11:37 31.01.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 17, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 7, թմրամիջոցի հայտնաբերման 5, որսագողության և ծեծի 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման 3, անձի առևանգման, բնակարանային գողության ու համակարգչային հանցագործության 2-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, […]
11:18 31.01.2019
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ: 2019թ. հունվարի 18-ին Շիրակի մարզի դատախազությունը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանից դիմում է ստացել Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի վերաբերյալ: Ուսումնասիրելով դրանում առկա տվյալները՝ քրեական […]
10:58 31.01.2019
Հունվարի 30-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները […]
10:35 31.01.2019
Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանին և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին։ Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել. «Երեկ տեղեկացրել ենք, որ ոստիկանության պետի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերը: Ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները […]
10:18 31.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը և այն միավորել Շվեդիայի մեր դեսպանատան հետ: Այսպիսով, Շվեդիայում ՀՀ դեսպանատունը միաժամանակ կսպասարկի Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Իսլանդիան: Հնարավոր է, որ միավորված դեսպանատունը կղեկավարի Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը»:
10:16 31.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ն ԱԻՆ-ից վերցնել և հանձնել Բնապահպանության նախարարությանը: Այդ նպատակով կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծում առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, ըստ որի՝ «հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների […]
10:10 31.01.2019
«168 ժամ» թերթը գրում է. ««Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում հերթական թալանի գործընթացն է նախապատրաստվում։ «Նաիրիտ»-ի համակարգող խումբը «168 ժամին» ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշակի հարցերում։ Այդ այցը նախաձեռնել և չինացիներին ուղեկցում է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի […]
09:38 31.01.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Արարատի մարզում՝ 10։30–16։00 Այգեպատ գյուղը մասնակի, 11։00–15։00 Շահումյան գյուղը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00–16։00 Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասը մասնակի, Առինջ գյուղը մասնակի, Շիրակի մարզում՝ 11։00-17։00 Գյումրի քաղաքի Անի թաղամասը, Պարույր Սևակի, Մինաս Ավետիսյան և Արամ Խաչատրյան փողոցները: Սպառած […]
09:26 31.01.2019
Հունվարի 30-ին՝ ժամը 20:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Աղաբաբյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում «Mercedes C240» մակնիշի […]
09:13 31.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության […]
09:00 31.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. հունվարի 31-ին՝ ժամը 10:00-24:00՝ գ. Շահումյան, հունվարի 31-ին՝ ժամը 12:00-24:00՝ ք. Վանաձոր՝ Խնձորուտի 1 փողոց և 1 նրբանցք, Խնձորուտի 6, 7, 8 փողոցներ, Սասունցիների փողոց իր նրբանցքներով, Երևանյան խճուղի 154-260 (զույգ), 225-259 (կենտ) համարներ: հունվարի 31-ին՝ ժամը […]
08:53 31.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվեց նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի անվանական բաճկոնը, որի վրա գրված են իր անունն ու «պատգամավոր» բառը։ Նա քննադատություններից պաշտպանվելու համար մատնացույց արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, թե ինչու չեն քննադատում նրան՝ նման բաճկոն կրելու համար։ Վերջինիս բաճկոնի վրա էլ գրված են նրա անունը և «ԱԱԾ»։ Երեկ մենք […]
08:42 31.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլև Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։ Նախարար Արտակ Զեյնալյանի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նախարարի հրաժարականին վերաբերող հարցն առկախված թողեց: Ի դեպ, համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի […]
08:27 31.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունվարի 31-ին՝ ժամը 11:00-18:00-ը, կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 հասցեների, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենցի 12 համարների, Կոտայքի մարզի՝ Արամուս, Կաթնաղբյուր, Ջրվեժ գյուղերի՝ Բագրևանդ […]
08:14 31.01.2019
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրել են «Աստծո կամոք»։ Այս մասին խոսնակը հայտարարել է քրիստոնեական CBN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Նա վստահ է, որ Թրամփը նախագահ է դարձել, քանի որ դա ցանկացել է Աստված։ «Կարծում եմ՝ Աստված մեզ բոլորին տարբեր ժամանակներ տարբեր գործերի է մղում, և նա […]
