7 վիրավոր

09:50 10.02.2019

Արարատի մարզում փետրվարի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ 37-ամյա Արտեմ Նիկողոսյանի վարած Daewoo մակնիշի 35 UZ 770 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արթուր Հարությունյանի վարած Nissan X-Trail մակնիշի 35 VM 564 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի […]

̰
Քաշմիրում ձնահոսքը 12 մարդու կյանք է խլել

09:36 10.02.2019

Հնդկական թերակղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Քաշմիր տարածաշրջանում ձնահոսքը 12 մարդու մահվան պատճառ է դարձել, ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Ձյան վիթխարի զանգվածը թափվել է ոստիկանական բաժանմունքի շենքի վրա, որտեղ գտնվել է 7 մարդ՝ 5 ոստիկան և 2 հանցագործ։ Նրանք բոլորը զոհվել են։ Ձյան հսկա զանգվածի տակ հայտնաբերվել են նաև մի քանի տեղացիների դիեր։ Այս […]

̰
Թրամփն իրեն անվանել է ամերիկյան տնտեսության «փրկիչ»

09:21 10.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը մեծ է՝ նշելով, որ վիթխարի ներդրում ունի դրա «փրկության» մեջ։ Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում հայտնել է իր նախագահության ընթացքում ամերիկյան տնտեսությունում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին։ Թրամփը երկրի ներկայիս տնտեսական վիճակը համեմատել է այն ժամանակվա հետ, երբ իշխանության ղեկին Բարաք Օբաման էր։ Նա նաև […]

̰
Պայթյուն և հրդեհ Լիոնում․ կան զոհեր

09:07 10.02.2019

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ երեխա։ Պայթյունը որոտացել է հացաբուլկեղենի խանութում, որը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում։ Այս մասին հայտնում է Le Progres-ը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ի երեկոյան։ Պայթյունից հետո բռնկված հրդեհը սկսել է արագ տարածվել դեպի վերևի հարկերը։ Հաղորդվում […]

̰
ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

16:56 08.02.2019

Փետրվարի 7-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի լայն շրջանակը: Ընդգծվեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ խոսքի ազատությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, և այս ուղղությամբ անցած տարվա դեկտեմբերին Միլանի ԵԱՀԿ նախարարական […]

̰
ԱԺ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

16:52 08.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ:

̰
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում

16:45 08.02.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես երկու պետությունների խորհրդարանական հանձնաժողովների միջև աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում երկու օրենսդիր մարմինների մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ նիստ […]

̰
Հայաստանում ներդրումների և տնտեսական զարգացման համար խաղի նոր կանոններ են գործում. Նաիրա Զոհրաբյանը` Ղազախստանի դեսպանին

16:20 08.02.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Շնորհավորելով Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուրազաևը նշել է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանները քննարկել և ողջունել են այս կարևորագույն պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի նշանակումը, քանի որ նա […]

̰
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանը կարևորել են խորհրդարանական կապերի ակտիվացումը

16:16 08.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ և վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խոր արմատները, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ  կան: Գիորգի Սագանելիձեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք

11:45 08.02.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, ծեծի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, անձի առևանգման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, […]

̰
Պալիատիվ բուժօգնությունը` հասարակական խորհրդի օրակարգում

11:19 08.02.2019

Առողջապահության նախարարությունում կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել էին առողջության առաջնային պահպանման օղակում թմրամիջոցների շրջանառության կարգավորման օրենսդրության կիրարկման վերաբերյալ, պալիատիվ բուժօգնության ներդրման ուղղությամբ 2017-2018 թվականների ընթացքում իրականացված և 2019 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ հարցերը, ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 […]

̰
Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ

10:28 08.02.2019

Կալանավորված անձի դուստրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում: Դիմումատուն Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հայրն ունի առողջական մի շարք խնդիրներ, ենթարկվել է վիրահատության, սակայն ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրա մոտ առաջացել է առողջական նոր խնդիր, որի պատճառները պարզելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել: Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի […]

̰
2018-ին հիպոտեքային վարկերի ծավալը 20%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները. Փաշինյան

10:19 08.02.2019

Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հիպոտեքային վարկավորման աճի դինամիկային: «2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիպոտեքային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին: Հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիպոտեքային վարկ, որքան ողջ […]

̰
SHANTNEWS

10:04 08.02.2019

̰
BACK_TO_TOP