TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

11:55 21.01.2023

̰
ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ. Կոլոմինա

11:40 21.01.2023

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ մեկնել է Հարավային Կովկաս՝ այցելելով Հայաստան և Ադրբեջան։ Այցը ՆԱՏՕ-ի այս երկու կարևոր գործընկեր երկրներում պարոն Կոլոմինայի հերթական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի կայքը։ Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 21-ի դրությամբ

11:20 21.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.22 դրամ է, վաճառքը՝ 404.56 դրամ: Եվրոյի առքը միջինը 421.31 դրամ է, վաճառքը՝ 439.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.46 դրամ է, վաճառքը՝ 5.94 դրամ:

̰
Արա Ֆիդանյանը կզբաղեցնի ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը

10:51 21.01.2023

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արա Ֆիդանյանը: Այս մասին տեղեկանում ենք թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ կառավարության հայտարարությունից։

̰
Իրավիճակը ճանապարհներին 10:00-ի դրությամբ

10:40 21.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Բժիշկը խոսել է հեպատիտ A վիրուսի թաքնված ընթացքի մասին

10:27 21.01.2023

Հեպատիտ A-ն լյարդի բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է հեպատիտ A վիրուսի (HAV) կողմից: Հիվանդությունը հաճախ թաքնված է, ախտանշանները կարող են նմանվել SARS-ի, «Իզվեստիա»- ին ասել է բժիշկ Եկատերինա Սերեբրեննիկովան: «Վիրուսով վարակվում է այն մարդը, ով նախկինում չի հիվանդացել այդ հիվանդությամբ և չի պատվաստվել։ Հիվանդությունը փոխանցվում է վարակված մարդու կղանքի միջոցով։ Փոխանցման այս ուղին կոչվում […]

̰
Արցախում ավտոճանապարհները հիմնականում երթևեկելի են

10:15 21.01.2023

Այսօր և առաջիկա օրերին Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով։ Բարձրադիր գոտիներում սպասվում է թույլ տեղումներ։ Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ստեփանակերտ-Ննգի միջշրջանային մայրուղու Բովուրխանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, որոշ հատվածներում` մառախուղ։ ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

̰
Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման Ստեփանակերտի №1 սպասարկման կետը կգործի նաև այսօր

09:53 21.01.2023

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման Ստեփանակերտի №1 սպասարկման կետը, որը տեղակայված է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի վարչական շենքում, կսպասարկի քաղաքացիներին նաև շաբաթ օրը՝ հունվարի 21-ին, ժամը 9:00-ից մինչև 13:00-ն, ինչպես նաև այլ աշխատանքային օրերին:

̰
Գրիպ. որ դեպքում են բարդություններ առաջանում

09:40 21.01.2023

Գրիպը վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով։ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է,թե ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ: Երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտ, ականջաբորբը, ավելի հաճախ են հանդիպում, քան վիրուսի հետ անմիջապես կապված […]

̰
Ատրճանակ ու մարիխուանա. ոստիկանների բացահայտումները

09:27 21.01.2023

Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ մեքենայում ատրճանակ ու դանակ կար։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, մեքենան խուզարկվել է։ Հայտնաբերվել են ատրճանակ և ծալովի դանակ։ Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Մասնավորապես, Արմավիրի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

09:15 21.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Ալավերդի քաղաքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

17:00 20.01.2023

Հունվարի 16-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, ստացած տեղեկությունն իրացնելու նպատակով Գյումրու Ղանդիլյան փողոցում էին: Բնակարանային գողություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երեք երիտասարդի: Նրանք իրավապահներին հայտնեցին, որ իրենց մոտ եղած բենզասղոցը գողացել էին «Մալայա զեմլյա» կոչվող թաղամասի մի տնակից: Ըստ նախնական տեղեկության` ելումուտ ունեին Թբիլիսյան խճուղում գտնվող տնակ, […]

̰
Ռուսաստանը՝ Վրաստանի հեղուկ գազի հիմնական մատակարար

16:57 20.01.2023

Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ, 2022 թվականին ավելացել է նավթամթերքի և հեղուկ գազի (LPG) ներմուծումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Տվյալների համաձայն, 2022 թվականին Վրաստան է ներմուծվել 43,3 հազար տոննա հեղուկ գազ (LPG), ինչը 6,7 հազար տոննայով կամ 18,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2022 թվականի 12 ամիսների ընթացքում Ռուսաստանից ներկրվել է հեղուկ գազի […]

̰
«Թուրքիայի մոտեցող դիկտատուրան». կիսալուսինը՝ Էրդողանի դեմքով. The Economist

16:54 20.01.2023

Անգլիական «The Economist» հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին Թուրքիայի դրոշի ֆոնին պատկերված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուրվագիծը՝ «Թուրքիայի մոտեցող դիկտատուրան» գլխագրով: Նույն վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվել մի քանի ամիս անց Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանականա ընտրություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Դրսից նայողները պետք է ուշադրություն դարձնեն Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք Ռեջեփ […]

̰
Պարեկները թմրանյութեր պահող տղամարդու են ձերբակալել

16:46 20.01.2023

Հունվարի 18-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Շիրակի փողոցում ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին էին տարել Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված և բուպրենոֆինի նմանվող կես հաբ: Նշանակվել են փորձաքննություններ: Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ […]

̰
Սեղմ ժամկետներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ մարդաշատ օբյեկտներում․ ՔՏՀԱՏՄ ղեկավար