07:56 31.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կառավարությունը 1 մլրդ եվրո կհատկացնի «Գեղեցիկ Վենեսուելա» ծրագրին, որի շրջանակում ներդրումներ կստանան երկրի ավելի քան 62 խոշոր քաղաքներ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ ներդրումներն ուղղված են այն բանին, որպեսզի Վենեսուելայի քաղաքները դարձնեն ամենագեղեցիկն ու ժամանակակիցը Լատինական Ամերիկայում։ Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով իրեն […]
07:47 31.01.2019
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, ով իրեն հռչակել է երկրի նախագահ, հայտարարել է, որ ընդդիմությունը գաղտնի հանդիպել է երկրի զինվորականների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ։ «Իշխանության փոխանցումը պահանջում է աջակցություն ԶՈւ-ի կողմից։ Մենք գաղտնի հանդիպումներ ենք ունեցել անվտանգության ուժերի ներկայացուցիչների և զինվորականների հետ»,- գրել է նա New York Times-ի հոդվածում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար […]
07:29 31.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի ռազմական ներխուժման դեպքում սպառնացել է Վիետնամական պատերազմի կրկնության վատագույն սցենարով։ Հունվարի 30-ին Մադուրոն հանդես է եկել տեսաուղերձով, որում վենեսուելացիներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժման ռիսկի մասին։ «Մենք թույլ չենք տա, որպեսզի Լատինական Ամերիկան դառնա երկրորդ Վիետնամ։ Եթե ԱՄՆ-ը ձգտում է ներխուժման, ապա կստանա Վիետնամական պատերազմի կրկնության հնարավոր բոլոր տարբերակներից վատագույնը»,- […]
07:16 31.01.2019
Եվրամիությունը չի պատրաստվում վերանայել կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։ «ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը ենթակա չէ վերանայման»,- Տուսկի խոսքերն է փոխանցում ТАСС գործակալությունը։ Տուսկը նշել է, որ ԵՄ-ի համար անհայտ են մնում Լոնդոնի մտադրությունները։ «Երեկ մենք պարզեցինք, […]
12:38 30.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Կոտայքի […]
11:54 30.01.2019
Անցած գիշեր ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա փակցվել են թուրքական մեկ տասնյակը գերազանցող դրոշներ: Սա հայ համայնքի հանդեպ դրսևորված աննախադեպ ատելություն է: Այն արդեն իսկ տեղի ոստիկանության կողմից բնութագրվել է՝ որպես «Ատելության հիմքով հանցագործություն»: ՀՀ սփյուռքի նախարարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը հայ համայնքի հետ անմիջական […]
11:36 30.01.2019
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) ֆինանսական բաժնի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) օրենսդրական փաթեթի մշակմանն առնչվող հարցեր։ Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Խաչատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է օրենքի մշակման մանրամասներին, ինչպես […]
11:24 30.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա: Այցի շրջանակում Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա […]
11:11 30.01.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին, անհայտ անձը մուտք է գործել Երևանում գործող «Հայ փոստ» ՓԲ ընկերությանը պատկանող տեղամաս և նշված ՓԲԸ-ի օպերատորի աշխատանքային սեղանի՝ գումարի պահման չկողպված դարակի դուռը բացելով՝ բացահայտ հափշտակել […]
10:35 30.01.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 125 բեռնատար:
10:28 30.01.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրանք մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլևս չեն ցանկանում աշխատել, քանի որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որևէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է […]
10:19 30.01.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պարզվում է, որ ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլև մեքենայի հաշվառման վկայագրի՝ տեխանձնագրի: Տևական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր՝ պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր՝ A4 ֆորմատի թուղթ: Ու վարորդները, որոնք պատրաստվում են մեքենայով մեկնել Վրաստան […]
10:11 30.01.2019
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և շարունակելու է դեմ հանդես գալ անհանդուրժողականություն խթանող ցանկացած գործողության: «Նման վարքագիծը պայմանավորված է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությամբ և Թուրքիայի կողմից դրա շարունակական մերժմամբ: Սա նաև ծառայում է որպես հիշեցում, թե ինչու է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված արդարության համար պայքարը մնում մեր առաջնահերթությունների […]
09:57 30.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: