TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Մերկելին պարգևատրել են Ֆուլբրայթի մրցանակով

08:27 29.01.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պարգևատրել են Ֆուլբրայթի մրցանակով՝ միջազգային փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած ավանդի և համաշխարհային ճգնաժամերի ժամանակ խաղացած առաջատարի դերի համար։ Բեռլինում մրցանակը ստանալով՝ Մերկելը հայտնել է շատ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, պոպուլիզմի և ազգայնականության աճող սպառնալիքի մասին։ Նրա խոսքով՝ սպառնալիքի տակ են հայտնվել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու մարդու իրավունքները։ «Մենք պետք է […]

̰
Բրիտանական խորհրդարանում Brexit-ի գործարքի շուրջ կրկնակի քվեարկությունը կկայանա փետրվարի կեսին

08:13 29.01.2019

Brexit-ի պայմաններին առնչվող գործարքի շուրջ կրկնակի քվեարկությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կկայանա փետրվարի 13-ին։ Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, քվեարկության նոր ամսաթվի մասին հայտնել է վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ Մեյը կոչ է արել պահպանողականներին աջակցել Գրեմ Բրեյդիի ուղղմանը, որը համաձայնագրից բացառում է «բեքստոպ» հասկացությունը (Brexit-ից հետո կաջակցեն ԵՄ մաքսային միության […]

̰
Կյանքից հեռացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

07:56 29.01.2019

Կյանքից հեռացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը։ Կարապետյանը ծնվել է 1954 թ․-ի մարտի 7-ին, Սիրիայի Կամիշլի գավառում։ 1983 թվականի հուլիսի 15-ին Կարապետյանը Փարիզի Օրլի օդանավակայանում թուրքական ավիաուղիների ռմբահարումը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ բանտարկության։ 2001 թվականին, ավելի քան 17 տարի բանտարկությունից […]

̰
ԱՄՆ-ը պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին

07:47 29.01.2019

ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդյունաբերական լրտեսության և խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին և դրա ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերը, փոխանցում է Bloomberg գործակալությունը։ Չինական ընկերությանը մեղադրում են կոմերցիոն գաղտնիքի գողության և բանկային մեքենայությունների իրագործման մեջ։ Ուիթաքերը հստակեցրել է, որ Huawei Technologies կորպորացիայի 2 ստորաբաժանումների […]

̰
Մադուրոն կոչ է արել Թրամփին «ձեռքերը քաշել» Վենեսուելայից

07:34 29.01.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից հանգիստ թողնել Վենեսուելան։ Նա այդ կերպ է մեկնաբանել երկրի հանդեպ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը։ ԱՄՆ-ից վերադարձած դիվանագետների առջև ելույթի ժամանակ Մադուրոն անցում է կատարել անգլերենի և դիմել Թրամփին։ «Մի՛ միջամտիր Վենեսուելայի գործերին։ Ձեռքերդ քաշի՛ր Վենեսուելայից։ Անմիջապե՛ս»,- ասել է Մադուրոն։ Նա ընդգծել է, որ […]

̰
Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

07:15 29.01.2019

Ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթային PDVSA ընկերության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Պատժամիջոցներն ուժեղացնում են ճնշումը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի վրա և ցուցաբերում աջակցություն ընդդիմադիր Խուան Գուայդոյին, ով ավելի վաղ իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Պատժամիջոցները 7 մլրդ դոլարի […]

̰
Դուք խաղաղության ու պետականության զարգացման երաշխավորն եք. Արարատ Միրզոյանի շնորհավորանքը

12:47 28.01.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմության հիրավի ամենափառավոր էջերից է: Ուզում եմ արժանին մատուցել այն անձանց, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին կանգնած են եղել մեր բանակի ստեղծման ակունքներում: Ուզում եմ գլուխ խոնարհել […]

̰
Հայոց բանակը շարունակելու է իր հաղթական ընթացքը՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը. Վալերիյ Օսիպյան

12:01 28.01.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է հայորդիներին Բանակի օրվա առթիվ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու […]

̰
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

11:20 28.01.2019

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար […]

̰
Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը գտնվում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում. Արման Թաթոյան

