TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վրաստանը շահագրգռված է Անդրկովկասում խաղաղության հաստատմամբ․ Սարջվելաձե

13:25 23.01.2023

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանք» կուսակցության անդամ Միխեիլ Սարջվելաձեն խոսել է վրացական կողմի դերի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Վրաստանի համար կենսականորեն կարևոր է կայուն խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանում։ Նրա խոսքով, Վրաստանը շահագրգռված է, որ Անդրկովկասում խաղաղություն հաստատվի։ «Ոչ ոք չի կարող օգուտ քաղել ռազմական գործողություններից […]

̰
Եթե միջանցքը բաց է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությունը. Մարուքյան

13:18 23.01.2023

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ «Լաչինի միջանցքը 43 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ալիևը շարունակում է միջազգային բոլոր գործընկերներին համոզել, որ միջանցքը բաց է, և որ Ադրբեջանն էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 հազար մարդու սովի չի մատնել։ Եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ […]

̰
Հունվարի 20-23-ը բացահայտվել է հանցագործության 116 դեպք

13:10 23.01.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 9-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, գույքը դիտավոությամբ ոչնչացնելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու […]

̰
Գլխավոր դատախազը Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

13:05 23.01.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա.Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը Միջազգային օլիմպիական կոմիտեում արժանացել է հատուկ պատվոգրի

13:03 23.01.2023

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտե և արժանացել հատուկ պատվոգրի։ «Որպես Օլիմպիական խաղերի եռակի մասնակից հրավիրված էի Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների բաժին` գրառում կատարելու «Օլիմպիական պատին»: Արժանացա նաև հատուկ պատվոգրի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը:

̰
Արտակարգ պատահար Լոռու մարզում․ հիվանդանոց տեղափոխված կնոջ վիճակը կայուն ծանր է

12:56 23.01.2023

Պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված կնոջ վիճակը գնահատվում է կայում ծանր, շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Այս մասին հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։ «Կինը շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել հունվարի 22-ին’ ժամը 20:45-ի սահմաններում, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում: Տուժածի մոտ հայտնաբերվել է աջ վերին վերջույթի տրավմատիկ սուբտոտալ ամպուտացիա՝ պրոֆուզ արյունահոսությամբ, մարմնի […]

̰
Գրանցվել է 376 դեպք․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

12:55 23.01.2023

Հունվարի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 376 դեպք, որից 175-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 106, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, փլուզման, քարաթափման, դարափուլի, դիակի հայտնաբերման և որոնողափրկարարական՝ 1-ական, երկրաշարժի՝ 3, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 124, ինքնասպանության փորձի՝ 7, կեղծ ահազանգի՝ 2, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, […]

̰
Արցախում հիվանդանոցների 70%-ը, որ գազով է ջեռուցվում, կանգնած է լրջագույն խնդիրների առաջ. ԱՀ ՄԻՊ

12:49 23.01.2023

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների  բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցում փաստեր են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների՝ գազամատար խողովակի, էլեկտրական լարերի, հեռահաղորդակցության և համացանցի լարերի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումների վերաբերյալ, որոնք շարունակվող […]

̰
Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ

12:38 23.01.2023

Ավարտվել է 36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողությունը, տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։ Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող […]

̰
Ովքեր են Անպտղության հաղթահարման ծրագրի շահառուները

12:34 23.01.2023

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են,որ անպտղության հաղթահարման ծրագրի շահառուներն են` ✅ 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի, 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ: ✅ 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն: ✅ […]

̰
Ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին. Le Figaro-ի փոխտնօրեն

12:26 23.01.2023

Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, ինքնությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը: «Ադրբեջանցիները ո՛չ ողջերին են հարգում, ո՛չ մահացածներին՝ երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը Հայաստանում: Ալիևի ղեկավարությամբ նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, նրանց պատմությունը, նրանց ժառանգությունը, […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 23-ի դրությամբ

12:17 23.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 23-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.17 դրամ է, վաճառքը՝ 404.28 դրամ: Եվրոյի առքը միջինը 424.75 դրամ է, վաճառքը՝ 440.97 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.51 դրամ է, վաճառքը՝ 5.92 դրամ:

̰
36-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

12:08 23.01.2023

Հունվարի 8-ին Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 1986 թ. ծնված Գնել Սարգսյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
SHANTNEWS

11:55 23.01.2023

̰
Չիփ Լեյթինենն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը

11:50 23.01.2023

Հունվարի 20-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և շնորհավորել վերջինիս նշանակման կապակցությամբ ։ «Գործերի ժամանակավոր հավատարմատար Լեյթինենը մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Նա ընդգծեց միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատեց մեր աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և […]

̰
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են շչակներ

11:40 23.01.2023

Հունվարի 24-ին՝ ժամը 14:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Մեղրաձոր և Հանքավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Գեղարքունիքի մարզում

11:39 23.01.2023

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 13-20-ն ընկած ժամանակահատվածում: 2023 թվականի հունվարի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 3 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 555 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 159 թեստավորում: 2022թ․օգոստոսի […]

