TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:57 07.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզի կողմից կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է (Գեղարքունիքի մարզի կողմից՝ փակ), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման […]

̰
ԲՀԿ-ն տուժեց «Լուսավոր Հայաստան»-ի պատճառով․ «Ժողովուրդ»

08:43 07.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: […]

̰
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ է ձևավորվել՝  2 նախկին նախարարների գլխավորությամբ․ «Հրապարակ»

08:27 07.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում գրվեց, որ փետրվարի 1-ին Սերժ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության, և մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզվում է՝ սա Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննությունը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՀՔԾ հրավիրվել։ Ավելին, տեղեկացանք, որ երեկ նույնպես նա այցելել է ՀՔԾ ու բավականին երկար մնացել այնտեղ։ […]

̰
Խորհրդային միությունը ցանկացել է Ճապոնիային Կուրիլյան 2 կղզի հանձնել․ ԶԼՄ-ներ

08:13 07.02.2019

Խորհրդային իշխանությունները 1955 թվականին մշակել էին Ճապոնիային Շիկոտան և Համոբայ կղզիների փոխանցման պլան։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ հղում անելով ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի գաղտնի փաստաթղթին։ Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ՝ «Ճապոնիայի հանդեպ առաջիկա քաղաքական և տնտեսական միջոցառումներ՝ նրա հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո» անվանմամբ։ Դրանում խոսվում է այն մասին, որ եթե երկրների […]

̰
Պոմպեոն հայտնել է Վենեսուելայում Իրանի ու «Հըզբոլլահ»-ի ազդեցության մասին

07:44 07.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատում է, որ Իրանն ու լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» շարժումը Վենեսուելայում ազդեցություն ունեն։ «Մարդիկ չգիտեն, որ «Հըզբոլլահ»-ն ակտիվ բջիջներ ունի։ Իրանցիներն ազդեցություն ունեն Վենեսուելայի, ինչպես նաև ողջ Հարավային Ամերիկայի ժողովրդի վրա»,- ասել է Պոմպեոն Fox Business-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է քննարկել դա նաև Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի ժամանակ, որը […]

̰
ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը կարող է դառնալ Համաշխարհային բանկի ղեկավար

07:30 07.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային հարցերով ֆինանսների փոխնախարար Դևիդ Մալպասի թեկնածությունն առաջադրել է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մալպասը Թրամփի կողմնակից է։ Նա խոստանում է Համաշխարհային բանկում իրականացնել աճին միտված բարեփոխումներ։ Փորձագետները նրան համարում են իդեալական թեկնածու կարիերայում քաղաքական և ֆինանսական մասի հավասարակշռության տեսանկյունից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները Համաշխարհային բանկի ղեկավարի […]

̰
Կրակոցներ Ամստերդամում․ կա զոհ

07:20 07.02.2019

Նիդերլանդների Կենտրոնական բանկի շենքի մոտ փոխհրաձգություն է կատարվել, որի հետևանքով կա 1 զոհ։ Ամստերդամում տեղի ունեցած կրակոցների մասին հայտնում է AT5 հեռուստաալիքը։ Արդյո՞ք մահացածը հենց չարագործն է, դեռ հայտնի չէ։ Նշվում է, որ կրակոցներին մասնակցել են իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում եղել են մոտ 40 ոստիկանական ավտոմեքենաներ։ Փողոցում երթևեկությունը լիովին դադարեցվել է։ Ոստիկանությունը […]

̰
Քրեական հետախույզները սպանության համար մեղադրվողներին հայտնաբերել են Թբիլիսիում

15:10 06.02.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 5-ին` ժամը 17։00-ին, Թբիլիսիից Երևան է տեղափոխվել 35-ամյա Արմեն Կ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի, 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետին

11:49 06.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդիին՝ երկրի ազգային տոնի` Վայթանգիի օրվա կապակցությամբ: Նախագահը Փաթսի Րեդիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք

11:39 06.02.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 11, յուրացման կամ վատնման 6, խարդախության 5, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, ծեծի ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 3-ական, սպանության սպառնալիքի և 16 տարին չլրացած […]

̰
Փաստաբանների պալատի նախագահը դիմել է քաղաքապետին` փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող դեպքերը բացառելու համար

