18:35 06.01.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Վարդգես Գասպարիի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, իբր իրավապահների հանցավոր անգործության զոհ են դարձել շենքի ամենատարեց և անպաշտպան բնակիչները։ Գրառման մեջ ասվում է, որ օգտատիրոջ 80-ամյա հարևանի բնակարան են ներխուժել ագրեսիվ անձիք և դաժան ծեծի ենթարկել նրան և նրա տիկնոջը։ «Մեր բակում առկա իրավիճակի և խուլիգանությունների մասին ոստիկանությանը ես արդեն 3 ամիս բողոքում եմ, բայց ապարդյուն…»,- հայտնում է Վարդգես Գասպարին:
Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ ասվում է․
«Նախ տեղեկացնենք, որ տարածքը սպասարկող՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում օրինական ընթացք են տրվել թե՛ հրապարակման մեջ հիշատակվող տարեց քաղաքացու, թե՛ Վարդգես Գասպարիի բոլոր ահազանգերին և հաղորդումներին։ Առանձին դեպքերով կան և՛ նախապատրաստված նյութեր, և՛ հարուցված քրեական գործեր։
Հրապարակման մեջ նկարագրվող դեպքի վերաբերյալ․
Հունվարի 2-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, ոստիկանության Կնտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Դեմիրճյան 17 շենքի բնակիչ, 79-ամյա Հ․ Մ․-ն և հայտնել, որ իրենց հարևան բակերից մի քանի երիտասարդներ, ում ինքը միշտ նկատողություն է անում բնակիչների հանգիստը խանգարելու համար, այսօր իր տանն իրեն ծեծել են:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած ծառայողներին Հ. Մ․-ն հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18.35-ին, 16-ամյա Հ․ Գ․-ն իր բնակարանում հարվածներ է հասցրել իր գլխին՝ պատճառելով վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 16-ամյա Հ. Գ․-ն հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ին 79-ամյա Հ. Մ․-ն վիճել է իր հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...