09:37 30.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով ս. թ. հունվարի 30-ին՝ ժամը 10։00-17։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան 42, 44, 55, 57, 63, 65, Նաիրյան 168-181, Սայաթ-Նովա 22-26 համարների, Էներգետիկների, Շինարարների, Գործարանային, Խաղաղության, Ս.Սևանեցի, Գրիբոյեդով փողոցների, Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի, թիվ 1 և 8 […]
09:27 30.01.2019
Հունվարի 30-ին` ժամը 00:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են BMW 320 […]
09:25 30.01.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-11։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 29/1, 29/2, 29/4, 29/5 շենքերը, Երիտասարդական փ. 7 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Անդրանիկի փ. 87, 89, 93, 85 89, 95, 93, 97, 101, 103, 105, […]
09:12 30.01.2019
Հունվարի 29-ին՝ ժամը 22:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենան վարորդը` Տ. Մ. դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին, […]
08:59 30.01.2019
«Փաստ» թերթը գրում է. «2018թ. իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաև դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլև, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը: Փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի և ձեռնպահ մնալով […]
08:43 30.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, իշխող ուժից ՊԵԿ ղեկավարին «պատին դեմ տվողների» առաջնագծում են եղել տնտեսագետ Արտակ Մանուկյանը, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը և էլի ուրիշներ։ ՊԵԿ նախագահն ասել է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում, որ մամուլում հրապարակված թվերն ուռճացված […]
08:29 30.01.2019
Սաուդյան Արաբիայի քաղաքապետարանների հարցերով նախարարությունն աշխատանքից ազատել է կոռուպցիոն գործունեության մեջ ներքաշված 126 պաշտոնյայի։ Աշխատանքից ազատվել են երկրի 15 քաղաքների, այդ թվում` Էր-Ռիադի պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է գերատեսչությունն իր թվիթերյան էջում։ 2017 թվականին Սաուդյան Արաբիան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի գլխավորությամբ լայնածավալ հակակոռուպցիոն արշավ էր սկսել։ Դրա ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր գործարարներ, քաղաքական գործիչներ, […]
08:15 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը մշտապես երախտապարտ է Ռուսաստանին օգնության համար։ Այս մասին նա ասել է RIA Novosti-ի հետ զրույցում։ Նա հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես օգնություն է ցուցաբերում բոլոր իմաստներով։ Նրա խոսքերով՝ Վենեսուելան մտադիր է շարունակել Ռուսաստանից ժամանակակից զենք ստանալ։ Մադուրոն հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ […]
07:56 30.01.2019
Սիրիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից լիովին կազատվի մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը, փոխանցում է Reuters գործակալությունը։ «ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների 99․5 տոկոսը վերադարձվել է սիրիացիներին։ Մի քանի շաբաթից դա կդառնա 100 տոկոս»,-խոստացել է նա։ Նրա խոսքով՝ քրդերի գլխավորած դեմոկրատական կոալիցիան, որը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, պատրաստվում […]
07:41 30.01.2019
Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել է ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին լքել երկիրը և արգելափակել է հանրապետության տարածքում նրա բոլոր բանկային հաշիվները։ Դատարանը նման որոշում է կայացրել Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեք Սաաբի խնդրանքով։ Նա հայտարարել է, որ Գլխավոր դատախազությունը Գուայդոյի հակակառավարական գործունեության հետաքննություն է սկսել։ Հաշիվների սառեցումն ու ելքի արգելքը կգործեն մինչև քննության ավարտը։ Ավելի վաղ Վենեսուելայի […]
07:32 30.01.2019
Ֆիլիպինների Մինդանաո կղզում անհայտ անձը նռնակ է նետել մզկիթի ուղղությամբ։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ։ Այս մասին հայտնում է Rappler-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Եվս մի քանի անձինք վնասվածքներ են ստացել։ Նշվում է, որ նետված նռնակը հայտնվել է մզկիթի ներսում։ Չարագործի նման արարքի դրդապատճառները հայտնի չեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆիլիպինների եկեղեցիներից մեկի մոտ որոտացած […]
07:15 30.01.2019
Բրիտանական խորհրդարանը հունվարի 29-ին կողմ է քվեարկել ԵՄ-ից թագավորության դուրս գալու մասին համաձայնագրում մի շարք փոփոխություններ կատարելուն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Դրանցից մեկն արգելում է առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից։ Քերոլայն Շպելմանի ներկայացրած ուղղման օգտին, որը կրում է խորհրդատվական բնույթ, քվեարկել է 318 պատգամավոր, դեմ՝ 310-ը։ Ընդունված մյուս ուղղումը նախագծից […]
17:54 29.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Շնորհավորելով անցկացված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքների, ինչպես նա անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Դմիտրի Մարիյասինը ՄԱԶԾ անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու օրենսդիր մարմնի կողմից գերակա հռչակվելիք ծրագրերին: Շնորհակալություն հայտնելով հյուրին […]
