TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը

17:01 06.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում: Նիկոլ Փաշինյանը շրջել է հյուպատոսության նոր շենքի տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար

16:54 06.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, բեռնատարների համար լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի երդման արարողություն

16:51 06.12.2018

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել իր պատասխանատու աշխատանքում:

̰
Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում այցելել է հայկական եկեղեցի, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

16:49 06.12.2018

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին: «Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ […]

̰
Դեկտեմբերի 5-6-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք

16:14 06.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5- 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, խարդախության 7, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 4-ական, կաշառակերության ու ծեծի 3-ական, անձի առևանգման, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, իշխանության […]

̰
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսումը

15:59 06.12.2018

Որևէ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում հանգեցնում է այդ կերպ ձեռքբերված տեղեկությունների օգտագործման անթույլատրելիության: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը երեկ վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման հրապարակման վերաբերյալ։ «ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են […]

̰
Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք արդեն իսկ կարող են օգտվել տեսազանգի հնարավորությունից

15:35 06.12.2018

2018 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արդարադատության […]

̰
Գազի արտահոսքի պատճառով Երևանում մայրն ու երկու երեխաները թունավորվել են

15:02 06.12.2018

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22։55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2012 թ. ծնված Էլեն Շ.-ն, 2014 թ. ծնված Նատալի Շ.-ն և նրանց մայրը՝ 1995 թ. ծնված Հասմիկ Վ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 15։00-ին, բնակարանի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից գազի […]

̰
Նախագահ Սարգսյանն այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն

14:51 06.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն: Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ: Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին, զրուցել աշխատակիցների հետ: Նշելով, որ […]

̰
Վերացվել են ներմուծման սահմանափակումները Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից

14:03 06.12.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները: Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման […]

̰
Դանակահարություն մայրաքաղաքի Տերյան փողոցի ակումբներից մեկում

13:57 06.12.2018

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 03։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։00-ին, նշված […]

̰
Վաշաձեն կաշխատի Պորոշենկոյի նախընտրական շտաբում

13:55 06.12.2018

Վրաստանի ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի պետ Գեորգի Վաշաձեն աշխատելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախընտրական շտաբում: Այս մասին տեղեկացնում է «Մաեստրո» հեռուստաընկերությունը. փոխանցում է «Ալիք Մեդիա»-ն: Վաշաձեն հեռուստաընկերությանը հայտնել է, որ թեև իրեն առաջարկում են Ուկրաինա տեղափոխվել, սակայն ինքը մնալու է Վրաստանում և այստեղից է օգնելու Ուկրաինայի նախագահին: Նշենք, որ Պորոշենկոն և […]

̰
Տղամարդը վնասվածքներ է ստացել ինքնաշեն վառարանի պայթելու հետևանքով

13:33 06.12.2018

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի պոլիտրավմա» վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել 1959 թ. ծնված Գևորգ Ս.-ին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գևորգ Ս.-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իր տանը, ինքնաշեն վառարանի պայթելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են […]

̰
Նախագահ Սարգսյանի և Գերմանական Կարմիր խաչի նվիրատվությունների կտրոնները հանձնվել են Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնին

13:19 06.12.2018

Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան: Գերմանական Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը: Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Գյումրիի «Բեռլին» բժշկական […]

̰
ՀՔԾ-ն ավարտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը

11:19 06.12.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, […]

̰
Տեխզննությամբ զբաղվող ընկերությունները որպես պետությանը պատճառված վնաս փոխհատուցել են ավելի քան 598 միլիոն դրամ

11:14 06.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերություններում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի  բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ ՀՀ […]

̰
Սուրեն Սահակյանը պատասխանել է երեկվա բանավեճից հետո իրեն ուղղված քննադատություններին

11:00 06.12.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը պատասխանել է երեկվա բանավեճից հետո իրեն ուղղված քննադատություններին․ «Հարգելիներս, քանի որ մեր կուսակցության հիմնական ընտրողը, մեծ հավանականությամբ, գրանցված ա նաև ՖԲ-ում, ուստի հարկ եմ համարում պատասխանել երեկվա բանավեճի հետ կապված նրանց կողմից հնչեցված մի քանի խումբ քննադատությունների։ Կարող եք սա ընդունել նաև որպես հանրային հաշվետվություն ։) Քրտնելու մասին․Վերջին […]

