TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

«Արարատ»-ը երեք նոր ֆուտբոլիստ ունի

10:53 23.01.2019

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել երեք ֆուտբոլիստի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբը պայմանագրեր է կնքել սերբ Դեյան Վուկումանովիչի, բելառուս Անդրեյ Չուխլեյի և ուկրաինացի Անդրեյ Յակովլևի հետ: Պայմանագրերը նախատեսված են մինչև այս տարվա հունիսի մեկը` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում […]

̰
Ուզբեկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին 

10:49 23.01.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: «Հարգելի Նիկոլ Վովայի,            ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առթիվ:            Ձեր հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է բարեփոխումների Ձեր ծրագրին Հայաստանի ժողովրդի լայն աջակցության մասին, որը միտված է տնտեսության կայուն զարգացմանը և երկրի բնակչության […]

̰
ՄԻՊ-ն առաջարկներ է ներկայացրել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրի վարկավորման կարգի և պայմանների վերաբերյալ

10:46 23.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է կարծիք՝ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Նախագծով սահմանվում են սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության գլխավոր քարտուղարին

10:42 23.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին, ով Երևանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է նման  միջոցառման անցկացումը Երևանում, նշել, որ բարձր է գնահատում կոմիտեի կողմից կատարվող աշխատանքները, և ԿՏՀ-ի շրջանակներում նման միջոցառումների անցկացումը, անկասկած, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:43 23.01.2019

Հունվարի 22-23-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Կաթնովջուր կոչվող հանդամասում այրվել է մոտ 3.5 հա խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավտոկայանի մոտակայքում` մոտ 800 քմ, Բերդ քաղաքի «Մափլար» կոչվող հանդամասում՝ մոտ 4000 քմ, Նավուր բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 3 մարզում

09:29 23.01.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մազմանյան փ. 10/1, 10/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խաղաղ-Դոնի փ. 23 շենքի 1-4 մուտքերը, 10։30-16։30 Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքերը, Պուշկինի փ. 52, 54 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
ՀՀ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

09:12 23.01.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Ինեսա Գաբայանն իր պարգևավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին․ «Հրապարակ»

08:51 23.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց և իրենց աշխատողներին, այլև նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։ «Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգևատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։ Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց […]

̰
«Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Հայաստանից․ «Ժողովուրդ»

08:44 23.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակություն հաստատելու նպատակով: Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգևորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգություն»-ն իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այս գործընթացներում: Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառանգությունը» որոշեց […]

̰
Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը փակել են․ «Հրապարակ» 

08:42 23.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար հարկային մարմինների կողմից տուգանվել է «Նար» ՍՊԸ-ի Ջրվեժում գտնվող դեղատունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջը։ Եվ չնայած կասեցման որոշումը կայացվել է, սակայն Սամվել Նիկոյանը, հավանաբար, տեղյակ չէր ՊԵԿ որոշման մասին և մեզ հետ զրույցում ասաց, […]

̰
«Արյունոտ» լուսնի վրա երկնաքար է ընկել

08:29 23.01.2019

Լոս Անջելեսի Գրիֆիթի աստղադիտարանի մասնագետները ֆիքսել են երկնաքարի անկում «արյունոտ Լուսնի» (գերլուսնի ամբողջական խավարում) վրա։ Եզակի երևույթը դիտվել է հունվարի 21-ի գիշերը։ Ցուցադրվող կադրերում երևում է լույսի բռնկում։ Ենթադրաբար, այն առաջացել է երկնաքարի անկման հետևանքով, որը հարվածել է Լուսնի մակերևույթին։ Գիտնականների խոսքով՝ Լուսնի վրա խառնարանների վիթխարի թիվը վառ ապացույց է այն բանի, թե որքան հաճախ […]

̰
Զինվորականների և ցուցարարների միջև բախումներ Վենեսուելայում․ կան զոհեր

08:17 23.01.2019

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են սկսվել զինվորականների և հակակառավարական ցույցի դուրս եկած բազմության միջև։ Այս մասին հայտնում է Nacional պորտալը։ Մայրաքաղաքի մի շարք շրջաններում բարիկադներ են կառուցվել, լսվում է կաթսաների զրնգոց։ Ցուցարարները Կատիա շրջանում տարբեր առարկաներ են նետել Ազգային գվարդիայի մեքենայի ուղղությամբ։ Հատուկ նշանակության ուժեր են հանվել փողոցներ։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Ընդդիմադիր […]

̰
Աբեն Պուտինի հետ խաղաղության պայմանագրի «անկեղծ» քննարկում է ունեցել

08:01 23.01.2019

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «անկեղծ» է անվանել խաղաղության պայմանագրի քննարկումը, որը կայացել է երեկ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։ Այս մասին, ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, լրագրողներին ասել է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Տակեսի Օսուգան։ Առաջնորդների հանդիպման արդյունքն է դարձել մյունխենյան անվտանգության՝ փետրվարին կայանալիք համաժողովի շրջանակում թեմայի քննարկումն ԱԳ նախարարների […]

̰
Shutdown-ը բացասաբար է ազդել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատանքի վրա

07:44 23.01.2019

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալների ասոցիացիայի նախագահ Թոմ Օ՝Քոննորը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարը («շաթդաունը») խափանում է հակաահաբեկչական գլոբալ գործողությունների և օտարերկրյա հետախուզությունների կատարումը։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։ «Հետաքննությունների դաշնային բյուրոն ֆինանսավորելու անկարողությունը խոչընդոտում է մեզ կատարելու մեր աշխատանքը, պաշտպանելու մեր երկրի բնակչությանը հանցագործներից և ահաբեկիչներից»,- նշել է Օ՝Քոննորը։ Նա […]

