TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

10:43 07.01.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

̰
SHANTNEWS

10:26 07.01.2019

̰
Հրդեհ Խոր Վիրապ վանքի մոտ գտնվող հացատանը

09:50 07.01.2019

Հունվարի 7-ին՝ ժամը 21:19-ին ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոր Վիրապ վանքի մոտակայքում հացատուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:57-ին, մարվել՝ 22:57-ին: Այրվել են Արաբոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նռամե» հացատան (սեփականատերը՝ Հ. Մ.)՝ փայտյա կառուցատարրերով պատրաստված վագոն-տնակն ու գույքն՝ […]

̰
Ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայերի անուններով․ ղազախական ընդդիմադիր ալիք

09:27 07.01.2019

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են Ամանորի գիշերը ծավալվել իրադարձությունները ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ և ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ չեչեններ: Ներկայումս 2 հայ և 1 ղազախ կա ձերբակալված: Եվս 1-ը հետախուզման մեջ է գտնվում: Ղազախական ընդդիմադիր […]

̰
Աբովյանում կրակել են շան և նրա 1 ամսական ձագերի վրա

09:20 07.01.2019

Աբովյան քաղաքում կրակել են շան և նրա ձագերի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել «Դինգո» թիմը: «Աբովյան քաղաքում տեղի ունեցած շների սպանդի հետքերով գնացինք ու գտանք կրակողին: Նա ոչ միայն կրակել էր մեծ շանը, այլ նաև նույն զենքից (նույնանման փամփուշտ) աղբամանի մոտ կրակած էին ընդամենը 1 ամսական 4 ձագեր: Ձագերից երկուսը կենդանի […]

̰
Հյուսիսային Կորեան պահանջել է դադարեցնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները

09:03 07.01.2019

Հյուսիսային Կորեայի իշխանությունները պահանջել են Հարավային Կորեայից և ԱՄՆ-ից հրաժարվել Կորեական թերակղզում համատեղ զորավարժությունների անցկացումից։ Ինչպես գրում է ժողովրդական հանրապետության «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթը, դա «պարզ կերպով խոստացվել էր Հյուսիսի և Հարավի բանակցությունների ժամանակ»։ Հարավային Կորեան նաև պետք է հրաժարվի օտարերկրյա զենքի նոր մատակարարումներից, փոխանցում է ТАСС գործակալությունը։ 2018 թվականին պետք է կայանային ԱՄՆ-Հարավային Կորեա […]

̰
Հայտնի են դրամատիկ ժանրի լավագույն դերասանն ու դերասանուհին․ «Ոսկե գլոբուս»

08:42 07.01.2019

Հոլիվուդում ընթանում է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 76-րդ արարողությունը։ Դրամատիկ ժանրի լավագույն դերասանուհի է ճանաչվել Գլեն Քլոուզը՝ «Կինը» ֆիլմում դերակատարման համար։ Նրա հետ այդ անվանակարգում մրցել են Նիկոլ Քիդմանը, Մելիսա Մաքքարթին, Լեդի Գագան, Ռոզամունդ Փայքը։ Սա Քլոուզի համար երրորդ «Ոսկե գլոբուս»-ն է։ Մրցանակը ստանալով՝ նա կանանց ինքնավստահության կոչ է արել։ Ռամի Մալեկը «Ոսկե գլոբուս» է նվաճել «Դրամատիկ ժանրի լավագույն դերասան» […]

̰
Դուբայի բնակելի երկնաքերում հրդեհ է բռնկվել

08:26 07.01.2019

Դուբայի բնակելի The Torch («Ջահ») երկնաքերում, որը գտնվում է զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող Dubai Marina շրջանում, հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է National պարբերականը, բռնկումը սկսվել է մարզասրահի շոգեբաղնիքում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Աշտարակի բոլոր բնակիչները տարհանվել են։ Նշվում է, որ երկնաքերը բռնկվել է իր գոյության պատմության մեջ երրորդ անգամ։ Անցած անգամ […]

̰
Հայտնի են դարձել երկրորդ պլանի լավագույն դերասանն ու դերասանուհին․ «Ոսկե գլոբուս»

08:14 07.01.2019

Ամերիկացի Մահերշալա Ալին «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Կանաչ գիրք» ֆիլմում դերակատարման համար։ Ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելիի ֆիմը պատմում է հայտնի ջազ դաշնակահար Դոն Շիրլիի և նրա վարորդ-թիկնապահի ճանապարհորդության մասին։ 1962 թվականին նրանք օգտվել են «Կանաչ գրքից», որտեղ նշված են եղել աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել […]

̰
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Ոսկե գլոբուս»-ի արժանացավ մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը

08:01 07.01.2019

Մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Հռոմ» ֆիլմի վրա կատարված աշխատանքի համար։ Հոլիվուդում անցկացվող 76-րդ մրցանակաբաշխության արարողությունը հեռարձակում է NBC-ն։ Ֆիլմը պատմում է 1970-ականներին մեքսիկական մի ընտանիքի դրամատիկ ճակատագրի մասին։ Ֆիլմը «Ոսկե գլոբուս» է ստացել նաև «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ «Սարդ-մարդ․ Տիեզերքի միջով» մուլտֆիլմը լավագույնն է ճանաչվել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության […]

