14:32 01.02.2019
Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հունվարի 31-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք-հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի՝ Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ […]
14:28 01.02.2019
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց ի վեր սա Ալեքսանդր Լապշինի և Արա Զոհրաբյանի առաջին հանդիպումն էր: Նրանք քննարկել են քրեական հետապնդման ընթացքում տեղի ունեցած ապօրինի գործողություններին վերաբերող հարցեր: Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող երկրների վերաբերմունքի մասին: «Երբ ես Բելառուսում […]
14:25 01.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում. այսօր մայրաքաղաք Բեռլինում նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Մինչ այդ` փետրվարի 1-ի առավոտյան, վարչապետն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ կանցլերի աշխատակազմի, գերմանական քաղաքական […]
13:21 01.02.2019
Փետրվարի 1-ին` ժամը 10:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 15 շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահի սեփականատերը (ապրում է գեղեցկության սրահում) չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են […]
11:31 01.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ծեծի 3-ական, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, շորթման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնները […]
11:28 01.02.2019
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ: 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ անհայտ անձը Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, […]
11:09 01.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս կանխել են առանձնապես խոշոր չափերի թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման 2 դեպք: Մասնավորապես` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կետում մաքսային հսկողության են ենթարկել Ֆրանսիայից ՀՀ քաղաքացու անունով ուղարկված ծանրոցը։ Զննությունից պարզվել է, որ ծանրոցում, բացի օգտագործված […]
10:51 01.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար: Միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ արձանագրելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրավասու պետական մարմինների […]
10:46 01.02.2019
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 23։50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե» եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։ Մինչ ոստիկանների ժամանելը, Հայր Մկրտիչին […]
10:35 01.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվելու է աշխատանքից, թեև նա հերքում էր: Երեկ կառավարության նիստում այդ որոշումը կայացվեց: Էլոյանը նշանակվել էր հունիսին՝ հեղափոխությունից հետո: Երեկ նա ասել է, որ ազատման պատճառներն իրեն հայտնի չեն, ավելին՝ վստահեցրել է, որ մասնագիտական խնդիրներ չեն եղել իր և վերադասի […]
10:30 01.02.2019
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղվել է Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նրա վերադարձը պատահական չէ, ՌԴ իշխանությունները նրա հետ են հույսեր կապում, որ կլուծի գազի գնի հետ կապված Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հակասությունները: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, բացի այս, նաև այլ նպատակներ ունի: Նա չի հաշտվում այն մտքի հետ, […]
10:28 01.02.2019
«Հայաստանի նոր իշխանություններն օպտիմալացնում են ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, այլև դրանց աշխատակիցների թիվը: Դիվանագիտական կորպուսից ստացված տեղեկությունների համաձայն՝ արդեն Հայաստանից ստացվել է այն հաստիքների թիվը, որոնք ենթակա են կրճատման: Այդ թիվը տատանվում է մոտ 20-30 տոկոսի սահմաններում»:
10:24 01.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանն իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել գործարանի աշխատակիցների և արարատցիների համար։ Վայելելով գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի վստահությունը, նա դարձել է գործարանում «հարց լուծողը»։ Յուրաքանչյուրին, որն իր քմահաճույքներին չի ենթարկվում կամ ում «սիմպատիան չի բռնում», ազատում է աշխատանքից, սպառնում նրանց բողոքելու դեպքում հաշվեհարդար տեսնել։ Ցեմենտի գործարանը […]
09:38 01.02.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
09:26 01.02.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին՝ ժամը 09:00-19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 3-25 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
