14:40 27.01.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգարժան պարոն Մանսուրյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Մեծ է ձեր ավանդը ազգային […]
13:33 27.01.2019
Վենեսուելայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ում երկրի դեսպանատան ռազմական կցորդին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Ռազմական գերատեսչությունում այդպես են գնահատել ընդդիմադիր Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչելու մասին կցորդ Խոսե Լուիս Սիլվայի հայտարարությունը։ ՊՆ թվիթերյան էջում Սիլվայի պաշտոնը հիշատակվում է անցյալ ժամանակով։ Մոսկվան Վենեսուելայում տեղի ունեցողն անվանել է օտարերկրյա պետությունների մասնակցությամբ քվազիհեղաշրջում։
12:43 27.01.2019
Առնվազն 12 մարդ է տուժել մրրիկից, որը պատուհասել է Անթալիայի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է համանուն նահանգի նահանգապետ Մյունիր Կարալօղլուն։ Ականատեսները տեսանկարահանել են մրրիկը։ Նշվում է, որ այն ուղևորներով լի ավտոբուս է շրջել։ Բացի այդ, վնասվել է 2 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։ Տուժածներին հոսպիտալացրել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
12:20 27.01.2019
Բրազիլիայի արևելքում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվել է 40 մարդ։ Եվս ավելի քան 250 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Մինաս-Ժերայս նահանգի Բրումադինյու քաղաքի շրջանում ամբարտակի ճեղքումը տեղի էր ունեցել ուրբաթ առավոտյան։ Հեղեղաջրերը լցվել էին Vale ընկերության վարչական շենքեր և բնակիչների տներ։ Նշվում է, որ վթարային նախազգուշացման […]
12:00 27.01.2019
2019-ը Երևանում մանսուրյանական է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Երեկոյան Իվայի հետ միասին հյուրընկալել էինք մաեստրո Մանսուրյանին և նրա դստերը՝ Նվարդին։ Ջերմ ընտանեկան միջավայրում անմոռանալի ժամանակ անցկացրեցինք։ Իսկ հունվարի 27-ին լրանում է սիրելի Վարպետի 80-ամյակը։ Շնորհավորում եմ եւ մաղթում քաջառողջություն, հրաշալի ստեղծագործությամբ հագեցած երկար տարիներ։ 2019-ը Երեւանում մանսուրյանական […]
11:36 27.01.2019
Իտալիայի փոխարտգործնախարար, իշխող «5 աստղի շարժումից» ականավոր գործիչ Մանիլիո Դի Ստեֆանոն քննադատել է Վենեսուելայի հանդեպ ԵՄ դիրքորոշումը և առաջարկել, որպեսզի Հռոմը ստանձնի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության միջև միջնորդությունը։ Երեկ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, իսկ այնուհետև Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները հայտարարել էին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ ճանաչելու մտադրության մասին, եթե […]
11:15 27.01.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 27-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
11:00 27.01.2019
Հունվարի 26-ին՝ ժամը 23:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին բախվել են «Daf» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Վ. Հ.) և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. […]
10:41 27.01.2019
«Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում: Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են […]
10:35 27.01.2019
Վենեսուելան հրաժարվել է ընդունել ԵՄ երկրների առաջադրած վերջնագիրը՝ երկրում նշանակումների և արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետի վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ելույթ ունենալիս։ «Եվրոպան մեզ 8 օր է տալիս ինչի՞ համար։ Որտեղի՞ց վերցրիք, որ կարող եք ինքնիշխան ժողովրդին ժամկետներ կամ վերջնագիր ներկայացնել»,-նախարարի խոսքերն է մեջբերում El Universal-ը։ […]
10:20 27.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային […]
09:57 27.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարներին։ Նա նշել է, որ քանի որ դեկտեմբերին ինքն ընդամենը 2 ամսվա քաղաքապետ է եղել, որոշում է կայացվել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես պլանավորած է եղել 2017 թվականի բյուջեով։ Նրա խոսքով՝ ի պատասխան Արդարդատության նախարարություն ուղարկված հարցման, նախարարությունից ասվել է, որ ցուցակը պարունակում է […]
09:44 27.01.2019
ԱՄՆ դիվանագետների վերջին խումբը լքել է Կարակասը։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Նրանք արդեն լքել են երկիրը, այսօր հեռացել է վերջին խումբը»,-նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալություը։ Մադուրոն հանձնարարել է Վենեսուելայի ԱԳՆ-ին 30 օրում բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ երկու պետություններում գրասենյակների ստեղծման շուրջ, որոնք կներկայացնեն երկրների շահերը։ Հունվարի 23-ին Մադուրոն հայտարարել […]
09:33 27.01.2019
Ֆիլիպիններում եկեղեցու մոտ տեղի ունեցած երկու պայթյունների զոհն է դարձել 19 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի Rappler պորտալը՝ հղում անելով ուժայիններին։ Հաղորդվում է ևս 48 վիրավորի մասին։ Պայթյունները տեղի են ունեցել Հոլո կղզու Սուլու նահանգում։ Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է եկեղեցու մուտքի մոտ, մյուսը՝ ներսում։ Դեռևս ոչ ոք […]