̰
Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել Աջափնյակի թիվ 47 մանկապարտեզը

11:27 23.01.2023

Աջափնյակի թիվ 47 մանկապարտեզը վերակառուցված և հիմնովին վերանորոգված երրորդ մանկապարտեզն է, որ շահագործման հանձնեցինք: Այսպիսին պետք է լինեն մեր քաղաքի բոլոր մանկապարտեզները: Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Եվրոպական ներդրումային բանկի, E5P և Կանաչ կլիմայի հիմնադրամների և ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլում վերակառուցում ենք 12 մանկապարտեզներ: Ծրագրի երկրորդ փուլում ևս […]

̰
ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ ևս չորս հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

11:18 23.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան»և «Առաջնային անպտղություն»ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 23-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության […]

̰
Տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ

11:15 23.01.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ: Քննարկմանը մասնակցել են պետական այն […]

̰
Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառողի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան

13:01 21.01.2023

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է իր նախկին կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառող Ա.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: 2023 թվականի հունվարի 3-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն […]

̰
Մենք պետք է Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն. Փաշինյան

13:00 21.01.2023

շՄենք պետք է Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որն այսօր տրվել է Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը:

̰
Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները

12:53 21.01.2023

Հայաստանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները։ Twitter-ի իր էջում այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ «Դեսպան Խաչատրյանը (ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյան-խմբ․) փոխնախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը բերում է ծանր հումանիտար հետևանքների Արցախի համար։ Հայաստանը կոչ է […]

̰
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից վեց հիվանդ է տեղափոխվել Հայաստան

12:47 21.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հղիություն I, 35 շաբաթական, ճարպային փոխանակության խանգարում I աստիճան», «Երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի աբսցես, իշեմիկ կարդիոմիոնաթիա, սեպտիկ վիճակ», «Ողնաշարի L2-L3 միջողային սկավառակների կրանիալիզացված, սեկվեստրացված ճողվածք, ռադիկուլոթոպիա, սպոնդիլոարթրոզ», «Ազդրոսկրերի գլխիկների երկկողմանի ասեպտիկ նեկրոզ, ստորին վերջույթների մկանային ատրոֆիա արտահայտված […]

̰
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 34-ամյակը

12:40 21.01.2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 34-ամյակը: Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական«Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Ռոմա»ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի […]

̰
Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը

12:32 21.01.2023

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ հունվարի 27-ին նախատեսված իր շվեդ գործընկերոջ այցը չեղյալ է հայտարարվել: Ենթադրվում էր, որ Շվեդիայի պաշտպանության նախարարը Անկարայում կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի հայտը, որը Թուրքիան մինչ օրս չի վավերացրել։ «Այն փուլում, որին հասել ենք, Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի հունվարի 27-ին Թուրքիա կատարած այցի նշանակությունն ու նշանակությունն այլևս […]

̰
ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր լծակները՝ վերջ դնելու Արցախի շրջափակմանը․ Ներկայացուցիչների պալատի անդամ

12:25 21.01.2023

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։ «Մինչ մենք խոսում ենք, հայերը սննդամթերքի տրամադրման կտրոններ են ստանում, ինչպես ամերիկացիները Մեծ դեպրեսիայի ժամանակ: Ադրբեջանը մեկ ամսից ավելի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչը հանգեցրել է սննդամթերքի և դեղորայքի լուրջ դեֆիցիտի։ Միացյալ Նահանգները պետք է օգտագործի իր […]

̰
Աննա Հակոբյանն Իրանում բարձրաձայնել է Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը

12:19 21.01.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Իրանի Իսլամական հանրապետությունում մասնակցել են «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Հունվարի 20-ին անցկացվող ֆորումի առաջին հատվածում Թեհրանում գտնվող առաջին տիկինները հանդես են եկել ելույթներով և քննարկել համագումարի ավարտին հուշագիր կնքելու մանրամասները: Աննա Հակոբյանը ևս ելույթով է հանդես եկել և գործընկերներին ներկայացրել է Հայաստանում […]

̰
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

12:11 21.01.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան։ Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրավերով հունվարի 23-26-ը Նյու Դելիում ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովին»։ Ծրագիրը ներառում է երկօրյա միջազգային համաժողով, որին հաջորդում են ընտրողների ազգային և Հանրապետության օրվա տոնակատարությունները։ ԿԸՀ նախագահի հետ Նյու Դելի կմեկնեն ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը […]

̰
Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ. Հրաչյա Սարգսյան

12:05 21.01.2023

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և վստահ եմ՝ երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի հետևյալ ոլորտներում․ 🔹բնապահպանություն 🔹տրանսպորտային համակարգ (մետրոպոլիտեն, կառավարման կենտրոն) 🔹մշակույթ 🔹քաղաքաշինություն։ «Շնորհակալություն եմ հայտնում Թեհրանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին և քաղաքային խորհրդի անդամներին ջերմ ընդունելության և […]

̰
BACK_TO_TOP