09:12 01.02.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում քաղաքում՝ 10։00–16։00 Դավիթաշեն 1-ին թաղ․ 37 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30–16։30 Սարի թաղ 6-21 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00–17։00 «Ալ-Անդ», «Եվրոտրակ», «Էլիպս», «Սևմետ» ՍՊ ընկերությունները, «Սիրկապ Արմենիա» ՓԲ ընկերությունը, «Աշոտ Աբգարյան» և […]
09:00 01.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատարների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ փակ: Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
08:49 01.02.2019
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակություն մեկնել է Գերմանիա: Հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ: Ըստ մեր աղբյուրների` դա պատահականություն չէ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ` ՀՀԿ-ականները Գերմանիայում իրենց հանդիպումների ժամանակ ներկայացնում են հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Մյուս կողմից, այցը կապված է առաջիկայում կուսակցության մեջ բարեփոխումներ կատարելու […]
08:38 01.02.2019
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից զոհվեց Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։ Մհեր Պողոսյանն Էջմիածնի երևելի ընտանիքներից մեկի զավակն էր: Հայրը՝ Վլադիմիր Պողոսյանը, Էջմիածնի շրջկոմի երկրորդ քարտուղարն էր, մայրը՝ Նունե […]
08:25 01.02.2019
Չինաստանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերջին ռաունդի ընթացքում համաձայնել է կրճատել համատեղ առևտրում առկա հակակշիռը և սկսել ակտիվորեն մեծացնել ամերիկյան գյուղաատնտեսական արտադրանքի և էներգառեսուրսների ներկրումը։ Այս մասին հայտնում է Չինաստանի առևտրի հարցերով նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Պեկինում նշել են, որ ԱՄՆ-ի հետ առևտրային վեճերի շուրջ բանակցությունների վերջին ռաունդի ընթացքում կողմերին հաջողվել է կարևոր առաջընթացի հասնել։ […]
08:05 01.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում շատ գումար է կորցրել, սակայն վստահեցրել է, որ միևնույն է՝ սիրում է իր աշխատանքը։ «Ես վիթխարի գումարներ եմ կորցրել՝ զբաղվելով այս աշխատանքով։ Դա գումար չի բերում։ Այն ամենաանշահավետ զբաղմունքներից մեկն է։ Բարեբախտաբար, ես գումարի կարիք չունեմ»,- ասել է նա The New York Times […]
07:47 01.02.2019
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող է սիրիական տարածքներն իր վերահսկողության տակ առնել մեկ տարուց քիչ ժամանակում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության զեկույցին։ Զեկույցում նշվում է 6-12 ամիս ժամանակահատվածի մասին, եթե խմբավորումը չենթարկվի ռազմական ճնշման։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ԻՊ գրոհայինները ձգտում են ֆիզիկական տեսքով վերականգնել խալիֆայությունը։ Սպասվում է, որ Պենտագոնի […]
07:39 01.02.2019
Մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դիտարկմանն են ներկայացրել օրինագծեր, որոնք սահմանափակում են Սիրիայից զորքերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավորությունները։ Ինչպես նշում է The Hill պարբերականը, նախաձեռնությամբ են հանդես եկել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները։ Նրանք ցանկանում են արգելել Պենտագոնի կողմից ֆինանսական միջոցների օգտագործումը՝ Սիրիայում ներկայությունը մինչև 1500 զինվորականի նվազեցնելու համար։ «ԱՄՆ պաշտպանության նախարարությունը […]
07:26 01.02.2019
Իտալիայի կառավարությունը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ՝ ելնելով երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքից։ Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳ փոխնախարար Մանլիո Դի Ստեֆանոն, հայտնում է TV2000 ալիքը։ Նա հիշեցրել է, որ նման դիրքորոշումը կոչվում է չմիջամտության սկզբունք և ողջունվում ՄԱԿ-ի կողմից։ «Այժմ բոլորը խոստովանում են Լիբիայում թույլ […]
07:16 01.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Հրապարակված որոշման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ»: Նշենք, որ Ավետ Ադոնցն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:
16:50 31.01.2019
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան: Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը […]
16:34 31.01.2019
ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների վրա թուրքական դրոշներ փակցնելու փաստի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի […]
14:07 31.01.2019
Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կարապետյանը համատեղ այց են իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։ Այցի նպատակը տեղի բնակիչների կողմից այդ ընտրատարածքից առաջադրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ուղղված […]
14:03 31.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կալենցի, Սեպուհի փողոցների, Հ. Հակոբյան փող. 1-3, Քեռու փող. 1-12, Բարբյուսի փող. 1-11 համարների, Կիևյան փող. 15/1, 19 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]