11:01 28.01.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ: Ուղերձը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայոց բանակը մեր անկախության և անվտանգութան գլխավոր երաշխիքերից է ու յուրաքանչյուրիս հպարտությունը: Պատահական չէ, որ այս օրը իրական ազգային տոն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:53 28.01.2019

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ 10:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

̰
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակը նվաճել է «Սև հովազը»

10:51 28.01.2019

Ռայան Կուգլերի «Սև հովազ» ֆիլմն արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակին, որը շնորհվում է «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասանական կազմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: 25-րդ արարողությունը կայացել է Լոս Անջելեսում: Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար մրցանակը բաժին է հասել «Մենք ենք» հեռուստանախագծին: Կատակերգական սերիալի լավագույն դերասական կազմի համար մրցանակը նվաճել է բազմասերիանոց […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:59 28.01.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Անդրանիկի փ. 8/1, 73, 75, 77, 79, 85, 87, 89, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 109, 111, 113, 115, 117, 119 շենքերը, Րաֆֆու փ. 17, 19, 21, 23, 25, […]

̰
Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

09:47 28.01.2019

Հունվարի 27-ին՝ ժամը 16:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում բախվել են «Kia Sorento» մակնիշի (վարորդը՝ Գ. Պ.՝ ծնված 1990 թ.) և «Toyota RAV4» մակնիշի (վարորդը՝ […]

̰
Կարմրաքար գյուղում  երկու ական է հայտնաբերվել

09:36 28.01.2019

Հունվարի 27-ին` ժամը 15:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում երկու ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կարմրաքար-Դավիթ Բեկ գյուղերի ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերվել է նռնականետի երկու արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և արկերը հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

̰
Վթար Աճառյան փողոցում. կան տուժածներ

09:20 28.01.2019

Հունվարի 27-ին` ժամը 17:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 35/31 հասցեում գտնվող ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan Note մակնիշի (վարորդը՝ Դ. Ջ.`ծնված […]

̰
Սաակաշվիլին սպառնացել է 72 ժամում փոխել իշխանությունը Վրաստանում

09:02 28.01.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ երկիր և փոխել իշխանությունը։ Նա նման հայտարարություն է արել Rustavi 2 հեռուստաալիքի եթերում։ Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը կվերադառնա հայրենիք, եթե վստահ լինի, որ «Վրաստանի ակտիվ մասն ու ընդդիմությունը» կապահովեն իր համար երկրում ազատ տեղաշարժ գոնե 72 ժամով։ «Դա խաղաղ ճանապարհով իշխանափոխության սցենար է»,- վստահեցրել […]

̰
Վենեսուելայի ընդդիմությունը բանակցում է բանակի հետ՝ Մադուրոյին պաշտոնանկ անելու հարցով

08:49 28.01.2019

Վենեսուելական ընդդիմությունը գաղտնի բանակցություններ է վարում զինվորականների հետ՝ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ, իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակած Խուան Գուայդոն։ «Մենք բանակցություններ ենք անցկացնում պաշտոնատար, քաղաքացիական անձանց և զինվորականների հետ․․․ Սա շատ նուրբ թեմա է՝ կապված անձնական անվտանգության հետ»,- նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Վենեսուելայի […]

̰
Կրծքագեղձի ուռուցքով տառապող Սիրիայի առաջին տիկնոջը վիրահատել են

08:30 28.01.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը`43-ամյա Ասմա Ասադը, ենթարկվել է կրծքագեղձի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատական միջամտության: Այս մասին հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Վիրահատությունը կատարվել է զինվորական հոսպիտալում: Ուռուցքը հայտնաբերվել էր վաղ փուլում՝ 2018 թվականի օգոստոսին։

̰
Հայկական բանակը 27 տարեկան է

08:22 28.01.2019

Այսօր հայկական բանակը դառնում է 27 տարեկան։ Հունվարի 28-ը համարվում է մեր բանակի կազմավորման օրը։ 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ մեկ տարի անց՝ հունվարի 28-ին, ընդունվեց «ՀՀ պաշտպանության մասին» որոշումը՝ հիմք դնելով հայկական բանակի ստեղծմանը: Հունվարի 28-ը ոչ աշխատանքային […]

