TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

22:00 06.01.2023

̰
Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակ

21:48 06.01.2023

Հայաստանը դրական է գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Մենք, բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների […]

̰
Սպասվում է ձյուն և մառախուղ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:44 06.01.2023

Հանրապետության տարածքում hունվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 […]

̰
Մարալիկ քաղաքում այրվել է անասնակեր

21:39 06.01.2023

Հունվարի 6-ին` ժամը 17:03-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բամբակամանվածքային ֆաբրիկայի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:20-ին: Այրվել է մոտ 240 […]

̰
Վրաստանում ավտոմեքենաների արտահանում-ներմուծումն ավելացել է

21:32 06.01.2023

2022 թվականին Վրաստանում ավելացել է ավտոմեքենաների արտահանում-ներմուծումը, ավելացել է նաև բյուջեում ավտոմեքենաների մաքսազերծման ժամանակ վճարվող ակցիզային տուրքի չափը, փոխանցում է Aliq.ge-ն։ Պետական ​​գանձապետարանի տվյալների համաձայն՝ 2022 թվականի 11 ամսում ավտոմեքենաների հարկումից բյուջե է մուտքագրվել 202,4 մլն լարի եկամուտ, ինչը 20 տոկոսով 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Վրաստանը 11 ամսում գնել է 1,39 մլրդ դոլարի ավտոմեքենա, […]

̰
Գիտնականները վերծանել են Սառցե դարաշրջանի ժայռապատկերներում առկա խորհրդանշանները

21:16 06.01.2023

Սառցե դարաշրջանի ժայռապատկերներում տեղ գտած գծերը, կետերը և այլ խորհրդանշանները կարող են լինել նախագրի ամենավաղ օրինակը. դրանք սիմվոլներ են, որոնք փոխանցում են փոքր տեղեկություն, ինչպես էմոջին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ Քեմբրիջի հնագիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող մեր նախնիների՝ 20 000 տարվա հնության ժայռապատկերներում կենդանիների […]

̰
Թրամփին առաջադրել են կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի թեկնածու

16:58 06.01.2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել են կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի թեկնածու: Նրա թեկնածությունն առաջադրել է հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցը: Նա ասել է, թե Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգները հաջողություններ է գրանցել և՛ ներքին, և՛ արտաքին բնագավառներում: Ըստ օրենքի` կոնգրեսականները կարող են խոսնակի պաշտոնում առաջադրել ոչ միայն օրենսդիրներին, այլև այլ անձանց: Թրամփը հայտնել է Քևին […]

̰

16:56 06.01.2023

Հունվարի 6-ին, ժամը 11:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական […]

̰
Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել

16:52 06.01.2023

«Շենգավիթ» ԲԿ-ն տարին սկսում է բարի և անչափ հուզիչ լուրով․ «Այս գեղեցիկ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։ Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին: Այնուհետև դիմել են «Շենգավիթ» ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել […]

̰
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել Թբիլիսիի Սբ․ Գևորգ եկեղեցում

16:38 06.01.2023

Այսօր՝ հունվարի 6-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Սուրբ Պատարագ մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Արժանապատիվ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, պատարագին ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի Կրոնական գործակալության աշխատակիցները։ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը։ […]

̰
Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

16:17 06.01.2023

Հունվարի 6-ին՝ ժամը 11:31-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը […]

̰
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

15:55 06.01.2023

Հունվարի 6-ին ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ […]

̰
Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին

15:46 06.01.2023

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, փոխանցում է Aliq.ge-ն։ «Նախ շնորհավորում եմ Վրաստանում և Թբիլիսիում բնակվող մեր հայ հայրենակիցներին, եղբայրական հայ ժողովրդին, աշխարհասփյուռ Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Մաղթում եմ ձեզ խաղաղություն և բարգավաճում: Երջանկություն և առաջընթաց ձեզ և ձեր […]

