TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ՆԱՏՕ-ն խոշոր կիբերվարժանքներ է սկսել

08:04 29.11.2018

Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև համակարգվածություն մշակելուն ուղղված խոշոր կիբերվարժանքներ։ Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ 11-րդ անգամ անցկացվող վարժանքներին մասնակցում է մոտ 700 մարդ ՆԱՏՕ-ի անդամ պետություններից, գործընկեր երկրներից և գիտական ու արդյունաբերական շրջանակներից։ Նշվում է, որ վարժանքների ժամանակ կմշակվեն նաև կիբերտարածությունում ռազմական գործողություններ անցկացնելու մեթոդները։ Նոյեմբերի 13-ին Նորվեգիայի ՊՆ-ն հայտնել […]

̰
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

07:49 29.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկվել է Սև ծովում ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտի կարգավորման գործում Թուրքիայի միջնորդական դերի հարցը։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ «Պուտինի հետ զրույցի ընթացքում այդ հարցը (Կերչի նեղուցի միջադեպը) քննարկվել է, ինչպես նաև քննարկվել է որպես միջնորդ մեր դերի հարցը»,- ասել է  Էրդողանն օդանավակայանում […]

̰
Նյու Յորքի օդանավակայանում Թրամփի ինքնաթիռը վնասվել է

07:39 29.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող մասնավոր ինքնաթիռը վնասվել է նյույորքյան Լա-Գուարդիա օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Associated Рress-ը։ «Boeing 757»-ը վնասվել է այլ ինքնաթիռի հետ բախման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ցամաքում։ Երկրորդ ինքնաթիռը դեպի կայանման վայր շարժվելիս հարվածել է Թրամփի ինքնաթիռի թևին։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

̰
Պավլիկ Մանուկյանը կոչ է արել ազգային ճակատ ձևավորել ընդդեմ Արցախի իշխանության

07:33 29.11.2018

«Այսօր ժամն է՝ ստեղծելու ազգային ճակատ, ես այս տառապած մարմնով, խաչված մարմնով նորից պատրաստ եմ լինել իմ Արցախի առաջամարտիկը, ես դարձյալ զորահավաք եմ անում»,- ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտարարել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ «այս պալատական գլուխկոնծու մեջ, թոհուբոհի մեջ ոչ մեկ կարծես չի խոսում հայ ժողովրդի ցավի մասին, չի ասում, որ […]

̰
Իմ երկրում սկզբունքային ընտրություն են կատարել. Զուրաբիշվիլի

07:14 29.11.2018

«Բոլորս միասին վերջնականապես հրաժարվեցինք անցյալից, որը մեր առաջընթացի, հզորանալու ու ազատության հիմնական խոչընդոտն էր»,- այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու, նախնական արդյունքներով հաղթանակ տարած Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Նա Վրաստանի քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել ընտրությունների երկրորդ փուլում բարձր ակտիվության ցուցաբերելու համար: «Իմ երկրում սկզբունքային ընտրություն է արվել: […]

̰
ԵՄ-ն վերահաստատել է պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մշակմանը

17:07 28.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում նոյեմբերի 27-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության Օրենքի գերակայության հարթակի հերթական հանդիպմանը: Պատվիրակության կազմում են եղել նաև  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը և ՀՀ ԱՆ միջազգային համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը: Հարթակի շրջանակում քննարկվել են ԱլԳ  երկրներում արդարադատության բարեփոխումները և դրանց՝ ԵՄ աջակցության հեռանկարները: Այս […]

̰
Արա Բաբլոյանն ընդունել է Թուրքմենստանից ժամանած պատվիրակությանը

16:33 28.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Թուրքմենստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների և բժշկական առաջատար կենտրոնների ղեկավարների: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը Հայաստանում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և Յոդին համընդհանուր համացանցի աջակցությամբ: Այցի նպատակն է ուսումնասիրել մեր երկրում իրականացվող նորածնային սքրինինգի փորձը, որն արդեն տասներեք տարի […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

15:11 28.11.2018

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։ Հանդիպմանը […]

̰
Ոստիկանները կեղծ փաստաթղթերով ՀՀ սահմանն ապօրինի հատած օտարերկրացու են հայտնաբերել