̰
Ճապոնիան երկրից դուրս գալու հարկ է սահմանել

07:43 07.01.2019

Հունվարի 7-ից Ճապոնիայում սահմանվում է 1000 իենի չափով (9.2 դոլար) նոր հարկ՝ ինքնաթիռով կամ նավով երկիրը լքողների համար։ Այս մասին հայտնում է Nikkei Asian Review-ն։ Նշվում է, որ հարկը կկցվի տոմսերի արժեքին։ Կհարկվեն ինչպես Ճապոնիայի քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները, որոնք լքում են երկիրը։ Բացառություն է նախատեսված միայն նրանց համար, ովքեր երկրում պետք է կատարեն ժամանակավոր […]

̰
Մայքլ Դուգլասը 4-րդ անգամ դարձավ «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր

07:31 07.01.2019

Ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը «Ոսկե գլոբուս» է ստացել «Կոմինսկիի մեթոդը» կատակերգական հեռուստասերիալում գլխավոր դերի համար։ Հեղինակավոր կինոմրցանակի հանձնման արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում։ Դուգլասից բացի, «Հեռուստասերիալի, կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգի համար պայքարել են նաև Ջիմ Քերին, Սաշա Բարոն Քոենը, Դոնալդ Գլովերը և Բիլ Հեյդերը։ Դուգլասն արձանիկը ստանում է ոչ առաջին անգամ։ Իր առաջին […]

̰
Երկրաշարժ Իրանում․ տուժել է մոտ 75 մարդ

07:18 07.01.2019

Մոտ 75 մարդ է տուժել Իրանի արևմուտքում՝ իրաքյան սահմանից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժը եղել է 5․5 մագնիտուդով։ Բոլոր տուժածները Կերմանշահ նահանգից են։ Նրանց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։ Բուժօգնության ցուցաբերումից […]

̰
Մեր եղբայրական ժողովուրդները մշտապես ապրել են ու կապրեն խաղաղ ու բարեկամաբար․ Ղազախստանի հայեր

21:59 06.01.2019

Հայկական սփյուռքը դիմել է ղազախական Կարագանդայի բնակիչներին․ «Կարագանդայի մարզի հայկական սփյուռքը խորապես ցավում է հունվարի 1-ին երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի համար, որը մարդկային կյանք է խլել։ Ցավոք սրտի, այդ միջադեպին մասնակցություն են ունեցել հայեր։ Մենք սգում ենք, անկեղծորեն խորին ցավակցություն հայտնում զոհված երիտասարդի ընտանիքին ու մտերիմներին և ներողություն խնդրում։ Մենք դատապարտում ենք մեղավորներին և […]

̰
Մեծամասշտաբ ծառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում․ Բնապահպանի տուն

21:23 06.01.2019

Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջն ահազանգում է ապօրինի ծառահատումների մասին․ ««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան:  Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս […]

̰
Չի կարելի մարդուն դատապարտել ցմահ ազատազրկման ու ջնջել նրան, մեկընդմիշտ մոռանալ․ իրավապաշտպանը՝ Արմենակ Մնջոյանի մահվան մասին

21:10 06.01.2019

Հասարակական գործիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է Արմենակ Մնջոյանի մահվան դեպքին։ «Ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանը մահացավ կալանավայրում։ Ես նրան վաղուց էի ճանաչում, իսկ դատապարտվելուց հետո, երբ դեռ իմ մուտքը կալանավայրեր արգելված չէր, մի քանի անգամ այցելել եմ։ Մնջոյանի մահը պետք է որ ստիպի մեր իշխանություններին ու նաև հասարակությանը մեկ անգամ ևս անդրադառնալ ցմահ դատապարտվածների […]

̰
132-րդ կաթողիկոսի գահակալությունը կապ ունի՞ պատգամավորների թվի հետ

20:46 06.01.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր գրառում է կատարել պատգամավորների թվի վերաբերյալ․ «ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումից, ավելի կոնկրետ նոր խորհրդարանի պատգամավորների թվի հայտնի դառնալու պահից սկսած մտածում եմ հրապարակեմ, թե ոչ այս պատմությունը: Ինչպես գիտեք նախորդ խմբագրման Սահմանադրությամբ խորհրդարանն ուներ 131 պատգամավոր: Լրագրող աշխատած տարիներիս Սահմանադրության նախագծի մշակմանն […]

̰
Հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ է դիմել շնչառական վարակներով 526 հիվանդ

20:04 06.01.2019

Հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ է դիմել շնչառական վարակներով 526 հիվանդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը և տոնական օրերը, այսօր այցելել ենք Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։ Ես եղել եմ Նորք […]