17:27 29.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը` այդ հարցում կարևորելով դեսպանի դերակատարությունը: Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Ազգային ժողովի նախագահը, մասնավորապես ընդգծել է խորհրդարանական […]
17:16 29.01.2019
2019 թ. հունվարի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: 2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%․ սեզոնային ապրանքների գները ձևավորվել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաև որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա […]
16:08 29.01.2019
Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները: «Բյուջեն […]
14:42 29.01.2019
Այսօր՝ հունվարի 29-ին կայացավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը: Այլ հարցերի շարքում նիստի քննարկմանը դրվեց ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարեց Գ. Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացավ ՀՌՀ նախագահի նոր ընտրություն: Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ ընտրվեց Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՌՀ […]
13:18 29.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն: Նրանք շնորհավորել են դեսպան Յոգեշվար Սանգվանին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Հնդկաստանի ողջ ժողովրդին՝ հունվարի 26-ին նշվող Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում:
11:12 29.01.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով՝ խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,- գրել է Աղաջանյանը:
11:07 29.01.2019
Հունվարի 29-ին` ժամը 07:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը […]
11:05 29.01.2019
Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար»: ՀՔԾ-ն հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե Գևորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի […]
11:04 29.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչուհու կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորվել է, որ 2016թ. դեկտեմբերից մինչև 2018թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակչուհին՝ ծնված 1967թ., հանդես գալով […]
10:05 29.01.2019
ԱՄՆ-ը դիտարկում է վենեսուելական խնդրի լուծման բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է «Интерфакс»-ը։ Բոլթոնը հստակեցրել է, որ իշխանությունից կառչելու Մադուրոյի փորձերի դեպքում Վաշինգտոնը ռազմական միջոցառումներ կձեռնարկի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթային PDVSA ընկերության նկատմամբ։ […]
09:38 29.01.2019
Հունվարի 28-ին՝ ժամը 21:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 12-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, կա տուժած (թունավորված). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ռ. Բ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ […]
09:25 29.01.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Անդրանիկի փ. 8/1, 73, 75, 77, 79, 85, 87, 89, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 109, 111, 113, 115, 117, 119 շենքերը, Րաֆֆու փ. 17, 19, 21, 23, 25, […]
09:12 29.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի իշխանությունները հայտնվել են կադրային այնպիսի վակուումում, որ մնացել են հին Հայաստանի այնպիսի կարկառուն ներկայացուցչի հույսին, ինչպիսին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է: Կոստանյանը, լինելով գիտությունների դոկտոր, քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար: Սակայն այդ պաշտոնը Կոստանյանի համար ընդամենը տրամպլին է լինելու, որովհետև շատ կարճ ժամանակ անց […]
09:00 29.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Գավառ, Ճամբարակ, Շիրակի մարզի Մարալիկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» […]
08:54 29.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում խիստ լարվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները: Ծառուկյանը, որը մինչև վերջերս իր անվերապահ աջակցությունն էր հայտնում Փաշինյանի կառավարությանը, մերձավոր շրջապատում սկսել է բողոքել նոր իշխանություններից, և նույնիսկ հայտարարել, որ եթե նրանք շարունակեն այս նույն գործելաոճը, ապա մինչև աշուն դժվար էլ դիմանան»:
08:42 29.01.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը լռում է ՊՆ պաշտոնատար անձանց մասով հարուցված քրեական գործերով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ չարաշահումների մասով հարուցված քրեական գործից: Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը և պահանջել է, որ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի […]
08:32 29.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ։ 5-6 ամիս է՝ Երևանի քաղաքապետարանն ինչ-որ կարգ է մշակում՝ բենզա-գազալցակայանների համար տարածքներ տրամադրելու նորմատիվներ, դիմումատուները գրեթե հույսը կորցրել են, որ թույլտվություն կստանան։ Մենք տեղեկացանք, որ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է […]