TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ամերիկացի միլիարդատերը գնել է ԱՄՆ-ի պատմության ամենաթանկ բնակարանը

07:58 25.01.2019

Ամերիկացի միլիարդատեր և Citadel Investment Group հեջ ֆոնդի հիմնադիր Քեննեթ Գրիֆինը գնել է ԱՄՆ-ի ողջ պատմության ամենաթանկ բնակարանը։ Նյու Յորքի կենտրոնում գտնվող երկնաքերում 4 հարկանի բնակարանը նրան արժեցել է 238 մլն դոլար, գրում է The New York Times-ը։ Բնակարանը գտնվում է 69 հարկանի շենքում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը գերազանցում է 2200 քմ-ը։ Շենքը նոր է, այնտեղ […]

̰
Վենեսուելայում ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 26-ի

07:44 25.01.2019

Վենեսուելայում ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է առնվազն 26 մարդ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Ոչ կառավարական OVCS կազմակերպության տվյալներով՝ խոսքը վերաբերում է այն զոհերի մասին տվյալներին, որոնց ինքնությունը պարզվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր հակակառավարական ցույցերի ընթացքում 16 զոհի մասին։ Վենեսուելայում բողոքի խոշոր ալիքը ծայր է առել հունվարի 23-ին։ Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն […]

̰
Մադուրոն մտադիր չէ լքել նախագահի պաշտոնը․ նա փակում է ԱՄՆ-ում Վենեսուելայի ներկայացուցչությունը

07:32 25.01.2019

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն որոշել է փակել ԱՄՆ-ում երկրի դեսպանատունն ու բոլոր հյուպատոսարաններն այն բանից հետո, երբ հայտարարել է Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Գերագույն դատարանում։ Մադուրոն ընդգծել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը մինչև լիազորությունների ժամկետի լրանալը՝ 2025 թվականը, և համաձայնություն է հայտնել Մեքսիկայի և […]

̰
ԱՄՆ-ը դիվանագետների մի մասին հետ է կանչել Վենեսուելայից

07:18 25.01.2019

ԱՄՆ-ը որոշել է հետ կանչել իր դիվանագետների մի մասին Կարակասի դեսպանատնից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին։ Նշվում է, որ ԱՄՆ կվերադառնան նրանք, ովքեր ներգրավված չեն առանձնապես կարևոր գործունեության մեջ։ Դիվանագիտական առաքելությունը կշարունակի աշխատանքը։ Հունվարի 23-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով Վաշինգտոնին պետական հեղաշրջում հրահրելու մեջ։ […]

̰
SHANTNEWS

20:58 24.01.2019

̰
Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ

15:33 24.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները

14:36 24.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Հայաստանի և […]

̰
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնահրկիզման փորձը

13:21 24.01.2019

Հունվարի 24-ին` ժամը 11:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված մոտ 62 տարեկան քաղաքացին Երևան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կանգնած սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Ճգնաժամային […]

̰
ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում. ՊԵԿ

11:09 24.01.2019

Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը […]

̰
Ինչպե՞ս և ե՞րբ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին

10:56 24.01.2019

Քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հրապարակվել է տեսանյութ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ: Կից ներկայացնում ենք տեսանյութը:

̰
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք առաջադրված չէ

10:44 24.01.2019

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք առաջադրված չէ: ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS-ի-ի հետ զրույցում հերքեց մամուլում այսօր հրապարակված լուրը, թե Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պահի դրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք առաջադրված չէ»,- ասաց Հարությունյանը: Հիշեցնենք, որ այսօր «ժողովուրդ» օրաթերթը գրել […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:49 24.01.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նազարբեկյան փ. 13 շենքը, Հասմիկի փողոցն ամբողջությամբ, Բաբաջանյան փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 1-4 մուտքերը, Տիգրան Մեծի պող. 36 շենքի 2 մուտք և հայփոստի […]

̰
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին կալանավորելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

09:37 24.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան: Ըստ մեզ հասած տեղեկությունների` արդեն երեք օր է՝ […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

09:25 24.01.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության […]

̰
ԱՄՆ-ում shutdown-ը կարող է ձգվել մինչև գարուն

09:12 24.01.2019

ԱՄՆ կառավարության աղբյուրները չեն բացառում, որ shutdown-ը (դաշնային կառավարության աշխատանքի մասնակի կանգը) կարող է ձգվել մինչև 2019 թվականի ապրիլ։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Դրա հետ կապված Սպիտակ տանն ընթանում է ծրագրերի որոնում, որոնք կարող են նվազագույնի հասցնել ծառայողների վրա ճգնաժամի բացասական ազդեցությունը։ Արդեն մոտ 1 ամիս է՝ դաշնային կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված […]

̰
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը դրվել է հանրային քննարկման

09:00 24.01.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Բարեկամներ, e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարությունն է։ Նախագիծը որոշ ժամանակ կմնա e-draft.am-ում, որից հետո կգնա կառավարություն, և դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարանին։ Առաջարկում ենք […]

̰
Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2016-ի պարգևատրումների ցուցակը․ «Հրապարակ»

08:51 24.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին խիստ ակտուալ է պարգևավճարների թեման։ Մենք համացանցում գտանք Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2016-ի պարգևատրումների ցուցակը, ինչից հետևում է, որ դրանք ժամանակին բաց տեղեկատվություն են եղել, և յուրաքանչյուր ոք կարող էր ծանոթանալ այդ ցանկին։ Իսկ այսօր ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ դրանք «անհատական տվյալներ» են և չեն կարող հրապարակվել։ […]

