15:24 12.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
11:48 12.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 7-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, ծեծի 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, շորթման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, […]
11:03 12.02.2019
Եվրոպական ներդրումային բանկի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները քննարկել են Եվրոպական միության կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ուղղվող ներդրումների հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից: ԵՆԲ-ի ներկայացուցիչները ներկայացրել են նախատեսված ներդրումների նպատակները և շրջանակը։ Ընդհանուր առմամբ, […]
10:54 12.02.2019
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ մեղադրանքների` […]
10:52 12.02.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 54.239.165 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 25 դեպք, հաշվարկվել է 52.906.840 ՀՀ դրամի […]
10:45 12.02.2019
«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց երկրում խաղաղ ճանապարհով փոփոխությունների հասնելու ուղին»,- նշեց ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայազգի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Տեղեկանալով, որ հայազգի ուսանողների հետ իր մոտ հանդիպմանը եկել է նաև եգիպտոսցի ուսանող, կոնգրեսականը հիշատակեց բռնություններով ուղեկցվող «արաբական զարթոնքն» ու այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները: «Համեմատեք դա Հայաստանում […]
10:26 12.02.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:25 12.02.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ ընդունելությանը. «Ձերդ գերազանցություն, Մեծարգո պարոն դեսպան, Ողջունում եմ իմ բազմաթիվ գործընկերներին, կառավարության անդամներին, խորհրդարանի անդամներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և Իրանով զբաղվող և նրանով հետաքրքրվող, երկկողմ հարաբերություններում անմիջապես ներգրավված մեր բազմաթիվ գործընկերներին: Այս բազմամարդ ներկայությունն արտահայտում է այն վերաբերմունքը, որ Հայաստանն ունի […]
10:20 12.02.2019
Վանաձորի «Լոռին» փետրվարի 12-ին մեկնեց Անթալիա՝ 13-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը կբնակվի Miracle հյուրանոցում և Անթալիայում կանցկացնի ընկերական 4 հանդիպում: Փետրվարի 15-ին «Լոռի»-ի մրցակիցը կլինի Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագեր» թիմը: Փետրվարի 18-ին կհանդիպի ԲԿՄԱ-ի Մ21 տարեկանների թիմի հետ: 2 օր անց կխաղա ղազախական «Կայրաթի» դեմ: Եվս մեկ հանդիպում ծրագրված է փետրվարի […]
10:17 12.02.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե […]
10:14 12.02.2019
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Այսօր խորհրդարանը կքննարկի կառավարության ծրագիրը։ Հարցի հիմնական զեկուցողն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։
10:05 12.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։ Այս մասին մեզ հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մեր աղբյուրը։ Հայտնի է, որ ՀՀ քննչական մարմիններում գործեր են քննվում ՀԿԵ-ի դեմ, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։ Մասնավորապես, ՊԵԿ քննչականը հայտնաբերել էր 9․7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստ և […]
10:04 12.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով: Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են և՛ մարդկանց բնակարաններ, և՛ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն […]
09:53 12.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է և թանկանում է վայրկենական: Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառվում է դոլարով, խոսքը մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է հիմա: Ալյուրի թանկացման հետևանքով թանկանալու են […]
09:25 12.02.2019
Լիբիայի զինված ուժերի ղեկավարությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Պատճառը Թուրքիայի կողմից Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներին ուղարկված զինտեխնիկայի հերթական խմբաքանակի առգրավումն է: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նախօրեին Լիբիայի Ալ-Հումուս նավահանգստում առգրավվել էին թուրքական արտադրության զինվորական մեքենաներ, այդ թվում՝ զրահապատ: Նավահանգստի ղեկավարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կանխվել է […]
09:12 12.02.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Իսահակյան թաղ․ 1/3, 2/1, 2/2, 2/3, 4, 45 շենքերը, թիվ 3 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թումանյան թաղ․ 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, […]
