09:20 22.01.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տիգրան Մեծի պող. 36 շենքի 10, 12 մուտքերը, 10։30-16։30 Թաիրովի փ. 5-47 սեփական տները, Նորագյուղ 87-346 սեփական տները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կողբացի փ. 30 շենքը, Տերյան փ. 3, 3Ա շենքերը […]
09:06 22.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մնացածի համար՝ փակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:54 22.01.2019
Հունվարի 22-ին՝ ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ., 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
08:43 22.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ոստիկանապետ կնշանակվի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների ընթացքից»:
08:27 22.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռևս չի նշանակվել։ Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է, սակայն նոր կառավարության անդամ չնշանակվեց։ Չնայած կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էներգետիկայի նախարարությունը նախատեսվում է միավորել տարածքային կառավարման կամ բնապահպանության նախարարության հետ, սակայն նախարար, փաստորեն, այլ անձ նշանակվեց։ Իսկ Վանեցյանի […]
08:12 22.01.2019
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։ Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Գոյություն ունեցող որոշ խնդիրների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: […]
08:01 22.01.2019
Իրանը պատրաստ է պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է NEWSru.co.il-ը։ «Մեր զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին։ Մենք պատրաստ ենք օրվան, երբ թշնամին կոչնչացվի»,- ասել է իրանցի գեներալը՝ մեկնաբանելով Սիրիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Նրա խոսքով՝ Իսրայելի նկատմամբ հաղթանակը կազատի Սիրիային իսրայելական […]
07:46 22.01.2019
ԱՄՆ-ում 101-ամյա տատիկը, որը Միսսիսիպի նահանգի Մորգանթաուն քաղաքի բնակչուհի է, որսի ժամանակ մեկ կրակոցով 2 եղնիկ է սպանել։ Այս մասին հայտնում է WHNT-TV հեռուստաալիքը։ Բերտա Վիկերսը թաքստոցում է եղել, երբ մոտակայքում եղնիկ է հայտնվել, սակայն նա չի կրակել՝ սպասելով ավելի խոշոր որսի։ Այն բանից հետո, երբ նրա տեսադաշտում մեծ եղնիկ է հայտնվել, նա որոշել է […]
07:34 22.01.2019
Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են գիտնական Հե Ցզյանկուի հայտարարությունը՝ գենետիկորեն մոդիֆիկցված երեխաների ծննդյան փաստի մասին և մեղադրել մասնագետին մի շարք չինական օրենքների խախտման մեջ։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։ Չինաստանի քննչական մարմինները վստահ են, որ գիտնականի գործողությունները պայմանավորված են անձնական փառքի և շահի հասնելու ցանկությամբ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ գիտնականն ինքնակամ, […]
07:17 22.01.2019
Ձեռնարկատեր, սուրճի վաճառքի Starbucks ցանցի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը դիտարկում է ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես անկախ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը։ Նա կարող է նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցել 2020 թվականին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով գործարարի շրջապատին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Շուլցը մտածում է իր ապագայի և այն մասին, թե ինչպես կարող է լավագույնս ծառայել երկրին։ […]
16:40 21.01.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 302 դեպք, որից 163-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 90 կենցաղային կանչ, 87 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 31 դեպք: […]
11:29 21.01.2019
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի հարցով «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման հետ: Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վկայում են ազատությունից […]
11:15 21.01.2019
ԱԺ-ից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Նախատեսվում […]
11:11 21.01.2019
Արցախի Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից հունվարի 20-ին՝ ժամը 22:07-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ շրջանի Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Շահումյանի ՇԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու […]
11:04 21.01.2019
Իրավապահ մարմիների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի […]
09:55 21.01.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 267 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:
09:43 21.01.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սպորտի և Թերլեմեզյան փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Սարի թաղ 18-28 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Իսահակյան փ. 28 շենքը, Կորյունի փ. 19Ա, 23 շենքերը, Տերյան փ. 44 շենքը, 11։00-15։00 Նոր-Նորքի […]
09:29 21.01.2019
Հունվարի 21-ին՝ ժամը 00:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող «Կերամիկա» խանութի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է Լենինգրադյան փողոցի թիվ 4/14 հասցեում գտնվող «Բրուտ» հուշանվերների խանութի տանիքը՝ […]