09:22 27.01.2019
Հունվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը ենթադրում է բյուջետային միջոցների տրամադրում կառավարության աշխատանքը 3 շաբաթով շարունակելու համար։ Ամերիկյան տնտեսությունը երկրի ամենաերկար shutdown-ի հետևանքով կորցրել է առնվազն 6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դառնում S&P Global Ratings-ի հրապարակած տվյալներից։ Վարկանշային գործակալության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ չնայած դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարն ավարտեց, […]
17:21 25.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ Հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ու բարեկամության ավանդույթներն արդյունավետ համագործակցության ամուր հիմք են ստեղծում: Նորանշանակ դեսպան Այազովը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-թուրքմենական հարաբերությունները […]
12:30 25.01.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խարդախության, գույքի դիտավորությամբ վնասման, որսագողության ու ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, իշխանության […]
12:19 25.01.2019
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Մինասյանի և Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիանա […]
10:49 25.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքն ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, և մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»:
10:44 25.01.2019
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում ՝ երկաթգծի մոտակայքումերեկ բռնկված հրդեհը հունվարի 25-ին՝ 09:30-ի դրությամբ մեկուսացվել է: Հունվարի 24-ին՝ ժամը 18:32-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ վերոնշյալ տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ հրդեհը տարածվել է մոտակա […]
09:48 25.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունվարի 25-ին՝ ժամը 11:00-19:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:35 25.01.2019
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի զգեստները, որոնք նա ձեռք էր բերել Yves Saint Laurent նորաձևության տնից, Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել են մոտ 1 մլն եվրոյով։ Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան կայքում։ Աճուրդի էր ներկայացվել ավելի քան 300 լոտ, որոնց թվում կային ինչպես Դենյովի երեկոյան, այնպես էլ ամենօրյա զգեստներ։ Վաճառվել են դրանցից 130-ը։ Ամենաթանկ լոտը […]
09:21 25.01.2019
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է։ Այս մասին հայտնում է RT-ն։ Սորոսի խոսքով՝ ներկայում Չինաստանն ամենահարուստ, ամենաուժեղ, տեխնոլոգիական պլանում ամենաառաջադեմ ավտորիտար ռեժիմն է աշխարհում։ Ելույթ ունենալով Դավոսում՝ միլիարդատերը նաև կոչ է արել հույս դնել չինացի ժողովրդի և այդ երկրի գործարար համայնքի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ […]
09:07 25.01.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցները, Նազարբեկյան փ. 13 շենքը Մուշ թաղամասն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 5-8 մուտքերը, 11։00-17։00 Եղիշե Թադևոսյան փ. 13, 13/1, 13/2, 15/1, 17, 17/1, […]
08:50 25.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Նավթամթերքի ներմուծման շուկայում առաջիկայում հնարավոր է նոր ընկերություն հայտնվի: ՍԻԼ ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը նավթամթերքի պահեստարան է կառուցում և մտադիր է այն ավարտելուց հետո մտնել նավթամթերքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առևտրի շուկա: Բենզինի և դիզվառելիքի վերջին էժանացումները կարող են կապված լինել հենց այս հանգամանքի հետ, վառելիքի շուկայի խաղացողներն ուզում են […]
08:39 25.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 25-ին՝ ժամը 09։00-22։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի, Աճանան և Սյունիք գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:28 25.01.2019
ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել ցանկացած միջոցառում՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Մենք կանենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի վստահ լինենք մեր քաղաքացիների անվտանգության հարցում»,- ասել է Պոմպեոն The Laura Ingraham Show ռադիոհաղորդման եթերում՝ պատասխանելով հարցին այն մասին, թե կարո՞ղ է դիմել նախագահին Վենեսուելա զորքեր ուղարկելու խնդրանքով, եթե ամերկացի […]
08:14 25.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի կառավարության՝ երեք շաբաթով ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար անհրաժեշտ միջոցների զգալի մասը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սանդերսի խոսքերով՝ այժմ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելն ու դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հանդիպում են՝ պարզելու համար, […]