̰
Կոնգրեսն արգելել է Թրամփին դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ից

07:31 23.01.2019

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել պետական միջոցները Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այլ կերպ ասած՝ օրինագիծն արգելափակում է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու ֆինանսավորումը։ Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են մրցակից երկու կուսակցությունների ներկայացուցիչները։ Կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22-ը։ […]

̰
Սիրիան սպառնացել է հարվածել Թել Ավիվի օդանավակայանին

07:17 23.01.2019

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միջոցառումներ չընդունի՝ կապված Իսրայելի հարվածների հետ, Դամասկոսը կարող է ի պատասխան հարվածել Թել Ավիվի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Նա նշել է, որ այդ կերպ Սիրիան կկիրառի պաշտպանվելու  իր օրինական իրավունքը։ Ջաֆարին մեղադրել է Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդամների […]

̰
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի

17:22 22.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նա իր հարուստ փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների փոխգործակցության առավել զարգացմանն ու խորացմանը: Հայ-եգիպտական […]

̰
Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

15:09 22.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Պապիկյանին ազատել վարչապետի` հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: Մեսրոպ Պապիկյանը խորհրդական էր նշանակվել հունիսին:

̰
Նիկոլ Փաշինյանը «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության, JICA-ի և eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

15:02 22.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Հունվարի 22-ի առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային: Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի […]

̰
ՀՀ-ում Բենինի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

13:39 22.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկին (նստավայրը՝ ք. Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ՝ որպես փորձառու դիվանագետ, նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Նշելով, որ Հայաստանը ձգտում […]

̰
Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն բնապահպանության ոլորտում

12:41 22.01.2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում կրակողին և խուլիգանության ևս մեկ մասնակցի

11:17 22.01.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում խուլիգանության ժամանակ զենքից կրակոց արձակած անձը 1995 թ. ծնված Ռոբերտ Շանոյանն է, իսկ մյուս մասնակիցը՝ 1992 թ. ծնված Գարեգին Ստեփանյանը, ովքեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել […]

̰
Պետմարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ ՄԻՊ-ին ուղղվող բողոքները կրկնակիից ավելի աճել են

10:58 22.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ պատասխանելուն հետևելը: Աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաև այդ մարմինների կողմից լրագրողական հարցումների պատասխանների տրամադրման հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ, նախևառաջ կոչված է նպաստելու պետության հաշվետվողականության ամրապնդմանը, քաղաքացի-պետություն կապի ապահովմանը: Այն ներառում […]

̰
Ոստիկանները բացահայտել են «Varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները

10:56 22.01.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակերպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։ Նույն օրը Երևանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հիմնավորվել է, որ մայրաքաղաքում […]

̰
Մարուքյանը վարչապետին առաջարկել է կրճատել փոխմարզպետների թիվը

10:50 22.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` առաջարկելով կրճատել փոխմարզպետների քանակը: Այս մասին Մարուքյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և, առհասարակ, այդ հաստիքի գոյության հետ։ Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թիվը պետք է ավելացվի: Այժմ մեկի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում […]

̰
Այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց

10:45 22.01.2019

Այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ 23 լիցքավորման կայանով, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում: Կառավարությունը հավանություն է տվել 2019թ․-ի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների և մոտոցիկլետների (ոչ հիբրիդային) ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին: Արտոնությունը գործելու է մինչև 2022թ․-ի հուլիսի 1-ը: https://www.facebook.com/armgovernment/videos/342718356572266/

̰
Վրաստանում H1N1 վիրուսից մահվան 19-րդ դեպքն է գրանցվել

10:37 22.01.2019

Վրաստանում գրանցվել է H1N1 վիրուսի պատճառով մահվան 19-րդ դեպքը: Վերջին դեպքը գրանցվել է Քութաիս քաղաքի հիվանդանոցում: Զոհը 32-ամյա կին է: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն: Նրան հիվանդանոցում ենթարկել են կեսարյան հատման: Կնոջ կյանքը փրկել չի հաջողվել, երեխայի վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդացության ցուցանիշը նվազել է՝ 100 հազար մարդու հաշվով հասնելով 253-ի:

̰
Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ. անորոշ վիճակ է նաև շախմատի առումով. «Փաստ»

10:28 22.01.2019

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում բավական խառն են: Այստեղ ընդհանուր առմամբ դժգոհություն կա նախարարից, կա նաև անորոշություն մի շարք կարևորագույն խնդիրների շուրջ, որոնց դեռ հարկ կլինի անդրադառնալ: Առկա խնդիրներից մեկը ներկայումս վերաբերում է դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային: Մեր աղբյուրների պնդմամբ՝ դեռևս չեն կարողանում հստակ կողմնորոշվել՝ ինչպես վարվել. մի կողմից՝ առկա է ոչ […]

̰
Էրդողանը մի զանգով հարսնացուի հարց է լուծել

09:57 22.01.2019

Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրության նախապատրաստական աշխատանքների և իրենց թեկնածուին որոշելու համար Սամսունում գտնվող Ռեջեփ Թայիփ էրդողանին երիտասարդ մի բժիշկ դիմել է անսովոր խնդրանքով, հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանը չի մերժել խնդրանքը և, տեսախցիկների առջև զանգահարելով նրա սիրած աղջկա հորը, բարեխոսել է երիտասարդ բժշկի համար։ Աղջկա հայրը տվել է իր համաձայնությունը, Էրդողանն էլ հորդորել է, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

09:33 22.01.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված  289 բեռնատար:

̰
BACK_TO_TOP