11:10 06.02.2019

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.02.2019թ․ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը խոչընդոտելու դեպքերը: Օրեր առաջ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը խոչընդոտել է փաստաբան Նելլի Մովսիսյանի մասնագիտական գործունեության իրականացմանը՝ արգելելով, որպես իր վստահորդի ներկայացուցիչ, մասնակցելու հանձնաժողովի նիստին: Արաբկիր […]

̰
Հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 26 մլն դրամի վնաս

10:07 06.02.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունվարի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 51 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 26.392.372 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, նշված դեպքերից 10-ի վերաբերյալ նշանակվել է 800.000  ՀՀ դրամի վարչական տուգանք:

̰
Վթար Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտ․ կան տուժածներ

10:03 06.02.2019

Փետրվարի 5-ին՝ ժամը 16:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիսի խճուղու թիվ 6 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Ա. Գ., ծնված […]

̰
Բագրատաշենի մաքսայինի նոր պետին հեռացրել էին վատ պահվածքի համար. «Ժողովուրդ»

09:58 06.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում կոռուպցիոն հերթական գործարքի բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում գրեց: Բայց պարզվում է՝ այս պաշտոնում նրան փոխարինողն այնքան էլ չի փայլում իր լավ անցյալով: Բագրատաշենի մաքսայինի պետ է նշանակվել Արման Ցոլակյանը, որը նախկինում աշխատել […]

̰
Հունվարին Թուրքիայում աշխատանքային վատ պայմանները 155 բանվորի կյանք են խլել

09:52 06.02.2019

Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարին երկրում 155 բանվոր է զոհվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Զոհված բանվորներից 10-ը երեխաներ են, 11-ը՝ կին, 19-ը՝ փախստական: Դեպքերից ոչ մեկը չի եղել հիվանդության պատճառով: Բանվորների մահվան դեպքերի ամենահաճախ հանդիպող պատճառներն են թունավորումներն ու խեղդվելը (21%), փլատակների տակ մնալը (16%), տրանսպորտային […]

̰
Թբիլիսիի քաղաքապետը 330 հազար լարիի բարեգործություն է արել

09:38 06.02.2019

Թբիլիսիի  քաղաքապետ Կախա Կալաձեն 2018 թվականին բարեգործական նպատակներով ծախսել է մոտ 330․000 լարի: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։ Տվյալները ներկայացված են քաղաքապետի հայտարարագրում: Թբիլիսիի ղեկավարի տարեկան աշխատավարձը կազմում է 31․168 լարի: Կալաձեի եկամտի հիմնական աղբյուրը բիզնեսն է: Ըստ արձանագրության՝ նախորդ տարի ուկրաինական կազմակերպություններից ստացված եկամուտը կազմել է 500 հազար դոլար և 315 հազար եվրո: Նախորդ […]

̰
Պլանային ջրանջատում Լոռու մարզում

09:26 06.02.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև փետրվարի 8-ը՝ ժամը 07։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տիգրանյան, Լանջային, Պռոշյան, Մարգարյան, Քիմիագործների 1 և 2 փողոցների, Ֆիդայինների 1-43 (կենտ), 2-62 (զույգ), 78ա համարների, Շիրակացի 4ա, 11, 13 համարներ և նրբանցքի, Բաթումի 15, 17, 19 […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:12 06.02.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00–16։00 Բագրատունյաց պող. 14, 22, 22Ա, 22/2, 22/3, 24Ա շենքերը, Գարեգին Նժդեհի փ. 12, 14 շենքերը, Մանթաշյան փ. 26 շենքը, թիվ 25 երաժշտական դպրոցը, Արտաշիսյան փ. 77, 79 շենքերը, Եղբայրության փ. 22 […]

̰
Ավտոմեքենան ընկել է Վաչագան գետը. վարորդի վիճակը ծանր է

09:06 06.02.2019

Փետրվարի 5-ին` ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է Վաչագան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota ist» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Գ., ծնված 1986 […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

09:00 06.02.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված  բեռնատարներ:

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի

08:52 06.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Կառավարության նիստում կարևոր հարց կքննարկեն․ «Ժողովուրդ»