̰
Կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի

10:41 06.12.2018

Դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողությունը կսկսվի ժամը 11:00-ին:

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

10:38 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Մաստարայի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Նախընտրական մեծ բանավեճը պետք է օրենքով ամրագրվի որպես պարտադիր պայման․ Փաշինյան

10:36 06.12.2018

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով նախընտրական մեծ բանավեճը պետք է նոր նախընտրական օրենսգրքով ամրագրվի որպես պարտադիր պայման։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա […]

̰
Կապան քաղաքի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

10:33 06.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 7-ը ժամը 12։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:31 06.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) – Կոբի ճանապարհատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը, երթևեկությունը կդադարեցվի բոլոր տեսակի […]

̰
ԱԺ-ում կրկին քվորում չի ապահովվել

10:15 06.12.2018

Արդեն 3-րդ օրն է՝ ԱԺ-ն փորձում է քվորում ապահովել նիստի անցկացման համար, սակայն այսօր կրկին դա չի հաջողվել։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։ Oրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Հիշեցնենք, որ […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը․ «Փաստ»

10:07 06.12.2018

«Փաստ» թերթը գրում է. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան: Հայկ Սարգսյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից […]

̰
Ինչպես են պատրաստվում քաղաքական ուժերը պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսության զարգացման համար

09:57 06.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները ներկայացրին կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսության զարգացման իրենց տեսլականները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները խոսեցին Առաջին ալիքի եթերում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում: «Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք մեր […]

̰
ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը

09:48 06.12.2018

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեցին ընտրապայքարում ներգրավված ուժերի ցուցակները գլխավորող քաղաքական գործիչները՝ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, […]

̰
Ճապոնիայում միմյանց են բախվել ամերիկյան երկու ինքնաթիռներ

09:41 06.12.2018

Ճապոնիայում միմյանց են բախվել ամերիկյան երկու ինքնաթիռներ։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է փրկել ամերիկացի մեկ զինծառայողի։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռներում եղել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Մնացած 6 անձանց որոնումները շարունակվում են։ Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը դեպքի վայր է ուղարկել 6 պարեկային նավ։ Ճապոնիայի կողմից որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է նաև մեկ ինքնաթիռ։ Դեպքը […]

̰
Շոն Փենը փաստագրական ֆիլմ է նկարահանում սպանված սաուդցի լրագրողի մասին

09:35 06.12.2018

Ամերիկացի հայտնի դերասան Շոն Փենը պատրաստվում է Թուրքիայում դաժանորեն սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի մասին փաստագրական ֆիլմ նկարել։ Իր նկարահանող թիմի հետ Թուրքիայում գտնվող Փենն արդեն հասցրել է նկարահանումներ կատարել դեպքի վայրում՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, հայտնում է Ermenihaber-ը։ Օսկարակիր դերասանը Թուրքիայում հանդիպել է դեպքի հետ որոշակի առնչություն ունեցող մի շարք անձանց հետ։ Նա պատրաստվում […]

̰
Միսկրծոցի․ մարզերում թեժ ընտրապայքար է ծավալվել. «Հրապարակ»

09:22 06.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզչական վերջին շաբաթում էլ ավելի է սրվել պայքարը ոչ միայն «Իմ քայլ»-ի ու ՀՀԿ-ի միջև, այլև «Իմ քայլ»-ի ռեյտինգային թեկնածուների, որոնք փորձում են մարզերում «տոկոսներ խփել», որ մնան մարզպետ կամ բարձր պաշտոններ ստանան։ Պայքարն առավել անողոք է Շիրակի մարզում՝ Ֆելիքս Ցոլակյանի և մարզպետ Կարեն Սարուխանյանի միջև: Գեղարքունիքի մարզում ևս միսկրծոցի է։ […]

̰
Դավիթ Շահնազարյանի որդին տարիներ առաջ քաղաքական ապաստան էր խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի․ «Հրապարակ»

09:11 06.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է […]

̰
BACK_TO_TOP