15:03 28.11.2018

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և ահաբեկչության հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի Նիբու Հեվենը հոկտեմբերի 7-ին, Միկե Նջիբու Մուելա տվյալներով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կեղծ անձնագրով, «Զվարթնոց» օդանավակայանով ապօրինի մուտք է գործել Հայաստան: Ստացված տեղեկությունների համաձայն` նա Հայաստանում նշված անձնագիրը ոչնչացրել […]

̰
Առերևույթ կաշառք ստանալու դեպք «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում. հարուցվել է քրգործ

12:30 28.11.2018

ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ «Գյումրու […]

̰
Այստեղ եմ հայ ժողովրդի անունից երախտագիտության խոսք ասելու․ նախագահ Սարգսյանն այցելել է Գերմանական Կարմիր խաչ

11:46 28.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։ Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, […]

̰
Պատռել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուի պաստառները

11:39 28.11.2018

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սոս Ավետիսյանն ահազանգում է, որ հանվել կամ վնասվել են իր նախընտրական պաստառները: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պաստառները փակցված են եղել օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում: «Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, երբ ես և թիմի անդամները հայտնաբերեցինք, […]

̰
ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է, կան ուժեր, որ անգամ գրասենյակ չունեն. «Ժողովուրդ»

11:33 28.11.2018

«Դեկտեմբերի 9-ին կայանալիք ար­տահերթ խորհրդարանական ընտրու­թյուններին մասնակից քաղաքական ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Սա, թերևս, պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նրանք 20 տարի եղել են իշխանության ղեկին: Պաշտո­նական հայտարարագրում այս կու­սակցությունը ներկայացրել է միայն 55 շենք, որոնց մեծ մասն անհատույց օգտագործման են: Սակայն կան կուսակցություններ, որոնք ոչինչ չունեն, ան­գամ գրասենյակ: Այդ ուժերից են «Քաղաքացու որոշում» […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են. մաքսակետում ասեղ գցելու տեղ չկա

11:11 28.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բագրատաշենի անցակետում տիրող իրավիճակի մասին: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են: Անցակետում բեռնատարների հերթը հասնում է մինչև վրացական կողմ։ Մաքսակետում ասեղ գցելու տեղ չկա։ Վթարված մեքենաներ, մեծ թվով կուտակված բեռնատարներ և աջ ղեկով մեքենաներ… լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում»,- ասված է տեսանյութերին կից գրառումներում:

̰
Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. տուժել է 22 մարդ

10:55 28.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 6-ական, յուրացման կամ վատնման 4, կողոպուտի, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու թմրամիջոցի մաքսանենգության 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Առանձնապես խոշոր չափերի յուրացում Կարմրաշեն համայնքում. հարուցվել է քրգործ

10:52 28.11.2018

ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ  ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը, 2015-ից 2017 թվականների ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու, […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

10:48 28.11.2018

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:39-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ա., 1971 թ.) բախվել է MAZ մակնիշի (վարորդը՝ Ա. Ց., 1981 թ.) բեռնատար ավտոմեքենային: Մինչ […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:42 28.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես […]

̰
Արմավիրի մարզպետն իր մոտ է կանչել գյուղապետերին ու «ուշագրավ» հրահանգ տվել. «Ժամանակ»

10:41 28.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր մոտ է կանչել մարզի գյուղապետերին և խստիվ հրահանգել որևէ մասնակցություն չունենալ նախընտրական քարոզչությանը և գյուղացիներին չուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին: Նման մտահոգություն առաջացել է ՔՊ որոշ թեկնածուների բողոքներից հետո, ովքեր մարզպետի մոտ բողոքել են, որ գյուղապետերից շատերը աշխատում են այլ կուսակցությունների թեկնածուների համար, որը կարող […]

̰
Եղեգնուտ գյուղում վագոն-տնակ է այրվել. կա մեկ զոհ

10:13 28.11.2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 23:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 տան դիմաց այրվում է տնակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 04:16-ին: Ամբողջությամբ այրվել է երկաթյա վագոն-տնակը (մոտ 27 քմ)՝ գույքով: Հրշեջ-փրկարարները ներսում հայտնաբերել […]

̰
Փրկարարները որոնում են ձնահյուսի տակ մնացած 24-ամյա քաղաքացուն

10:00 28.11.2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել էին: Նոյեմբերի 28-ին՝ ժամը 06:55-ին, ԱԻՆ ՓԾ հատուկ […]

