14:33 04.01.2019
Հունվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տղամարդու դիակ կա:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ հունվարի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Շահումյան գյուղի բնակիչ Վարդան Ո.-ն իր «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով հիշյալ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Մասիս գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Գագիկ Կարապետյանին: Վրաերթի հետևանքով ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Նույն օրը՝ ժամը 17:25-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները Վարդան Ո.-ին բերման են ենթարկել և ներկայացրել Արարատի մարզային քննչական վարչություն:
Մեքենան տեղափոխվել է Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն:
https://www.facebook.com/www.police.am/posts/2191457397541178?__xts__[0]=68.ARAnSx7MMAyvTajWebdXUPPixiR7s8VKh6K_iX5NCaZhEbeyantpaQaKeAteB-bdQ3I3mxfIiZdFMzEnNiYImEZ45NMrZ_E0B_tG8vyHA2kw5Ug4-_pqDynVFBs-qgWQCz_OtFNxkhWhHkBxlWg-nXmvljS-H1xM3iywJeQJ9h8cRdJRTQLYi8qtTtBPk0ZG3JxgboBeHNWfnDtPe80Tnk0rZ1fL_WG_ITd4v3YywOYBcInz1zszA3jPxbWXZIGLA4zDHkQhLcaYQCY4Naa2Lx6c-SPE4_ZrI82qQ78I0FsNlZCX2JW5rnl6BIQqGYrUNaAclGluWY7S382rYei8DfCiSg&__tn__=-R
13:48 05.07.2025
40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
13:34 05.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...
13:20 05.07.2025
Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, […] ...
13:11 05.07.2025
Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր […] ...
13:00 05.07.2025
«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է «Պալմեյրասին»։ Կիսաեզրափակիչում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին։ ...
12:50 05.07.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել էԳողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...