̰
Բանակի օրվա առթիվ Մայր աթոռում մատուցվել է Սուրբ պատարագ

08:14 28.01.2019

Հունվարի 27-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ: Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ բարձրաստճան սպայական կազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ: Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, […]

̰
Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ

08:09 28.01.2019

Ն. Ս. Օ. Ս. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական […]

̰
Աշխարհում ամենից հաճախ իրենց բջջային հեռախոսները փոխում են չինացիները

22:00 27.01.2019

Չինացիներն իրենց բջջային հեռախոսները փոխում են աշխարհում մյուս երկրների ներկայացուցիչներից առավել հաճախ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Deloitte խորհրդատվական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներին։ Համաձայն ստացված տվյալների՝ չինացի օգտատերերի մոտ 80 տոկոսը հեռախոս է գնել 2017-ից հետո։ Այդ կատեգորիայի օգտատերերի թիվն աշխարհում կազմում է 58 տոկոս։ Deloitte-ում նման իրավիճակի պատճառ են անվանում սարքերի […]

̰
Կերակրող մայրերի համար պոլիկլինիկաների տարածքում կստեղծվեն համապատասխան սենյակներ

20:30 27.01.2019

Երևանի ավագանու անդամ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով կերակրող մայրերի առաջարկն այն մասին, որ պոլիկլինիկաներում չկան գրկի երեխաների կերակրման և խնամքի համար նախատեսված սենյակներ, ինչը մեծ անհարմարություն է առաջացնում, խորհրդակցեցի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի հետ, նա ասաց, որ արդեն կարգադրել է պոլիկլինիկաների տարածքում ստեղծել համապատասխան սենյակներ, որպեսզի անհրաժեշտության […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

19:30 27.01.2019

Հանրապետության տարածքում` Հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ […]

̰
Թուրքիայի տնտեսության համար հետընթաց է կանխատեսվել

18:22 27.01.2019

Ամերիկյան Citigroup ֆինանսական խմբի վերլուծաբանները 2019-ին Թուրքիայի տնտեսության համար 3.4 տոկոսանոց հետընթաց են կանխատեսել: Ըստ վերլուծաբանների՝ 2019-ին Թուրքիայի ՀՆԱ-ն 3.4 տոկոսով կրճատվելու է: Իսկ տնտեսության վերականգնումն բարձր տոկոսադրույքների և պարտքի բարձր մակարդակի պատճառով ավելի դանդաղ է ընթանալու: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Citigroup-ի հրապարակած զեկույցի մեջ 2018-ի 4-րդ եռամսյակի համար Թուրքիայի տնտեսության մեջ արտադրության կրճատումը […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին

16:35 27.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին: «Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ […]

̰
Լարսը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

16:18 27.01.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

̰
Վարչական շրջանների՝ 1 ամիս պաշտոնավարած ղեկավարները ստացել են աշխատավարձի 100%-ի չափով պարգևավճար. Խաժակյան

16:09 27.01.2019

Պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավորը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հրապարակած պարգևավճարների չափին։ «Այսպիսով ավելի քան մեկ ամիս ժամկետի խախտումով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հրապարակել պարգևավճարների կարգադրությունը, հանդես գալով տեսաուղերձով: Նախքան ցուցակի հրապարակումը քաղաքապետը բարձրաձայնեց մի քանի […]

̰
Քուրդ ցուցարարներն Իրաքում հարձակվել են թուրք զինվորական ճամբարի վրա

15:25 27.01.2019

Իրաքյան Քրդստանում մոտ 300 քուրդ ցուցարարներ հարձակվել են Իրաքում թուրք զինվորականների ճամբարի վրա: Ցուցարարները կրակի են մատնել զինվորական տեխնիկան: Նրանք բողոքում էին անմեղ մարդկանց կյանք խլող Թուրքիայի ավիահարձակումների դեմ։ Զինվորականները կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Հաղորդվում է առնվազն 3 զոհի մասին, փոխանցում է Anadolu գործակալությունը։  

̰
BACK_TO_TOP