08:49 06.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Ավանդական հինգշաբթի օրերի փոխարեն այս անգամ կառավարության նիստն անցկացվում է չորեքշաբթի։ Մենք տեղեկացանք, որ այն այսօր անցկացնելու որոշումը կապված է կառավարության ծրագրի ներկայացման հետ։ Այն կներկայացվի կառավարությանը, որից հետո կուղարկվի Ազգային ժողով և կհրապարակվի։ Արդեն մյուս շաբաթվա սկզբին տեղի կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին […]

̰
Հայկ Մարությանը «մոռանում է» տուն գնալ. «Հրապարակ»

08:40 06.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ Հայկ Մարությանը «մոռանում» է տուն գնալ՝ աշխատում է մինչև գիշերվա ժամը 2-3-ը։ Մնում է այնքան, մինչև կինը՝ Իվան, գալիս է նրան տուն տանելու։ Քաղաքապետարանի պահակային ծառայությունը զարմանում է, թե ինչ իմաստ ունի այդքան աշխատելը․ «Նիկոլ Փաշինյանը ժամը 9-ին-10-ին տուն է գնում, քաղաքապետը քիչ է մնում […]

̰
Ֆրանսիայում ցույցի է դուրս եկել մոտ 300 հազար մարդ

08:24 06.02.2019

Ֆրանսիայում փետրվարի 5-ին անցկացվել են ցույցեր։ Փողոցներ դուրս գալու կոչով էր հանդես եկել Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան։ Ողջ երկրով մեկ բողոքի ցույցերի մասնակցող արհմիությունները, «Աննվաճ Ֆրանսիա» ձախ կուսակցությունը, ուսանողներն ու հակագլոբալիստները պահանջել են աշխատավարձերի բարձրացում և հարկման առավել արդար համակարգ։ Կազմակերպիչների գնահատականներով՝ Փարիզի և այլ քաղաքների փողոցներ էր դուրս եկել ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ։ […]

̰
Ուկրաինան աշխարհի ամենաականապատված երկրներից է․ ՄԱԿ

08:11 06.02.2019

Դոնբասում ընթացող հակամարտության պատճառով Ուկրաինան ներառվել է աշխարհի ամենաականապատված երկրների թվում։ Այս մասին Twitter-ում հայտնել է մարդասիրական հարցերը համակարգող ՄԱԿ-ի վարչության (UN OSHA) մամուլի ծառայությունը։ «Ուկրաինա․ երկրի արևելքը դասվում է աշխարհի ամենաականապատ տարածքների թվին։ Երրորդ տարին անընդմեջ այնտեղ դիտվում են ականների պայթյունի՝ աշխարհում ամենամեծ թվով դեպքերը»,- ասվում է հաղորդագրությունում։ ՄԱԿ-ում նշել են, որ զինված հակամարտության […]

̰
Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել «ժողովրդավարության անցման» մասին օրենքին

07:52 06.02.2019

Վենեսուելայի Ազգային ժողովը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, հավանություն է տվել «ժողովրդավարության անցման և սահմանադրական կարգի վերականգնման մասին» օրենքին։ Այս մասին ասվում է երկրի խորհրդարանի թվիթերյան էջում։ Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ այդ փաստաթղթի օգնությամբ Ազգային ժողովը սահմանում է իշխանության ուզուրպացումը դադարեցնելու հիմքեր։ Հունվարի 23-ին Վենեսուելայում ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին […]

̰
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի, ՌԴ-ի և Իրանի դեմ պատժամիջոցներին

07:30 06.02.2019

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներին՝ սիրիական կառավարությանն օժանդակելու համար։ «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում» անվամբ օրինագծին հավանություն է տվել 100 սենատորներից 77-ը։ Այն ներկայացվել էր հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելի կողմից։ Նշվում է, որ փաստաթուղթը քննարկվել է ավելի քան 1 ամիս։ Որպեսզի նախաձեռնությունն օրենքի ուժ ստանա, […]

̰
Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

07:17 06.02.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործությունը կոչում է Ցեղասպանություն, «որը տևական պայքարից […]

̰
SHANTNEWS

21:55 02.02.2019

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

14:59 01.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները: Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների պատգամավորական պատվիրակությունների սերտ համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ […]

̰
BACK_TO_TOP