̰
Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը բացահայտել է Գևորգ Կոստանյանը․ «Ժողովուրդ»

08:40 24.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ […]

̰
Վենեսուելայի ինքնահռչակ առաջնորդը խոստացել է երկրում հասնել ժողովրդավարության

08:29 24.01.2019

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության համար և խոստացել Վենեսուելայում հասնել ժողովրդավարության։ «Վենեսուելայի անունից ես գնահատում եմ վենեսուելացի ժողովրդի կամքին աջակցելու ձեր ձգտումը»,- գրել է Գուայդոն Twitter-ում՝ ի պատասխան այն բանի, որ Թրամփը նրան ճանաչել է Վենեսուելայի «օրինական ղեկավար»։ […]

̰
Հրաձգություն ԱՄՆ-ի բանկերից մեկում․ կա 5 զոհ

08:13 24.01.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սեբրինգ քաղաքի բանկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր մի քանի վիրավորի մասին այն բանից հետո, երբ անհայտ տղամարդը պատանդառել էր SunТrust բանկի հաճախորդներին և կրակ բացել։ Չարագործը ձերբակալվել է։ Ոստիկանությունը միջադեպի փաստով հետաքննություն է սկսել։

̰
Մադուրոն սոցցանցերում զրկվել է նախագահական կարգավիճակից

07:58 24.01.2019

Facebook-ում և Instagram-ում վենեսուելացի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի պրոֆիլները զրկվել են իսկության կապույտ ստուգանշանից։ Սոցցանցերի ներկայացուցիչները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Հունվարի 23-ին Կարակասում հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր պետության ղեկավարի պաշտոնակատար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գուայդոն Վենեսուելայի նախագահն է։ Նրան աջակցություն էին հայտնել լատինաամերիկյան […]

̰
ԱՄՆ-ը չի ճանաչում դիվանագիտական կապերը խզելու Մադուրոյի լիազորությունը

07:45 24.01.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի՝ ԱՄՆ-Վենեսուելա դիվանագիտական հարաբերությունները խզելու իրավունքը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքերով՝ Մադուրոն հանդիսանում է «նախկին նախագահ», և նա նման գործողությունների լիազորություն այլևս չունի։ Բացի այդ, Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ կպահպանի Վենեսուելայի ինքնահռչակ առաջնորդ Խուան Գուայդոյի հետ։ Պոմպեոն նաև […]

̰
Վենեսուելայում ցույցերը շարունակվում են․ զոհերի թիվը հասել է 16-ի

07:30 24.01.2019

Առնվազն 16 մարդ է զոհվել Վենեսուելայում հակակառավարական ցույցերի մասնակիցների և զինվորականների բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է El Pitazo պորտալը։ Ուժայինների հետ ցուցարարների ընդհարումները մարդկային զոհերով են ուղեկցվել Ամասոնաս, Բարինաս, Բոլիվար, Պորտուգեսա և Տաչիրա նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասում։ Հունվարի 23-ին Կարակասում հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր […]

̰
Վենեսուելան խզել է դիվանագիտական կապերն ԱՄՆ-ի հետ

07:17 24.01.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տալիս երկիրը լքելու համար։ Նա հայտարարել է, որ երկիրը խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վենեսուելայի նախագահն իր կողմնակիցներին դիմել է Կարակասում գտնվող նախագահական պալատի պատշգամբից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմադիր […]

̰
Գիտության և քաղաքականության համադրությունը հատկապես կարևոր է ապագայի տեսանկյունից. Արմեն Սարգսյան

15:37 23.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին: Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ լուծումների որոնման նպատակով: Պագուոշի համաժողովները և դրա […]

̰
Ինքնաձիգով սպանության փորձ Արարատի մարզում. տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

15:21 23.01.2019

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով գնացել են գյուղի անասնագոմերից մեկի մոտ։ Հունվարի 22-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդել էին, որ անասնագոմի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան։ Արարատի ոստիկանները պարզել են, որ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը «Արարատ» բժշկական կենտրոն […]

̰
Հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը

14:20 23.01.2019

2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ: Միջոցառումների շաբաթը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մար­տա­­հրա­վեր­նե­րից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում: Ընդգրկուն ծրագիրը […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք ԶԼՄ-ների

13:50 23.01.2019

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների: Դրանց թվում են եղել` չինական CCTV -ին, ֆրանսիական Le Figaro-ն և շվեյցարական RADIO TELEVISION SUISSE (RTS)-ը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Media Leaders Briefing-ին, որի ընթացքում պատասխանել է Business Insider-ի, The New York Times -ի, գերմանական DPA-ի, ռուսական РИА Новости-ի և Daily News Egypt-ի լրագրողների հարցերին:

̰
Էլեկտրահարման եղանակով ձկնորսության ապօրինի դեպք է բացահայտվել

13:03 23.01.2019

Ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ԲԸՊՏ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները հունվարի 23-ին` ժամը 00։45-ին, Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող Արփա գետի «Պլատինա» կոչվող հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 1975 թվականին ծնված Համլետ Պ.-ին և 1967 թվականին ծնված Կարապետ Գ.-ին: Նրանք ներկայացրել են 2 ռետինե պաշտպանիչ հագուստ, […]

̰
Անցած 1 օրում բացահայտվել է հանցագործության 58 դեպք

11:01 23.01.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի մաքսանենգության 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության և փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, […]

̰
BACK_TO_TOP