Մեկնարկում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների հերթական որակավորման փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Մեկնարկում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների հերթական որակավորման փուլը

15:37 09.01.2023

Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում՝ հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող, որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների ընդունելություն:

Որակավորման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝

1) Դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.

2) Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).

3) Ինքնակենսագրություն.

4) Հոգեբանի մասնագիտացումը հավաստող դիպլոմի պատճենը (դիպլոմի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).

5) 2 հատ 3×4 չափսի լուսանկար (գունավոր).

6) Աշխատանքային գրքույկի քաղվածքի պատճենը կամ համապատասխան տեղեկանք աշխատավայրից:

Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:

Որակավորման դասընթացը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 23–ից, ուսուցման տևողությունը 96 ակադեմիական ժամ է (12 աշխատանքային օր) (տե՛ս դասընթացի ծրագիրը), ինչպես նաև հինգ աշխատանքային օր տևողությամբ պրակտիկա:

Ուսուցումն անվճար է՝ նախատեսված 30 Հավակնորդի համար: Դասընթացին ներգրավված Հավակնորդները կապահովվեն սնունդով և անհրաժեշտության դեպքում՝ գիշերակացով «մարզերի բնակիչ հանդիսացող Հավակնորդները»:

Ուսուցման և որակավորման կարգերն սահմանված են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 334-Լ հրամանով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշմամբ:

Որակավորման դասընթացին մասնակցելու դիմումը մերժվում է, եթե՝

1) Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) Հավակնորդը մինչև 2023 թվականի հունվարի 16-ը ներառյալ չի ներկայացրել դասընթացին մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը.

3) Հավակնորդները չեն համապատասխանել նախապատվություն տալու չափանիշներին: Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո՝ Կազմակերպությունը վերջիններիս տեղեկացնում է, որ երկու աշխատանքային օրվա ընթացքում (տեղեկացումը ստանալուց հետո) Հավակնորդները պետք է կազմակերպության հետ ուսուցում անցնելու վերաբերյալ պայմանագիր կնքեն:

Որակավորման դասընթաց անցնելու համար Հավակնորդը պետք է նաև բավարարի հետևյալ ընդհանրական պահանջներին՝

հայերենի իմացություն,
համակարգչային բազային գրագիտություն, ներառյալ՝ MS office փաթեթի իմացություն,
իրավական տեղեկատվական կայքերից (arlis.am, datalex.am և այլն) օգտվելու հմտություններ,
օտարալեզու աղբյուրներից օգտվելու կարողություն:
Եթե Կազմակերպությունը սույն որակավորման դասընթացին մասնակցելու նպատակով հավակնորդներից կստանա երեսունից ավելի դիմումներ, ապա նախապատվությունը կտրվի այն Հավակնորդներին, ովքեր ունեն՝

1) վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն վեց ամսվա հոգեբանի մասնագիտական աշխատանքային փորձ՝ կապված կանանց կամ անչափահասի (երեխայի) կամ անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հետ,

2) վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու տարվա հոգեբանի մասնագիտական աշխատանքային փորձ,

3) հոգեբանի մասնագիտացման ավելի բարձր կրթական աստիճան կամ կոչում (մագիստրոս, գիտությունների թեկնածու կամ դոկտոր, դոցենտ կամ պրոֆեսոր),

4) հոգեբանի մասնագիտական աշխատանքային գործունեության ընթացքում պետական կամ միջազգային կազմակերպություններից ստացած պարգևներ, պատվոգրեր, շնորհակալագրեր և երաշխավորական նամակներ (որակավորման դասընթացին մասնակցելու դիմումին կից պետք է դրանց պատճենները ներկայացվեն Կազմակերպություն՝ բնօրինակի հետ միասին)։

Վերոգրյալից բացի նաև նախապատվություն է տրվելու մարզում բնակվող Հավակնորդներին՝ ըստ մարզային համամասնորեն ներկայացվածության, առնվազն որակավորման դասըթացի 15 տեղի հաշվարկով։

Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ նախապատվությունը տրվելու է նաև հանրային ծառայող (նաև հանրային պաշտոն զբաղեցնող՝ բացառությամբ համայնքի ավագանու անդամների) չհանդիսացող անձանց, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն նրանք չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406, 010-574453 և 010-557660:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

BACK_TO_TOP