̰
Թունավորում պահածոյացված շուշանից

09:43 28.11.2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 02։45-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Մետաքսյա Կ.-ն, 2002 թ. ծնված Արտյոմ Կ.-ն և 1977 թ. ծնված Գոհար Կ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նոյեմբերի 26-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Ձորագյուղ գյուղի 10-րդ փողոցի թիվ 175 […]

̰
Պլանային ջրանջատում Լոռու մարզում

09:31 28.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10.00-17.00-ն,  կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Անի, Վան թաղամասերի եւ Արցախ փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:15 28.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոմիտասի պող. 1 շենքի 5, 8, 11, 13 մուտքերը, Խորենացի փ. 47 շենքի 6, 8 մուտքերը, Տիգրան Մեծի պող. 28 շենքի 2, 5 մուտքերը, Նար-Դոսի փ. 11, 46-60 սեփական տները, […]

̰
Կտրուկ լարվել են Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հարաբերությունները. «Ժողովուրդ»

09:01 28.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է: ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների ժամանակ տեսակետ է հնչել, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, դրանք կոռուպցիայի աղբյուր են, ուստի պետք է դրանք կրճատել: Պատահական չէ, որ ՀՀ […]

̰
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների ներկայությամբ Տաճատ Վարդապետյանի «տնազն» է արել․ «Հրապարակ»

08:43 28.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տևած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։ Կարծես հասկացրել է, որ ինքը գիտակցում է, որ իր պատճառով […]

̰
Այսօր Վրաստանում նախագահ են ընտրում

08:34 28.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 528 հազար 658: Բացվել է 3703 ընտրատեղամաս, որոնցից 55-ը՝ արտասահմանում: Ընտրական գործընթացը մեկնարկել է առավոտյան 08:00-ին, կավարտվի՝ 20:00-ին: Քաղաքացիները ընտրություն կկատարեն №48 Սալոմե Զուրաբիշվիլիի և №5 Գրիգոլ Վաշաձեի միջև: Քրեակատարողական հիմնարկներում, որտեղ բացվել է 10 ընտրատեղամաս, ընտրությունների օրն ընտրելու […]

̰
Եվրոպան պետք է ավելացնի Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը․ Պետդեպ

08:13 28.11.2018

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելին անի Ուկրաինային աջակելու համար և խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ։ Այս մասին նա հայտնել է նոյեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում։ Նա Կերչի նեղուցի կոնֆլիկտն անվանել է «Ռուսաստանի ագրեսիվ վարքի վտանգավոր շարունակություն» և ընդգծել, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նաուերթը հիշեցրել է, որ ԱՄՆ […]

̰
Պայթյուն Չինաստանի քիմիական գործարանում․ զոհվել է 22 մարդ, այրվել՝ 50 մեքենա

07:59 28.11.2018

Չինաստան հյուսիսային Հեբեյ նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ։ Եվս 22-ը վիրավորվել են։ Դեպքը տեղի է ունեցել Չժանցզյակոու քաղաքում, հայտնում են քաղաքային իշխանությունները։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Պայթյունից հետո առաջացած հրդեհից այրվել է 38 բեռնատար և 12 մարդատար մեքենա։ #Update: 22 killed, 22 others wounded […]

̰
Ուկրաինան ռազմաբազայի ստեղծման շուրջ բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ․ ԶԼՄ-ներ

07:44 28.11.2018

Ուկրաինան հետաքրքրված է իր տարածքում ամերիկյան ռազմաբազայի տեղակայմամբ։ Երկրների միջև արդեն համապատասխան բանակցություններ են ընթանում։ Այս մասին «Известия»-ին հայտնել են ուկրաինական դիվանագիտական շրջանակների աղբյուրները։ Տեղեկությունը հաստատել է նաև «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից պատգամավոր Իվան Վիննիկը։ Նրա խոսքով՝ նոր օբյեկտը կապահովի երկրի անվտանգությունը Մոսկվայից եկող սպառնալիքներից։ Վաշինգտոնը չի շտապում խոստումներ տալ, նշում են ամերիկյան քաղաքական շրջանակներում։ Պենտագոնի […]

̰
BACK_TO_TOP