16:40 20.01.2023

Հունվարի 20-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ արտահերթ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ՝ Արազ Պապիկյանն ու Սուրեն Մինասյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ […]

̰
Մեղրիում մինչև հունվարի 30-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ. չանհանգստանալ

16:40 20.01.2023

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ներկա պահից մինչև հունվարի 30-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ: Համայնքապետարանից հորդորում են կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ:

̰
«Մենք չենք պատերազմի Թուրքիայի դեմ». Միցոտակիս

16:34 20.01.2023

Դավոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ չնայած վերջին երեք տարում նկատվող մեծ լարվածությանը՝ իրենք Թուրքիայի դեմ չեն պատերազմի, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատասխանելով լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին, թե արդյոք Թուրքիայի հետ պատերազմի վտանգ կա Անթալիայի Քաշ շրջանի դիմաց գտնվող Քըզըլհիսարլի (Մեյս) կղզու պատճառով, Հունաստանի վարչապետն ասել է. «Ընտրություններից հետո մենք […]

̰
Չարենցավան քաղաքում փայտով բեռնված ավտոմեքենան բռնկվել է

16:33 20.01.2023

Հունվարի 20-ին, ժամը 15:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում փայտով բեռնված ավտոմեքենան բռնկվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Ոսկեվազ համայնքում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու մարմին

16:28 20.01.2023

2022 թ. դեկտեմբերի 28-ին Ոսկեվազ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել էր մոտ 55-59 տարեկան, անձը չպարզված տղամարդու դիակ՝ առանց բռնության հետքերի: Ըստ Ոսկեվազ համայնքի բնակիչների՝ անունը Սոս էր, աշխատում էր տարբեր անասնագոմերում: Ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է զանգել 1-02 կամ ոստիկանության Աշտարակի բաժին՝ 010-59-06-70 կամ 0232-3-26-24 հեռախոսահամարներով:

̰
Զինվորական դատախազ Էլիզբարյանն այցելել է Պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան

16:17 20.01.2023

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան: Զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է Հավաքակայանում, ծանոթացել ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին: Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև Հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպմանն գործընթացին, զրուցել ինչպես բուժզննում անցնող զորակոչիկների […]

̰
Քաղաքացիների փաստաթղթերը կընդունվեն մինչև 17:30-ը

16:12 20.01.2023

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության՝ քաղաքացիների սպասարկման բաժնի Արգիշտիի փողոցի հ. 1 և Փ. Բուզանդի փողոցի հ. 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերում քաղաքացիների սպասարկում իրականացնող գրասենյակներում փաստաթղթերը կընդունվեն մինչև ժամը 17:30-ը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգ մուտքագրելու և արխիվացման նախապատրաստելու նպատակով:

̰
Հրդեհ Ստեփանակերտի շենքերից մեկում. կա տուժած

16:10 20.01.2023

Հունվարի 20-ին ժամը 13:33-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան 14 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է գազի բալոն: Հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր: Հրդեհը ձեռքի ուժերով մարվել է, լիկվիդացվել՝ ժամը 13:54-ին: Մասնակիորեն այրվել է Գ. Պ.-ին պատկանող սառնարանը և տան շքամուտքում […]

̰
Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի հետ

16:08 20.01.2023

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի հետ: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Մոստաֆա Չամռանն առանձնակի կարևորել է Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն: «Մեզ համար ողջունելի է ունենալ կառուցողական գործակցություն, և մենք էլ մեր հերթին պետք է […]

̰
Ադրբեջանական կողմը խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը

16:00 20.01.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Նախարարն ընդգծում է, որ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի […]

̰
Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

15:53 20.01.2023

Օրերս Արտաշատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Մասնավորապես, հունվարի 13-ին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն ստացվեց, որ Արտաշատի Աբովյան փողոցի բնակիչներից մեկը թմրանյութ է պահում և օգտագործում։ Բնակարանի զննության ժամանակ նա իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով ապակե տարա՝ 35 գրամից ավելի քաշով։ Նույն օրը ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին […]

̰
Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետ 16:00-18:00-ը չի սպասարկելու

15:47 20.01.2023

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 16:00-18:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։

̰
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը 20 տարեկան է

15:41 20.01.2023

Հունվարի 20-ին լրանում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման 20-ամյակը։ Թեև ստորաբաժանումը ստեղծվել է 2003-ին, սակայն վերահսկողական գործառույթ իրականացրել է դեռևս 1924 թվականից։ Այն ժամանակ մերօրյա ներքին անվտանգության վարչության ծառայողները կոչվում էին հատուկ լիազորվածներ։ Տարիների ընթացքում գործառույթը մնացել է գրեթե նույնը, սակայն մի քանի անգամ փոխվել է ստորաբաժանման անվանումն ու կարգավիճակը՝ հատուկ լիազորվածներ, հատուկ […]

̰
Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը

15:26 20.01.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում  քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր: Նիստում ներկայացվել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ըստ սահմանված […]

̰
Հողաշերտի փլվածք Բերդ քաղաքում․ տուժածի կյանքը փրկել չի հաջողվել

15:24 20.01.2023

Հունվարի 20-ին՝ ժամը 14:13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ նշված հասցեում խողովակաշար անցկացնելու համար փորված փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ կա տուժած։ […]

̰
BACK_TO_TOP