̰
Ֆրանսահայ Ջեյմ Մարկոսյանին Արցախում ծեծի ենթարկելու լուրը կեղծ է. Արցախի ՄԻՊ

19:48 06.01.2019

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկությանը, թե Արցախում ծեծի են ենթարկել համասեռական Ջեյմ Մարկոսյանին: «Քիչ առաջ մի անհայտ ֆեյսբուքյան էջ կեղծ լուր է հրապարակել, իբր թե «Արցախում դաժան ծեծի են ենթարկել ֆրանսահայ, Ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ համասեռամոլ Ջեյմ Մարկոսյանին»: Լուրը որոշ լրատվամիջոցներ սկսել են տարածել՝ առանց ստուգելու դրա ճշմարտացիությունը: 1. […]

̰
Աֆղանստանի ոսկու հանքում փլուզումը 40 մարդու կյանք է խլել

19:39 06.01.2019

Աֆղանստանի ոսկու հանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել է 40 մարդ։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով Բադահշան նահանգի պատգամավորներից մեկին։ Փլուզումը տեղի է ունեցել հենց այդ նահանգում։ Զոհվել են անօրինական արդյունահանմամբ զբաղվող տեղի բնակիչները։ Փրկել հաջողվել է 15 մարդու, սակայն նրանցից շատերը ծանր վիճակում են գտնվում։ Փլուզման պահին հանքում ավելի քան […]

̰
Էլի ուշացանք․ ես ամաչում եմ որպես պատգամավոր և որպես քաղաքացի․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արմենակ Մնջոյանի մահվան մասին

19:19 06.01.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարել է Արմենակ Մնջոյանի մահվանը։ «ԷԼԻ ՉՀԱՍՑՐԵՑԻՆՔ, ԷԼԻ ՈՒՇԱՑԱՆՔ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Հայրենասեր մարդ, բացառիկ մտավորական, մարդ, ում համար ամենակարևորը հայրենիքն էր, ազատությունը, արդարությունը։ Ցանկացած խոսք այլևս ավելորդ է, ցանկացած արդարացում այլևս անիմաստ է, ցանկացած զղջում այլևս նման է անամոթության։ Ես ամաչում եմ որպես պատգամավոր և որպես […]

̰
Թոմ Քաթինան այսօր կնոջ հետ եղել է Սուրբ Գայանե եկեղեցում

19:01 06.01.2019

«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան այս օրերին Հայաստանում է։ Նրան նկատել են Սուրբ Գայանե եկեղեցում՝ կնոջ հետ օրհնված ջրի հերթում սպասելիս։ Այս մասին հայտնում է News.am-ը։ Զույգը Սուրբ Գայանե եկեղեցում զրուցել է հավատացյալների հետ ու լուսանկարվել։

̰
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել

18:56 06.01.2019

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական աղջնակ է մահացել։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Երեխայի հայրը դիմել է իրավապահներին՝ մեղադրելով բժիշկներին անփութության մեջ։

̰
Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել․ Հովհաննես Մանուկյան

18:48 06.01.2019

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ղազախստանում հայերի մասնակցությամբ միջադեպից ու դրան հաջորդած հակահայկական ցույցին․ «Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով: Իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում պայթյունավտանգ է: Ընդդիմադիր ուժերը այս բողոքի […]

̰
Վարդգես Գասպարիի բոլոր ահազանգերին օրինական ընթացք է տրվել. Ոստիկանություն

18:35 06.01.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Վարդգես Գասպարիի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, իբր իրավապահների հանցավոր անգործության զոհ են դարձել շենքի ամենատարեց և անպաշտպան բնակիչները։ Գրառման մեջ ասվում է, որ օգտատիրոջ 80-ամյա հարևանի բնակարան են ներխուժել ագրեսիվ անձիք և դաժան ծեծի ենթարկել նրան և նրա տիկնոջը։ «Մեր բակում առկա իրավիճակի և […]

̰
Հրդեհ Վանաձորի կարի արտադրամասում

18:20 06.01.2019

Հունվարի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող կարի ֆաբրիկայի երկրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց 14 հասցեում գործող «Բազում Ֆիրմա» կարի արտադրական ձեռնարկության պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Տոնական օրերին ավտովթարների հետևանքով զոհվել է 5 մարդ

18:04 06.01.2019

Ճանապարհային ոստիկանության կազմակերպած և իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում տոնական օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով այս տարի ունենք 6-ով պակաս մահվան ելքով պատահար. մինչ հունվարի 5-ի ժամը 15.00-ի դրությամբ՝ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 5 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զոհվել էր 11 մարդ’ 6-ով ավելի։ Ի դեպ, 2018 թվականին Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թիվը գերազանցում է […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար

16:13 06.01.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է:

̰
Արագած-Արթիկ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

16:08 06.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների […]

̰
Ղազախստանում հայերի դեմ ցույց է անցկացվել

16:00 06.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի դեմ ցույց է անցկացվել։ Այս մասին տեսանյութ է տարածել Caspian Fire յութուբյան ալիքը։ Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էրտեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։ Սպանության կասկածյալներից 3-ը հայեր են։  

̰
BACK_TO_TOP