̰
SHANTNEWS

15:00 06.01.2023

̰
Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

14:30 06.01.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, փոխանցում է Aliq.ge-ն։ Նախագահն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել: «Շնորհավորում եմ Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա միաբանությանը Վրաստանում և ամբողջ աշխարհում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Թող խաղաղությունը, առողջությունը և բարօրությունը ձեզ և ձեր ընտանիքներին […]

̰
Սուրբծննդյան պատարագ Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում

14:15 06.01.2023

Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում Սուրբծննդյան պատարագ է մատուցվում։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

13:48 06.01.2023

Հունվարի 6-ին, ժամը 11:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական […]

̰
Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

13:34 06.01.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների հետ հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժիններում

13:20 06.01.2023

Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում՝ Գեղարքունիքի մարզային վարչությունում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և պահունակ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, «ՄՈՒ 7502» ինքնաձիգի և 7,62 մմ տրամաչափի 29 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Գավառի բաժնում։ Ճամբարակի բաժնում էլ կամավոր հանձնել […]

̰
Ղարիբաշվիլին հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան կապակցությամբ

13:04 06.01.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ղարիբաշվիլին գրել է. «Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ տոնով նշում են Սուրբ Ծննունդը և Աստվածահայտնության տոնը»։ Ղարիբաշվիլին նշել […]

̰
Կապան քաղաքում տուն է այրվում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

12:44 06.01.2023

Հունվարի 6-ին՝ ժամը 11:31-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական […]

̰
Ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին․ Ռուբեն Վարդանյան

12:30 06.01.2023

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել է․ «Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք […]

̰
Սուրբ Ծննդյան պատարագը շրջափակված Արցախում՝ լուսանկարներով

12:25 06.01.2023

Սուրբ Ծննդյան պատարագը շրջափակված Արցախում՝ լուսանկարներով։ Լուսանկարները՝ Էդգար Հարությունյանի          

̰
Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

12:09 06.01.2023

Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի է ունենում Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ։ Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։

̰
Զելենսկին մերժել է Ռուսաստանի կողմից հայտարարված սուրբծննդյան զինադադարի առաջարկը

12:03 06.01.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում մերժել է Ռուսաստանի առաջարկը աուրբծննդյան զինադադարի մասին ՝ այն անվանելով «քողարկում»՝ առաջնագծում ռուսական դիրքերի ամրապնդման համար։ «Այժմ Ռուսաստանը ցանկանում է Սուրբ Ծնունդը օգտագործել որպես «քողարկում»՝ Դոնբասում մեր տղաների առաջխաղացումը որոշ ժամանակով դադարեցնելու և տեխնիկա, զինամթերք և մոբիլիզացված մարդկանց մոտեցնելու մեր դիրքերին»,- ասել է Զելենսկին ուկրաինացի ժողովրդին ուղղված տեսաուղերձում՝ հավելելով, […]

̰
SHANTNEWS

11:55 06.01.2023

̰
Բժիշկը բացատրել է, թե ինչ պաթոլոգիայի մասին կարող են վկայել սառը ձեռքերը

11:41 06.01.2023

Սառը ձեռքերը կարող են լինել ինչպես օրգանիզմի առանձնահատկություն, այնպես էլ ռևմատիկ հիվանդության ախտանիշ, կարծում է բժիշկ-թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Խուխրևը: Ձեռքերը կարող են սառչել օդի ջերմաստիճանի նվազման դեպքում, և դա նորմալ է, նշել է Խուխրևը։ Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր զգայուն են նույնիսկ եղանակի աննշան փոփոխությունների նկատմամբ, և նրանք սովորաբար պարզապես ձեռնոցներ են կրում, ավելացրել […]

̰
«Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում բռնկված հրդեհը մարվել է

11:30 06.01.2023

Հունվարի 5-ին` ժամը 17:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։24-ին, մարվել՝ 21:32-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք:

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 6-ի դրությամբ

11:15 06.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.56 դրամ է, վաճառքը՝ 404.36 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.19 դրամ է, վաճառքը՝ 429.36 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.11 դրամ է, վաճառքը՝ 5.82 դրամ:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:56 06.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]

̰
BACK_TO_TOP