08:57 12.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
08:36 12.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնանկությունից հետո հերթը, կարծես թե, ՊԵԿ նախագահինն է: Մեր տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը մտադիր է ՊԵԿ նոր նախագահ նշանակել ոչ թե համակարգից ինչ-որ մեկին, ով կաշկանդված կլինի տարբեր ազդեցություններով ու պարտավորություններով, այլ ՊՆ համակարգից: Թե ով է լինելու ՊԵԿ-ի նոր ղեկավարը՝ հայտնի կլինի առաջիկա օրերին»:
08:20 12.02.2019
ՃՈ ուժեղացված ծառայության ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներում կայանված և երթևեկող բազմաթիվ մեքենաներ, որոնց համարանիշները տարբեր իրերով փակված են եղել։ ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում։
08:07 12.02.2019
Հզոր փոթորիկն ամերիկյան Հավայի նահանգում առաջացրել է 20 մետրանոց ալիքներ։ Լեռնային շրջաններում առատ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Փոթորկոտ քամին փչում է 305 կմ/ժ արագությամբ։ Փոթորիկը կոտրել է ծառեր, շրջել էլեկտրասյուներ։ Հաղորդվում է 66-ամյա կալիֆոռնիացի տղամարդու մահվան մասին։ Օդերևութաբանական ազգային ծառայությունն արդեն հասցրել է փոթորիկը որակել որպես «պատմական»։ Snowstorm on […]
07:45 12.02.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի Կարոլ Բաղ թաղամասի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել։ ANI գործակալությունը հայտնում է 9 զոհի մասին։ Զոհերի թվում կան մայր ու երեխա, ովքեր փորձել են հրդեհի ճիրաններից փրկվել՝ պատուհանից դուրս նետվելով։ Զոհերի թիվը կարող է աճել։ Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ եռահարկ Arpit Palace հյուրանոցի տարածքում։ Ներկայում իրականացվում է փրկարարական գործողություն։ Հրդեհի բռնկման […]
07:31 12.02.2019
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները հայտարարել են, որ կառավարության ղեկավար Թերեզա Մեյը կարող է լքել պաշտոնը 2019 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նախնական տեղեկություններով՝ վարչապետի որոշումը կարող է կապված լինել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի իշխանության գալը կասեցնելու ցանկության հետ, ով հանդես է գալիս ԵՄ-ից թագավորության դուրս գալու Մեյի պլանի քննադատությամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ […]
07:19 12.02.2019
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է իսրայելական տանկերի հրետակոծման հետևանքով սահմանամերձ Կունեյտրա նահանգում հիվանդանոցի ոչնչացման ու այլ օբյեկտների վրա կատարված հարձակումների մասին։ Ikhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել նաև տեղի աստղադիտարանը։ Հրետակոծվել է Թել ադ-Դարիա շրջանը։ Կունեյտրայի նահանգապետ Համմա Դբայատը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ իսրայելական տանկերը սիրիական նահանգի ուղղությամբ արձակել են 5 արկ, […]
17:05 11.02.2019
Փետրվարի 9-ին` ժամը 23։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի 10-րդ կողերի շրջանի, որովայնի, ձախ բազկի և դաստակի կտրված արյունահոսող վերքեր 1,3 չափերի» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին՝ ժամը 09։30-ին, […]
16:57 11.02.2019
2017 թվականին «Դիլիջան» ազգային պարկի տարածքում տրվեց «Տրանսկովկասյան արահետ»-ի արահետի հայաստանյան հատվածի կառուցման մեկնարկը: Հրաշալի այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս այցելել «Դիլիջան» ազգային պարկի տեսարժան վայրերը, մշակութային և բնության հուշարձանները, զբոսաշրջիկներն իրենք կարող են ընտրել մեկ կամ բազմօրյա քայլարշավային ուղիներ: Ներկայում իրականացվել է արահետի դիլիջանյան հատվածի քարտեզագրման աշխատանքը, ինչը լավ նվեր է արշավորդների համար: Աշխատանքներն […]
16:34 11.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: «Մեծարգո պարոն Ազարյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր […]
16:29 11.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի: Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019 […]
16:15 11.02.2019
Փետրվարի 11-ին` ժամը 13:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 110-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» (վարորդ՝ 1956 թ. ծնված Մ. Հ.) և […]
15:54 11.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
15:52 11.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով կեղծ թղթադրամներ են իրացվում։ Մասնավորապես, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ՝ փոխարենը ստանալով հայկական դրամներ։ Այլ կերպ ասած՝ արտարժույթի փոխանակման գործարք են կատարել։ Ոստիկանության ծառայողները, […]