09:14 21.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 09։00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը 09։00-ն, կդադարեցվի Մեղրի քաղաքի և Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:58 21.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:46 21.01.2019
Իտալական «5 աստղի շարժում» կուսակցությունը հանդես է եկել երկրների դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով, որոնք շարունակում են գաղութացնել Աֆրիկան։ Խոսքը մասնավորապես Ֆրանսիայի մասին է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի փոխվարչապետ և տնտեսական զարգացման, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Լուիջի Դի Մայոն։ Նրա խոսքերով՝ Միջերկրական ծովում տեղի ունեցողը (ներգաղթյալների հոսքն ու մարդկանց մահվան դեպքերը-խմբ․) աֆրիկյան […]
08:30 21.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 21-ին՝ ժամը 09։00-14։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հրազդանի 35, 36, 37, 38, 39, 41, 42, Սյունյաց 15, Սայաթ-Նովայի 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, Շինարարների 2, 30, 32, 34, 36, 38, 40, 57, Նալբանդյան 27, 29, […]
08:17 21.01.2019
2018 թվականին Չինաստանի բնակչության թիվն ավելացել է 5․3 միլիոնով՝ հասնելով 1 մլրդ 395 միլիոնի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալներին։ 2017 թվականին Չինաստանի բնակչությունն աճել էր 7․37 միլիոնով։ Արական սեռի բնակիչների թիվը կազմում է 713.51 մլն, իսկ իգական սեռի բնակիչներինը՝ 681․87 մլն։ 249․49 մլն բնակչի տարիքն անցնում է […]
08:04 21.01.2019
Վերջին 10 տարում միլիարդատերերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2018 թվականի դրությամբ հասնելով 2208-ի։ Իսկ նրանց կարողությունն օրական աճել է 2․5 մլրդ դոլարով։ Այս մասին է վկայում միջազգային բարեգործական և մարդասիրական Oxfam կազմակերպության հետազոտությունը, որը պատրաստվել է Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին, փոխանցում է RIA Novosti-ն։ Կազմակերպության տվյալներով՝ այդ խմբի կարողության աճը մեկ տարում կազմել […]
07:51 21.01.2019
Մալիի Ագելհուկ քաղաքում ահաբեկիչները հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ճամբարի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել են 10 խաղաղապահներ, որոնք եղել են Չադից։ Հաղորդվում է առնվազն 25 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Հարձակումն իրականացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող գրոհայինները։ MINUSMA առաքելության խաղաղապահները վճռական պատասխան են հասցրել հարձակվողներին՝ սպանելով նրանցից մի քանիսին։ ՄԱԿ-ի […]
07:33 21.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 21-ին խորհրդարանին կներկայացնի Brexit-ի հարցով թարմացված պլան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված է «պլան Բ»-ն հնչեցնել այն բանից հետո, երբ ԵՄ-ի հետ համաձայնեցված նախորդ գործարքն աջակցություն չստացավ երկրի խորհրդարանի կողմից։ Նոր պլանից մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ նա ստիպված […]
07:17 21.01.2019
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը կառավարվող հրթիռներով զանգվածային օդային հարված են հասցրել Դամասկոսին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակն իր թվիթերյան էջում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական տարածքում իրանական «Ալ-Կուդս» ուժերի թիրախներին։ Այդկերպ իսրայելցի զինվորականները նախազգուշացում են արել Սիրիայի զինված ուժերին իսրայելական տարածքներին կամ ուժերին վնաս հասցնելու փորձերի հետ կապված։ […]
21:23 20.01.2019
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Click to pray («Սեղմիր՝աղոթելու համար») հարթակի գործարկման մասին։ Ռեսուրսը կունենա բջջային հավելվածի տեսք, սոցցանցերում կներկայացվի հանրույթների ձևաչափով։ Հովվապետը մշակումն անձամբ է ներկայացրել կիրակնօրյա քարոզի ժամանակ։ Նա նշել է, որ այսօր շփման հնարավորություններն ընդլայվել են շնորհիվ համացանցի և սոցցանցերի։ «Կոչ եմ անում Ձեզ՝ հատկապես երիտասարդությանը, ներբեռնել հավելվածն ու շարունակել աղոթել ինձ […]
21:06 20.01.2019
«Բնապահպանի տուն» բնապահպանական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոմանք ծառերի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից։ «Մենք ձեր ոտքերն ենք նման ձևով վառելու։ Նման դեպքեր շատ են եղել։ Ուղիղ երկու շաբաթ առաջ մխում էին Թեղուտ գյուղից վերև ընկած անտառները։ Դրանից առաջ էլ նույն ձևով վերացրել էին Շամախյան տեղամասի հետքերը։ Այն, […]
20:47 20.01.2019
Ֆրանսիայում հունվարի 19-ին «դեղին բաճկոնների» ցույցերի ժամանակ մոտ 300 մարդ է ձերբակալվել։ Այս մասին այսօր BFM TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունիեսը։ Նրա խոսքով՝ իրավապահները բախվել են «չտեսնված բռնության», այդ իսկ պատճառով ռետինե փամփուշտների օգտագործումն արդարացված է։ «Եթե ոստիկանությունը դրանք չկիրառի, չի կարողանա պայքարել բռնության այդ ալիքի դեմ»,-պատասխանել է պետքարտուղարը։ Հունվարի 19-ին […]